Jump to content

Ամովրհացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամովրհաց բանակի ջախջախումը (ժամանակակից պատկերազարդում)

Ամովրհացիներ (շումերերեն՝ 𒈥𒌅, աքքադերեն՝ Amurrūm կամ Tidnum, եբրայերեն՝ אמורי), սեմական ցեղերի արևմտյան ճյուղ։ Անունը ծագում է շումերական «մարտու» և աքքադական «ամուրու» (ունեն «արևմուտք» իմաստը) բառերից։ Ամովրհացիների բնօրրանն էր Արաբական թերակղզին։ Մ. թ. ա. 24–26-րդ դարերում տարաբնակվել են Պաղեստինից մինչև Պարսից ծոցն ընկած երկրամասերում։ Մ. թ. ա. 2024 թվականին ելամացիների հետ Սիջագետքում կործանեցին Ուրի III հարստության պետությունը, իսկ մ. թ. ա. մոտ 1894 թվականին հիմնեցին Հին բաբելական թագավորությունը։ Ամովրհացիները մ. թ. ա. 18–17-րդ դարերին նվաճել են Սիջագետքը և հարևան դարձել Հայկական լեռնաշխարհին։ Սիջագետքում ամովրհացիները միաձուլվել են խուրրիական ցեղերին։ Ասորիքում գոյատևել են մինչև մ. թ. ա. 15—14-րդ դարերը (մ. թ. ա. առաջին հազարամյակում Ասորիքը ամովրհացիների անունով շարունակել է կոչվել նաև Ամուրու), իսկ Պաղեստինում՝ մ. թ. ա. 12–10-րդ դարերը, երբ ամովրհացիները ձուլվեցին հրեաների հետ։ Ամովրհացիները հիշվում են Աստվածաշնչում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 326
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամովրհացիներ» հոդվածին։