Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
Կենտրոնական նյարդային համակարգը կազմող մասերը պատկերված են դեղինով
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունՀոգեբուժություն, նյարդաբանություն, նյարդավիրաբուժություն
 Diseases and disorders of the central nervous system Վիքիպահեստում

Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, նաև ԿՆՀ հիվանդություններ, նյարդաբանական հիվանդությունների խումբ են, որոնց ժամանակ ախտահարվում են գլխուղեղը և ողնուղեղը, որոնք միասին կազմում են կենտրոնական նյարդային համակարգը[1][2][3]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր հիվանդություն ունի տարբեր նշաններ և ախտանիշներ։ Դրանցից են շարունակական գլխացավը, դեմքի, մեջքի, ձեռքերի, ոտքերի ցավը, կենտրոնացման դժվարությունը, զգայության կորուստը, հիշողության կորուստը, մկանային ուժի կորուստը, դողը, ցնցումները, ռեֆլեքսների ուժեղացումը, կարկամությունը, տիկերը, կաթվածը, խոսքի խանգարումը։ Այս ախտանիշներից յուրաքանչյուրին պետք է ուշադրություն դարձնել։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգուղեղային և ողնուղեղային ցանկացած վնասվածք կարող է բերել լուրջ սահմանափակումների տվյալ մարդու մոտ։ Կախված գլխուղեղի կամ ողնուղեղի ախտահարման մասից, ելքը կարող է տարբերվել։

Ինֆեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն հիվանդությունները կարող են տարածվել մի քանի ճանապարհներով։ Այս ինֆեկցիաների որոշ մասը կարող են ախտահարել ուղղակիորեն գլխուղեղը կամ ողնուղեղը։ Ինֆեկցիան դա հիվանդություն է, որը առաջանում է միկրոօրգանիզմների կամ վիրուսների պատճառով։

Դեգեներացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղային դեգեներացիոն հիվանդությունների արդյունքում տուժում է ողնուղեղի ֆունկցիան։ Ողնուղեղի և նրանից դուրս եկող նյարդերի ճնշումը կարող է կապված լինել միջողնային սկավառակի ճողվածքի, կամ սկավառակի տեղակայման խախտման հետ։ Ուղեղի դեգեներացիան բերում է բազմաթիվ ԿՆՀ ֆունկցիաների խանգարման։ Որոշակի հետազոտություններ ցույց են տվել, որ ճարպակալումով մարդկանց մոտ ավելի ծանր է ընթանում դեգեներացիան։

Կառուցվածքային դեֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի հանդիպող կառուցվածքային դեֆեկտները ներառում են բնածին արատները[4]՝ անէնցեֆալիան, հիպոսպադիան և սպինա բիֆիդան։ Կառուցվածքային դեֆեկտներով ծնված երեխաները կարող են ունենալ թերզարգացած վերջույթներ, սրտի խնդիրներ և դեմքի անկանոնություններ։

Գլխուղեղի կեղևի զարգացման խանգարումներից են միկրոգիրիան, պոլիմիկրոգիրիան, երկկողմանի ճակատագագաթային պոլիմիկրոգիրիան և պախիգիրիան։

Ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքը մարմնի հյուսվածքի ոչ նորմալ աճ է։ Զարգացման սկզբում ուռուցքները կարող են լինել բարորակ, սակայն չարորականալու դեպքում վերածվում են քաղցկեղի։ Սա զարգանում է, երբ առաջանում է խնդիր՝ բջիջների կիսման հետ կապված։ Մարմնի իմունային համակարգի խնդիրները կարող են բերել ուռուցքների առաջացման։

Աուտոիմուն հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտոիմուն հիվանդությունը վիճակ է, երբ մարդու իմունային համակարգը ախտահարում է իր իսկ առողջ հյուսվածքները։ Սա լինում է այն ժամանակ, երբ իմունային բջիջները չեն ճանաչում սեփական հակածինները և ուղղում են իմուն պատասխանը նրանց դեմ։

Ինսուլտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշեմիկ ինսուլտի ժամանակ դադարում է արյան հոսքը դեպի գլխուղեղ, իսկ հեմոռագիկ ինսուլտի դեպքում լինում է արյունազեղում ուղեղում։ Մոտ ամեն 40 վայրկյանը մեկ ԱՄՆ-ում ինչ-որ մեկի մոտ լինում է ինսուլտ[5]։ Սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ արյունատար անոթը փակվում է արյան մակարդուկով, կամ երբ արյան անոթը պատռվում է և արյունը լցվում է ուղեղ։ Եթե ուղեղը չի ստանում անհրաժեշտ քանակի թթվածին, բջիջները սկսում են մահանալ և բերում են վնասման։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղը տանում է զգայական ազդակներ ծայրամասային նյարդային համակարգից[6]։ Այն նաև տանում է շարժողական ազդակներ դեպի կմաղքային մկաններ, սրտամկան, հարթ մկաններ և գեղձեր։ Ողուղեղից դուրս են գալիս 31 զույգ ողնուղեղային նյարդեր, որոնց կազմում կան նյարդաթելեր և զգայական և շարժողական նեյրոններից[6]։ Ողնուղեղը պաշտպանված է ողնաշարով և միացնում է ծայրամասային նյարդային համակարգը գլխուղեղին՝ կատարելով նաև կոորդինացնող կենտրոնի դեր։

Գլխուղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղը կատարում է բազմաթիվ գործառույթներ, օրինակ՝ կարգավորում է մարմնի օրգանների աշխատանքը։ Ուղեղը պաշտպանված է գանգով, իսկ վնասումների դեպքում կարող են դիտվել բազմաթիվ ծանր խանգարումներ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՆՀ հիվանդությունների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախվածությունը ուղեղի պարգևատրման համակարգի խանգարում է, որը զարգանում է տրանսկրիպցիոն և էպիգենետիկ մեխանիզմներով, զարգանում է ժամանակի ընթացքում՝ կախվածություն առաջացնող ազդակի քրոնիկ ազդեցությունից, օրինակ՝ մորֆին, կոկաին, սեռական հարաբերություն, ազարտային խաղեր[7][8][9][10]։

Արախնոիդ կիստաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախնոիդ կիստաները իրենցից ներկայացնում են ուղեղ-ողնուղեղային հեղուկի կուտակում, որը շրջապատված է արախնոիդ բջիջներով՝ առաջացած ողնուղեղից կամ գլխուղեղից[11]։ Դրանք լինում են բնածին և կարող են լինել անախտանիշ։ Չնայած դրա, մեծ կիստաների դեպքում կարող է լինել գլխացավ, ցնցումներ, ատաքսիա, հեմիպարեզ և այլն։ Երեխաների մոտ այս դեպքում հաճախակի լինում է մակրոցեֆալիա, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, իսկ մեծահասակների մոտ (65 և ավելի մեծ) լինում է դեմենցիա, հիդրոցեֆալիա, անմիզապահություն։

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒՊՀՀ-ն նյարդային համակարգի օրգանական ախտահարում է[12][13][14][15]։ ՈՒՊՀՀ-ն ծանր դեպքերում կարող է հյուծել հիվանդին[16]։ Ախտանիշները առաջանում են ուղեղում կառուցվածքային և կենսաքիմիական խախտումների պատճառով՝ մասնավորապես դոֆամինի և նորադրենալինի ցածր մակարդակների պատճառով[17], որոնք պատասխանատու են շարժումների և ուշադրության կարգավորման համար։ ՈՒՊՀՀ-ով հիվանդ շատ մարդկանց մոտ ախտանիշներ դիտվում են նաև մեծ հասակում[18]։ Նրանք նաև ունեն Լյուիի մարմնիկներով դեմենցիայի և Պարկինսոնի հիվանդության զարգացման բարձր ռիսկ[19][20]։ ՈՒՊՀՀ-ի հետ կապված այս երկու ծանր հիվանդությունները հաճախ զարգանում են 65 տարեկանից մեծ մարդկանց մոտ[18][21][22][23]։

Աուտիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման խանգարվում է, որը բնորոշվում է սահմանափակ և կրկնվող պահվածքի դրսևորումներով, սոցիալական փոխհարաբերության և շփման պակասով[24]։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը նյարդային համակարգի ծանր հիվանդություն է[25]։ Կարող են դիտվել և դեպրեսիվ և մանիակալ ախտանիշներ։ Տրամադրությունը կարող է փոփոխվել շատ բարձր մանիայից մինչև խորը դեպրեսիա մի քանի շաբաթի կամ ամիսների ընթացքում։ Նոր հետազոտությունը նշում է, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը գենետիկորեն կապված է Պարկինսոնի հիվանդության հետ[26]։

Կատալեպսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է, որը բնորոշվում է շարժումների խանգարումով և մկանային ռիգիդությամբ՝ ցավի զգացողության իջեցման հետ միասին։ Կատալեպսիան նյարդային համակարգի բազմաթիվ ծանր հիվանդությունների ախտանիշ է (Պարկինսոնի հիվանդություն, էպիլեպսիա)։ Կատալեպսիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի շաբաթ։ Կատալեպսիան սովորաբար թուլացնում են բենզոթազեպինները (Լորազեպամ՝ հաբերի կամ ներարկման տեսքով)[27]։

Դեպրեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպրեսիան հիվանդություն է, որը բնորոշվում է տրամադրության կայուն անկումով, ուղեկցվում է ցածր ինքնագնահատականով և հաճույք ստանալու անբավարարությամբ այն գործողությունների ժամանակ, որոնք սովորաբար հաճույք են պատճառում։

Էնցեֆալիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնցեֆալիտը գլխուղեղի բորբոքումն է։ Այն սովորաբար առաջանում է վիրուսային վարակի ժամանակ։ Ախտանիշներն են գլխացավը, վզի շրջանի ցավը, քնկոտությունը, սրտխառնոցը և տենդը։ Արևմտյան Նեղոսի վիրուսով[28] վարակվելու դեպքում կարող է մահացու լինել մարդկանց, թռչունների և ձիերի դեպքում։

Էպիլեպսիա/Ցնցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիլեպսիան նյարդային համակարգի անկանխատեսելի, ծանր և պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը հաճախ ուղեղում սպոնտան էլէկտրական ակտիվության պատճառով է լինում։ Էպիլեպտիկ ցնցումները արդյունք են ուղեղում կատարվող ոչ նորմալ, տարածուն նյարդային ակտիվության։ Աշխարյում մոտ 50 միլիոն մարդիկ տառապում են էպիլեպսիայով և դեպքերի 80%-ը լինում է զարգացող երկրներում։ Էպիլեպսիայի հանդիպման հաճախականությունը մեծանում է տարիքի հետ միասին։ Նոր դեպքեր գրանցվում են սովորաբար երեխաների կամ տարիքով մարդկանց մոտ։ Էպիլեպտիկ ցնցումներ կարող են դիտվել վիրահատությունից հետո վերականգնվող հիվանդների մոտ[29]։

Ինֆեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ պաթոգեններ (վիրուսներ, բակտերիաներ, նախակենդանիներ, սնկեր, պրիոններ) կարող են առաջացնել ինֆեկցիաներ, որոնք ախտահարում են գլխուղեղը կամ ողնուղեղը։

Փակված մարդու համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակված մարդու համախտանիշ հաճախ առաջանում է ինսուլտի արդյունքում, որի ժամանակ ախտահարվում է ուղեղի ցողունի մի մասը։ Այդ դեպքում մարմնի և դեմքի մկանները պարալիզվում են, սակայն հիվանդը ունակ է լինում կատարել որոշակի աչքերի շարժումներ։

Մենինգիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենինգիտը ուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքում է։ Այն հաճախակի առաջանում է բակտերիալ կամ վիրուսային վարակով։ Մենինգիտի ախտանիշներից են տենդտ, փսխումը, պարանոցի կարկամությունը։

Միգրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենինգիտը քրոնիկ հիվանդություն է, բնորոշվում է ժամանակ առ ժամանակ առաջացող թեթև կամ ծանր գլխացավերով, սովորաբար ուղեկցվելով վեգետատիվ բազմաթիվ ախտանիշների հետ։

Բազմակի սկլերոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմակի սկլերոզը քրոնիկ, բորբոքային դեմիելինիզացնող հիվանդություն է, ինչը նշանակում է, որ նեյրոնների միելինային շերտը վնասվում է։ Բազմակի սկլերոզի ախտանիշներից են տեսողական և զգայական խանգարումները, մկանային թուլությունը, համրությունը, մկանային սպազմը, կոորդինացիայի խանգարումը, դեպրեսիան։ Բազմակի սկլերոզով հիվանդները նշում են նաև դող, ցնցումներ։

Միելոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միելոպաթիա, ողնուղեղի վնասումն է, որը առաջանում է ուժեղ ճնշումից։ Ճնշվել կարող է վնասվածքից, բնածին ստենոզից, դեգեներատիվ հիվանդությունից, միջողնային սկավառակի ճողվածքից։ Ողնուղեղը իրենից ներկայացնում է ողնաշարի մեջ գտնվող նեյրոնների խումբ, որոնք տեղակայված են դրա ամբողջ ընթացքով։

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալցհայմերի հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալցհայմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը սովորաբար հայտնաբերվում է 65 տարեկանից մեծ մարդկանց մոտ։ Ամբողջ աշխարհում մոտ 24 միլիոն մարդիկ ունեն դեմենցիա, որի 60%-ը առաջացել է Ալցհայմերի հիվանդության հետևանքով։ Կոնկրետ պատճառը անհայտ է։ Ալցհայմերի հիվանդության կլինիկական նշաններից է ճանաչողական ֆունկցիաների հարաճուն խանգարումը։

Հենտինգտոնի հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենտինգտոնի հիվանդությունը նյարդաբանական, դեգեներատիվ, ժառանգական հիվանդություն է։ Նեյրոնների դեգեներացիան կատարվում է գլխուղեղում՝ հատկապես զոլավոր մարմնում։ Հիվանդության հարաճման հետ հայտնվում են ոչ նորմալ շարժումներ[30]։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ Հենտինգտոնի հիվանդությունը ախտահարում է Արևմտյան Եվրոպական ծագման մարդկանց մոտ 100.000-ից 10-ին։

Պարկինսոնի հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկինսոնի հիվանդությունը նյարդային համակարգի հարաճող հիվանդություն է։ Առաջանում է դոֆամին արտադրող բջիջների մահվան պատճառով, որի պատճառով տուժում են շարժողական ֆունկցիաները և խոսքը։ Ախտանիշները կարող են ներառել բրադիկինեզիան (դանդաղ շարժումները), մկանային ռիգիդությունը և դողը։ Պարկինսոնի հիվանդության ոչ շարժողական ախտանիշներից են մտածողության, բնավորության, զգայության խանգարումները, սեբորեային դերմատիտը։ Պարկինսոնի հիվանդությունը, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, երկբևեռ աֆեկտիվ խանգարումը ունեն կապ միմյանց հետ, քանզի բոլորի դեպքում դիտվում է դոպամինի՝ նորմայից ցածր մակարդակ (ՈՒՊՀՀ-ի, Պարկինսոնի հիվանդության, երկբևեռ խանգարման դեպրեսիվ փուլում), նորմայից բարձր մակարդակ (մանիայի, կամ երկբևեռ խանգարման մանիայի փուլում)[26][31][31][32][33]։

Տուրետի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրետի համախտանիշը ժառանգական նյարդաբանական հիվանդություն է։ Սկիզբը կարող է լինել մանուկ հասակում, բնորոշվում է ֆիզիկական և խոսքային տիկերով։ Տուրետի համախտանիշը կարող է ներառել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ախտանիշներ, ինչը ցույց է տալիս կապը նրանց միջև։ Տուրետի համախտանիշի հստակ պատճառը մնում է անհայտ։

Բուժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նյարդային համակարգի հիվանդությունների բուժման բազմաթիվ եղանակներ։ Դրանք կարող են լինել վիրահատական և դեղորայքային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nervous System Diseases». Healthinsite.gov.au. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Կաղապար:MeSH name
  3. Cacabelos R, Torrellas C, Fernández-Novoa L, López-Muñoz F (2016). «Histamine and Immune Biomarkers in CNS Disorders». Mediators Inflamm. 2016: 1924603. doi:10.1155/2016/1924603. PMC 4846752. PMID 27190492.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. «Birth Defects». Kidshealth.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Stroke». Hearthealthywomen.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 «Organization of the Nervous System». Users.rcn.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Nestler EJ (2013 թ․ դեկտեմբեր). «Cellular basis of memory for addiction». Dialogues Clin. Neurosci. 15 (4): 431–443. PMC 3898681. PMID 24459410. «Կաղապար:If pagename»
  8. Ruffle JK (2014 թ․ նոյեմբեր). «Molecular neurobiology of addiction: what's all the (Δ)FosB about?». Am J Drug Alcohol Abuse. 40 (6): 428–437. doi:10.3109/00952990.2014.933840. PMID 25083822.
  9. Olsen CM (2011 թ․ դեկտեմբեր). «Natural rewards, neuroplasticity, and non-drug addictions». Neuropharmacology. 61 (7): 1109–1122. doi:10.1016/j.neuropharm.2011.03.010. PMC 3139704. PMID 21459101.
  10. Volkow ND, Koob GF, McLellan AT (2016 թ․ հունվար). «Neurobiologic Advances from the Brain Disease Model of Addiction». N. Engl. J. Med. 374 (4): 363–371. doi:10.1056/NEJMra1511480. PMC 6135257. PMID 26816013.
  11. «How the Brain Works». Arachnoidcyst.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. «Brain Studies Show ADHD Is Real Disease - ABC News». Abcnews.go.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «ADHD Study: General Information». Genome.gov. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «MNT - ADHD Is A Genetic Neurodevelopmental Disorder, Scientists Reveal». Medicalnewstoday.com. doi:10.1016/S0140-6736 (inactive 2020 թ․ հունվարի 22). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link)
  15. «Social Security Disability Ssi And Adhd, Attention Deficit Hyperactivity Disorder». Ssdrc.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. «112.00-MentalDisorders-Childhood». Ssa.gov. 2013 թ․ մայիսի 31. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. «What Is ADHD? Attention Deficit Hyperactivity Disorder: What You Need to Know». Webmd.com. 2008 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. 18,0 18,1 «Adult ADHD (attention-deficit/hyperactivity disorder)». MayoClinic.com. 2013 թ․ մարտի 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  19. «Parkinsonism, ADHD: Common Genetic Link?». 2014 թ․ հուլիսի 4.
  20. Golimstok, A.; Rojas, J. I.; Romano, M.; Zurru, M. C.; Doctorovich, D.; Cristiano, E. (2011 թ․ փետրվարի 6). «Previous adult attention-deficit and hyperactivity disorder symptoms and risk of dementia with Lewy bodies: A case-control study». European Journal of Neurology. 18 (1): 78–84. doi:10.1111/j.1468-1331.2010.03064.x. PMID 20491888. {{cite journal}}: Unknown parameter |lay-url= ignored (օգնություն)
  21. «Dementia With Lewy Bodies Information Page: National Institute of Neurological Disorders and Stroke (NINDS)». Ninds.nih.gov. 2013 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  22. Puschmann A, Bhidayasiri R, Weiner WJ (2012). «Synucleinopathies from bench to bedside». Parkinsonism Relat Disord. 18 Suppl 1: S24-7. doi:10.1016/S1353-8020(11)70010-4. PMID 22166445.
  23. Hansen, Freja H.; Skjørringe, Tina; Yasmeen, Saiqa; Arends, Natascha V.; Sahai, Michelle A.; Erreger, Kevin; Andreassen, Thorvald F.; Holy, Marion; Hamilton, Peter J.; Neergheen, Viruna; Karlsborg, Merete; Newman, Amy H.; Pope, Simon; Heales, Simon J.R.; Friberg, Lars; Law, Ian; Pinborg, Lars H.; Sitte, Harald H.; Loland, Claus; Shi, Lei; Weinstein, Harel; Galli, Aurelio; Hjermind, Lena E.; Møller, Lisbeth B.; Gether, Ulrik (2014). «Missense dopamine transporter mutations associate with adult parkinsonism and ADHD». Journal of Clinical Investigation. 124 (7): 3107–3120. doi:10.1172/JCI73778. PMC 4071392. PMID 24911152.
  24. Lipton JO, Sahin M (2014 թ․ հոկտեմբեր). «The neurology of mTOR». Neuron. 84 (2): 275–291. doi:10.1016/j.neuron.2014.09.034. PMC 4223653. PMID 25374355.
  25. «NIMH » Bipolar Disorder».
  26. 26,0 26,1 Engmann, Birk (2011). «Bipolar Affective Disorder and Parkinson's Disease». Case Reports in Medicine. 2011: 1–3. doi:10.1155/2011/154165. PMC 3226531. PMID 22162696.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  27. What Is Catalepsy?
  28. «West Nile Virus». Medicinenet.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  29. «How Serious Are Seizures?». Epilepsy.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  30. «Huntington's Disease». Hdsa.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  31. 31,0 31,1 ADHD and Parkinson's | LIVESTRONG.COM
  32. Walitza S, Melfsen S, Herhaus G, Scheuerpflug P, Warnke A, Müller T, Lange KW, Gerlach M (2007). «Association of Parkinson's disease with symptoms of attention deficit hyperactivity disorder in childhood». J Neural Transm Suppl (72): 311–5. doi:10.1007/978-3-211-73574-9_38. ISBN 978-3-211-73573-2. PMID 17982908.
  33. «Movement disorders in young people related to ADHD».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ» հոդվածին։