Գրանուլոցիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էոզինոֆիլային գրանուլոցիտ

Գրանուլոցիտները լեյկոցիտների տեսակներ են, որոնք բնութագրվում են ցիտոպլազմայում գրանուլների (հատիկների) առկայությամբ։ Գրանուլոցիտներն անվանվում են նաև պոլիմորֆունուկլեար լեյկոցիտներ, քանի որ ցիտոպլազման հարուստ է գրանուլներով։ Գրանուլոցիտները սինթեզվում են ոսկրածուծում՝ գրանուլոպեզի ընթացքում։

Գրանուլոցիտների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ներկման տարբերում են հետևյալ տեսակի գրանուլոցիտները.

Էոզինոֆիլների հատիկները ներկվում են թթու ներկերով, բազոֆիլներինը՝ հիմնային, իսկ նեյտրոֆիլներինը՝ թթվային և հիմնային ներկերով։

Ձևավոր տարրերի քանակը
Ձևավոր տարրեր Քանակը
Էրիթրոցիտներ 4, 5-ից 5, 5 միլիոն.
Լեյկոցիտներ 4.000–11.000
  Գրանուլոցիտներ  
  Նեյտրոֆիլներ 2.500–7.500
Էոզինոֆիլներ 40–400
Բազոֆիլներ 10–100
Լիմֆոցիտներ 1.500–3.500
Մոնոցիտներ 200–800
Թրոմբոցիտներ 300.000

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ.Ն.Խուդավերդյանի և Վ.Բ.Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։