Փսորիազ
Փսորիազ | |
---|---|
![]() Փսորիազի հետքերը մարմնի վրա | |
Տեսակ | հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
Բուժում | Ultraviolet light therapy? |
![]() |
Փսորիազ, քրոնիկ աուտոիմուն հիվանդություն, որը պայմանավորված է փոփոխած մաշկի որոշակի նմուշներով[1]։ Այդ նմուշներից են՝ կարմրութունը (երիթեմա), քոր և թեփոտում[2]։ Փսորիազը փոփոխվում է ուժգնությամբ թույլ, փոքր, տեղային նշաններից դեպի ամբողջ մարմնի մակերես[2]։ Մաշկի վնասումը կարող է խթանել այդ հատվածի փսորիատիկ մաշկի փոփոխություններ, որոնք հայտնի են որպես Կյոբների ախտանիշ։
Գոյություն ունեն փսորիազի հինգ հիմնական տեսակներ՝ վահանիկային, կաթիլային, հակառակ, թարախաբշտիկային և երիթրոդերմիկ[1]։ Վահանիկային փսորիազը նաև հայտնի է որպես վուլգար, որը կազմում է դեպքերի մոտավոր 90 տոկոսը[3]։ Այն ներկայանում է սպիտակ թեփոտմամբ կարմիր բծերի տեսքով[3]։ Ամենից հաճախ ախտահարվող մարմնի հատվածները հետևյալն են՝ նախաբազկի հետին հատվածը, սրունքը, պորտը և գլխի մազածածկ հատվածը[3]։ Կաթիլային փսորիազը ունի կաթիլանման ախտահարման տեսք[1]։ Թարախաբշտիկային փսորիազը ներկայանում է, որպես փոքր, չբորբոքված, թարախալցված բշտիկներ[4]։ Հակառակ փսորիազը ձևավորում է կարմիր բծեր մարմնի ծալքերի (ինտերտրիգենոզ հատվածների) վրա[1]։ Էրիթրոդերմիկ փսորիազը հայտնի է գալիս, երբ ցանը տարածուն բնույթ է ստանում։ Այս տեսակը կարող է վերափոխվել ուրիշ տեսակից[3]։ Ոտքերի և ձեռքերի մատները ախտահարվում են փսորիազով մարդկանց մեծամասնության մոտ՝ միաժամանակ[3]։ Այն ներգրավում է այնպեսզի փոփոխություններ, ինչպիսիք են՝ կետային ներհրումներ կամ եղունգի գույնի փոփոխություններ[3]։
Փսորիազը համարվում է գենետիկ հիվանդություն, որը խթանվում է արտաքին միջավայրի գործոններով[2]։ Միաձվանի երկորյակների ուսումնասիրությունների ժամանակ, ախտահարման հավանականությունը նույնական երկորյակների մոտ երկու անգամ ավելին է, համեմատած երկձվանի երկորյակների հետ։ Սա ենթադրում է, որ գենետիկ գործոնները նախատրամադրում են հիվանդության առաջացմանը[3]։ Հաճախ ախտանիշները սրանում են ձմռան ընթացքում և որոշակի դեղամիջոցների ազդեցությունից, օրինակ՝ բետա բլոկերներ կամ ՈՍՀԴ-ներ[3]։ Վարակները և հոգեբանական սթրեսը կարող են ևս դեր խաղալ[1][2]։ Փսորիազը հպավարակիչ չէ[3]։ Հիմնական մեխանիզմն է իմուն համակարգի պատասխանը մաշկի բջիջների նկատմամբ[3]։ Դիագնոզը հիմնված է նշանների և ախտանիշների վրա[3]։
Մինչ օրերս փսորիազի հատուկ բուժում գոյություն չունի, ինչևիցէ, բազմիցս բուժման մոտեցումները կարող են օգնել կառավարել հիվանդության ընթացքը[3]։ Այդ մոտեցումները ներառում են ստերոիդ քսուկներ, վիտամին D3 պարունակող քսուկներ, ուլտրամանուշակագույն ճառագայթ և իմունաճնշիչ դեղորայք, օրինակ՝ մետոտրեքսատ[1]։ Դեպքերի 75 տոկոսը հնարավոր է վարել միայն քսուկների օգտագործմամբ[3]։ Հիվանդությունը ախտահարում է պոպուլյացիայի երկուսից մինցչև հինգ տոկոսը[5]։ Տղամարդիք և կանայք հիվանդանում են հավասար հաճախականությամբ[1]։ Հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, բայց սովորաբար արտահայտվում է մեծհասակների մոտ[6]։ Փսորիազը ասոցիացվում է պսորիատիկ հոդաբորբի, լիմֆոմաների, սիրտանոթային համակարգի հիվանդությունների հետ, Կրոնի հիվանդության հետ և ընկճախտի չնչին վտանգի հետ[3]։ Պսորիատիկ հոդաբորբի ախտահարումները փսորիազով հիվանդ անձանց մոտ կազմում են 30 տոկասը[4]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահանիկային փսորիազ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վուլգար փսորիազը՝ (նաև հայտնի է որպես քրոնիկ, կայուն փսորիազ կամ վահանիկանման փսորիազ) ամենատարածված տեսակն է, որը ախտահարում է փսորիազով հիվանդ մարդկանց 85-90%-ը[7]։ Վահանիկային փսորիազը սովորաբար հայտնվում է մաշկից բարձր, բորբոքված տարածքների վրա, ծածկված արծաթասպիտակավուն թեփոտվող մաշկով։ Այդ հատվածները կոչվում են վահանիկներ և առավել հաճախ հանդիպում են հոնքերին, ծնկներին, գլխի մազածածկ հատվածներին և մեջքին[7][8]։ Փսորիազային երիթրոդերման (երիթրոդերմիկ փսորիազը) արտահայտվում է լայնատարած մակերեսների բորբոքմամբ և մաշկի համարյա ամբողջ մակերեսի թեփազատմամբ։ Այն կարող է ուղեկցվել ուժգին քորով, այտուցվածությամբ և ցավով։ Հաճախ դա անկայուն վահանիկային փսորիազի սրացման, իսկ գործնականում՝ համակարգային ստերոիդների կտրուկ հանման հետևանքն է[9]։ Փսորիազի այս տեսակը կարող է լինել մահացու, քանի որ չափազանց մեծ բորբոքվծ և թեփազատման հետևանքով վնասված մարմինը կորցնում է ջերմությունը կարգավորելու և պաշտպանիչ գործառույթները ունակությունը[10]։
Այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փսորիազի լրացուցիչ տեսակների դեպքերը ընդգրկում են մոտավորապես 10%-ը։ Նրանք ներառում են՝ բշտիկային, հակառակ, տակաշորային, կաթիլային, բերանային և սեբորեանման տեսակները[11]։
Թարախաբշտիկային փսորիազ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարախաբշտիկային փսորիազը հայտնվում է երբ տարրերը լցվում են ասեպտիկ թարախով[12]։ Շրջակա և ենթակա մաշկը կարմիր է և տաք[13]։
Հակառակ փսորիազ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակառակ փսորիազը (նաև հայտնի է որպես ճկուն փսորիազ) բնորոշվում է հարթ, բորբոքված վահանիկներով։ Վահանիկները հաճախ առաջանում են ծալքերին՝ սեռական օրգաններին (ազդրերի և աճուկի մինչև), անութափոսերին, որովայնի գերաճած ծալքերի մաշկին (հայտնի որպես պանիկուլիտ), հետույքի և մինչհետույքային ճեղքի մինչև նաև կրծքագեղձի տակ։ Հարված, վնասվածք և ինֆեկցիա՝ նրանք բոլորը դեր են խաղում փսորիազի այդ ատիպիկ տեսակների զարգացման մեջ[14]։
Տակաշորային փսորիազ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տակաշորային փսորիազը մանուկների մոտ տարածված ենթատեսակ է, բնութագրվող ախտահարման օջախում արծաթագույն թեփոտմամբ կարմիր բշտիկներով, որոնք կարող են տարածվել իրանին կամ վերջույթներին[15]։ Տակաշորային փսորիազը հաճախակի ախտորոշվում է սխալ, որպես տակաշորային մաշկաբորբ (բարուրույին ցան).[16]
Կաթիլային փսորիազ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթիլային փսորիազ բնութագրվում է բազմաթիվ փոքր այտուցված կարմիր կամ վարդագույն, կաթիլանման ախտահարմամբ (բշտիկներ)։ Այդ բազմաթիվ բծերը առաջանում են մարմնի մեծ հատվածներում, հաճախակի՝ իրանին, բայց հանդիպում է նաև վերջույթներին և գլխի մազածածկ հատվածներին։ Կաթիլային փսորիազը հաճախ խթանվում է ստրեպտոկոկային վարակով՝ ստրեպտոկոկային ֆարինգիտով[14]։
Բերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերանի խոռոչի փսորիազը հանդիպում է հազվադեպ[17] ի տարբերություն որքիներին՝ ուրիշ տարածված բշտիկաթեփուկային հիվանդությունների, որոնք հաճախ ախտահարում են և մաշկը և բերանի խոռոչը։ Երբ փսորիազը ախտահարում է բերանի լորձաթաղանթը, այն կարող է ընթանալ աննշան[17] և արտահայտվել որպես սպիտակ կամ մոխրադեղնագույն վահանիկների տեսքով[17]։ Խեղաթյուրված լեզուն ամենատարածված երևույթն է փսորիազով հիվանդների մոտ, որը հանդիպում է 6.5–20% մաշկի ախտահարում ունեցող հիվանդների մոտ։ Աշխարհագրական լեզվի (միգրատոր բերանաբորբ) մանրադիտակային պատկերը շատ նման է բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարմանը փսորիազի ժամանակ[18]։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունները ձախողվել են, ցույց չտալով որևէ նմնանություն այդ երկու վիճակների միջև[19]։
Սեբորեանման փսորիազ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեբորեամնան փսորիազը տարածված տեսակ է, կլինիկորեն նման է փսորիազին և սեբորեային մաշկաբորբին, որը դժվար է տարբերել վերջինից։ Այս տեսակը սովորաբար արտահայտվում է կարմիր վահանիկներով՝ չարպային թեփոտմամբ, ճարպի գերարտադրության մասերում (սեբորեային տեղամասերում), որոնք են՝ գլխի մազածածկ հատվածը, քիթ-շրթունքային եռանկյունը, ճակատը և պարանոցի ծալքերը[15]։
Փսորիազային հոդաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փսորիազային հոդաբորբը՝ քրոնիկ բորբոքային հոդաբորբի տեսակ է, որն ունի կլինիկական բազմազանություն և հաճախակի զուգակցվում է մաշկի և եղունգների փսորիազի հետ[20][21]։ Այն սովորաբար ընթանում է հոդերի և շրջակա հյուսվածքի ցավոտ բորբոքմամբ և կարող է արտահայտվել ցանկացած հոդում, բայց դեպքերի մեծամասնությունում ախտահարում է ձեռքերի և ոտքերի մատները։ Այն արտահայտվում է ձեռքերի և ոտքերի մատների երշիկանման այտուցվածությամբ, որը հայտնի է որպես մատնաշունչ (դակտիլիտ)[20]։ Փսորիատիկ հոդաբորբը ևս կարող է ախտահարել ազդրերը, ծնկները, ողնաշարը (սպոնդիլիտ) և պոչուկը (սակրոիլեիտ)[22]։ Փսորիազով հիվանդների մոտ 30%-ը ունենում է փսորիատիկ հոդաբորբ[7]։ 75% դեպքերում մաշկի ախտահարումը փսորիազով հիվանդների մոտ արտահայտվում է մինչև հոդերի ախտահարումը[21]։
Եղունգների փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փսորիազը կարող է ախտահարել եղունգները և առաջացնել բազմազան փոփողություններ։ Փսորիազը կարող է ախտահարել եղունգները և առաջացնել տարատեսակ փոփոխություններ ոտքերի և ձեռքերի եղունգներին։ Եղունգների փսորիազը հայտնաբերվում է մաշկի փսորիազով հիվանդ 40–45%-ի մոտ, և ի տարբերություն փսորիատիկ հոդաբորբի կյանքի տևողությունը՝ 80–90% է[23]։ Այդ փոփոխությունները ներառում են կետային փոսություններ (ասեղի գլխիկի մեծության ներհրումներ եղունգներին նկատվում են եղունգների փսորիազով 70% հիվանդների մոտ), եղունգների սպիտակեցում, եղունգների տակ մազանոթների արյունազեղման փոքր հատվածներ, եղունգների դեղնակարմրագույն գունազրկաում (յուղի կաթիլ կամ սաղմոնի բիծ), մաշկի հաստացում եղունգների տակ (ենթաեղնգային հիպերկերատոզ), եղունգի կորուստ, շերտազատում (օնիխոլիզիս) և փշրում[23]։
Բժշկական նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրահատուկ բժշկական նշանները կարող են օգտագործվել պրակտիկանտների կողմից ախտորոշումը հաստատելու համար։ Օրինակ՝ Աուոպիտցի նշան (կետային արյունազեղում քերելու հետևանքով), Կյոբների ֆենոմեն (ախտահարումը խթանվում է վնասվածքով)[15], քոր և ցավ[14][15]։
Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]
Փսորիազի պատճառը մինչև վերջ հասկանալի չէ, բայց գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ։
Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փսորիազով հիվանդ մարդկության մեկ երրորդը տեղեկացնում են հիվանդության ընտանեկան անամնեզի մասին։ Գիտնականները առանձնացրել են գենետիկական լոկուսը, որը պատասխանատու է այդ հիվանդության համար։ Անցկացրած հետազոտությունները միաձվանի երկորյակների մասնակցությամբ 70% դեպքերում ենթադրում են փսորիազի զարգացման հնարավորությունը մեկ երկորյակի մոտ, եթե մյուսը ունի այդ հիվանդությունը։ Երկձվանի երկորյակների ռիսկը կազմում է մոտ 20%։ Այդ հետազոտությունները ենթադրում են և՛ գենետիկական զգայունություն, և՛ շրջակա միջավայրի ազդեցություն փսորիազի զարգացման մեջ[24]։
Փսորիազը ունի ուժեղ ժառանգական բաղադրիչ, շատ գեները կապակցված են իր հետ, բայց դեռ պարզ չէ թե ինչպես են այդ գեները փոխկապակցվում միմյանց հետ։ Հայտնի գեների մեծամասնությունը կապակցվում են իմուն համակարգի հետ՝ հիստոհամատեղելիության գլխավոր համալիրը (ՀԳՀ) և Տ բջիջները։ Գենետիկական հետազոտությունները շնորհիվ իրենց ունակության ունեն արժեք՝ ճանաչել մոլեկուլյար մեխանիզմները և ճանապարհները հետագա հետազոտությունների և դեղորայքի պոտենցիալ կիրառման համար[25]։
Գենոմի դասական լայնություն կապի անալիզը հայտնաբերել է ինը լոկուսներ տարբեր քրոմոսոմների վրա, որոնք կապված են փսորիազի հետ։ Նրանք անվանվում են փսորիազի զգայունություն 1-ից մինչև 9 (PSORS1 -ից մինչև PSORS9 )։ Այդ գեների որոշակի վարիացիաները (մուտացիաները) սովորաբար հայտնաբերվում են փսորիազի ժամանակ[25]։ Գենոմի լայնության կապակցության հետազոտությունները հայտնաբերել են ուրիշ գեներ, որոնք տարբերվում են փսորիազին բնորոշ տարբերակներից։ Այդ գեներից որոշները արտադրում են բորբոքում առաջացնող սպիտակույցներ, որոնք ազդում են իմուն համակարգի բջիջների վրա, և ներգրավվում են այդ գործընթացի մեջ։ Այդ գեները նաև կապված են այլ աուտոիմուն հիվանդությունների հետ[25]։
Գլխավոր որոշիչը՝ PSORS1-ը, որը 35%–50%-ում հավանաբար պատասխանատու է փսորիազի ժառանգականության համար[26]։ Այն կառավարում է գեները, որոնք ազդում են իմուն համակարգի վրա կամ ծածկագրում են մաշկի սպիտակույցները, որոնք ավելցուկ են փսորիազի ժամանակ։ PSORS1-ը գտնվում է 6-րդ քրոմոսոմի վրա՝ հիստոհամատեղելիության գլխավոր համակարգի (ՀԳՀ) մեջ, որը կառավարում է կարևորագույն իմուն գործընթացներ։ Երեք գեներ PSORS1 լոկուսի վրա ունեն ուժեղ կապ վուլգար փսորիազի հետ՝ HLA-C -ից մինչև HLA-Cw6[27], որը կոդավորում է MHC-ի դաս I-ի սպիտակույցը, CCHCR1, տարբերակ WWC, որը կոդավորում է պարուրված կծիկային սպիտակույց, որը գերարտադրվում է փսորիազային ենթամաշկում CDSN, 5-րդ ալելային տարբերակ, որը կոդավորում է կորնեոդեսմոզինին՝ սպիտակույց, որը արտադրվում է վերնամաշկի հատիկավոր և եղջերացող շերտերում և ակտիվանում է փսորիազի ժամանակ[25]։
Իմուն համակարգի ազդեցության տակ են երկու կարևոր գեներ՝ բետտա ենթադասի ինտերլեյկին 12-ը (IL12B)՝ 5q քրոմոսոմի վրա, որը արտադրում է ինտերլեյկին 12B, և IL23R ՝ 1p քրոմոսոմի վրա, որն արտադրում է ինտերլեյկին 23 ռեցեպտոր և ներգրավված է T բջիջների դեֆերենցիացիայի մեջ։ Ինտերլեյկին 23 ռեցեպտոր և ինտերլեյկին 12B ունեն ուժեղ կապ փսորիազի հետ[27]։ T բջիջները ներգրավված են բորբոքային գործընթացի մեջ, ինչը բերում է հիվանդության առաջացմանը[25]։ Այդ գեները գտնվում են ուռուցքի նեկրոզի գործոն α-յի և կորիզային գործոն κB-յի ակտիվացման ճանապարհի վրա, երկու գեներն էլ մասնակցում են բորբոքմանը[25]։ Հաճախ, նույնականացվում է փսորիազի հետ ուղղակիորեն կապված առաջին գենի հետ։ Հազվագյուտ մուտացիաներ գենի մեջ կոդավորում են CARD14 սպիտակուցը, որը շրջակա միջավայրի խթանիչների հետ միասին բավարար է վահանիկային փսորիազ առաջացնելու համար՝ հիվանդության ամենատարածված տեսակը[28][29]։
Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակները, որոնք վատթարացնում են հիվանդության ընթացքը հետևյալն են․ քրոնիկ ինֆեկցիաներ, սթրես նաև եղանակ և կլիմա[27]։ Հիվանդի վիճակը վատթարացնում են․ տաք ջուրը, մաշկի վատ խնամքը, ալկոհոլի զափից շատ օգտագործումը, ծխամոլությունը և ճարպակալումը[27][30][31]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Questions and Answers about Psoriasis»։ National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases։ October 2013։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 8, 2015-ին։ Վերցված է հուլիսի 1, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Guidelines of care for the management of psoriasis and psoriatic arthritis: Section 1. Overview of psoriasis and guidelines of care for the treatment of psoriasis with biologics»։ J Am Acad Dermatol 58 (5): 826–50։ May 2008։ PMID 18423260։ doi:10.1016/j.jaad.2008.02.039
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Boehncke WH, Schön MP (մայիսի 26, 2015)։ «Psoriasis.»։ Lancet 386: 983–94։ PMID 26025581։ doi:10.1016/S0140-6736(14)61909-7
- ↑ 4,0 4,1 Jain Sima (2012)։ Dermatology : illustrated study guide and comprehensive board review։ Springer։ էջեր 83–87։ ISBN 978-1-4419-0524-6։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ ։ Identification and Management of Psoriasis and Associated ComorbidiTy (IMPACT) project team։ «Global epidemiology of psoriasis: a systematic review of incidence and prevalence»։ J Invest Dermatol 133 (2): 377–85։ February 2013։ PMID 23014338։ doi:10.1038/jid.2012.339
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝NIH2015
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 7,0 7,1 7,2 «New developments in the management of psoriasis and psoriatic arthritis: a focus on apremilast»։ Drug Des Devel Ther 7: 201–210։ March 2013։ PMC 3615921։ PMID 23569359։ doi:10.2147/DDDT.S32713
- ↑ Colledge, N.R., Walker, B.R., Ralston, S.H., eds. (2010)։ Davidson's principles and practice of medicine. (21st ed.)։ Edinburgh: Churchill Livingstone/Elsevier։ էջեր 1260–1։ ISBN 978-0-7020-3084-0
- ↑ «Erythroderma in the era of biological therapies»։ Eur J Dermatol 22 (2): 167–71։ May 2012։ PMID 22321651։ doi:10.1684/ejd.2011.1569
- ↑ Stanway A։ «Erythrodermic psoriasis»։ DermNet NZ։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է մարտի 16, 2014
- ↑ James, William, Berger, Timothy, Elston, Dirk (2005)։ Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology (10th ed.)։ Saunders։ էջեր 191–7։ ISBN 0-7216-2921-0
- ↑ «Treatment of pustular psoriasis: From the Medical Board of the National Psoriasis Foundation»։ J Am Acad Dermatol 67 (2): 279–88։ 2012։ PMID 22609220։ doi:10.1016/j.jaad.2011.01.032
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Raychaudhuri2014
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 14,0 14,1 14,2 «Psoriasis»։ Am Fam Physician 87 (9): 626–33։ May 2013։ PMID 23668525
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «18: Psoriasis»։ Fitzpatrick's Dermatology in General Medicine (8th ed.)։ McGraw-Hill։ 2012։ ISBN 0-07-166904-3
- ↑ Gelmetti C (January 2009)։ «Therapeutic moisturizers as adjuvant therapy for psoriasis patients»։ Am J Clin Dermatol 10 (Suppl 1): 7–12։ PMID 19209948։ doi:10.2165/0128071-200910001-00002
- ↑ 17,0 17,1 17,2 Yesudian PD, Chalmers RJ, Warren RB, Griffiths CE (January 2012)։ «In search of oral psoriasis»։ Arch Dermatol Res 304 (1): 1–5։ PMID 21927905։ doi:10.1007/s00403-011-1175-3
- ↑ Ship Martin S. Greenberg, Michael Glick, Jonathan A. (2008)։ Burket's oral medicine (11th ed.)։ Hamilton, Ont.: BC Decker։ էջեր 103–4։ ISBN 1-55009-345-2
- ↑ «Common tongue conditions in primary care»։ Am Fam Physician 81 (5): 627–34։ March 2010։ PMID 20187599
- ↑ 20,0 20,1 «Profile of certolizumab and its potential in the treatment of psoriatic arthritis»։ Drug Des Devel Ther 7: 339–48։ April 2013։ PMC 3633576։ PMID 23620660։ doi:10.2147/DDDT.S31658
- ↑ 21,0 21,1 «Current and relevant concepts in psoriatic arthritis»։ Rev Bras Reumatol 52 (1): 98–106։ January–February 2012։ PMID 22286649։ doi:10.1590/s0482-50042012000100010։ Արխիվացված օրիգինալից 2014-04-13-ին
- ↑ «Sacroiliac joint pain as an important element of psoriatic arthritis diagnosis»։ Postepy Dermatol Alergol 30 (2): 108–12։ April 2013։ PMC 3834688։ PMID 24278057։ doi:10.5114/pdia.2013.34161
- ↑ 23,0 23,1 «Nail psoriasis: a review»։ Am J Clin Dermatol 13 (6): 375–88։ December 2012։ PMID 22784035։ doi:10.2165/11597000-000000000-00000
- ↑ «Psoriasis—recent advances in understanding its pathogenesis and treatment»։ J Am Acad Dermatol 53 (1 Suppl 1): S94–100։ 2005։ PMID 15968269։ doi:10.1016/j.jaad.2005.04.035
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 «Psoriasis»։ N Engl J Med 361 (5): 496–509։ 2009։ PMID 19641206։ doi:10.1056/NEJMra0804595
- ↑ Catherine H Smith (օգոստոսի 17, 2006)։ «Psoriasis and its management»։ theBMJ։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 9, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Prieto2013
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Rare and common variants in CARD14, encoding an epidermal regulator of NF-kappaB, in psoriasis»։ The American Journal of Human Genetics 90: 796–808։ April 2012։ PMC 3376540։ PMID 22521419։ doi:10.1016/j.ajhg.2012.03.013
- ↑ «PSORS2 is due to mutations in CARD14»։ The American Journal of Human Genetics 90: 784–795։ April 2012։ doi:10.1016/j.ajhg.2012.03.012
- ↑ Clarke P (July 2011)։ «Psoriasis»։ Aust Fam Physician 40 (7): 468–73։ PMID 21743850
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Richard2013
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 409)։ ![]() |