Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Diseases and disorders of the digestive system Վիքիպահեստում |
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (այսուհետ ԱՍՏ հիվանդություններ) մեջ ընդգրկվում է կերակրափողի, ստամոքսի, բարակ աղիների, հաստ աղիների, ուղիղ աղու, մարսողական գեղձերի ՝ լյարդ, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները։
Օրալ հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած բերանը ԱՍՏ-ի մի մասն է կազմում, հաճախ չեն համարվում ԱՍՏ-ի հիվանդություններ։ Ամենահաճախ հանդիպող օրալ հիվանդություններին են պատկանում գինգիվիտը, պերիդոնտիտը, կարիեսը։ ԱՍՏ-ի Որոշ հիվանդություններ կարող են դրսևորվել նաև բերանի խոռոչում, միայնակ կամ կոմբինացիայի ձևով․
- Ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսը կարող է բերել ատամների էռոզիայի և բերանից վատ հոտին
- Գարդների համախտանիշը կարող է ասոցացվել ատանների ժայթքման ձախողման հետ, հավելյալ ատամի և կիստայի հետ
- Պետզ-Ջեգերսի համախտանիշի ժամանակ դիտվում է բերանի լորձաթաղանթում, շրթունքին կամ բերանի շուրջը բծեր
- Որոշ ԱՍ հիվանդություններ հատկապես ասոցացված մալաբսորբցիայի հետ, կարող են պատճառ հանդիսանալ բերանի խոցերի, ատրոֆիկ գլոսիտի, անկյունային խեյլիտի։ Կրոնի հիվանդությունը երբեմն անվանում են բերան-աղիքային գրանուլեմատոզ, երբ այն ներառում է նաև բերանի խոռոչը։
- Սիդերոպենիկ դիսֆագիան կարող է հանգեցնել գլոսիտի, անկյունային խեյլիտի[1]։
Կերակրափողային հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենից հաճախ հանդիպող տեսակը կերակրափողային հիվանդություններից ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսն, որի քրոնիկ տեսակի դեպքում փոփոխություններ են լինում կերակրափողի լորձաթաղանթում, հայտնի որպես Բարետի կերակրափող[2]։
Սուր հիվանդություներին են պատկանում ինֆեկցիաները ինչպիսիք են էզոֆագիտը, կերակրափողի վարիկոզ լայնացումը, Մելորի ՎԵյսի հիվանդությունը։ Քրոնիկ հիվանդությունների շարքից են բնածին հիվանդությունները օրինակ Ցենկերյան դիվերտիկուլը, կերկարկափողի թաղանթի առկայությունը, կերակրափողի շարժունակության հետ կապված փոփոխություններ ներառյալ պերիստալտիկայի արագացում, ախալազիա, տարածուն էզոֆագեալ սպազմ և կերակրափողի նեղացում[3]։
Կերակրափողի քրոնիկ կամ բնածին հիվանդությունները հայտնաբերվում են բարիումի սուլֆատի կախույթի, էնդոսկոպիայի, բիոպսիայի միջոցով, սուր հիվանդությունները օրինակ ռեֆլյուքսը հնարավոր է ախտորոշել ախտանշանների և անամնեզի հիման վրա։
Ստամոքսի հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամոքսի բորբոքումը անվանում են գաստրիտ, իսկ երբ ընդգրկվում է նաև այլ օրգան ԱՍՏ-ից, ապա անվանում են գաստրոէնտերիտ։ Երբ գաստրիտը անցնում է քրոնիկ ձևին, այն ասոցացված է լինում սուր հիվանդությունների հետ, ներառյալ ատրոֆիկ գաստրիտ,պիլորիկ ստենոզ, պեպտիկ խոց և ստամոքսի քաղցկեղ։ Խոցի ժամանակ քայքայվումէ ստամոքսի լորձաթաղանթը,որը պաշտպանում է ստամոքսի հյուսվածքը թթվային միջավայրից։ Պեպտիկ խոցի ամենատարածված պատճառը հանդիսանում է Հելիկոբակտեր Պիլորի բակտերիայից հարուցված ինֆեկցիան[3]։
Արյունախխումը զարկերակների կամ երակների խնդրի դեպքում առաջացող վիճակ է։ Ստամոքսի բնածին հիվանդություններից են պերնիցիոզ սակավարյունությունը, վիտամին B12 անբավարարությամբ պայմանավորված։ Այլ պատճառներից են մարսողական խանգարումները, դիսպեպսիան, փսխումը, ներծծման հետ կապված խնդիրները[3]։ Բացի սովորական թեստերից,ախտորոշման համար կատարում են նաև էնդոսկոպիա կամ բիոպսիա[3]։
Աղիքային հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստ և բարակ աղիները կարող են աղտահարվել ինֆեկցիայի պատճառով, աղիների բորբոքումը անվանում են էնտերոկոլիտ, որը կարող է բերել դիառեայի։
Սուր վիճակներին են պատկանում ինֆեկցիոն դիարեան և մեզենտերիկ իշեմիան։ Փորկապության պատճառներին են պատկանում կղանքային և աղիքային օբստրուկցիան։ Աղիքային բորբոքման պատճառագիտությունը անհայտ է, դրանց են պատկանում Կրոնի հիվանդությունը , խոցածին կոլիտը։ Այլ պատճառներից են աղիքային պսևդոօբստրուկցիան, և նեկրոզացնող էնտերոկոլիտը[3]։
Կլինիկական նշաններից են փսխումը, դիարեան, փորկապությունը արյուն կղանքում։ Հաստաղիքային հիվանդությունների ախտորոշման համար կատարում են կոլոնոսկոպիա, հյուսվածքաբանական հետազոտություն։ Ինֆեկցիոն գենեզի հիվանդությունների բուժման համար տալիս են թիրախային հակաբիոտիկեր կամ կատարում իմունոսուպրեսիա։ Աղիքային անանցանելիության դեպքում հնարավոր է նաև վիրահատական միջամտություն[3]։
Բարակ Աղիքի պատի հաստությունը նորմայում կազմում է 3–5 մմ[4] և 1–5 հաստ աղիքինը[5]։ Տեղային, անկանոն, ասիմետրիկ պատի հաստացումը ԿՏ-ով համարվում է չարորակացման նշան .[5]։ Սեգմենտար, տարածուն աղիքի պատի հաստացումը ավելի շատ իշեմիայի, բորբոքման կամ ինֆեկցիայի նշան է համարվում[5]։
Բարակ աղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարակ աղին կազմված է 12-մատնյա աղուց, աղիճ աղուց և զստաղուց։ Բարակ աղու բորբոքումը կոչվում է էնտերիտ, կախված տեղակայման վայրից համապատասխանաբար անվանում են դուոդենիտ, յեյունիտ, իլեիտ։ Պեպտիկ խոցը 12-մատնա աղու համար ևս բնորոշ է[3]։
Քրոնիկ հիվանդություններից են մալաբսորբցիան, աուտոիմուն ցոլիակուս և բնածին կամ վիրաբուժական հիվանդությունները ՝ կարճ աղու համախտանիշ։ Բարակ աղու այլ հազվադեպ հանդիպող հիվանդություններից են Քարլինգի խոցը, կույր ծայրով աղու համախտանիշը, Միլրոյի հիվանդությունը և Ուիպլի հիվանդությունը։ Բարակ աղու գոյացություններից են ստամոքսաղիքային ստրոմալ ուռուցքը, լիպոման, գամարտոման, կարցինոիդ համախտանիշը[3]։
Բարակ աղու ախտահարման Կլինիկական նշաններից են դիարեան, ներծծման խանգարոումները, հյուծվածությունը,քաշի կորուստը։ Հետազոտման մեթոդներից են արյան լաբորատոր քննությունը՝ հսկելու համար ներծծումը․ օրինակ երկաթի, ֆոլաթթվի, կալցիումի մակարդակը, Էնդոսկոպիան, բիոպսիան, և բարիումի կախույթով հետազոտությունը։ Բուժման համար կիրառվում է վերականգողական սնուցու, ինֆեկցիայի դեպքում անտիբիոտիկոթերապիա[3]։
Հաստ աղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարող է ախտահարվել հաստ աղու ցանկացած հատված, ամբողջությամբ կամ մասնակի։ Ապենդիցիտը կույր աղու որդանման ելունի բորբոքումն է։ Տարածուն հաստ աղու բորբոքումը կոչվում է կոլիտ, որի առաջացման պատճառ կարող է լինել Կլոստրիդիում բակտերիան, հարուցելով պսևդոմեմբրանոզ կոլիտ։ Որովայնայից ցավօ հաճախ հանդիպող պատճառ է դիվերտիկուլիիտը, պայմանավորված հաստ աղու պատի արտափքումով։ Ֆունկցիոնալ ախտահարումների պատճառը հայտնի չէ, դրանց են պատկանում Հաստ աղու գրգռման համախտանիշը, պսևդոօբստրուկցիան։ Փորկապությունը կարող է լինել սխալ ապրելակերպի հետևանք, ռիգիդ մասի կամ բնածին Հիրշպրունգի հիվանդության հետևանք[3]։
Կլինիկական նշաններից են արյան առկայությունը կղանքում, փորկապությունը, որովայնային ցավը և ջերմության բարձրացումը։ Հետազոտման մեթոդներից են որովայնի ռենտգեն հետազոտությունը, կոլոնոսկոպիան և բարիումի կախույթով հետազոտությունը[3]։
Ուղիղ աղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղիղ աղու և նրա փականի ախտահարումները բավականին տարածված են, հատկապես տարեցների մոտ։ Թութքը, որը անոթային խնդրի հետևանքով է առաջանում, շատ տարածված է, այլ ախտահարումներից են ուղիղ աղու գոյացությունը, խոցածին կոլիտը, ինֆեկցիաները։ Ուղիղ աղու բորբոքումը կոչվում է պրոկտիտ։ Անկղապահությունը կարող է առաջանալ մեխանիկական կամ նեյրոգեն խնդիրների պատճառով։ Տեղային ցավ կարող է լինել փականային թարախակույտի, փոքր բորբոքված հանգույցի, անալ խուղակի հետևանքով[3]։
Այս հիվանդությունները հնարավոր է լինեն ասիմպտոմատիկ, կամ ցավեր լինեն կղազատման ժամանակ, թարմ արյուն կղաքնում, ոչ լրիվ դատարկման զգացողություն։ Բացի հիմնական ախտորոշման մեթոդներից, կատարում են նաև պրոկտոսկոպիա և աղիքային հետազոտություն։
Մարսողական գեղձերի հետ կապված հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեպատիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեպատիտը լյարդի բորբքումն է, կարող է լինել սուր կամ խրոնիկ։ Վիրուսային հեպատիտը օրինակ Հեպատիտ A, B և C, դրսևորվել են բազմաթիվ մարդկանց մոտ աշխարհում։ Լյարդի հիվանդությունները նույնպես կարող են սխալ ապրելակերպի հետևանք լինել, ինչպիսիք են ճարպային հեպատոզը և ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը։ Ալկոհոլային լյարդի հիվանդությունները նույնպես կարող են զարգանալ մշտական ալկոհոլի օգտագործման հետևանքով, որը նույնպես կոչվում է ալկոհոլայի հեպատիտ։ Քրոնիկ բորբոքման բերող հեպատիտները, օրինակ ալկոհոլային կամ վիրուսային հեպատիտը, կարող է բերել լյարդի ֆիբրոզի, որն էլ հետագայում կհանգեցնի լյարդի ցիռոզի առաջացմանը[3]։
Լյարդի թարախակույտը համարվում է սուր վիճակ, պատճառներից են պիոգենիկ և ամոէբիկ գործոնները։ Լյարդի քրոնիկ հիվանդություններից են ցիռոզը, որը բերում է լյարդի անբավարարության, դա մի վիճակ է երբ լյարդը անկարող է կոմպենսացնել քրոնիկ վնասումը։ Այլ լյարդային ախտահարումներից են ժառանգական կամ աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են հեմոքրոմատոզը, Վիլսոնի հիվանդությունը, աուտոիմուն հեպատիտը և առաջնային բիլիար ցիռոզը[3]։
Լյարդի սուր վիճակների դեպքում հանդիպող նշաններից են ցավը, դեղնուկը, տենդը։ Քրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավոր է հեղուկի առկայություն որովայնում, մաշկի կամ աչքերի դեղնություն, թեթև կապտուկ, իմունային համակարգի ճնշում և իգական սեռական հատկանիշների ձեռքբերում։ Պորտալ հիպերտենզիան նույնպես հաճախ է հանդիպում, կապված երակային խնդրի հետ, օրինակ կերակրափողի երակների վարիկոզ լայնացում կամ թութք[3]։
Ատորոշման հարցում կարևոր է անամնեզի հավաքումը,ընտանեկան պատմությունը, ռիսկի գործոնները, ալկոհոլի օգտագործումը, սննդի տեսակը։ Կատարվում է արյան քննություն, մասնավորապես լյարդի ֆունկցիոնալ թեստեր, վիրուսային հեպատիտների հայտնաբերման համար հետազոտություններ և ՈւՁՀ։ Ասցիտի առկայության դեպքում,որոշվում է հեղուկում սպիտակուցների մակարդակը[3]։
Պանկրեատիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթաստամոքսային գեղձի Էկզոկրին մասը, որը նրա մի մասն է հանդիսանում, կարող է բերել մարսողական համակարգի խանգարումների։
Ամենահաճախը հանդիպող վիճակը սուր պանկրեատիտն է, որի հիմնական պատճառը համարվում է լեղաքարային հիվանդությունը, այն բերում է բիլիար տրակտի պանկրեատիկ հատվածի ախտահարման, կամ ալկոհոլի չարաշահման դեպքում, կամ որպես էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի կիրառման կողմնակի ազդեցություն։ Պանկրետիտի տեսակներից է խրոնիկ և ժառանգական ձևերը։ Քրոնիկ պանկրեատիտը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի նորագոյացության առաջացմանը, որը շատ խիստ կապ ունի ալկոհոլի օգտագործման հետ։ Հազվադեպ հանդիպող վիճակներից են պսևդոկիստան, ենթաստամոքսային գեղձի խուղակը և նրա անբավարարությունը[3]։
Այս հիվանդությունները կարող են հանդես գալ կլինիկական նշաններով կամ առանց նրա։ Սուր պանկրեատիտի դեպքում մարդը գանգատվում է սուր ցավային գրոհից,որովայնային ցավից, լինում են փսխումներ և սրտխառնոց։ Որոշ դեպքերում կարող է առաջանալ արագ արյան կորուստ և համակարգային բորբոքման համախտանիշ։ Երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում մարսողական ֆերմենտներ, պատճառը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որը ներառել է նաև ենթաստամոքսային գեղձի ծորանը, որի արդյունքում առաջանում է դեղնուկ։ Ախտորոշման համար իրականացնում են որովայնի ռենտգեն, մագնիտառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիա կամ էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, Համակարգչային շերտագրություն՝ ԿՏ, արյան քննություն, ամիալազա և լիպազա ֆերմենտների մակարդակի որոշում[3]։
Լեղապարկ և բիլիար ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեպատոբիլիար համակարգի հիվանդությունները ազդեցություն ունեն բիլիար տրակտի (հայտնի նաև բիլիար ծառ անունով ), այն արտադրում է լեղի ՝ ճարպի ներծծումը իրականացնելու համար։ Լեղապարկի հիվանդությունները հիմնականում սննդակարգի հետ կապված են, և կարող են ազդեցություն ունենալ լեղապարկի քարերի վրա՝ խոլեցիստոլիթիազ կամ ընդհանուր լեղածորանի վրա ՝ խոլեդոխոլիթիազ[3]։
Լեղաքարերը հիմնական պատճառն են հանդիսանում լեղապարկի բորբոքման, որը անվանում են խոլեցիստիս, բիլիար ուղու բորբոքումը կոչվում է խոլանգիտ, որը կարող է ասոցացվել աուտոիմուն հիվանդությունների հետ, ինչպիսիք են առաջնային սկլերոզացնող խոլանգիտը կամ բակտերիալ ինֆեկցիայի հետևանք՝ խոլանգիտը[3]։
Բիլիար ծառի հիվանդությունների դպքում ցավեր կարող են լինել որովայնի աջ վերին քառորդակում, մասնավորապես երբ այն ճնշված է։ Հիվանդությունները հայտնաբերվում են ՈւՁՀ-ի կամ էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի միջոցով, բուժումը իրականացվում է անտիբիոտիկների միջոցով կամ վիրահատական ՝ լեղապարկի հեռացում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Yamada T; Alpers DH; և այլք: (2009). Textbook of gastroenterology (5th ed.). Chichester, West Sussex: Blackwell Pub. էջեր 2774–2784. ISBN 978-1-4051-6911-0.
- ↑ «Esophagus Disorders». Medline Plus. U.S. National Library of Medicine. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 the editors Nicki R. Colledge, Brian R. Walker, Stuart H. Ralston; illustrated by Robert Britton (2010). Davidson's principles and practice of medicine (21st ed.). Edinburgh: Churchill Livingstone/Elsevier. ISBN 978-0-7020-3085-7.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ali Nawaz Khan. «Small-Bowel Obstruction Imaging». Medscape. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին. Updated: Sep 22, 2016
- ↑ 5,0 5,1 5,2 Fernandes, Teresa; Oliveira, Maria I.; Castro, Ricardo; Araújo, Bruno; Viamonte, Bárbara; Cunha, Rui (2014). «Bowel wall thickening at CT: simplifying the diagnosis». Insights into Imaging. 5 (2): 195–208. doi:10.1007/s13244-013-0308-y. ISSN 1869-4101. PMC 3999365. PMID 24407923.