Աֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աֆեկտ, արագ և բուռն կերպով ընթացող հուզական գործընթաց, որն առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողության չենթարկվող իմպուլսիվ գործողություններ և արտահայտիչ շարժումներ (դիմախաղ, ժեստեր և այլն), ձայնային ռեակցիաներ (լաց, ճիչ), երբեմն էլ, ընդհակառակը լինում է քարացում։ Ի տարբերություն տրամադրության ու կրքի (զգացմունքներ), համեմատաբար կարճատև էմոցիոնալ ապրում՝ կատաղություն, սարսափ և այլն։

Աֆեկտների արտաքին դրսևորման ձևերը, ինչպես և խորությունը շատ բանով կախված են մարդու անհատական առանձնահատկություններից, մասնավորապես նրա կամքի դաստիարակությունից, բարձրագույն նյարդային գործունեության տիպաբանական առանձնահատկություններից։ Այդ գործողությունները հաճախ չեն համապատասխանում ազդող գրգռիչների նշանակության աստիճանին, այսինքն՝ համարժեք ու հարմարվողական բնույթ չունեն։ Հաճախ առաջ են գալիս այնպիսի գրգռիչների ազդեցության տակ, որոնք անսպասելի են անձի համար և նա չի հասցնում հարմարվել ու համարժեք գործողություններ կատարել։ Աֆեկտի վիճակում մարդն ամբողջովին համակված է այն բանով, ինչ առաջ է բերել ապրումը (գիտակցության նեղացում), որի հետևանքով խախտվում է մտավոր պրոցեսների ընթացքը և թուլանում է վերահսկողությունն իր վարքի նկատմամբ։ Աֆեկտի հաղթահարումը պահանջում է զգալի կամային ջանքեր և ավելի հեշտ հաղթահարվում է նրա սկզբնական փուլում։

Աֆեկտի ազդեցության ներքո կատարված հանցագործությունները հաճախ դատարանների կողմից ներվում են կամ այդ հանգամանքը հանդիսանում է մեղմացուցիչ գործոն։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆեկտները լինում են՝

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
  • Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 169