Արգանդափողեր
| Արգանդափողեր | |
|---|---|
| Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | subdivision of oviduct?, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
| Մասն է | Իգական սեռական համակարգ |
| Անատոմիական տեղայնացում | կոնքի խոռոչ[2] |
| Լատիներեն անվանում | Tuba uterina (Greek: Salpinx) |
| Զարկերակ | tubal branches of ovarian artery? |
| Ավշային հանգույց | Lumbar lymph nodes? |
| Լիմֆատիկ դրենաժ | Lumbar lymph nodes? |
| Անատոմիական կառուցվածքի զարգացում | oviduct development? |
| Անվանված է | Gabriele Falloppio? |
| MeSH | A05.360.319.114.373 և A13.706.500 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 18245 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A09.1.02.001 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Արգադնափողեր (լատիներեն՝ tuba Fallopii) ֆալոպյան փողեր, ձվատար փողեր, կնոջ ներքին սեռական օրգան: Երկարությունը 10-12 սմ է, լուսանցքը՝ 2-4մմ[4]։
Զույգ խողովակներ են, սկսվում են արգանդի մարմնի անկյուններից և ազատ ծայրով բացվում որովայնի խոռոչի մեջ։ Խողովակը բաղկացած է արգանդային (ավարտվում է արգանդի պատում), նեղացած (պարանոց) և լայնացած (ամպուլա, որը վերջանում է ծոպավոր եզրեր ունեցող ձագարով) մասերից։ Արգանդափողի պատն ունի շճային, շարակցահյուսվածքային, մկանային և լորձային թաղանթներ։ Արգանդափողի լորձաթաղանթը մի կողմից վերածվում է արգանդի լորձաթաղանթի, մյուսով կպչում որովայնամզին, հետևաբար արգանդափողերը բացվում են դեպի որովայնի խոռոչ։ Դրա հետ կապված՝ առաջանում է կնոջ սեռական օրգաններից վարակը որովայնի խոռոչ թափանցելու վտանգ։
Եթե բեղմնավորված ձվաբջջի տեղափոխումը կասեցվում է արգանդափողերում (վերջիններիս բորբոքման ժամանակ), առաջանում է փողային արտարգանդային հղիություն։
Կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր արգանդափող դուրս է գալիս արգանդից՝ արգանդային եղջյուրների շրջանում գտնվող բացվածքից, որը կոչվում է պրոքսիմալ խողովակային բացվածք:
Գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգանդափողը ապահովում է ձվաբջջի անցումը ձվարանից դեպի արգանդ։ Երբ ձվաբջիջը զարգանում է ձվարանում, այն շրջապատված է գնդաձև բջիջների կուտակումով՝ ֆոլիկուլով։
Դաշտանային ցիկլի ձվազատման(օվուլյացիա) ժամանակ երկրորդային օվոցիտը դուրս է գալիս ձվարանից։ Ֆոլիկուլը և ձվարանի պատը պատռվում են, ինչը թույլ է տալիս երկրորդային օվոցիտին դուրս գալ։ Այն որսվում է արգանդափողերի կողմից և տեղափոխվում դեպի ամպուլա։ Այստեղ ձվաբջիջը կարող է բեղմնավորվել սպերմատոզոիդով։ Ամպուլան սովորաբար այն հատվածն է, որտեղ հանդիպում են սպերմատոզոիդները և տեղի է ունենում բեղմնավորումը։ Բեղմնավորումից հետո ձվաբջիջը արդեն կոչվում է զիգոտ և շարժվում է դեպի արգանդ։ Վաղ սաղմը կարևոր զարգացում է անցնում արգանդափողի մեջ։ Մոտ հինգ օր անց նոր սաղմը մտնում է արգանդի խոռոչ, և մոտավորապես վեցերորդ օրը սկսում է ամրանալ արգանդի պատին:
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արգանդափողերի մասերը
-
Իգական վերարտադրողական համակարգի կառուցվածքը
-
Աջ արգանդափող
-
Կտրվածքը մանրադիտակի տակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ McGuinness H. Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition — ISBN 978-1-4441-0923-8
- ↑ http://www.bartleby.com/107/267.html
- ↑ Կարինե Բարոյան (ed.). Նորմալ Անատոմիա. ԵՊԲՀ.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդափողեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||