Կատալեպսիա
Արտաքին տեսք
| Կատալեպսիա | |
|---|---|
| Տեսակ | հոգեախտաբանական ախտանիշ |
| Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն |
| ՀՄԴ-9 | 295.2 և 300.11 |
| ՀՄԴ-10 | F44.2 և F20.2 |
Կատալեպսիա (հուն․՝ κατάληψιζ - կարկամում, բռնում), «մոմի ճկունության» երևույթ, որը նկատվում է կատատոնիայի կամ հիպնոտիկ քնի ժամանակ։ Բնորոշվում է մկանային տոնուսի բարձրացմամբ և հետագա փայտացմամբ. մկանների ուժեղ կծկումների շնորհիվ հիվանդի վերջույթները, ամբողջ մարմինը ընդունում են, կամ դրանց կարելի է տալ ցանկացած դիրք, որը կարող է պահպանվել ժամերով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 282)։ |