Դիմախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմախաղ

Դիմախաղ, միմիկա (հին հուն․՝ μῑμέομαι — նմանակել), դեմքի մկանների շարժումներ, որոնք արտահայտում են մարդու այս կամ այն զգացմունքը, տրամադրությունը։ Դիմախաղը մարդկանց միմյանց հաղորդակցվելու օժանդակ միջոցներից է։ Ուղեկցում է խոսքին, օգնում նրա արտահայտչականությանը, լինում է անմիջական և կամովին։ Դիմախաղը դերասանական արվեստի կարևոր տարրերից է դերասանին օգնում է աչքերի, դեմքի խոսուն արտահայտությամբ՝ խաղով բացահայտել կերպարի տարբեր հոգեվիճակները, շեշտում է բեմական խոսքի իմաստը։

Ամենամեծ սխալներից մեկը, որը թույլ են տալիս նորեկները մարդու ժեստերը ուսումնասիրելիս, ձգտումն է մեկնաբանել տվյալ ժեստը առանձին՝ մնացած ժեստերից և իրավիճակից անկախ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png