Նապրոքսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապրոքսեն
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար22204-53-1
PubChem CID156391
DrugBank00788
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.040.747 Խմբագրել Վիքիդատայում

Նապրոքսեն (անգլ․՝ Naproxen)՝ ստերոիդային հակաբորբորբոքային դեղամիջոցներ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ), որն օգտագործվում է տարբեր տեսակի ցավերի՝ ներառյալ դիսմենորեա բորբոքային հիվանդությունների ժամանակ՝ ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, հոդատապը և ջերմությունը։ Որպես դեղաձև կիրառվում է պեր օրալ։ Դեղի ընդունումից հետո էֆֆեկտը սկսում է զարգանալ 1 ժամ հետո և տևում է 12 ժամ։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխապտույտ, գլխացավ, մաշկի վրա կապտուկի առաջացում, ալերգիկ ռեակցիաներ, այրոց և ստամոքսի ցավ։ Ավելի ծանր դեպքերում կարող է դիտվել սրտային հիվանդության բարդացում, ինսուլտի, աղեստամոքսային տրակտում խոցի առաջացման վտանգ։ Չնայած այս ամենին, պետք է նշել, որ Նապրոքսենը ի համեմատ այլ ՈՍՀԴ-ների սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա ունի ավելի ցածր ռիսկ բարդություն առաջացնելու։ Դեղը խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամային հիվանդություն ունեցող անձանց, ինչպես նաև հղիության երրորդ եռամսյակում գտնվող կանանց։

Նապրոքսենը COX-ի ոչ ընտրողական պաշարիչ է։ Դեղի հակաբորբոքային ազդեցությունը պայմանավորված է բորբոքման միջնորդանյութ հանդիսացող պրոստոգլանդինների ձերբազատման ընկճմամբ:Նապրոքսենը մետաբոլիզվում է լյարդում՝ առաջացնելով ոչ ակտիվ մետաբոլիտ։

Նապրոքսենը հայտնաբերվել է 1967 թվականին, իսկ բժշկական կիրաrման դրվել է 1976 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ օգտագործվել է նաև դեղի ջեներիկ տարբերակը[1][2][3]։ Ըստ 2020 թվականի վիճակագրության՝ Նապրոքսենը 91-րդ տեղում է ամենահաճախ կիրառվող դեղերի մեջ, ըստ որի ԱՄՆ-ում դուրս է գրվել 8 միլիոն դեղատոմս[4][5]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենի բժշկական կիրառումը պայմանավորված է օրգանիզմի վրա թողած հակաբորբոքային ազդեցությամբ։ Բացի հակաբորբոքային ազդեցությունից Նապրոքսենն օժտված է նաև ցավազրկող և ջերմիջեցնող հատկությամբ։ Նապրոքսենը կիրառվում է միգրենի, օստեոարթրիտի,, ռևմատոիդ արթրիտի, փսորիատիկ արթրիտի, անկիլիզացնող սպոնդիլոարթրիտի (բեխտերեև), հոդատապի, դաշտանային ցավի, բուրսիտի ժամանակ[6]։ Նապրոքսեն նատրիումը օգտագործվում է, որպես «կամրջային թերապիա» գլխացավային բուժման մեջ այլ դեղերով գերդոզավորման դեպքում[7]։

Դեղաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են Նապրոքսեն Նատրիումի ինչպես կարճատև, այնպես էլ երկարաև ազդեցության դեղահատեր։ Երկարատև ազդեցության դեղերի համար, երբեմն ավելի երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի հասունանա դեղի բուն էֆֆեկտը, ուստի նրանք կիրառվում են քրոնիկ ընթացք ունեցող հիվանդությունների դեպքում։ Կարճատև ազդեցության Նապրոքսեն Նատրիումի բուժական ազդեցությունը ավելի արագ է զարգանում, հետևաբար այն կիրառվում է որպես ցավը արագ կանխող միջոց։

Հղիություն և լակտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենը կարող է արտազատվել կրծքի կաթով, բայց կողմնակի ազդեցությունները այս պարագայում հազվադեպ են հանդիպում[8]։

Անբարենպաստ ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր անբարենպաստ ազդեցությունները ներառում են գլխապտույտ, քնկոտություն, գլխացավ, ցան, կապտուկ և ստամոքս-աղիքային խանգարումներ։ Երկարատև կիրառման դեպքում մեծ է ռիսկը երիկամային անբավարարության առաջացմանՄարդկանց 3%-ի մոտ նապրոքսենը կարող է ոտքերի մկանային ջղաձգություն առաջացնել[9]։

2020 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում Սննդի և դեղերի վարչությունը՝ (FDA)-ն պահանջեց, որպեսզի հստակ նկարագրվի երիկամների հետ կապված խնդիրների առաջացման ռիսկերը, չծնված երեխաների մոտ, որը առաջացնում է ցածր ամնիոտիկ հեղուկ[10][11]։

Ստամոքս աղիքային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանալով ոչ ընտրողական COX-2 պաշարիչ՝ Նապրոքսենը կարող է առաջացնել ստամոքսաղիքային մի շարք խնդիրներ, ինչպիսիք են այրոցը, փորկապությունը, փորլուծությունը, խոցը և արյունահոսությունը[12]։ Ստամոքս-աղիքային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու նպատակով, Նապրոքսենը խորհուրդ է տրվում կիրառել ուտելու ժամանակ սննդի հետ միասին։ Այն անձինք, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, խորհուրդ է տրվում Նապրոքսեն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։ Նապրոքսենը գրավում է միջանկյալ դիրք՝ Ինդոմետացինի, որը բարձր ռիսկային պրեպարատ է համարվում խոցի առաջացման գործում և իբուպրոֆենի միջև, որի խոց առաջացնելու վտանգն առավել ցածր է[13]։ Ներկայումս Նապրոքսենի կողմնակի ազդեցությունները ստամոքսաղիքային համակարգի վրա նվազեցնելու համար, այն զուգակցում են պրոտոնային պոմպի արգելակիչների հետ (դեղեր, որոնք իջեցնում են ստամոքսի թթվայնությունը) և համատեղ երկարատև կիրառում են խոցի ժամանակ[14][15]։

Սիրտ անոթային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

COX-2 ընտրողական և ոչ ընտրողական ՈՍՀԲԴ պաշարիչները կարող են առաջացնել սրտանոթային լուրջ խնդիրներ(սրտամկանի ինֆարկտ և ինաուլտ), ինչպես նաև հանդիսանալ պոտենցիալ՝ մահացության թվի բարձրացման վրա։ Նապրոքսենով դիտվում է սրտանոթային բարդությունների առաջացման ամենափոքր ռիսկը[16][17]։ Ցանկացած ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց նշանակելիս պետք է հաշվի առնել սրտանոթային ռիսկը:Ի համեմատ Իբուպրոֆենի, Նապրոքսենի պարագայում սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը նվազում է 50%-ով[16]։

Դեղ-դեղ փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենը կարող է փոխազդեցության մեջ մտնել հակադեպրեսանտների, լիթիումի, մետոտրեքսատի, պրոբենեցիդի, վարֆարինի և արյունը նոսրացնող այլ դեղամիջոցների, սրտի կամ արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցների, այդ թվում՝ միզամուղների կամ ստերոիդ դեղամիջոցների հետ, ինչպիսին է պրեդնիզոնը։ Նապրոքսենը հակադեպրեսանտների հետ միաժամանակ կիրառելիս, կարող է իջեցնել վերջիններիս հակադեպրեսանտային ակտիվությունը[18], ինչպես նաև արյունահոսության առաջացման վտանգ ևս կա[19]։ Արյունահոսության առաջացման վտանգ դիտվում է նաև ալկոհոլի հետ համատեղ կիրառումից, ընդ որում որքան բարձր է դեղաչափը Նապրոքսենի, այնքան արյունահոսության ռիսկը ավելի մեծ է[20]։

Ֆարմակալոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենը պաշարում է ինչպես COX1, այնպես էլ COX2 ֆերմենտները և համարվում է ոչ ընտրողական կոքսիբ[21][22][23][24][25]։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենը CYP450 համակարգի՝ CYP1A2-ի և CYP2C9-ի սուբստրատ է։ Մետաբոլիզվում է լյարդում վերածվելով 6-O-desmethylnaproxen-ի։ Նապրոքսենի համար մետաբոլիկ ուղի է նաև ացետիլգլյուկորինիդացումը[26]։ Արյան պլազմայում Նապրոքսենի առավելագույն խտությունը զարգանում է 2-4 ժամվա ընթացքում, իսկ Նապրոքսեն Նատրիումինը 1-2 ժամվա ընթացքում[27]։

Նապրոքսենի ֆիզքիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենը 2-արիլպրոպիոնաթթվի ածանցյալ է[28]։ Անհոտ, սպիտակ կամ բյուրեղային բնույթի նյութ է։ Հալման ջերմաստիճանը 152–155 °C է։

Սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական ճանապարհով ստացվում է բետա-նավթոլից[29]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապրոքսենը և Նապրոքսեն նատրիումը հայտնի են նաև Accord, Aleve, Anaprox, Antalgin, Apranax, Feminax Ultra, Flanax, Inza, Maxidol, Nalgesin, Naposin, Naprelan անուններով[30]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հակաբորբոքային ազդեցությունից Նապրոքսենը ցուցաբերում է նաև հակավիրուսային ազդեցություն, արգելակելով վիրուսի ՌՆԹ կապող հատվածը, որի հետևանքով խաթարվում է վիրուսի միացումը նուկլեոպրոետինին և չի առաջանում կոմպլեքս[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Naprosyn- naproxen tablet EC-Naprosyn- naproxen tablet, delayed release Anaprox DS- naproxen sodium tablet». DailyMed. 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Naproxen Monograph for Professionals». Drugs.com. AHFS. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Fischer J, Ganellin CR (2006). Analogue-based Drug Discovery. John Wiley & Sons. էջ 520. ISBN 9783527607495.
  4. «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Naproxen - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Naproxen». Drugs.com. 2017. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  7. Garza I, Schwedt TJ (2010). «Diagnosis and Management of Chronic Daily Headache». Seminars in Neurology. WebMD LLC. 30 (2): 154–66. doi:10.1055/s-0030-1249224. PMID 20352585. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. «LACTMED: NAPROXEN». TOXNET. NIH. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  9. Allen RE, Kirby KA (2012 թ․ օգոստոս). «Nocturnal leg cramps». American Family Physician. 86 (4): 350–5. PMID 22963024.
  10. «FDA Warns that Using a Type of Pain and Fever Medication in Second Half of Pregnancy Could Lead to Complications». U.S. Food and Drug Administration (FDA) (Press release). 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  11. «NSAIDs may cause rare kidney problems in unborn babies». U.S. Food and Drug Administration. 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  12. «Naproxen». PubMed Health. 2008 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին.
  13. Richy F, Bruyere O, Ethgen O, Rabenda V, Bouvenot G, Audran M, և այլք: (2004 թ․ հուլիս). «Time dependent risk of gastrointestinal complications induced by non-steroidal anti-inflammatory drug use: a consensus statement using a meta-analytic approach». Annals of the Rheumatic Diseases. 63 (7): 759–66. doi:10.1136/ard.2003.015925. PMC 1755051. PMID 15194568.
  14. Rossi S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
  15. Joint Formulary Committee (2013). British National Formulary (BNF) (65 ed.). London, UK: Pharmaceutical Press. էջեր 665, 673. ISBN 978-0-85711-084-8.
  16. 16,0 16,1 Trelle S, Reichenbach S, Wandel S, Hildebrand P, Tschannen B, Villiger PM, և այլք: (2011 թ․ հունվար). «Cardiovascular safety of non-steroidal anti-inflammatory drugs: network meta-analysis». BMJ. 342: c7086. doi:10.1136/bmj.c7086. PMC 3019238. PMID 21224324. c7086.
  17. Bhala N, Emberson J, Merhi A, Abramson S, Arber N, Baron JA, և այլք: (2013 թ․ օգոստոս). «Vascular and upper gastrointestinal effects of non-steroidal anti-inflammatory drugs: meta-analyses of individual participant data from randomised trials». Lancet. 382 (9894): 769–79. doi:10.1016/S0140-6736(13)60900-9. PMC 3778977. PMID 23726390.
  18. Warner-Schmidt JL, Vanover KE, Chen EY, Marshall JJ, Greengard P (2011 թ․ մայիս). «Antidepressant effects of selective serotonin reuptake inhibitors (SSRIs) are attenuated by antiinflammatory drugs in mice and humans». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 108 (22): 9262–7. Bibcode:2011PNAS..108.9262W. doi:10.1073/pnas.1104836108. PMC 3107316. PMID 21518864.
  19. Turner MS, May DB, Arthur RR, Xiong GL (2007 թ․ մարտ). «Clinical impact of selective serotonin reuptake inhibitors therapy with bleeding risks». Journal of Internal Medicine. 261 (3): 205–13. doi:10.1111/j.1365-2796.2006.01720.x. PMID 17305643. S2CID 41772614.
  20. Pfau PR, Lichenstein GR (1999 թ․ նոյեմբեր). «NSAIDs and alcohol: never the twain shall mix?». The American Journal of Gastroenterology. 94 (11): 3098–101. doi:10.1111/j.1572-0241.1999.03098.x. PMID 10566697. S2CID 41310743.
  21. Duggan KC, Walters MJ, Musee J, Harp JM, Kiefer JR, Oates JA, և այլք: (2010 թ․ նոյեմբեր). «Molecular basis for cyclooxygenase inhibition by the non-steroidal anti-inflammatory drug naproxen». The Journal of Biological Chemistry. 285 (45): 34950–9. doi:10.1074/jbc.M110.162982. PMC 2966109. PMID 20810665.
  22. Hinz B, Cheremina O, Besz D, Zlotnick S, Brune K (2008 թ․ ապրիլ). «Impact of naproxen sodium at over-the-counter doses on cyclooxygenase isoforms in human volunteers». International Journal of Clinical Pharmacology and Therapeutics. 46 (4): 180–6. doi:10.5414/CPP46180. PMID 18397691.
  23. Van Hecken A, Schwartz JI, Depré M, De Lepeleire I, Dallob A, Tanaka W, և այլք: (2000 թ․ հոկտեմբեր). «Comparative inhibitory activity of rofecoxib, meloxicam, diclofenac, ibuprofen, and naproxen on COX-2 versus COX-1 in healthy volunteers». Journal of Clinical Pharmacology. 40 (10): 1109–20. doi:10.1177/009127000004001005. PMID 11028250. S2CID 24736336. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  24. Gross GJ, Moore J (2004 թ․ հուլիս). «Effect of COX-1/COX-2 inhibition versus selective COX-2 inhibition on coronary vasodilator responses to arachidonic acid and acetylcholine». Pharmacology. 71 (3): 135–42. doi:10.1159/000077447. PMID 15161995. S2CID 34018223.
  25. Hawkey CJ (2001 թ․ հոկտեմբեր). «COX-1 and COX-2 inhibitors». Best Practice & Research. Clinical Gastroenterology. 15 (5): 801–20. doi:10.1053/bega.2001.0236. PMID 11566042.
  26. Vree TB, van den Biggelaar-Martea M, Verwey-van Wissen CP, Vree JB, Guelen PJ (1993 թ․ օգոստոս). «Pharmacokinetics of naproxen, its metabolite O-desmethylnaproxen, and their acyl glucuronides in humans». Biopharmaceutics & Drug Disposition. 14 (6): 491–502. doi:10.1002/bdd.2510140605. PMID 8218967. S2CID 35920001.
  27. Angiolillo DJ, Weisman SM (2017 թ․ ապրիլ). «Clinical Pharmacology and Cardiovascular Safety of Naproxen». American Journal of Cardiovascular Drugs. 17 (2): 97–107. doi:10.1007/s40256-016-0200-5. PMC 5340840. PMID 27826802.
  28. el Mouelhi M, Ruelius HW, Fenselau C, Dulik DM (1987). «Species-dependent enantioselective glucuronidation of three 2-arylpropionic acids. Naproxen, ibuprofen, and benoxaprofen». Drug Metabolism and Disposition. 15 (6): 767–72. PMID 2893700.
  29. Harrington PJ, Lodewijk E (1997). «Twenty Years of Naproxen Technology». Org. Process Res. Dev. 1 (1): 72–76. doi:10.1021/op960009e.
  30. «Naproxen international». Drugs.com. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  31. Lejal N, Tarus B, Bouguyon E, Chenavas S, Bertho N, Delmas B, և այլք: (2013 թ․ մայիս). «Structure-based discovery of the novel antiviral properties of naproxen against the nucleoprotein of influenza A virus». Antimicrobial Agents and Chemotherapy. 57 (5): 2231–42. doi:10.1128/AAC.02335-12. PMC 3632891. PMID 23459490.Lay summary at: «Pain reliever shows anti-viral activity against flu». EurekAlert!.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]