Երշիկ
![]() | |
Ենթատեսակ | Երշիկեղեն և սննդամթերք |
Sausages Վիքիպահեստում |
Երշիկ, մսի լցոնից (ֆարշից) պատրաստված, թաղանթապատված կամ անթաղանթ սննդամթերք, որն օգտագործվում է առանց ջերմային մշակման։ Որպեսզի տավարի մսեղիքը դառնա օգտագործելի երշիկի պատրաստման համար, այն պետք է մաքրված (առանձնացված) լինի ոսկորներից, ճարպից, ջլերից, խոշոր արյունատար և ու ավշային անոթներից։ Ըստ դրա էլ մսեղիքը բաժանվում է 3 տեսակի՝ բարձր, 1-ին և 2-րդ ։ Բարձրի դեպքում աննկատելի են ճարպերը և շարակցական հյուսվածքը, իսկ առաջինի ու երկրորդի դեպքում շարակցական հյուսվածքի քանակը կազմում է համապատասխանաբար մինչև 6 և 20 %։ Հայկական երշիկի տեսակ է մականեկը (մական բառից):
Եփած երշիկների, նրբերշիկի, սարդելկայի համար լավագույն հումք է հանդիսանում թարմ միսը, որն առավել խոնավածուծ է։
Լցոնին ավելացվում է չոր կամ խոնավ կաթնասպիտակուց, նատրիումի կազեինատ, սպիտակուցային հարստացուցիչներ, արյան պլազմա և կենդանական կամ բուսական ծագման այլ սպիտակուցներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|