Սոցիալական նորմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական նորմա, պատմականորեն ծագած կամ այլ կերպ հաստատված գործունեության եղանակ, որն ապահովում է հասարակության մեջ, հանրույթներում և խմբերում մարդկանց փոխգործողությունները։ Սոցիալական համակարգերը ինտեգրացման անհրաժեշտությունը ամրագրվում է սոցիալական նորմաններում դրանց միջոցով են իրականանում սոցիալականացումը, սոցիալական վերահսկողությունը և կառավարումը։ Սոցիլական նորման առկա է մարդու դրսևորման բոլոր մակարդակներում (պահանջմունքներում, դրդապատճառներում, արժեքներում, վարքում, ապրելակերպում)։ Սոցիլական նորմանները կարելի է դասակարգել ըստ գործողության ոլորտի (քաղաքական, ընտանեկան են), սատարման եղանակի (իրավական, կրոնական ևն), գիտակցվածության ձևի (գեղարվեստական, բարոյական ևն), ֆունկցիաների (շեղումային, հաշտվողական ևն), ընդգրկման աստիճանի (խմբային, դասակարգային, զանգվածային, էթնոմշակութային են)։ Սոցիալական նորմանների մի մասը, լինելով գործունեությունից չտարազատված, մնում է չգիտակցված և բացահայտվում է հատուկ հետազոտություններով։ Պատմականորեն առաջինը ծագել են չգիտակցված սոցիալական նորմանները՝ սովորույթները, որոնք ընկած են գիտակցության հիմքում և հետագայում դարձել են կանոնպատվիրաններ ու նորմակարգադրություններ։ Զարգացած հասարակարգերում գործում են նաև կոդեքսներ և նորմանպատակներ։ Վերջիններս պահանջում են իրադրությանը համապատասխան կոնկրետացում, հետևաբար դրանցում ենթադրվում են տարատեսակություններ և անհատականացում։ Սա ծնում է սոցիալական նորմանների հակասական գործառություններ և փոփոխություններ ցանկալի նորամուծությունների կողքին ծագում է հանցավոր վարք, սոցիալական նորմաններնը ենթարկվում է մոդայի և զանգվածային գիտակցության այլ գործոնների ազդեցությանը։ Վերջիններիս միջոցով է բուրժուազիան արմատավորում իր նեղ դասակարգային շահերին համապատասխան սոցիլական նորմաններ։ Սոցիալիզմի պայմաններում սոցիլական նորմանները ենթակա են արմատական վերափոխման, դառնում են սոցիաչիստական ապրելակերպի ձևավորման հիմք, ընդ որում այդ պրոցեսը իրագործում են ոչ միայն կառավարման մարմինները, այլև աշխատավորական զանգվածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png