Օրգանների հայելային դասավորություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օրգանների հայելային դասավորություն (լատին․՝ situs inversus), հազվադեպ հանդիպող բնածին արատ, որի դեպքում հիմնական ներքին օրգաններն ունենում են հայելային դասավորություն, այսինքն՝ նորմայից հակառակ դիրքում են գտնվում (սիրտն աջ կողմում է, լյարդը՝ ձախ, ստամոքսն՝ աջ)։ Խիստ հազվադեպ դեպքերում հանդիպում է նաև խառը դասավորվածություն։ Չնայած որ այս արատն ունեցող մարդկանց մոտ առավել հաճախ են հանդիպում սրտային խնդիրներ, դրանց մեծ մասն իրենց հիվանդության արդյունքը չէ։ Աշխարհի բնակչության տաս հազար մարդուց միայն մեկն է տառապում այս հիվանդությամբ։
Ախտանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտի բնածին արատների բացակայության դեպքում օրգանների հայելային դասավորություն ունեցող մարդիկ ապրում են նորմալ, առողջ կյանքով, առանց իրենց բժշկական վիճակի հետ կապված որևէ բարդությունների։ Հավանականությունը, որ օրգանների հայելային դասավորությամբ մարդիկ կունենան բնածին սրտի արատներ, 5-10 % է։ Շատ մարդիկ այդպես էլ չեն իմանում իրենց տարօրինակ անատոմիայի մասին, մինչև տարբեր գանգատներով բժշկին դիմելը, օրինակ՝ կույր աղիքի բորբոքում կամ կողերի կոտրվածք։ Օրգանների հակառակ դիրքը կարող է սխալ ախտորոշման պատճառ հանդիսանալ։ Այն նաև բարդություններ է առաջ բերում օրգանների փոխպատվաստման ժամանակ, քանի որ մեծ հավանականությամբ դոնորը կլինի նորմալ անատոմիա ունեցող անձ։ Օրինակ սրտի փոխպատվաստման դեպքում անհրաժեշտ է փոխպատվաստել անգամ արյունատար անոթները, քանի որ դրանք էլ են գտնվում հակառակ դիրքում։
Կենդանիների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խխունջների|Խխունջների թագավոր» կոչվող կենդանիների մոտ սիրտը, շնչառական և սեռական օրգանները նույնպես գտնվում են հակառակ դիրքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեքստրոկարդիան (կրծքավանդակում սրտի աջ դիրքը) առաջին անգամ նկատել և նկարել է Լեոնարդո դա Վինչին (1452–1519) [փա՞ստ], և հետագայում՝ 1643 թվականին, հաստատել է Մարկ Աուրելիո Սեվերինոն։ Սակայն օրգանների հայելային դասավորությունն առավել մանրամասնորեն ուսումնասիրել և նկարագրել է Մեթյու Բեյլին ավելի քան մեկ դար անց։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրգանների հայելային դասավորություն» հոդվածին։ |
|