Լուսնոտություն
Լուսնոտություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | քնի բժշկություն |
ՀՄԴ-9 | 307.4307.4 |
ՀՄԴ-10 | F51.3 |
Sleepwalking Վիքիպահեստում |
Լուսնոտություն (սոմնամբուլիզմ, գիշերաշրջություն) (լատ.՝ somnus քուն և լատ.՝ ambulo քայլում եմ, թափառում եմ) քնի խանգարում է դանդաղ քնի (NREM) պարասոմնիաների շարքից[1]։ Այն կապված չէ որևէ հոգեկան խանգարման հետ, ինչպես նախկինում կարծում էին։ Քնի առաջնային խանգարում է, որը կարող է հաճախանալ կամ բարդանալ որոշ այլ քնի հետ կապված (քնի օբստրուկտիվ ապնոէ) կամ հոգեբանական խանգարումների կամ սոմատիկ հիվանդությունների ժամանակ, և երբեմն զուգակցվում էպիլեպսիայի որոշ ձևերի հետ և ծանր, հատկապես ինֆեկցիոն, հիվանդությունների ժամանակ։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնոտության նոպան առաջանում է, երբ տեղի է ունենում ոչ լիարժեք արթնացում և ԿՆՀ-ի քուն ապահովող կենտրոնները դեռ շարունակում են որոշակի գործառույթ կատարել։
Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնոտության նոպան սկսվում է դանդաղ քնի փուլի խորը ենթափուլից (NREM3-4), ոչ լիարժեք արթնացման պատճառով։ Լուսնոտի աչքերը սովորաբար բաց են լինում։ Նա նստում է անկողնում հետո վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ կեղծ նպատակային բարդ համակարգված գործողություններ է կատարում և առավոտյան այդ մասին սովորաբար բոլորովին չի հիշում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում լուսնոտությունը համարվել է առեղծվածային և աստվածային հիվանդություն։ Մարդիկ երկյուղել են լուսնոտներից, հավատալով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով կամ գուշակել ապագան։ Հաճախ կապել են հոգեկան հիվանդության հետ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնոտությունը բավական տարածված երևույթ է։ ԱՄՆ-ի Քնի Ազգային Հիմնադրամի տվյալների համաձայն ԱՄՆ-ում լուսնատությունը տարածված է երեխաների ու դեռահասների մոտ 1-2%-ի մոտ[3]։ Երեխաների մոտ լուսնոտությունը հանդիպում է բավական հաճախ, սակայն զարգացմանը զուգընթաց սովորաբար դադարում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ International Classification of Sleep Disorders, 2nd ed. 2005 American Academy of Sleep Medicine
- ↑ http://www.doctors.am/hy/diseases/sleepwalking
- ↑ Mahowald, Mark. "Sleepwalking". National Sleep Foundation.
|