Դոլգոպրուդնի (ռուս.՝ Долгопру́дный), քաղաք Մոսկվայի մարզում, գտնվում է Մոսկվայի կենտրոնից 20 կմ հյուսիս։ Քաղաքի անվանունը ծագել է ռուսական "Долгий пруд" (երկար լիճ)՝ քաղաքի հյուսիսարևելյան մասում գտնվող երկար և նեղ լճի անունից։
Քաղաքը հարավից և արևելքից սահմաններ ունի Մոսկվայի հետ, հարավարևմուտքից՝ Խիմկիի հետ, արևմուտքում սահմանափակվում է Մոսկվայի ջրանցքով, հյուսիսում՝ Կլյազմինսկոյե ջրամբարով։ Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի երեք կառամատույցներից՝ Նովոդաչնայա, Դոլգոպրուդնայա և Վոդնիկի, գնացքով կարելի է 20 րոպեում հասնել Դոլգոպրուդնի։ Մոսկվան Դմիտրովին կապող Դմիտրովյան մայրուղին անցնում է քաղաքի արևելյան հատվածով։
Տարբեր ժամանակահատվածներում քաղաքի կազմում են եղել
Ժամանակակից Դոլգոպրուդնին գտնվում է 17-րդ դարից ի վեր հայտնի բնակավայրում, որտեղ 1900-ական թվականներին կառուցել են երկաթուղի, 1914 թվականին՝ երկաթուղային հարթակ։ Բնակավայրն սկսեց զարգանալ, երբ այնտեղ 1931 թվականին կառուցվեց օդանավաշինության գործարան։ Որոշ ժամանակ բնակավայրն անվանվել է Dirizhablstroy ("օդանավաշինություն")։ 1951 թվականին Դոլգոպրուդնի տեղափոխվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը և քաղաքի հարավային մասում սկսվեց նրա նոր մասնաշենքի շինարարությունը։ Դոլգոպրուդնին քաղաքի կարգավիճակ ստացել է 1957 թվականին։