Վերարտադրողական առողջություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերարտադրողական համակարգի հետ խնդիրներ չունեցող առողջ մարդու կմախքը

Վերարտադրողական առողջություն, առողջություն հասկացության կարևոր բաղադրիչներից է վերարտադրողական առողջությունը, որը պայմանավորում է մարդու կյանքի ընթացքում ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցիկ վիճակը, և վերաբերում է վերարտադրողական համակարգին։ Դա բավարարված և անվտանգ սեռական կյանքի հնարավորության, երեխաներ ունենալու, ընտանիքի պլանավորման և ծնելիության կարգավորման մարդու իրավունքն է։ Վերարտադրողական առողջության մաս են կազմում կնոջ անվտանգ հղիությունը և բնականոն ծննդի ապահովումը։ Կնոջ այս իրավունքն առողջ երեխայի ծնվելու գրավականն է։ Հասարակության վերարտադրողական առողջության վիճակն առաջին հերթին բնութագրվում է ծնելիության մակարդակով, երեխաների և մայրերի մահացության աստիճանով, ինչպես նաև արհեստական ընդհատումների և վիժումների քանակով, կանանց և տղամարդկանց անպտղության մակարդակով և այլն։ Մարդու և հասարակության վերարտադրողական առողջության համար կարևոր է ինչպես ծնողների, այնպես էլ պետության պատասխանատվությունը երեխաների պատշաճ ֆիզիկական, հոգևոր, բարոյական առողջության և անհրաժեշտ կրթության ապահովման գործում։

Բացասական ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրողական առողջության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ այն գործոնները, որոնք բերում են տղամարդու և կնոջ բնականոն սեռական զարգացման խանգարումների։ Սպերմատոգենեզի և դաշտանային ցիկլի մշտական խանգարումները, պտղաբերության և սեռական հակման նվազումը, վերարտադրողական համակարգի հիվանդությունները և հղիության ընթացքի խանգարումերը(վիժումներ, հղիության արհեստական ընդհատում, բարդություններ, անժամանակ ծծնդի վտանգ), վաղ վերարտադրողական ծերացումը խիստ բացսաբար են անդրադառնում վերարտադրողական առողջության վրա։

Խոցելի խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ մանկահասակ երեխաների և պատանիների վերարտադրողական համակարգն առավել զգայուն է միջավայրի տարբեր գործոնների ազդեցության նկատմամբ։ Դրանք դեռահասի օրգանիզմում կարող են առաջացնել ֆիզիոլոգիական, իմունային համակարգի, կենսաքիմիական և այլ բնույթի փոփոխություններ, որոնք իրենց բացասական ազդեցությամբ կարող են ունենալ ապագայում նրանց վերարտադրողական առողջության վրա։

Լավագույն սոցիալական կառույցը և նրա դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն սոցիալական կառույցն ընտանիքն է։ Այն սոցիալական փոքր խումբ է հիմնված ամուսնության կամ արյունակցական կապի վրա, որի անդամներն ունեն ընդհանուր կենցաղ, միմյանց օգնելու բարոյական և իրավական պատասխանատվություն։ Հիմնականում ընտանիքում է իրականանում վերարտադրողական ֆունկցիան. երեխաներ ունենալը, նրանց դաստիարակումը։ Այստեղ են ծնողները երեխաներին ծանոթացնում բարոյական արժեքներին, միջավայրում և հասարակության մեջ վարքի կանոններին։

Ընտանիքի պլանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի պլանավորումը կազմում է վերարտադրողական առողջության կարևոր մասը։ Այն նաև սեփական կյանքի, հասարակության օպտիմալ զարգացման պլանավորում է։ Պետությունն ու հասարակությունը պարտավոր են պատշաճ պայմաններ ստեղծել, համապատասխան միջոցառումներ իրականցնել, որոնք կպայմանավորեն առողջ երեխաների ծնունդը, նախադրյալներ կստեղծեն աճող սերնդի լիարժեք դաստիարակության և բնակչության վերարտադրողականության ապահովման համար։

Սեռական առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական առողջությունը լիարժեք ֆիզիկական, զգացմունքային, հոգեկան և սոցիալակամ բարեկեցության վիճակ է սեռական կյանքում։

ՄԻԱՎ, ՁԻԱՀ

Վնասակար ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրողական առողջությանը մեծ վնաս են պատճառում ՁԻԱՀ-ը, սեռական համակարգի բազմաթիվ վարակիչ հիվանդություններ, որոնցից են սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը, փափուկ շանկրը և այլն։

Սիֆիլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիֆիլիսը քրոնիկ, համակարգային, գերազանցապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակային հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկի լորձաթաղանթների, ներքին օրգանների, ոսկրերի, նյարդային համակարգի ախտահարումով, հաջորդական պարբերական ընթացքով։ Հարուցիչը բակտերիա է։ Հարուցիչներն առողջ մարդու օրգանիզմ են ներթափանցում սիֆիլիսով հիվանդ մարդուց սեռական ճանապարհով։ Չի բացառվում նաև վարակի արտասեռական ուղին, այդ թվում քթի, մայրական կաթի, արյան փոխներարկման, բժշկական միջամտությունների և ընկերքի միջոցով։

Սիֆիլիսի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու նյարդային համակարգը, որը ախտահարվում է սիֆիլիսի դեպքում

Սիֆիլիսն ընթանում է մի քանի շրջանով.

  • գաղտնի
  • առաջնային
  • երկորդային
  • երրորդային

Ախտանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվելուց մի քանի շաբաթ հետո վարակի տեղում առաջանում է առաջին կլինիկիական նշանը՝ կարծր շանկրը։

Մարդու երիկամները, որոնք ևս ախտահարվում են սիֆիլիսի ժամանակ

Այս շրջանում բուժումը կանխում է հիվանդության զարգացման հետագա բարդությունները։ Չբուժվելիս մարմնի վրա առաջանում են բաց վարդագուըն բծեր, ցան, տարբեր օրգաններում ի հայտ են գալիս հանգույցներ, խոցեր, ախտահարվում են ոսկրերը, մկանները, սիրտը, երիկամները, լյարդը, փայծաղը, նյարդային համակարգը։ Հիվանդությունը վերածվում է քրոնիկ ձևի, և առաջանում են անբուժելի ծանր բարդություններ՝ կաթված, հոգեկան խանգարումներ, կուրություն, անպտղություն և այլն։

Գոնորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնորեան նույնպես վտանգավոր վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը նույնպես բակտերիա է։ Առողջ մարդու օրգանիզմ է թափանցում սեռական, հազվադեպ արտասեռական ճանապարհով։

Գոնորեայի բարդացման դեպքում ախտահարվում է շագանակագեղձը

Գոնորեայի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնորեայի հարուցիչն ախտահարում ՝ գլխավորապես միզուկի, արգանդի պարանոցի, ուղիղ աղու, ըմպանի և շաղկապենու էպիթելային հյուսվածքը։ Հիվանդության բարդացումների դեպքում ախտահարվում է նաև շագանակագեղձը։ Վարակվելուց մի քանի օր հետո սեռական օրագններից արտազատվում է թարախ, որը զուգակցվում է միզուկի ցավերով, դժվարանում է միզելը։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վերածվում է քրոնիկ ձևի, որի ժամանակ ախտահարվում են սեռական գեղձերը, ներքին օրգանները, առաջանում է անպտղություն։

Խլամիդիոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի տվյալներով աշխարհում արձանագվում են մոտ 600 միլիոն մարդ, ովքեր վարակված են եղել խլամիդիոզով։ Հրուցիչը փոխանցվում է սեռուղիների միջոցով, արյան փոխներարկման ժամանակ։

Ախտանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց հիվանդության ախտանիշներից են հեշտոցային արտադրությունը, ցավոտ միզարձակութունը, ցավոտ սեռական հարաբերությունները, սեռական հարաբերությունիից հետո արյունահոսությունը, ստորին որովայնային, մեջքային ցավը, ջերմությունը, սրտխառնոցը, ուղիղ աղիքի բորբոքումը։ Տղամարդկանց մոտ հիվանդության ախտանիշներից են ցավոտ միզարձակությունը, միզուկից լորձային արտադրությունը, ամորձիների այտուցը, ցավը, ուղիղ աղիքի բորբոքումը։ Այս հիվանդություններով չվարակվելու համար խորհուրդ է տրվում զերծ մնալ պատահական սեռական հարաբերություններից, իսկ որևէ ախտանիշ նկատելիս անհապաղ դիմել բժշկի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10-րդ դասարանի կենսաբանություն