Խելագարություն
Խելագարություն, պոտենցիալ անբուժելի ծանր հոգեկան խանգարում: Մինչ XIX դարի ավարտը խելագարությունը կամ խենթությունը համարվում էր սոցիալական նորմայի սահմաններից դուրս վարքի ձև կամ մտածողություն, ինչպես, օրինակ՝ զգայապատրանքները, տարօրինակ կամ ինքնակործան գործողությունները, ինչպես նաև ինքնասպանության փորձերը: Բացի այդ՝ էպիլեպսիայի նոպաները, կոնտուզիաները և գանգուղեղային վնասվածքները նույնպես համարվում էին խելագարության արդյունք: Քանի որ այս տերմինն օգտագործվում է մի շարք հոգեկան հիվանդությունների դեպքում, ժամանակակից բժշկությունում այն օգտագործվում է հազվադեպ, չնայած դեռևս տրարածված է խոսակցական լեզվում:
Բովանդակություն
Սահմանման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խելագարությունը» հանդես է գալիս որպես՝ «խենթության» ավելի ժամանակակից տարբերակ և բառացիորեն նշանակում է՝ միտքը կորցրած[1]:
Ախտանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ խելագարության ձևերը շատ տարբեր են, որոշակի առանձնահատկություններ ընդգծելն անհնար է: Ընդհանուր չափանիշ կարող է հանդիսանալ՝ ընդունված հասարակական նորմերից շեղումը, սկսած՝ պաթոլոգիական գերակտիվությունը և ավարտված՝ կատատոնիկ ընդարմացում և դեպրեսիա: Առաջի դրսևորումը՝ հույզերի վերահսկման կորուստն է, վախը, ցասումը զսպելու անկարողությունը, հոգեբանության մեջ սահմանվում է որպես՝ աֆեկտի վիճակ: Այդ վիճակում վարքը չի ենթարկվում ինքնավերահսկման, գործողություններն անիմաստ են կամ՝ ուղղված են բնազդային կարիքների բավարարմանը, և գործողությունների ազդեցությունը ոչ մի դեր չի խաղում: Արտաքին աշխարհը և ներաշխարհը խառնված են, իրականության ընկալումը՝ խախտված: Օրինակներ կարելի է գտնել հին հունական դիցաբանությունում . Հերակլեսը սպանում է իր երեխաներին, Մեդեան սպանում է՝ որդիներին: Խելագարության մյուս ծայրահեղությունը դեպրեսիան և մելանխոլիան է, շփման խանգարումները, անտարբերությունը և կյանքի հանդեպ հետաքրքրության բացակայությունը:
Խելագարությունն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականությունն ու արվեստը օգնում են ստեղծել այնպիսի տպավորություն, որ անցյալում դիտվում էր որպես՝ խելագարություն: Աղբյուրներն են՝ նկարները, սրբապատկերները, ֆրեսկոները և այլ արվեստի գործեր: Բայց քանի որ արվեստն ունի էմոցիոնալ հիմքեր, այս աղբյուրները չեն կարող անաչառ լինել: Խելագարությունն արվեստում դրսևորվում է խեղաթյուրված դիմախաղով, հակասական կամ անմիտ ժեստերով, աբսուրդ գործողություններով, ինչպես նաև մարմնի սխալ, շեղված դիրքով: Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև՝ ասիմետրիկ, աղավաղված դիմագծերը, անհամաչափ, լայն բացված աչքերը: Հաճախ օգտագործվում է իրավիճակին չհամապատասխանող դիմախաղ՝ օրինակ, սարսափելի կամ ողբերգական իրավիճակում՝ ծիծաղ: Խելագարի ժեստերը, հաճախ, հակասական են ու անհասկանալի:
Խելագարությունը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խելագարության մասին նկարագրություններ հանդիպում են ոչ միայն արվեստում, այլև շատ պատմական և ժամանակակից ստեղծագործություններում: Առավել հաճախ խելագարները խաղում են կախարդների դեր կամ, սոցիալական թեմատիկայով աշխատություններում, ցույց են տալիս և ծաղրում առկա հասարակական կարգերը: Ռուս գրականության մեջ օրինակ է հանդիսանում՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշ»-ը, Նիկոլայ Գոգոլի՝ «Խելագարի նամակներ»-ը, Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ «Խելքից պատուհաս»-ը և այլն:
Ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկության բազմադարյան պատմության մեջ ի հայտ են եկել խելագարության տարբեր ձևեր և առաջարկվել են մի քանի դասակարգման համակարգեր: Պատմականորեն խելագարությանը վերագրում էին տարբեր նշաններ, օրինակ՝ դեմենցիա, մելանխոլիա, մոլություն, զայրույթ, էկստազ, լեթարգիա, կոմա, լուսնոտություն, անգիտություն, էպիլեպսիա, կաթված, լուծանք, մելամաղձություն և այլն:
Օգտակար խելագարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հունարենից թարգմանաբար հուն․՝ μανία, manía նշանակում է՝ կիրք և ծագում է ՝ μαντις, mantis բառերից, ինչը նշանակում է՝ մարգարե: Անտիկ ժամանակաշրջանում խելագարության օգտակար ձև էր համարվում՝ բանաստեղծական ոգեշնչումը, բախտագուշակության պարգևը, և հատկապես՝ Դիոնիսոսի խելագարությունը: Պլատոնն առանձնացնում էր օգտակար խելագարության չորս ձևեր . մոգություն, էրոտիկա, պոեզիա, միստիկա:
Մելանխոլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խելագարության այս ձևը նկարագրվում էր դեռևս հին ժամանակներում, իսկ հումանիզմի ժամանակ դարձավ ավելի հայտնի: Պատճառը Արիստոտելի և Կիկերոնի աշխատություններում, այս հիվանդությանը բնորոշ, հանճարեղության ակնարկն էր, ինչը և հանգեցրեց մելանխոլիայի պաշտամունքի տաածմանը: Համարվում էր, որ օժտված նկարիչները, բանաստեղծներն ու պոետները գտնվում են հանճարի և խելագարի սահմանագծի վրա:
Խելագարության պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլատոնն առաջիններից էր, ով խելագարությանը տվեց գիտական նկարագրություն: Նա տարբերակել է խելագարության երկու տեսակ՝ հիվանդություն և աստվածային շնորհ:
Գերբնական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախարդանք և աստվածային շնորհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաբելոնացիները (XIX դար մ.թ.ա. — VI դար) և շումերները (XXVII—XXIV դար մ. թ. ա.) խելագարությունը համարում էին կախարդանքի արդյունք, տաբուի խախտում, և խելագարությունը միաժամանակ համարվում էր՝ դատավճիռ և պատիժ: Հին կտակարանում խելագարությանը վերագրում են պատժի դեր: Օրինակ կարող է հանդիասանալ բաբելոնյան արքա Նաբուգոդոնոսորը, ով պատժվել էր խելագարությամբ՝ իր հպարտության համար[2]: Բացի դրանից, խելագարության մասին հիշատակվում է նաև՝ Սաղմոսաց գրքում[3]:
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խելագարության դիտարկման վրա հիմնված ախտորոշման սկիզբը դրվել է 1793 թվականին բժիշկ և բարերար Ֆիլիպ Պինելի (1745—1826) կողմից: Նա օգտագործում էր բուժման մարդասիրական մեթոդներ, հեղափոխական Կոնվենցիաից ստացավ թույլտվություն հոգեկան հիվանդներին արձակել շղթաներից և դասակարգեց նրանց՝ ըստ հիվանդության բարդության և բուժման ձևի: Հիվանդների խմբերը բաժանված էին գոտիների, որտեղ հիվանդության անհատական տեսակների զարգացումը և ընթացքը կարող էին ուղղակիորեն համեմատվել և ուսումնասիրվել: Ստացված փորձը Պինելը դրեց մենագրության մեջ, որը լույս տեսավ 1798 թվականին: Հենց այս աշխատությունն էլ դարձավ խելագարության գիտական դասակարգման հիմք: Այսօր հոգեկան խանգարումները չեն համախմբվում այնպիսի ընդհանուր հասկացություններով, ինչպիսիք են՝ «խենթություն» կամ «խելագարություն», այլ բաժանվում են այնպիսի ախտորոշիչ համակարգերի միջոցով, ինչպիսիք են՝ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի DSM-5-ը, կամ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների միջազգային դասակարգումը:
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրահատական բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեղումները հաստատել են, որ արդեն քարե դարում, բուժման նպատակով, կատարել են գանգի տրեպանացիա: Ենթադրվում էր, որ գանգի փոսը ազատություն է տալիս դևին: Եվ չնայած՝ խելագարության բուժման այս մեթոդը կասկածելի էր, կարելի է ենթադրել, որ նույնիսկ այդ ժամանակ խելագարությունը կապվում էր ուղեղի վնասվածքի հետ:
Հոգեթերապիա և հոգեբուժական թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր հոգեկան խանգարումները բուժվում են ինչպես՝ դեղորայքային, այնպես էլ թերապևտիկ միջոցներով՝ համադրելով մեկը մյուսի հետ: Կախված խանգարման բնույթից և բարդությունից, մեկի կամ մյուսի չափաբաժինը կարող է փոխվել:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Михаил Эпштейн. Методы безумия и безумие метода // Эпштейн М. Знак пробела: О будущем гуманитарных наук. — М.: НЛО, 2004, с. 512—540.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В мире слов: Безумие. Безумство
- ↑ Книга Пророка Даниила. Глава 4
- ↑ Пс. 13:1. Сказал безумец в сердце своем: нет Бога.