Ասիմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմերիայի և ասիմետրիայի օրինակ

Ասիմետրիա (հին հունարեն՝ ασυμμετρία ), սիմետրիայի բացակայություն։ Ասիմետրիա հասկացությունը օգտագործվում է նաև սիմետրիայի շեղում, խախտում իմաստով։ Ասիմետրիայի օրինակ է ժամանակի ուղղվածությունը անցյալից դեպի ապագան, որովհետև ոչ մի գործողությամբ հնարավոր չէ անցյալը փոխարինել ապագայով։ Ասիմետրիա բնութագրում է օբյեկտների կապերի և հատկությունների տարբերությունը, կառուցվածքի անհսւմասեռությունը և փոխազդեցության պրոցեսում որոշակի մեծությունների փոխակերպումը ու փոփոխականությունը։ Ասիմետրիան առավել հատուկ է մատերիայի բարձր կառուցվածքային կազմություն ունեցող ձևերին (օրինակ, սպիտակուցներ, նուկլեինային թթուներ և այլն)։ Մոլեկուլների տարածական ասիմետրիան համարվում է կենդանի նյութը բնորոշող հիմնական հատկանիշ։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ ասիմետրիան արտահայտում է դինամիկա, շարժում, անհանգստություն։

Որոշ շինություներ, օգտագործում են մտքի ասիմետրիան

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիմետրիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 562