Հեմատոկրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյան հեմատոկրիտային թվի որոշումը հեմատոկրիտային փորձանոթով

Հեմատոկրիտ (հեմատոկրիտային թիվ), արյան ձևավոր տարրերի ծավալային տոկոսն է ամբողջական արյան մեջ։ Արյան հոմեոստատիկ ցուցանիշներից մեկն է։[1][2] Նորմայում այն տղամարդկանց մոտ 42-48 % է, իսկ կանանց մոտ՝ 40-45 %։ Մնացած մասը կազմում է արյան պլազման։ Որոշ դեպքերում հեմատոկրիտը նծվում է բացարձակ թվերով (օրինակ՝ տղամարդկանց մոտ՝ 0, 42-0, 48)։

Հեմատոկրիտը գլխավորապես կախված է էրիթրոցիտների քանակից, քանի որ նրանց քանակն ամենաշատն է մյուս ձևավոր տարրերի համեմատությամբ։[3][4]

Ուժեղ քրտնարտազատության, հեղուկներ կորցնելու, փորլուծի, ոսկրածուծի ֆունկցիայի խթանման և այլ դեպքերում արյան հեմատոկրիտը մեծանում է։ Դրան հակառակը, շատ հեղուկներ ընդունելու, ոսկրածուծի ֆունկցիայի նվազման, պլազմայի ծավալի մեծացման դեպքում հեմատոկրիտը փոքրանում է։ Հեմատոկրիտի մեծացման դեպքում արյան հոսքը դժվարանում է, մածուցիկությունը մեծանում է, կա մակարդման վտանգ։[5][6]

Կաթնասուննների հեմատոկրիտը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • շներ՝ 45
  • կատու՝ 40
  • առնետ՝ 43
  • կոալա՝ 43
  • եքինդա՝ 48
  • կով՝ 30
  • ոչխար՝ 33
  • խոզ՝ 33
  • ծովափիղ՝ 57
  • գրելանդական կետ՝ 59
  • փոկ՝ 63, 5[7][8][9][10]

Հեմատոկրիտը որոշվում են 100 նիշերի բաժանված փոքր փորձանոթով, որի անունը նույնպես հեմատոկրիտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Purves W. K., Sadava D., Orians G. H., Heller H. C. Life: The Science of Biology. 7thedition. — Sunderland, Massachusetts: Sinauer Associates, 2004. — 954 p. — ISBN 0-7167-9856-5..
  2. Большой русско-английский медицинский словарь / Антонян Р. Г., Бенюмович М. С., Болотина А. Ю. и др. — М.: Руссо, 2000. — 704 с. — ISBN 5-88721-142-3..
  3. Гистология, цитология и эмбриология. 6-е изд / Под ред. Ю. И. Афанасьева, С. Л. Кузнецова, H. А. Юриной. — М.: Медицина, 2004. — 768 с. — ISBN 5-225-04858-7.. — С. 166.
  4. Windberger U., Bartholovitsch A., Plasenzotti R., Korak K. J., Heinze G. Whole blood viscosity, plasma viscosity and erythrocyte aggregation in nine mammalian species: reference values and comparison of data // Experimental Physiology, 2003, 88 (3). — P. 431—440.
  5. Wickham L. L., Costa D. P., Elsner R. Blood rheology of captive and free-ranging northern elephant seals and sea otters // Canadian Journal of Zoology, 1990, 68 (2). — P. 375—380. — DOI:10.1139/z90-053
  6. Castellini M. A., Baskurt O., Castellini J. M., Meiselman H. J. Blood rheology in marine mammals // Frontiers in Physiology, 2010, 1. — P. 146-1—146-8. — DOI:10.3389/fphys.2010.00146
  7. Windberger U., Bartholovitsch A., Plasenzotti R., Korak K. J., Heinze G. |часть=Whole blood viscosity, plasma viscosity and erythrocyte aggregation in nine mammalian species: reference values and comparison of data. Experimental Physiology, 2003, 88 (3) — P. 431—440.
  8. Baskurt O. K., Marshall-Gradisnik S., Pyne M., Simmonds M., Brenu E., Christy R., Meiselmane H. J. |часть=Assessment of the hemorheological profile of koala and echidna|Zoology (Jena), 2010, 113 (2) — P. 110—1117. — doi:10.1016/j.zool.2009.07.003.
  9. Blood rheology of captive and free-ranging northern elephant seals and sea otters|Wickham_Blood%20rheolo.pdf|заглавие=Canadian Journal of Zoology, 1990, 68 (2) — P. 375—380.
  10. Castellini M. A., Baskurt O., Castellini J. M., Meiselman H. J. |Blood rheology in marine mammals|Frontiers in Physiology, 2010, 1 — P. 146-1—146-8.