Jump to content

Մանիակային համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանիակային համախտանիշ
Տեսակփսիխոպաթոլոգիական համախտանիշներ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և medical psychology?
ՀՄԴ-9296.0, 296.4 և 296.6
ՀՄԴ-10F30
Բուժումհոգեթերապիա
 Mania Վիքիպահեստում
คนไข้ที่มีอาการหลงผิดในความยิ่งใหญ่อาจเข้าใจผิดคิดว่าตัวเองมีพลังมากกว่าที่เป็นอยู่จริงๆ (Մեծության մոլորություն)

Մանիակային համախտանիշ (հին հունարեն՝ μανία«կիրք», «խելագարություն», «հակում»), համախտանիշ, որը բնութագրվում է ախտանշանների տրիադայով . բարձր տրամադրություն՝ հիպերթիմիայի տեսքով, գաղափարական և հոգեբանական գրգռվածություն՝ մտածողության և խոսքի արագացման տեսքով, շարժողական գրգռվածություն։ Մանիակային համախտանիշին նաև բնորոշ է, բայց ոչ միշտ է հանդիպում՝ բնազդային գործունեության ուժեղացումը (ախորժակի աճը, ինքնապաշտպանական միտումների ուժեղացումը), ուշադրության կենտրոնացման կորուստը, սեփական «ես»-ի գերագնահատումը։ Մանիակային սինդրոմի բացահայտման համար օգտագործվում է՝ մոլագարության բացահայտման թեստը, այսպես կոչված՝ Ալթմանի սանդղակը[1][2]։

Ծագումը (պատճառագիտություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի հաճախ մանիակային համախտանիշը դիտվում է երկբևեռ աֆեկտիվ խանգարման շրջանակներում։ Այդ դեպքերում ընթանում է նոպայի տեսքով՝ «դրվագներով»՝ բնորոշ զարգացման փուլերով։ Մանիակային դրվագների կառուցվածքում ներառված ախտանիշների արտահայտվածությունը կարող է լինել տարբեր, փոփոխվել՝ կախված հիվանդի մոտ հիվանդության զարգացման աստիճանից։ Բացի դրանից, մանիակային համախտանիշը կարող է դիտարկվել վարակիչ, թունավոր, օրգանական և այլ փսիխոզների ժամանակ, ուղեղային կամ ընդհանուր սոմատիկ հիվանդությունների հետևանքով։ Հետևաբար՝ հիվանդներին անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն[3]։ Մասնավորապես, մանիակային համախտանիշը կարող է լինել հիպերտիրեոզի դրսևորում[4]։ Մանիակային համախտանիշը նաև կարող է առաջանալ՝ թմրամիջոցների կամ դեղորայքային միջոցների օգտագործումից (օրինակ՝ հակադեպրեսանտներ[5][6], բրոմիդներ, կորտիկոստերոիդներ, հալյուցիանգեններ, օպիատներ, կոկաին և այլ գրավչանյութեր)[7], զարգանալ՝ սոմատիկ հիվանդությունից կամ վիրահատությունից հետո[8]։ Դիֆերենցյալ ախտորոշման ընթացքում այն հիվանդներն, ում մոտ՝ հակադեպրեսանտների ընդունման ֆոնի վրա առկա է մաիակային համախտանիշ (նաև այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են հոգեմետ նյութեր) երկբևեռ աֆեկտիվ խանգարում աշտորոշման մասին կարելի է մտածել այն դեպքում, երե մանիայի ախտանշաններ հանդիպել են հակադեպրեսանտների կամ թմրամիջոցների ընդունումից առաջ[9]։

Սիմպտոմատոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիակային համախտանիշը՝ նման դեպրեսիվին, բաղկացած է դեպրեսիային հակադիր նշանների տրիադայից .

  • Տրամադրության բարձրացում (հիպերտամիա)։ Թախիծի, լքվածության, անելանելիության վիճակը չի առաջանում անգամ այն ժամանակ, երբ` հոգեբանական հասկանալի պատճառներով, կարելի էր սպասել։
  • Մտածողության արագացում` ասոցատիվ գործընթացի թեթևացումով, մինչև` գաղափարական թռիչք (դրա հետ մեկտեղ, առանձին դատողություններում տրամաբանությունը չի կորչում)։
  • Շարժողական ակտիվության բարձրացում (հիպերբոլիա)։

Մանիակային համախտանիշի «մաքուր» տարբերակից բացի հնարավոր են տարբերակներ, որտեղ նշաններից մեկը շատ կամ քիչ է արտահայտված։ Հետևաբար՝ հնարավոր է մանիակային համախտանիշի հետևյալ տարբերակները .

  • Բոլոր ախտանշանները հավասարապես արտահայտված են.
    • Դասական կամ «մաքուր» մանիա
    • Հիպոմանիա - վիճակ, երբ բոլոր 3 ախտանշաններն առկա են, բայց չեն հասնում խանգարման մակարդակի, այսինքն՝ չեն խախտում մարդու վարքն ու սոցիալական գործունեությունը և չեն համարվում հոգեկան խանգարում։
  • Ախտանշաններից մեկը սովորականից շատ է արտահայտված.
    • Հիպերտիմիկ (ուրախ) մանիա - ամենաարտահայտված ախտանիշ է համարվում՝ անսովոր բարձր տրամադրությունը
    • Խառնաշփոթ մանիա - ասոցիացիաների արագացում։
  • Ախտանշաններից մեկը վերածվում է հակադիրի.
    • Զայրույթի մանիա - մտածողության արագացումն ու շարժողական ակտիվության բարձրացումը ուղեկցվում է տրամադրության իջեցումով, ինչը դրսևորվում է աճող զայրույթով, նյարդայնությամբ, ագրեսիվ վարքով, մասնավորապես հասնում է՝ կործանարար վարքագծի
    • Մանիակային ընդարմացում - տրամադրության բարձրացմանն ու մտածողության արագացմանն ուղեկցում է շարժումների արգելակումը
    • Անարդյունավետ մանիա - տրամադրության բարձրացումն ու շարժողական ակտիվությունը համադրվում է մտածողության դանդաղեցումին։
  • Նաև հանդիպում է, երբ մանիան ընթանում է հոգեբանական ախտանշանների հետ միասին։ Օրինակ՝
    • Մանիակային-պարանոիդ տարբերակ - մանիակային համախտանիշն ի հայտ է գալիս խենթ գաղափարների և հետապնդումների ուղեկցությամբ։

Ընկճախտային համախտանիշ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Altman E. G., Hedeker D., Peterson J. L., Davis J. M. The Altman Self-Rating Mania Scale. (англ.) // Biological psychiatry. — 1997. — Vol. 42, no. 10. — P. 948—955. — DOI:10.1016/S0006-3223(96)00548-3.PMID 9359982. исправить
  2. Altman E., Hedeker D., Peterson J. L., Davis J. M. A comparative evaluation of three self-rating scales for acute mania. (англ.) // Biological psychiatry. — 2001. — Vol. 50, no. 6. — P. 468—471. — PMID 11566165
  3. Тёлле Р. Психиатрия с элементами психотерапии / Пер. с нем. Г. А. Обухова. — Минск: Вышэйшая школа, 1999. — 496 с. — 4000 экз.
  4. Голубев В.Л., Вейн А.М. Неврологические синдромы. Руководство для врачей. — Москва: Эйдос Медиа, 2002. — С. 607. — 832 с. — 5000 экз.
  5. Preda A, MacLean RW, Mazure CM, Bowers MB (January 2001). «Antidepressant-associated mania and psychosis resulting in psychiatric admissions». J Clin Psychiatry 62 (1): 30–3.
  6. Клинические рекомендации по терапии маниакальных и смешанных состояний при биполярном расстройстве / Подг. С. Н. Мосолов и Е. Г. Костюкова, проект клинических рекомендаций в соответствии с решением ХIV съезда психиатров России // Трудный пациент. Արխիվացված 2013-12-26 Wayback Machine — Март 2008.
  7. Виттхен Г.-У. Энциклопедия психического здоровья / Пер. с нем. И.Я. Сапожниковой, Э.Л. Гушанского. — Москва: Алетейа, 2006. — 552 с. — (Гуманистическая психиатрия).
  8. Гельдер М., Гэт Д., Мейо Р. Оксфордское руководство по психиатрии: Пер. с англ. — Киев: Сфера, 1999. — Т. 1. — 300 с. — 1000 экз.
  9. Клиническое руководство по психическим расстройствам / Под ред. Д. Барлоу. Перевод с английского под ред. профессора Э.Г. Эйдемиллера. — 3-е изд. — Санкт-Петербург: Питер, 2008. — 912 с.