Փնջային գլխացավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փնջային գլխացավ
Փնջային գլխացավ
Տեսակէպիզոդիկ, քրոնիկ[1]
Պատճառանհայտ է[1]
Հիվանդության ախտանշաններԿրկնվող, սուր գլխացավեր գլխի մի կողմում, արցունքահոսություն, քթի փակվածություն, քթահոսություն[2]
Բուժաքննությունանամնեզ, neurological diagnostic techniques? և neuroimaging?[3]
Բժշկական մասնագիտությունՆյարդաբանություն
ՀՄԴ-9339.00, 339.01 և 339.02
ՀՄԴ-10G44.0
ՀոմանիշներԿլաստերային գլխացավ
Ռիսկի գործոններծխելը, ընտանեկան պատմությունը[1]
ԱխտորոշումԱխտանիշների հիման վրա[1]
Տարբերակիչ ախտորոշումՄիգրեն, Եռվորյակ նյարդի նևրալգիա[1], այլ տրիգեմինալ ավտոնոմ ցեֆալգիաներ[4]
ԲուժումՄաքուր թթվածին, Տրիպտաններ[1][5]
ԿանխարգելումՍտերոիդ հորմոններ, Վերապամիլ[5]
Հաճախություն~0.1%[6]
Սկիզբը20-50 տարեկան հասակում[1]
Տևողություն15 րոպեից մինչև 3 ժամ[1]
 Cluster headache Վիքիպահեստում

Փնջային գլխացավ (կլաստերային), նյարդաբանական խանգարում, որը բնորոշվում է գլխի մի կեսում առաջացող կրկնվող բնույթի սուր գլխացավերով, որոնք ընդգրկում են աչքի շրջանը[2]։ Ցավը հաճախ զուգակցվում է արցունքահոսությամբ, քթային փակվածությամբ և ցավի կողմում հարակնային այտուցի առաջացմամբ[2]։ Սովորաբար գլխացավի մեկ դրվագն կարող է տևել 15 րոպեից մինչև 3 ժամ[1]։ Գլխացավի գրոհները լինում են փնջային (կլաստեր), որոնք կարող են ձգվել շաբաթներ և ամիսներ, իսկ հազվադեպ նաև տարուց երկար[1]։

Առաջացման պատճառն անհայտ է[1]։ Ռիսկի գործոններ են համարվում ծխախոտի օգտագործումն ու փնջային գլխացավեր ունենալու ընտանեկան անամնեզը[1]։ Գլխացավի նոպա հարուցող գործոն կարող են լինել ալկոհոլը և նիտրոգլիցերինը[1]։ Փնջային գլխացավը պատկանում է առաջնային եռվորյակ վեգետատիվ գլխացավեր տեսակին[1]։ Ախտորոշումը դրվում է ախտանիշների հիման վրա[1]։

Բուժման պլանում խորհուրդ է տրվում կենսակերպի փոփոխություն՝ գլխացավի պատճառ հանդիսացող գործոնների (տրիգեր) բացառում[1]։ Գլխացավի սուր նոպայի վարման պլանում ընդգրկված են արագ ազդող տրիպտաները և թթվածինը[1][5]։ Նոպաների կրկնման հաճախությունը նվազեցնելու նպատակով կարող են կիրառվել ստերոիդ հորմոնների ներարկումներ, վերապամիլ և այլ դեղորայքային միջոցներ[5][7]։ Նյարդի խթանման մեթոդը կամ վիրահատական միջամտությունը կարող են էֆեկտիվ լինել այն դեպքերում, որոնց բուժման ժամանակ մյուս մեթոդները էֆեկտիվ չեն եղել[1]։

Հիվանդությունը ախտահարում է ընդհանուր պոպուլյացիայի 0.1% ֊ ին` կյանքի ընթացքում և յուրաքանչյուր տարի՝ 0.05% ֊ին[6]։ Հիվանդությունը սովորաբար առաջին անգամ դրսևորվում է 20 ֊ 40 տարեկանների շրջանում[1]։ Տղամարդիկ մոտավորապես 4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում քան՝ կանայք[6]։ Գլխացավերը կոչվում են փնջային կամ կլաստերային, քանզի գլխացավի նոպաները խմբով են (մի քանի հատ)[2]։ Դրանց անվանել են նաև «ինքնասպանության գլխացավեր»[1]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փնջային գլխացավը բնորոշվում է գլխի մի կեսում առաջացող կրկնվող բնույթի սուր նոպայաձև ցավի գրոհներով[8]։ Դրանք ուժգին գլխացավեր են[9]։ Տիպիկ կլաստերային գլխացավի նոպան կարող է տևել 15 րոպեից մինչև 180 րոպե[1]։ Բուժում չստանալու դեպքում գրոհների մեծ մասը (մոտավորապես 75%) տևում է 60 րոպեից կարճ[10]։

Գրոհների սկիզբ կտրուկ է և շատ հարճախ առանց նախանշանների, ի տարբերություն միգրենի։ Նախնական ցավային զգացողությունների առաջացումը (ստվերներ) հիմնական գլխացավի նոպայից առաջ նույն անատոմիական շրջանում կարող է ազդարարել վերահաս գրոհի մասին։ Նման ցավեր կարող են մնալ ինչպես գրոհից հետո, այնպես էլ ցավային գրոհների միջև[11]։ Չնայած փնջային գլխացավն ունի հստակ միակողմանի բնույթ, կան նաև հաստատված կողմնայնության փոփոխության դեպքեր՝ միջկլաստերային շրջաններում, կամ շատ հազվադեպ սիմուլտան (նույն նոպայի ժամանակ առաջացող) երկկողմանի փնջային գլխացավեր[12]։

Ցավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխացավը միակողմանի է։ Ընդգրկում է հարակնային (օրբիտալ), մասնավորապես աչքից վեր՝ սուպրաօրբիտալ, քունքային շրջանները՝ տարբեր համակցումներով։ Փնջային գլխացավերի ժամանակ ցավը առավել արտահայտված է համեմատած գլխացավի մյուս տեսակների, այդ թվում նաև սուր միգրենի։ Ցավը բնութագրվում է որպես այրող, բաբախող և կարող է տեղակայված լինել աչքի հետևում կամ դրա շուրջը[13]։ Ցավի հետևանքով կարող են հիվանդի մոտ առաջանալ ինքնասպանության մտքեր, որտեղից էլ ստացել է «ինքնասպանության գլխացավեր» անվանումը[14][15]։ Սա համարվում է ամենացավոտ հիվանդություններից մեկը[16]։

Այլ ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական փնջային գլխացավի ախտանիշներին են պատկանում միակողմանի կրկնվող գլխացավի նոպաներն, որոնք ընդգրկում են ակնակապիճը, հարակնակապճային շրջանը և քունքը։ Չբուժված դեպքերում գլխացավի հերթական նոպա կարող է դիտվել 24 ժամից, կամ կարող են լինել ութ և ավելի նոպաներ՝ մեկ օրում[1][17]։ Փնջային գլխացավի նոպան ուղեկցվում է ներքոնշյալ վեգետատիվ նշաններից առնվազն մեկով՝ կախված կոպ, բբի նեղացում, եղջերաթաղանթի կարմրություն, արցունքահոսություն, քթի փակվածություն և առավել հազվադեպ՝ դեմքի կարմրություն, այտուց կամ քրտնարտադրության բարձրացում, որոնք սովորաբար արտահայտվում են ցավի համանուն կողմում[17]։

Անհանգստությունը (օրինակ՝ հետ ու առաջ քայլք) կարող է ուղեկցել ցավին։ Ինչպես միգրենի, այնպես էլ փնջային գլխացավերի ժամանակ կարող է լինել լույսի հանդեպ զգայունության բարձրացում (լուսավախություն, ֆոտոֆոբիա), ձայներից վախի առաջացում (ֆոնոֆոբիա)։ Սրտխառնոցը համարվում է առավել հազվադեպ հանդիպող ախտանիշ[8]։ Որպես հետևանք գլխացավի, առաջացող երկրորդային ախտանիշներ կարող են լինել տկարությունը, ագրեսիվությունը, դեպրեսիան, անհանգստությունը, շփոթվածությունը[14]։

Պարբերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաստերային գլխացավով կին։ Գրոհի սկզբից 5 րոպե անց։

Փնջային գլխացավը (ՓԳ) երբեմն անվանում են «զարթուցիչ գլխացավ», պայմանավորված ցավերի կրկնումների հստակ պարբերականությամբ։ ՓԳ նոպաները հաճախ արթնացնում են քնից։ Ինչպես առանձին ցավի նոպաները, այնպես էլ ցավի փնջերը կրում են խիստ պարբերական, մետրոնոմիկ բնույթ։ Նոպաները սովորաբար կրկնվում են օրվա նույն ժամին, վաղ առավոտյան կամ գիշերը։ Ցավի փնջերը նունպես սովորաբար կրկնվում են նույն պարբերականությամբ, երբեմն ամեն տարի տարվա նույն ժամանակահատվածում, առավել հաճախ գիշերահավասարի կետերի շուրջը, կամ սեզոնային փոփոխությունների ժամանակ։ Երբեմն ցավերը կարող են սկվել անկանխատեսելի, առանց որևէ պարբերականության։ Այս տվյալները թույլ են տալիս գիտնականների ենթադրելու, որ հիվանդությամ ախտաբանության մեջ ներգրավված է հիպոթալամուսը։ Վերջինս կարգավորում է օրգանիզմի «կենսաբանական ժամացույցի» աշխատանքը և ցիրկադիանային ռիթմը[18][19]։

Էպիզոդիկ ՓԳ-ի ժամանակ ցավերը լինում են օրական մեկ կամ մի քանի անգամ, ամեն օր, հիմնականում նույն ժամին, մի քանի շաբաթ տևողությամբ, ինչից հետո սկվում է շաբաթներ, ամիսներ կամ տարիներ տևող անախտանիշ ընթացքը (ռեմիսիա, ախտադադար)։ ԹԳ-ը 10-15% դեպքերում ունենում է քրոնիկ ընթացք, երբ ցավերը կրկնվում են ամեն օր, տարիներով առանց ախտադադարի[20]։

Գլխացավերի միջազգային միության (International Headache Society - IHS) ախտորոշման չափանիշների համաձայն, եթե ՓԳ-ը ընթանում է 7-365 օր տևողությամբ երկու և ավելի փնջերով, և մեկ ամիս կամ ավելի երկար ախտադադարներով դրանց միջև, ապա այն կարելի է համարել էպիզոդիկ։ Եթե գլխացավերը առկա են մեկ տարուց ավելի, կամ աղտադադարները կարճատև են (մեկ ամսից կարճ) ապա ՓԳ-ը կոչվում է քրոնիկ[17]։ Քրոնիկ ՓԳ-ի պարագայում գլխացավերի ուժգնություն, տևողությունը, բնույթը և պարբերականությունը կարող են փոփոխվել։ ՓԳ-ի տեսակը կարող է փոփոխվել անկանխատեսելիորեն, քրոնիկից էպիզոդիկ և հակառակը[21]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաստերային գլխացավերը շատ հաճախ սխալ են ախտորոշվում և հետևաբար սխալ բուժվում են երկար տարիներ, իսկ երբեմն էլ չեն ախտորոշվում ընդհանրապես։ Առավել հաճախ շփոթում են միգրենի, «կլաստերանման» գլխացավերի, այլ տրգեմինալ ավտոնոմ ցեֆալգիաների հետ[22]։ «Կլաստերանման» գլխացավը կարող է ախտորոշվել որպես երկրորդային գլխացավ այլ ոչ առաջնային[17]։

Քանի որ ՓԳ-ի հաստատման համար որևէ հետազոտություն գոյություն չունի, ապա ախտորոշումը դրվում է միայն պացիենտի հետ բանավոր մանրամասն հիվանդության պատմության քննարկան արդյունքում։ Գլխացավերի օրագրի վարումը կարող է օգտակար լինել ցավերի հաճախության, տևողության և ուժգնության մասին հստակ պատկերացում կազմելու համար։ Ցավին դիմադրելու (ցավը չընդհատելու) մարտավարությունը կարող է օգտակար լինել ցավի հստակ տևողությունը պարզելու համար. այս տվյալը շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշման տեսանկյունից[23]։

Առաջին անգամ առաջացող ցավի ախտորոշումը բավական բարդ է, քանի որ պացիենտները հիմնականում դիմում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, որտեղ մասնագետները հնարավոր է բավական պատրաստված չլինեն նման հազվատեպ հանդիպող գլխացավերի ախտորոշման համար[10]։ Այդ իսկ պատճառող այս բաժանմունքների մասնագետների հաճառ կրթում են սուր գլխացավերը տարբերակելու ուղղությամբ[24]։ ՓԳ-ը ինքնին կյանքի համար վտանգավոր չէ, սակայն հաշվի առնելով ցավերի հաճախակիությունը և ուժգնությունը, երբեմն դրթում են պացինտին ինքնավնասման կամ ինքնասպանության քայլի դիմել[14][25]։

ՓԳ-ով տառապող անձինք սովորաբար հասնում են ճիշտ ախտորոշման բավականին ուշ[22][26]։ Նրանք տարիներով կարող են բուժվել քիթ-կոկորդ-ականջաբանների, ատամնաբույժների, հոգեբանների և հոգեբուժների մոտ, մինչև որ կստանան ճիշտ ախտորոշումը նյարդաբանից[27]։ Ըստ հետազոտության տվյալների Եվրոպայում և ԱՄՆ-ում ՓԳ-ի ճիշտ ախտորոշման միջին ժամկետը հիվանդության սկզբից կազմում է 7 տարի[28]։

Ախտորոշման չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխացավերի միջազգային միության (International Headache Society - IHS) ախտորոշման չափանիշներն են[29].

Ա. Բ-Դ կետերին բավարարող գլխացավի առնվազն 5 գրոհ

Բ. Շուրջակնակապճային, վերակնակապճային կամ քունքային տեղակայման ուժեղ կամ շատ ուժեղ միակողմանի ցավ, որը տևում է 15-180 րոպե (չբուժելու դեպքում)1

Գ. Նշված կետերից մեկը կամ երկուսը միասին.

  • գլխացավի նույն կողմում ստորև նշված 5 ենթակետերից գոնը մեկը։
  1. աչքի արյունալեցում և/կամ արցունքահոսություն
  2. քթի փակվածություն և/կամ քփահոսություն
  3. կոպի այտուց
  4. ճակատի կամ դեմքի քրտնում
  5. միոզ և/կամ պտոզ
  • անհանգստության և/կամ գերակտիվության զգացում

Դ. Գրոհների հաճախությունը տատանվում է «1 գրոհ ամեն 2-րդ օրը»-ից մինչև «8 գրոհ ամեն օր»2

Ե. Ցավերը ավելի լավ չեն բացատրվում գլխացավի այլ տեսակով (ըստ գլխացավերի միջազգային դասակարգման 3-րդ հրատարակության (ICHD-3[29])).

Նշումներ:

1. Գլխացավերը կարող են ավելի թույլ լինել, ավելի երկար կամ կարճ տևողության, սակայն գրոհների կեսից քիչ դեպքերում

2. Գլխացավերը կարող են ավելի հազվադեպ լինել, սակայն գրոհների կեսից քիչ դեպքերում

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաստերային գլխացավը սխալմամբ կարող է ախտորոշվել որպես միգրեն կամ սինուսիտ[28]։ Տարածված բայց սխալ ախտորոշում է «կլաստերային միգրեն»-ը, որի կիրառումը շփոթեցնում է մասնագետներին և հաճախ անիմաստ երկարացնում է ճիշտ ախտորոշումը և բուժումը[30]։

Այլ գլխացավեր որոնք կարող են նմանվել ՓԳ-ին.

  • Քրոնիկ պարոքսիզմալ հեմիկրանիա[17][31][32]
  • Այլ տրիգեմինալ ավտոնոմ ցեֆալգիաներ[17][33]
  • Տրիգեմինալ ներալգիա[27][34]

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր պոպուլյացիայում կԿյանքի ընթացքում հանդիպման հաճախությունը կազմում է 0.1%[6]։ Հիվանդությունը տղամարդկանց մոտ հանդիպում է մոտ 4 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ[6]։ Չնայած, որ հիվանդության սկիզբը կարող է լինել ցանկացած տարիքում, առավել բնորոշ է 20-50 տարեկանում սկիզբը[2]։ Մոտավորապես 5 չափահաս պազիենտներից 1-ը նշում է որ հիվանդությունը սկսվել է 10-19 տարեկան հասակում[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Weaver-Agostoni, J (2013). «Cluster headache». American Family Physician. 88 (2): 122–8. PMID 23939643.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nesbitt, A. D.; Goadsby, P. J. (2012). «Cluster headache». BMJ. 344: e2407. doi:10.1136/bmj.e2407. PMID 22496300.
  3. May A., Schwedt T. J., Magis D., Pozo-Rosich P., Evers S., Wang S. Cluster headache // Nature reviews. Disease primersNPG, Springer Nature, Springer Science+Business Media, 2018. — Vol. 4. — P. 18006. — ISSN 2056-676Xdoi:10.1038/NRDP.2018.6PMID:29493566
  4. Rizzoli, P; Mullally, WJ (2017 թ․ սեպտեմբերի 20). «Headache». The American Journal of Medicine. 131 (1): 17–24. doi:10.1016/j.amjmed.2017.09.005. PMID 28939471.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Robbins, Matthew S.; Starling, Amaal J.; Pringsheim, Tamara M.; Becker, Werner J.; Schwedt, Todd J. (2016). «Treatment of Cluster Headache: The American Headache Society Evidence-Based Guidelines». Headache. 56 (7): 1093–106. doi:10.1111/head.12866. PMID 27432623.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Fischera, M; Marziniak, M; Gralow, I; Evers, S (2008). «The Incidence and Prevalence of Cluster Headache: A Meta-Analysis of Population-Based Studies». Cephalalgia. 28 (6): 614–8. doi:10.1111/j.1468-2982.2008.01592.x. PMID 18422717.
  7. Gaul, C; Diener, H; Müller, OM (2011). «Cluster Headache Clinical Features and Therapeutic Options». Deutsches Ärzteblatt International. Review. 108 (33): 543–549. doi:10.3238/arztebl.2011.0543. PMC 3167933. PMID 21912573.
  8. 8,0 8,1 Beck E, Sieber WJ, Trejo R (2005 թ․ փետրվար). «Management of cluster headache». Am Fam Physician (Review). 71 (4): 717–24. PMID 15742909. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. Capobianco, David; Dodick, David (2006). «Diagnosis and Treatment of Cluster Headache». Seminars in Neurology. 26 (2): 242–59. doi:10.1055/s-2006-939925. PMID 16628535.
  10. 10,0 10,1 Friedman, Benjamin Wolkin; Grosberg, Brian Mitchell (2009). «Diagnosis and Management of the Primary Headache Disorders in the Emergency Department Setting». Emergency Medicine Clinics of North America. 27 (1): 71–87, viii. doi:10.1016/j.emc.2008.09.005. PMC 2676687. PMID 19218020.
  11. Marmura, Michael J; Pello, Scott J; Young, William B (2010). «Interictal pain in cluster headache». Cephalalgia. 30 (12): 1531–4. doi:10.1177/0333102410372423. PMID 20974600.
  12. Bahra, A; May, A; Goadsby, PJ (2002). «Cluster headache: A prospective clinical study with diagnostic implications». Neurology. 58 (3): 354–61. doi:10.1212/wnl.58.3.354. PMID 11839832. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին.
  13. Noshir Mehta; George E. Maloney; Dhirendra S. Bana; Steven J. Scrivani (2011 թ․ սեպտեմբերի 20). Head, Face, and Neck Pain Science, Evaluation, and Management: An Interdisciplinary Approach. John Wiley & Sons. էջեր 199–. ISBN 978-1-118-20995-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին.
  14. 14,0 14,1 14,2 Robbins, Matthew S. (2013). «The Psychiatric Comorbidities of Cluster Headache». Current Pain and Headache Reports. 17 (2): 313. doi:10.1007/s11916-012-0313-8. PMID 23296640.
  15. The 5-Minute Sports Medicine Consult (2 ed.). Lippincott Williams & Wilkins. 2012. էջ 87. ISBN 9781451148121. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. Matharu, Manjit S; Goadsby, Peter J (2014). «Cluster headache: Focus on emerging therapies». Expert Review of Neurotherapeutics. 4 (5): 895–907. doi:10.1586/14737175.4.5.895. PMID 15853515.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «IHS Classification ICHD-II 3.1 Cluster headache». The International Headache Society. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  18. Pringsheim, Tamara (2014). «Cluster Headache: Evidence for a Disorder of Circadian Rhythm and Hypothalamic Function». The Canadian Journal of Neurological Sciences. 29 (1): 33–40. doi:10.1017/S0317167100001694. PMID 11858532.
  19. Dodick, David W.; Eross, Eric J.; Parish, James M. (2003). «Clinical, Anatomical, and Physiologic Relationship Between Sleep and Headache». Headache: The Journal of Head and Face Pain. 43 (3): 282–92. doi:10.1046/j.1526-4610.2003.03055.x. PMID 12603650.
  20. «Cluster headaches:Pattern of attacks». NHS. Gov.UK. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. Torelli, Paola; Manzoni, Gian Camillo (2002). «What predicts evolution from episodic to chronic cluster headache?». Current Pain and Headache Reports. 6 (1): 65–70. doi:10.1007/s11916-002-0026-5. PMID 11749880.
  22. 22,0 22,1 Van Vliet, J A (2003). «Features involved in the diagnostic delay of cluster headache». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 74 (8): 1123–5. doi:10.1136/jnnp.74.8.1123. PMC 1738593. PMID 12876249.
  23. «Headache diary: helping you manage your headache» (PDF). NPS.org.au. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  24. Clarke, C E (2005). «Ability of a nurse specialist to diagnose simple headache disorders compared with consultant neurologists». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 76 (8): 1170–2. doi:10.1136/jnnp.2004.057968. PMC 1739753. PMID 16024902.
  25. «Cluster headache». MedlinePlus Medical Encyclopedia. 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  26. Bahra, A.; Goadsby, P. J. (2004). «Diagnostic delays and mis-management in cluster headache». Acta Neurologica Scandinavica. 109 (3): 175–9. doi:10.1046/j.1600-0404.2003.00237.x. PMID 14763953.
  27. 27,0 27,1 Van Alboom, E; Louis, P; Van Zandijcke, M; Crevits, L; Vakaet, A; Paemeleire, K (2009). «Diagnostic and therapeutic trajectory of cluster headache patients in Flanders». Acta Neurologica Belgica. 109 (1): 10–7. PMID 19402567.
  28. 28,0 28,1 Tfelt-Hansen, Peer C.; Jensen, Rigmor H. (2012). «Management of Cluster Headache». CNS Drugs. 26 (7): 571–80. doi:10.2165/11632850-000000000-00000. PMID 22650381.
  29. 29,0 29,1 «Headache Classification Committee of the International Headache Society (IHS) The International Classification of Headache Disorders, 3rd edition». Cephalalgia (անգլերեն). 38 (1): 1–211. 2018-01. doi:10.1177/0333102417738202. ISSN 0333-1024.
  30. Klapper, Jack A.; Klapper, Amy; Voss, Tracy (2000). «The Misdiagnosis of Cluster Headache: A Nonclinic, Population-Based, Internet Survey». Headache. 40 (9): 730–5. doi:10.1046/j.1526-4610.2000.00127.x. PMID 11091291.
  31. Prakash, Sanjay; Shah, Nilima D; Chavda, Bhavna V (2010). «Cluster headache responsive to indomethacin: Case reports and a critical review of the literature». Cephalalgia. 30 (8): 975–82. doi:10.1177/0333102409357642. PMID 20656709.
  32. Sjaastad, O; Vincent, M (2010). «Indomethacin responsive headache syndromes: Chronic paroxysmal hemicrania and Hemicrania continua. How they were discovered and what we have learned since». Functional Neurology. 25 (1): 49–55. PMID 20626997.
  33. Rizzoli, P; Mullally, WJ (2017 թ․ սեպտեմբեր). «Headache». American Journal of Medicine (Review). S0002-9343 (17): 30932–4. doi:10.1016/j.amjmed.2017.09.005. PMID 28939471.
  34. Benoliel, Rafael (2012). «Trigeminal autonomic cephalgias». British Journal of Pain. 6 (3): 106–23. doi:10.1177/2049463712456355. PMC 4590147. PMID 26516482.
  35. Ishaq Abu-Arafeh; Aynur Özge (2016). Headache in Children and Adolescents: A Case-Based Approach. Springer International Publishing Switzerland. էջեր 62–. ISBN 978-3-319-28628-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.