Վորքաութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դրոշակ» տարր

Վորքաութ (անգլ.՝ Workout [ˈwəːkaʊt] «Ուսուցում»), փողոցային մարմնամարզության տեսակ, որը կարող է վերագրվել սիրողական սպորտին, ֆիզիկական կուլտուրային և համարվում է սպորտային ենթամշակույթ։ Ներառում է տարբեր առաջադրանքների կատարում սպորտային հրապարակներում, ավելի կոնկրետ՝ զուգափայտերին, զուգահեռ գերաններին, շվեդական պատերին, ձեռքերի քայլերով և այլ շինվածքներով կամ ընդհանրապես առանց դրանց օգտագործման (գետնին)։ Հիմնական շեշտը դրվում է սեփական քաշի, ուժի և տոկունության զարգացման վրա։ Այն մարդիկ, որոնք զբաղվում են այս սպորտով, իրենց անվանում են տարբեր ձևերով՝ վորքաութերներ, բակային մարզիկներ, բակային մարմնամարզիկներ, տուրնիկմեններ և այլն։

ԱՊՀ-ում փողոցային մարմնամարզության զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզաձողերը և զուգափայտերը սկսել են ակտիվ տեղադրվել բակերում և մերձդպրոցական տարածքներում դեռ ԽՍՀՄ ժամանակներից հիմնականում երիտասարդության շրջանում մարմնամարզական պարապմունքների տարածման և դրանով իսկ առողջ ապրելակերպի և ֆիզիկական զարգացման նպատակով։ Այդ ժամանակ շատ տղաներ սկսեցին հետաքրքրվել և ակտիվ զբաղվել սպորտային հրապարակներում։ Թեև ոչ բոլոր երկրներում կարելի է գտնել փողոցում տեղակայված այդպիսի սպորտային սպառազինություն։

2000-ական թվականներին, համացանցի զարգացմանը զուգընթաց, ակտիվացավ նաև տարբեր երկրների միջև տեղեկատվության փոխանակությունը։ Նորությունները և այլ տեղեկությունները դարձան ավելի հասանելի աշխարհի բոլոր անկյուններից։ Այդ ժամանակ վիդեոհոսթինգի ծառայություններ մատուցող կայքերից մեկում հայտնվեցին փողոցային մարզումների (անգլ.՝ Street workout) սիրողական տեսանյութեր[1]։ Դրանցից մի քանիսը կոչվել են գետտո-մարզումներ (անգլ.՝ Ghetto workout), որը, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ դրանք համացանցում տեղադրում էին այն աֆրոամերիկացիները, որոնք ապրում էին այսպես կոչված գետտոյում։ Որոշ տեսանյութեր մեծ հետաքրքրություն առաջացրին ամբողջ աշխարհի երիտասարդների շրջանում։

Ժամանակի ընթացքում այս հոբբին սկսեց հետաքրքրել ավելի շատ մարդկանց հետխորհրդային տարածքի երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում[2][3], Ղազախստանում, Բելառուսում[4] և Ուկրաինայում[5][6]։ Երիտասարդների այս հոբբիի վրա ուշադրություն դարձրին նաև քաղաքային իշխանությունները, որոնք ակտիվորեն սկսեցին կառուցել փողոցային մարմնամարզությամբ զբաղվելու համար հատուկ հրապարակներ՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Սպորտի տվյալ տեսակը անվանում են նաև փողոցային ֆիթնես կամ ուղղակի փողոցային պարապմունքներ։

2015 թվականի վերջին ՌԴ Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության վարչության պետը՝ գնդապետ Ստանիսլավ Բոցմանը, հայտնել է, որ փողոցային մարմնամարզության որոշ տարրեր կարող են ներդրվել 2016 թվականին ռուս զինվորականների ֆիզիկական պատրաստության ծրագրում[7]։

Փողոցային մարմնամարզությունը այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտի այս սիրողական տեսակը սկսում է մեծ հետաքրքրություն առաջացնել նաև այլ երկրներում։

Հրապարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանում բացվում են հատուկ սարքավորումներով հագեցած հրապարակներ[8][9], սկսում են անցկացնել պարապմունքներ ցանկացողների համար[10]։ Նոր սպորտային հրապարակներ են բացվում նաև Պորտուգալիայում[11]։ 2014 թվականին տվյալ սպորտաձևի զարգացմամբ հետաքրքրված առաջին խումբը հայտնվեց Գերմանիայում[12], իսկ արդեն 2015 թվականին այդտեղ սկսեցին ստեղծվել հատուկ հրապարակներ[13]։ 2015 թվականից ակտիվորեն սկսեցին հրապարակներ կառուցել Ֆրանսիայում[14]։ Պաղեստինի խմբերին չէր հաջողվում հասնել հրապարակների կառուցմանը, այդ պատճառով նրանք դա կառուցեցին իրենց ուժերով[15]։ Թուրքիայում առաջին հրապարակը կառուցվեց 2016 թվականի հունվարին[16]։

Մրցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին փողոցային մարմնամարզության առաջին փառատոնը անցկացվել է Սերբիայում[17], մրցումը՝ Չեխիայում[18]։

2014 թվականին ներքին մրցումներ են անցկացվել Լեհաստանում[19], 2015 թվականին՝ Իսպանիայում[20]։

Ոճեր և փողոցային մարմնամարզության դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ghetto Workout, տարրերի կատարումն է հրապարակի տարածքում (կանգառներ, արձաններ, խանութներ, տրանսպորտ և այլն)։
  • Workout, ֆիզիկական պարապմունքներն են՝ գիմնաստիկ տարրերի կատարմամբ (ստատիկ և դինամիկ)։

Փողոցային մարմնամարզության տարածված տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցային մարմնամարզություն․ «Հորիզոն» հնարք (Planche)

Մարմնի ստատիկ պահումներ

  • Հորիզոն (ռուս.՝ «планш») - ուժային մարմնամարզության ստատիկ տարր։ Կատարվում է մարզաձողի, գետնի, զուգափայտերի և այլ հորիզոնական օբյեկտների վրա։ Տվյալ վարժությունն ունի տարբեր տեսակներ՝ կողմնային, ինքնաթիռ և մեկ ձեռքի վրա։ Հնարքը կատարելու համար պահանջվում է շատ բարձր ֆիզիկական պատրաստվածություն։ Այդ հնարքի կատարման ժամանակ ավելի շատ աշխատում են․
    • դելտայաձև մկանները (առանձնապես՝ առջևի),
    • մեջքի մեծ և փոքր շրջանային մկանները,
    • ողնաշարի լայն բացած մկանները,
    • որովայնի պատի մկանները,
    • մարմնի կայունարար մկանները,
    • կրծքային մկանները,
    • տրիցեպսները։
  • Հորիզոնական հենում
  • Կոկորդիլոսիկ (2 ձեռքի վրա, 1 ձեռքի վրա)
  • Ծիծեռնակ
  • Առջևի կախ
  • Կանգ ձեռքերի վրա (ճկվելով, ուղիղ, ոտքերը բաժան)
  • Անկյուն
  • Կիսակոր հենում
  • Դրոշ - կարող է կատարվել որպես ստատիկ վարժություն՝ մարմնի հորզոնական դիրքի պահումով։ Կարող են դժվարեցնել ձգումներով։
  • Վիշապի դրոշ

Դինամիկ վարժություններ

  • Հրեշտակի ելք
  • Արքայազնի ելք
  • Ելք 1 կամ 2 ձեռքով
  • Նիզակ
  • Սպայի ելք
  • Պտույտով բարձրացում ((դանդաղ) պերիշկո, հետևի բռնվածքով, 1 ձեռքի վրա)
  • Աստծո քայլվածք
  • Ուժային ելք 2 ձեռքի վրա

Մրցումների անցկացման յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարներն այն մարդիկ են, որոնք երկար ժամանակ պարապել են և իրենց փորձով գիտեն՝ արդյոք դժվար է իրականացնել այս կամ այն վարժությունը։

Գոյություն ունեն ելույթի գնահատման տարբեր չափանիշներ․

Առաջին տարբերակ, ուժը, հանդիսավորությունը, ճշտությունը, հնարքների քանակը, հմայքը[21]։

Երկրորդ տարբերակ, ստատիկան, դինամիկան և համակցությունները[22]։

Մրցումները կարող են անցկացվել․

ա) Ազատ ոճում, երբ ամեն մեկը ցույց է տալիս իր ծրագիրը, բ) մեկը մեկի դեմ մենամարտում (անգլ.՝ battle—մենամարտ), որի ժամանակ 2 հակառակորդները հերթով ցույց են տալիս իրենց ծրագիրը, ինչից հետո մրցավարները կայացնում են որոշում՝ ընտրելով լավագույն մարզիկին։

Մրցումներ և առաջնություններ Ռուսաստանում 2010-2014 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Քաղաք Մրցումների տեսակ
2010 թվականի հոկտեմբերի 8 Հին Օսկոլ համառուսական մրցումներ
2011 թվականի մայիսի 15 Վորոնեժ համառուսական մրցումներ
2011 թվականի հունիսի 8 Հին Օսկոլ համառուսական մրցումներ
2011 թվականի սեպտեմբերի 25 Հին Օսկոլ համառուսական մրցումներ
2012 թվականի ապրիլի 22 Սամարա քաղաքային մրցումներ
2012 թվականի ապրիլի 27 Հին Օսկոլ միջշրջանային մրցումներ
2012 թվականի մայիսի 20 Վորոնեժ համառուսական մրցումներ
2012 թվականի մայիսի 23 Հին Օսկոլ շրջանային մրցումներ
2012 թվականի հունիսի 23 Հին Օսկոլ շրջանային մրցումներ
2012 թվականի հուլիսի 30 Հին Օսկոլ քաղաքային մրցումներ
2012 թվականի հունիսի 5-6 Կազան համառուսական առաջնություն աշխարհի գավաթի համար
2012 թվականի սեպտեմբերի 1 Մոսկվա համառուսական առաջնություն
2012 թվականի սեպտեմբերի 23 Գուբկին շրջանային մրցումներ
2012 թվականի հոկտեմբերի 6 Նովովորոնեժ շրջանային մրցումներ
2012 թվականի հոկտեմբերի 13 Կազան քաղաքային մրցումներ
2012 թվականի հոկտեմբերի 20 Հին Օսկոլ Իվանովա Ե․ Ա․-ի անվան առաջնություն
2012 թվականի դեկտեմբերի 14 Վորոնեժ Միջազգային փառատոն

Ամսաթիվ Քաղաք Մրցումների տեսակ
2013 թվականի փետրվարի 23 Ուզլովայա քաղաքային մրցումներ
2013 թվականի ապրիլի 30 Տուլա միջշրջանային առաջնություն
2013 թվականի մայիսի 17 Տամբով համառուսական մրցումներ
2013 թվականի հունիսի 15 Տյումեն քաղաքային մրցումներ
2013 թվականի հունիսի 28 Հին Օսկոլ շրջանային մրցումներ
2013 թվականի հուլիսի 6 Կոլոմնա քաղաքային մրցումներ
2013 թվականի հուլիսի 27-28 Տուլա միջշրջանային առաջնություն
2013 թվականի օգոստոսի 24 Չերնուշկա քաղաքային մրցումներ
2013 թվականի օգոստոսի 24 Տոմսկ քաղաքային մրցումներ
2013 թվականի օգոստոսի 24 Կազան համառուսական առաջնություն
2013 թվականի օգոստոսի 24 Ուֆա հանրապետական մրցումներ
2013 թվականի սեպտեմբերի 14 Դոլգոպրուդնի քաղաքային մրցումներ
2013 թվականի սեպտեմբերի 23 Բելգորոդ շրջանային մրցումներ
2013 թվականի հոկտեմբերի 6 Գուբկին շրջանային մրցումներ
2014 թվականի հունիսի 15 Իժևսկ հանրապետական մրցումներ
2014 թվականի հունիսի 28 Հին Օսկոլ շրջանային մրցումներ
2014 թվականի օգոստոսի 10 Հին Օսկոլ քաղաքային մրցումներ

Մրցումներ և առաջնություններ Ուկրաինայում 2011-2014 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Քաղաք Մրցումների տեսակ
2011 թվականի մայիսի 27-28 Դնեպր (քաղաք) համաուկրաինական առաջնություն
2012 թվականի ապրիլի 14 Չոռնոմոռսկ քաղաքային մրցումներ
2012 թվականի ապրիլի 29 Պոլտավա քաղաքային մրցումներ
2012 թվականի մայիսի 5 Չեռնիգով քաղաքային մրցումներ
2013 թվականի օգոստոսի 20 Սիմֆերոպոլ քաղաքային մրցումներ
2014 թվականի հունիսի 7 Սիմֆերոպոլ շրջանային մրցումներ
2014 թվականի սեպտեմբերի 13 Վիննիցա (քաղաք, Ուկրաինա) Ուկրաինայի արևմտյան առաջնություն

Միջազգային մրցումներ և առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջազգային առաջնությունն անցկացվել է 2011 թվականի օգոստոսին Ռիգայում (Լատվիա), որտեղ առաջին տեղը զբաղացրել է ուկրաինացի մարմնամարզիկ Եվգենի Կոզիրը։ 2012 թվականի առաջնությունում առաջին տեղը զբաղեցրել է Եվգենի Կոչերգան (Ուկրաինա)։ Եվգենի Կոզիրը (Ուկրաինա) երկրորդն էր, իսկ երրորդ տեղում Նիկոլայ Լոբանովն էր (Ռուսաստան)[23]։ Եվգենի Կոչերգան ցույց է տվել լավագույն մոտեցումը՝ անհատական ոճում։ Նա կատարել է ձգում մեկ ձեռքով՝ 16 կգ-ը ատամներով բռնած[24]։ Փողոցային մարմնամարզության աշխարհի գավաթի 3-րդ սուպեր եզրափակիչն անցկացվել է 2015 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այստեղ առաջին տեղը զբաղացրել է Դանիել Լայզանսը (Daniels Laizāns), 2-րդ տեղը՝ Միխայիլ Մուխորյանովը (Ռուսաստան), 3-րդ տեղը՝ Ռեմի Գրեստին (Rémy Gresteau)[25]։

Ամսաթիվ Քաղաք Երկիր Մրցումների տեսակ
2011 թվականի օգոստոսի 27-28 Ռիգա Լատվիա աշխարհի առաջնություն
2012 թվականի հունիսի 2 Դնեպր Ուկրաինա միջազգային փառատոն
2012 թվականի օգոստոսի 4 Ռիգա Լատվիա աշխարհի առաջնություն
2012 թվականի դեկտեմբերի 8 Մոսկվա Ռուսաստան ազգերի գավաթ
2013 թվականի ապրիլի 27 Նուր-Սուլթան Ղազախստան աշխարհի առաջնություն
2013 թվականի հունիսի 29 Դնեպր Ուկրաինա միջազգային փառատոն
2013 թվականի հուլիսի 28 Տուլա Ռուսաստան միջազգային մրցաշար
2013 թվականի օգոստոսի 3 Ռիգա Լատվիա աշխարհի առաջնություն
2014 թվականի դեկտեմբերի 1 Նուր-Սուլթան Ղազախստան աշխարհի առաջնություն
2015 թվականի դեկտեմբերի 19 Մոսկվա Ռուսաստան Միջազգային փառատոն (Աշխարհի գավաթի սուպեր եզրափակիչ)

Տարածված վարժություններ պարապմունքների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձգում․ փողոցային մարմնամարզության հիմնական վարժություն
  • Ձգումներ մարզաձողի վրա, ուժային առաջադրանք կրկնությամբ․ բարձրորակ կատարման համար անհրաժեշտ է կզակը մարզաձողից վերև բարձրացնել, իսկ իջնելու համար անհրաժեշտ է մարմինը իջեցնել ներքև՝ ամբողջությամբ երկարաձգելով ձեռքերը արմունկների հաշվին, սակայն ամբողջ ժամանակ անհրաժեշտ է թույլ չտալ թռիչքային շարժումներ։ Ձգումները կարող են բարդացվել տարբեր բռնվածքներով (վերին, ստորին, լայն, նեղ, խաչաձև), ձգվել գլխի վրա մեկ ձեռքով՝ ձեռքի փոփոխումով, քայլերի նմանակմամբ (ռոբոսթայլ), ծանրացնող իրերով, հորիզոնական ձգումներ (կամ «գրամեքենա», կատարվում է հորիզոնական շարժումով՝ աջ և ձախ (առաջ-հետ), երբ կզակը մարզաձողից վեր է, ձեռքերը պետք է փորձել ամբողջությամբ բացել արմունկների հաշվին), ձգումներ առջևի կախ դիրքում և այդպես շարունակ։
  • Երկու ձեռքով ելք մարզաձողի վրա, նույնպես ուժային առաջադրանք է՝ կրկնությամբ։ Որակյալ կատարման համար պետք է մարմնի բարձրացում մարզաձողից վերև և իջնելու համար ձեռքերը ամբողջությամբ երկարաձգել արմունկների հաշվին՝ խուսափելով թռիչքային շարժումներից։
  • Ձգումներ գետնի վրա՝ կրկնությամբ, հնարքը կատարում են գետնին պառկած դիրքով, որից հետո արմունկները ծալելով՝ մարմինը իջեցվում է մինչև գետնին զուգահեռ դիրք, ապա ձեռքերը ուղղելով՝ մարմինը գալիս է սկզբնական դիրքի։ Գոյություն ունեն տարբերակներ և դժվարացնող հնարքներ, ձեռքերի դիրքով, ձեռքերի հենարանները բարձրացնել 30-70սմ, որի դեպքում մարմինը կարելի է իջեցնել առջևի հենարանից ներքև, մյուս պարագայում բարձրացվում են ոտքերը։
  • Հրումներ զուգահեռ գերանների վրա, բարձրորակ կատարման համար անհրաժեշտ է խուսափել կոպիտ շարժումներից և ցնցումներից՝ մարմնի բարձրացմամբ դեպի վեր՝ ամբողջությամբ երկարացնելով ձեռքերը արմունկների հաշվին, իսկ իջեցման համար անհրաժեշտ է արմունկները ծալել մինչև 90 աստիճան կամ ավելի քիչ։ Մարմինը բարձրացման և իջեցման ժամանակ պետք է գտնվի ուղիղ վիճակում, իսկ իրանի թեքություն պետք է չլինի դեպի առաջ։ Զգալիորեն ավելի բարդ վարժություններ են՝ հենումներ զուգահեռ գերանների վրա հորիզոնական դիրքում (հնարքի կատարման համար անհրաժեշտ է տիրապետել մարմինը հորիզոնական դիրքում պահելուն) և կանգ ձեռքերի վրա (հնարքը կատարելու համար պետք է փորձել մարմինը ուղիղ պահել՝ առանց հետ ու առաջ տատանման, ձեռքերը՝ գետնին ուղղահայաց)։
  • Առջևի կախում, հնարքը կարող է իրականացվել որպես ստատիկ վարժություն։ Այն կատարելու համար անհրաժեշտ է մարզաձողի վրա (մարզաձողը պետք է գտնվի մարմնամարզիկի առջևում) մարմինը պահել գետնի համեմատ հորիզոնական դիրքում, կամ որպես վարժություն՝ բարձրացման միջոցով մարմինը հասցնել հորիզոնական դիրքի։ Կարելի է դժվարեցնել առաջադրանքի կատարումը՝ մարզաձողից կախվելով ընդամենը մեկ ձեռքով կամ կախվել մատներով, կողային շրջադարձներ կատարել և այլն։

Գոյություն ունեն նաև լրացուցիչ առաջադրանքներ մկանները առանձին ամրացնելու համար։ Փորի մկանները ամրացնելու համար օգտագործվում է ոտքերի բարձրացում և իջեցում վարժությունը (որոշ դեպքերում կատարում են ոլորում), մարմնի բարձրացում և իջեցում։

Վարժությունների մեծամասնության դեպքում որպես բեռ օգտագործվում է միայն մարզիկների ծանրությունը, այնուամենայնիվ, որոշ դեպքերում օգտագործվում են ծանրացնող առարկաներ (ծանրացնող առարկաներին կարող է փոխարինել նաև զուգընկերը)[26]։

Սպորտային հրապարակներ փողոցային մարմնամարզության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակ Լեհաստանում փողոցային մարմնամարզության համար

Փողոցային մարմնամարզության հրապարակները սովորաբար ապահովված են լինում անհրաժեշտ սարքավորումներով․

  • ձեռնաքայլեր (շրջանաձև, կորագիծ, օղակաձև),
  • մարզաձողեր (դասական, բարձր, ցածր),
  • հորիզոնական սանդուղք,
  • շվեդական պատ,
  • զուգահեռ գերաններ (նեղ, լայն),
  • նստարաններ փորի մկանները մարզելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hannibal for King (2008). «WorkOut». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. Черкудинова Д. (2013). «WorkOut: Как клуб по интересам начал продавать снаряды для уличной гимнастики». Hopes&Fears. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Василенко Е. (2014 թ․ մայիսի 22). «Уличные турники снова на пике популярности». Первый канал.
  4. «Вулічны фітнэс» (բելառուսերեն). 34mag.net. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  5. Грищенко Н., Коденцов Е. (2011). «В Украине появилась альтернатива сигаретам и пиву — street workout». Подробности (ռուսերեն). Телеканал «Интер». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Kuslikis T. (2012). «Hannibal For King vs Denis Minin In The Ultimate Freestyle Calisthenic Competition» (անգլերեն). A shot of adrenaline (blog). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «Российские военные освоят кроссфит и воркаут». «Военно-промышленный курьер». 2015 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  8. «Street Workout na Bemowie» (լեհերեն). Życie Warszawy. 2014. Վերցված է 2014-19-04-ին.
  9. Bartosz Gubernat (2014). «Na bulwarach w Rzeszowie powstanie street workout park. Umowa podpisana» (լեհերեն). Nowiny24. Վերցված է 2014-19-04-ին.
  10. Rafał Sumowski (2014). «Street workout, czyli własne ciało zamiast ciężarów» (լեհերեն). Trojmiasto.pl. Վերցված է 2014-19-04-ին.
  11. «Parques de Street Workout abrem em Guimarães no âmbito do Orçamento Participativo» (պորտուգալերեն). Correio de Minho. 2014. Վերցված է 2014-19-04-ին.
  12. Peter Beckmann (2014). «Trainieren statt trinken und dopen» (գերմաներեն). Westfälische Nachrichten. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014-19-04-ին.
  13. Нико Шнур (16.06.2015). «Deutsche Meisterschaften in Bremen Street-Work-out in Tenever» (գերմաներեն). Weser Kurier. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  14. «AMIENS Bientôt une aire de «street workout» au Grand Marais» (ֆրանսերեն). Courrier picard. 13.01.2016. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  15. Sarah Benhaida (19.08.2015). «VIDEO: Inspired by Swedish fitness trend, youth bring "street workout" to Gaza» (անգլերեն). Your Middle East. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  16. «Kastamonu'da 'Street Workout' Parkuru Yapıldı» (թուրքերեն). Haberler.com. 13.01.2016. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  17. Joksimović M. (2013 թ․ սեպտեմբերի 14). «Prvi Street Workout festival u Tašmajdanskom parku» (սերբերեն). 24sata.rs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  18. Lucie Žemberyová (2014). «Street Workout Battle Brno 2013 - reportáž a fotogalerie» (չեխերեն). Ronnie.cz. Վերցված է 2016-15-01-ին.
  19. Michał Maliszewski (2014). «Reprezentacja radzyńskiego Street Workout na zawodach w Poznaniu» (լեհերեն). Iledzisiaj.pl. Վերցված է 2014-19-04-ին.
  20. Jéssica Soto (2015 թ․ հունիսի 1). «El Street Workout atrae a jóvenes de toda España al Silo del Cereal» (իսպաներեն). Ideal. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  21. Соловьёв Д. (2013). «Основоположник workout». Большой спорт. — № 9 (65). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  22. Парфёнова Е. (30.05.2014). «Отбор на Чемпионат мира по воркауту 2014 стартовал». Men's health. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  23. Борисов А. (2012). «Чемпионат мира по Street Workout в Риге 2012» (ռուսերեն). Big Workout. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  24. Маркин Я. (2012). «Украинская сборная по воркауту привезла из Москвы победу» (ռուսերեն). Сегодня.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  25. Евсенькина В. (2015). «Российский атлет — серебряный призёр Суперфинала кубка мира по воркауту» (ռուսերեն). Студенческий спорт. Վերցված է 2015-29-12-ին.
  26. «Денис Минин: как без денег и спортзала построить красивое тело». Журнал XXL. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.