Ջերմիջեցնող դեղամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերմիջեցնող դեղամիջոցներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ջերմիջեցնող դեղամիջոցներ, դեղանյութեր, որոնք օժտված են մարմնի բարձր ջերմաստիճանն իջեցնող, ցավազրկող և հակաբորբոքային ազդեցությամբ։ Ջերմիջեցնող դեղամիջոցների շարքին են դասվում սալիցիլաթթվի (նատրիումի սալիցիլատ, ացետիլսալիցիլաթթու, սալիցիլամիդ, մեթիլսալիցիլատ), պիրազոլոնի (անտիպիրին, ամիդոպիրին, անալգին, բուտադիոն), անիլինի (ֆենացետին, պարացետամոլ) ածանցյալները։ Դեղաբանական ակտիվությունն ուժեղացնելու նպատակով հաճախ Ջերմիջեցնող դեղամիջոցները զուգորդում են միմյանց կամ կոֆեինի հետ։ Առավել հաճախ կիրառվում են հետևյալ զուգորդումները

  • անալգին + ամիդոպիրին + կոֆեին
  • ասկոֆեն + ացետիլսալիցիլաթթու + ֆենացետին + կոֆեին
  • ցիտրամոն + ացետիլսալիցիլաթթու + ֆենացետին + կոֆեին + կակաո + կիտրոնաթթու + շաքար
  • պիրաֆեն (ամիդոպիրին + ֆենացետին)

Հունգարիայում արտադրվում է համակցված պատրաստուկ՝ ռեոպիրին (բուտադիոն + ամիդոպիրին), Բուլղարիայում՝ պիրանալ (ամիդոպիրին + +անալգին), սեդալգին (կողեին + կոֆեին + ֆենացետին + ացետիլասալիցիլաթթու + ֆենոբարբիտալ)։ Այդ պատրաստուկներն օրգանիզմի ջերմակարգավորման կենտրոնների վրա ազդում են ընտրողաբար, մաշկի անոթների լայնացման, քրտնագեղձերի գերարտադրության, շնչառության հաճախացման շնորհիվ ինտենսիվացնում են ջերմատվությունը։ Ջերմիջեցնող դեղամիջոցների ցավը հանգստացնող ազդեցությունը դեռևս լրիվ չի բացահայտված։ Հակաբորբոքային հատկությունը պայմանավորված է հիպոֆիզի խթանմամբ և ադրենոկորտիկոտրոպ հորմոնի գերարտադրությամբ։

Օգտագործում և բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմիջեցնող դեղամիջոցները օգտագործում են գլխացավերի, նյարդացավերի, մկանացավերի, հոդացավերի, որպես հակաբորբոքային՝ հոդային ռևմատիզմի, ոչ ռևմատիկ հոդաբորբերի, արտաքիրտային թոքամզաբորբի և այլ հիվանդությունների դեպքում։ Ջերմիջեցնող դեղամիջոցների երկարատև օգտագործումից կարող են առաջանալ բարդություններ․ սալիցիլաթթվի ածանցյալներից՝ սրտխառնոց, փսխում, աղմուկ ականջներում, գրգռվածություն, երբեմն՝ ստամոքսի լորձաթաղանթի խոցոտում։ Պիրազոլոնի ածանցյալները կարող են ընկճել լեյկոպոեզը և առաջացնել ագրանուլոցիտոզ և այլն։ Վերոհիշյալ բարդությունները որպես կանոն վերանում են պատրաստուկի օգտագործումը դադարեցնելուց։

Ազոտ պարունակող օրգանական հիմնքերի դասին պատկանող դեղամիջոցները (ալկալոիդներ, անտիպիրին, ամիդոպիրին, դիբազոլ, դիմեդրոլ և այլն), սրտային գլիկոզիդների նման չի կարելի խմել թեյով, քանի որ թեյի մեջ պարունակվող տանինը դրանք կվերածի անլուծելի տաննատների։

Շրջակա միջավայրի բնապահպանական վիճակի վատթարացումը դեղօգտագործման համար նոր խնդիրներ է առաջացնում։ Ամիդոպիրինը, անալգինը, անտիպիրինը, տետրացիկլինները, թեոֆեդրինը և մի շարք այլ դեղեր նիտրատների հետ զուգակցելիս մեծանում է չարորակ ուռուցքների հավանականությունը։ Ներկայումս գյուղատնտեսության մեջ նիտրատների լայնորեն կիրառումը թույլ չի տալիս խուսափել նշված զուգակցումից։ Նիտրատները բերանի խոռչի և ստամոքսա-աղիքային համակարգի միկրոֆլորայի կողմից փոխակերպվում են նիտրիտների, որոնք վերը նշված պատրաստուկների հետ փխազդելիս առաջացնում են քաղցկեղածին հատկություններ ցուցաբերող նիտրոզոամիններ, հիմնականում N-նիտրոզոդիմեթիլամին, որի 0, 00001 գ-ը առնետների մեջ առաջացրել է չարորակ հիվանդություններ։ «Կոնցերոգեն միկրոզոամիացությունները և դրանց ելանյութերը» թեմայով համամիութենական IV սիմպոզիումի տվյալներով (1981) բուսական սնունդ, հատկապես ճակնդեղ ուտելուց 5-6 ժամ հետո բերանի խոռոչում նիտրիտ-իոնների քանակը 30 անգամ ավելանում է։ Այսինքն բերանի խոռոչի միկրոֆլորան բերանը վերածում է նիտրոզոամինների սինեզի ռեակտորի։ Նմանատիպ արդյունք է ստացվում նաև ծխելիս։ Ծխախոտի ծխի մեջ պարունակվող երկրորդային ամինները հեշտությամբ լուծվում են թքի մեջ և կարող են նիտրիտների հետ միանալով առաջացնել քաղցկեղածին միացություններ։ Այսպիսով, դեղն օգտագործելուց առաջ պետք է ատամնեը լվանալ[1]։

Խիստ կարևոր է նաև դեղը օրգանիզմ ներմուծելու ժամանակը

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան Դեղերի անհամատեղելիությունը էջ 79