Էոզինոֆիլային գրանուլոցիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էոզինոֆիլներից)
Jump to navigation Jump to search
Էոզինոֆիլ
Blausen 0352 Eosinophil.png
Անուն Էոզինոֆիլ
Լատիներեն անվանում eosinophils
Քանակ լեյկոցիտների 2-5 %-ը
Ֆունկցիա պաշտպանական

Էոզինոֆիլային գրանուլոցիտներ (սեգմենտակորիզային էոզինոֆիլներ, էոզինոֆիլային լեյկոցիտներ)՝ արյան գրանուլոցիտար լեյկոցիտների տարատեսակ են և իմուն համակարգի բաղադրիչներից մեկը, որոնք պատասխանատու են բազմաբջջային պարազիտների և որոշ ինֆեկցիաների դեմ պայքարի համար։ Պարարտ բջիջների հետ միասին նրանք կարգավորում են ալերգիաների հետ ասոցացված մի շարք պրոցեսներ։

Էոզինոֆիլները պերիֆերիկ արյան մեջ

Նրանց անվանումը պայմանավորված է այն փաստով, որ Ռոմանովսկու մեթոդով ներկման ժամանակ ինտենսիվորեն ներկվում է էոզին թթվային ներկով և չի ներկվում հիմնական ներկերով, ի տարբերություն բազոֆիլների (ներկվում են միայն հիմնային ներկերով) և նեյտրոֆիլների (կլանում են ներկերի երկու տեսակները)։ Էոզինոֆիլների մեկ այլ տարբերակիչ նշան է հանդիսանում երկբլթային կորիզը (նեյտրոֆիլների մոտ այն ունի 4-5 բիլթ, իսկ բազոֆիլների կորիզը սեգմենտավորված չէ)։ Էոզինոֆիլները ունակ են ակտիվ ամեոբանման շարժման, էքստրավազացիայի (անցում արյունատար անոթների պատերի սահմաններից դուրս) և քեմոտաքսիսի (գերազանցապես դեպի բորբոքման օջախի կամ վնասված հյուսվածքի ուղղությամբ շարժում)։ Էոզինոֆիլները, ինչպես և նեյտրոֆիլները, ունակ են ֆագոզիտոզի, բայց հանդիսանում են միկրոֆագեր, քանզի ի տարբերություն մակրոֆագերի, կարող են կլանել միայն համեմատաբար փոքր օտար մասնիկները կամ բջիջները։ Սակայն այն չի հանդիսանում «դասական» մակրոֆագ, քանի որ ֆագոզիտոզը նրա հիմնական ֆունկցիան չէ։ Նրանց հիմնական դերը Ig E սպոցիֆիկ Fc-ռեցեպտորների էքսպրեսիան է։ Ֆիզիոլոգիորեն դա արտահայտվում է էոզինոֆիլների ոչ թե ֆագոցիտար, այլ հզոր ցիտոտոքսիկ հատկություններով, ինչպես նաև հակապարազիտար իմունիտետում նրանց ակտիվ մասնակցությամբ։ Էոզինոֆիլները նաև ունակ են կլանել և կապել հիստամինը և ալերգիայի ու բորբոքման մի շարք այլ մեդիատորներ։ Նրանք օժտված են նաև անհրաժեշտության դեպքում այդ նյութերը ձերբազատելու հատկությամբ, ինչպես բազոֆիլները։ Այսինքն կարող են ունենալ ինչպես պրոալերգիկ, այնպես էլ պաշտպանական հակալերգիկ դեր։

Առողջ մարդու լեյկոցիտների կազմում էոզինոֆիլները կազմում են 2-5% (1 միկրոլիտրում հաշվվում է մոտ 120-350էոզինոֆիլ)։ Նրանց տոկոսային պարունակությունը մեծանում է ալերգիկ հիվանդությունների ժամանակ։ Արյան մեջ էոզինոֆիլների քանակի ավելացումը կոչվում է էոզինոֆիլիա, իսկ նվազումը՝ էոզինոպենիա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Клиническая интерпретация лабораторных исследований под ред. проф. Белевитина А.Б., СпБ, 2006, стр 43