Բաբելոնացիներ
Բաբելոնացիներ, հարավային Միջագետքի (բաբելոնի թագավորության) հին II-I հազարամյակի բնակչություն, լեզուն` Աքքադերեն։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաբելոնի թագավորություն» տերմինը առաջացել է համանուն մարզի անվանումից, որի անունն` իր հերթին, ծագում է Բաբելոն քաղաքի` այդ երկրի մայրաքաղաքի անունից[1]։
Պատմության ծագում և հիմնական փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներից Հարավային Միջագետքը (Բաբելոնիա) աչքի է ընկել էթնոլեզվական բազմազանությամբ։ Մ.թ.ա. III հազարամյակների հենց սկզբից գրավոր աղբյուրները արձանագրում են շումերական լեզվով խոսող բնակչության գոյությունը, որի կազմում կային նաև սեմական խմբեր, որոնք հետագայում հայտնի դարձան որպես աքքադացիներ[1]։ Աքքադացիների շարունակական ներգաղթը ծայրամասային շրջաններից նրանց դարձրել էր պետության գերակշռող բնակչությունը[1]։ Միջագետքում` ուր III հազարամյակում Ամովրհացիները սկսում են բնակություն հաստատել՝ մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին հիմնել են իրենց թագավորությունները[1], իսկ մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսին շրջանը գրավում են Քասիթները[1]։ Մ.թ.ա. II-I հազարամյակում օտար ժողովուրդների մեծ մասը, որոնք խոսում էին աքքադական բաբելոնյան բարբառներով, ուծացվում է բնակչության մեծ մասի մեջ։ Մերձավոր Արևելքում II և I հազարամյակների վերջում բնակություն են հաստատում արամեացիները[1], ինչպես նաև քաղդեացիները։ Քաղդեացիների կողմից Բաբելոնիայի գրավումը հանգեցրեց տեղի բնակչության աստիճանական արամեացման։
Մարդաբանական տեսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողները Հարավային Միջագետքի հնագույն բնակչությանը վերագրում են միջերկրածովյան Եվրոպայի ցեղատեսակ։ Սրանք մուգ մաշկով, մուգ աչքերով, ուղիղ քթով, մուգ ուղիղ կամ գանգուր մազերով մարդիկ էին։
Լեզու և գիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբելոնացիները խոսում և գրում էին աքքադերեն լեզվի հատուկ (բաբելոնյան) բարբառով։ Մ.թ.ա. I հազարամյակում խալդերի ազդեցության տակ լայնորեն տարածվում է արամեերենը։
Հագուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոդոտոսը հայտնում է, որ բաբելոնյանները կրում էին վուշե հիթոն, որը հասնում էր ոտքերին, բրդե հիթոն և սպիտակ խլամիդի տեսքով թիկնոց։ Նրանք ոտքի վրա երկարաճիտ կոշիկներ էին կրում, իսկ գլխին՝ չալմա։ Նրանց մազերը երկար էին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականաություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Ч. 1. Месопотамия / Под ред. И. М. Дьяконова. — М.,: Наука, 1983. — 534 с. — 25 050 экз.
- Klengel-Brandt, E. Babylonians(անգլ.) // E. M. Meyers. The Oxford Encyclopedia of Archaeology in the Near East. — Oxford University Press, 1997. — Vol. 1 (ABBA-CHUE). — P. 256—262. — ISBN 978-019-50-6512-1.