Կնոջ արգանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ արգանդ
Տեսակ Մարդու վերարտադրողական համակարգ
Ենթադաս Մարդու վերարտադրողական համակարգ
Մասն է Իգական սեռական համակարգ
Անատոմիական տեղայնացում pelvic cavity[1]
Լատիներեն անվանում Uterus (Greek: Hystera)
Զարկերակ ovarian artery
Երակ uterine veins
Ավշային հանգույց internal iliac lymph nodes
MeSH A05.360.319.679
Foundational Model of Anatomy 17558
Terminologia Anatomica 98 A09.1.03.001
Նկարագրված է Gray's Anatomy (20th edition)[2] և Otto's encyclopedia
Uterus Վիքիպահեստում

Արգանդ (լատ.՝ uterus, հուն.՝ ὑστέρα), կենտ խոռոչավոր մկանային իգական սեռական ներքին օրգան։ Հասուն արգանդի երկարությունը 6-7,5 սմ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ։ Հղիության ժամանակ արգանդում զարգանում է պտուղը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդ տանձաձև է, վերին հատվածը հատակն է, մարմնի խոռոչի կտրվածքը եռանկյունաձև է, որի վերին անկյուններում բացվում են արգանդափողերը, ներքևում՝ արգանդի վզիկի խողովակի ներքին բացվածքը։ արգանդի պատը կազմված է 3 շերտից՝ լորձաթաղանթ՝ ներարգանդենի (էնդոմետրիում), մկանային՝ արգանդամկան (միոմետրիում) և շճային՝ արգանդամիզ (պերիմետրիում

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ արգանդի մեծությունը և ձևը փոփոխվում են մկանաթելիկների քանակի և մեծության փոփոխման շնորհիվ։ Ծննդաբերությունից հետո արգանդ աստիճանաբար փոքրանում է՝ համարյա հասնելով նախկին չափերին։ Տարեցների, հատկապես դաշտանադադարից հետո, արգանդի չափերը փոքրանում են։ Արգանդի լորձաթաղանթը փոփոխվում է դաշտանային փուլին համապատասխան և անցնում է իրար հաջորդող 3 փուլ։ Փուլային փոփոխությունների ռիթմն արգանդում կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի, ձվարանների և հիպոֆիզի առաջային բլթի արտադրած հորմոնների փոխգործողությամբ։

Ամրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնքում արգանդ ամրացած է որովայնամզի, կապանների, փակեղների և կոնքի հատակի մկանների օգնությամբ։ Որովայնամիզը, արգանդի առաջային և հետին մակերևույթները ծածկելով, աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը և կազմում արգանդի լայն կապանը, որի 2 թերթիկների միջև գտնվում են արգանդի կլոր կապանները, արյունատար անոթները և արգանդափողերը։

Արգանդի վզիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի վզիկը բաժանվում է հետևյալ հատվածների, հեշտոցային, որը դուրս է ցցված հեշտոցի լուսանցքում և հայելու օգնությամբ մատչելի է գինեկոլոգի զննման համար, և վերհեշտոցային՝ որն անմատչելի է։

Վզիկի խողովակը հովհարաձև է, ներքին մակերևույթը ծածկված է բազմաթիվ ծալքեր ունեցող լորձաթաղանթով։ Վզիկի լորձաթաղանթն արտազատում է հիմնային ռեակցիայով լորձային արտազատուկ, որն օժտված է բակտերիասպան հատկություններով և կանխում է վարակի թափանցումը հեշտոցից արգանդ։ Արտազատուկի հիմնային ռեակցիան որոշակի նշանակություն ունի բեղմնավորման ժամանակ, քանի որ ակտիվացնում է սերմնաբջիջների շարժումները։ Արգանդի վզիկի կողքերին և հեշտոցի վերին հատվածում տեղադրված են ճարպաբջջանքի կուտակումներ՝ հարարգանդային բջջանք (պարամետրիում)։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնականոն պայմաններում արգանդ գտնվում է կոնքի կենտրոնում։ Միզապարկը դատարկվելիս արգանդի հատակը և մարմինը թեքված են առաջ, առաջային մակերևույթը նայում է առաջ և ներքև, այդ դեպքում արգանդի մարմինը վզիկի հետ գոյացնում է դեպի առաջ բացված անկյուն՝ առաջծալում։ Արգանդի դիրքը կոնքում փոխվում է հղիության ժամանակ, միզապարկը և ուղիղ աղիքը լցվելիս, ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ պայմաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition ISBN 978-1-4441-0923-8
  2. http://www.bartleby.com/107/268.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png