Դիսմենորեա
Դիսմենորեա | |
---|---|
![]() Դաշտանային ցիկլ | |
Տեսակ | հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Չկա հստակ և հիմնավորված պատճառ, հնարավոր պատճառներ՝ արգանդի միոմա, ադենոմիոզ, էնդոմետրիոզ |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ դաշտանի ընթացքում, փորլուծություն, սրտխառնոց[1][2] |
Բուժաքննություն | Գինեկոլոգիական զննում, գերձայնային հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն |
ՀՄԴ-9 | 625.3 |
ՀՄԴ-10 | N94.4 և N94.6 |
Հոմանիշներ | Ցավոտ դաշտան, դաշտանային սպազմ |
Ախտորոշում | Գինեկոլոգիական զննում, գերձայնային հետազոտություն |
Տարբերակիչ ախտորոշում | Արտարգանդային հղիություն, կոնքի օրգանների բորբոքում, ինտերստիցիալ ցիստիտ, խրոնիկական կոնքի ցավեր |
Բուժում | Ջեռակ, դեղամիջոցներ |
Հաճախություն | 20-ից 90% (վերարտադրողական տարիքում գտնվող կանանց) |
Սկիզբը | Մինչև մեկ տարվա ընթացքում մենարխից(առաջին դաշտան) հետո[1] |
Տևողություն | Մինչև 3 օր[1] |
Կանխատեսում | Հաճախ բարելավվում է տարիքի հետ |
![]() |
Դիսմենորեա, հայտնի է նաև ցավոտ դաշտան կամ դաշտանային սպազմ անվանումներով, դաշտանի ընթացքում ուղեկցվող ցավ[2]։ Սովորաբար այն սկսվում է դաշտանի սկզբից[1]։ Ախտանիշները դրսևորվում են 3 օրվա ընթացքում։ Ցավը սովորաբար առաջանում է կոնքում կամ ստորորովայնային հատվածում։ Կարող է լինել նաև ցավ մեջքի շրջանում, փորլուծություն և սրտխառնոց[1]։
Երիտասարդ կանանց շրջանում ցավոտ դաշտանը ընթանում է առանց հստակ և հիմնավոր պատճառի[3][4]։ Ավելի մեծ տարիքի կանանց մոտ այն հանդիպում է այնպիսի պատճառների հետևանքով ինչպիսիք են՝ արգանդի միոման, ադենոմիոզը և էնդոմետրիոզը[3]։ Այն առավել հաճախ հանդիպում է մենորագիա (ծանր դաշտան), անկանոն դաշտան ունեցողների և նրանց շրջանում ում դաշտանը սկսվել է մինչև 12 տարեկանը և կամ ունեն ցածր քաշ[1]։ Գինեկոլոգիական զննումը սեռական կյանք ունեցող կանանց դեպքում և գերձայնային հետազոտությունը կարող են նպաստել ախտորոշմանը[1]։ Վիճակները, որ պետք է պարտադիր բացառել ներառում են՝ արտարգանդային հղիություն, կոնքի բորբոքային հիվանդություն, ինտերստիցիալ ցիստիտ և քրոնիկական ցավեր կոնքում[4]։
Դիսմենորեա հաճախ հանդիպում է հաճախ և ինտենսիվ մարզվող և վաղ հասակում ծննդաբերածների շրջանում։ Բուժումը կարող է ներառել ջեռակի (տաքացնող հարմարանք) օգտագործում[3]։ Օգնող դեղամիջոցներից են՝ ՈՍՀԲԴ-ները ինչպիսիներից է՝ իբուպրոֆենը, հղիության հորմոնային կարգավորումը և ՆԱՊ-երը[1][3]։ B վիտամինային կոմպլեքսի ընդունումը կարող է օգտակար լինել։ Յոգայի, ասեղնաբուժության և մերսումների արդյունավետության վերաբերյալ ապացույցները բավարար չեն։ Իսկ վիրահատական միջամտությունը արդյունավետ է հստակ վիրաբուժական խնդիրների առկայության դեպքում[2]։
Վերարտադրողական տարիքում գտնվող ախտահարված կանանց թիվը տատանվում է 20-90%-ի շրջանակներում [1][4]։ Այն հանդիսանում է դաշտանային ցիկլի խանգարման ամենահաճախ հանդիպող պատճառը։ Սովորաբար այն առաջանում է մենարխիայից (առաջին դաշտան) հետո մեկ տարվա ընթացքում[1]։ Եթե չկա հիմնական պատճառ այն վերանում է տարիքի հետ կամ ծննդաբերությունից հետո[2]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիսմենորեայի հիմնական ախտանիշը ցավն է, որը կենտրոնանում է որովայնի ստորին հատվածում կամ կոնքում[1]։ Ցավը կարող է նաև տեղակայվել որովայնի աջ կամ ձախ կողմերում։ Բացի այդ ցավը կարող է ճառագայթվել դեպի իրան, ազդր և ավելի ցածր[1]։
Դաշտանային ցավն ուղեկցող ախտանիշներից են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը կամ փորկապությունը, գլխացավը, գլխապտույտը, ցրվածությունը, գերզգայունությունը, ձայների, լույսի, հոտերի նկատմամբ, ուշագնացությունները, հոգնածությունը և թուլությունը։ Դիսմենորեայի ախտանիշները սկսվում են ձվազատումից ամիջապես հետո և շարունակվում մինչև անգամ դաշտանի դադար։ Դա կապված է ձվազատման ընթացքում օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ։ Որոշ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգտագործումը բերում է դիսմենորեայի ախտանիշների անհետացման՝ կապված նրանց ձվազատումը կանխող հատկությամբ։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիսմենորեան դասակարգվում է առաջնային և երկրորդային՝ կապված պատճառի առկայության կամ բացակայության հետ։ Առաջնային դիսմենորեան չունի առաջացման հստակ պատճառ, մինչդեռ երկրորդայինը ունի հատուկ պատճառներ, որոնք սովորաբար ախտահարում են արգանդը և մյուս վերարտադրողական օրգանները[5]։
Դիսմենորեայի առավել հաճախ հանդիպող պատճառը էնդոմետրիոզն է, որը հաստատվում է լապարասկոպիայով (որովայնադիտում) դիսմենորեա ունեցող 70% դեռահասների մոտ[6]։
Երկրորդային դիսմենորեայի հաջորդ ամենատարածված պատճառը արգանդի լեոմիոման է (հարթ մկանային ուռուցք)[7], ադենոմիոզը (արգանդի մկանային շերտում արգանդի ներքին շերտի հյուսվածքի առկայություն)[8], ձվարանների կիստա (բշտային ախտահարում) և կոնքային գերարյունության համախտանիշ[9]։
Ոտքերի անհավասար երկարության հետևանքով նույնպես կարող են լինել նմանատիպ ախտանշաններ, քանզի դրա հետևանքով թեքված կոնքը կարող է բերել գոտկային շրջանում ցավի առաջացման[10], ինչը սխալմամբ կարող է ընդունվել, որպես դաշտանային ցավ, քանի որ այդ խնդրով կանանց մոտ դաշտանի ընթացքում կա ցավի ուժգնացում։ Ոսկրային համակարգի այլ անոմալիաները՝ օրինակ սկոլիոզը, նույնպես կարող են բերել նման ցավի առաջացման։
Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ արգանդի էնդոմետրիումը (ներքին շերտ) հաստանում է՝ պատրաստվելով պոտենցիալ հղիությանը, ձվազատումից հետո, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, և հղիություն չի առաջանում, ձևափոխված հյուսվածքը այլևս անհրաժեշտ չէ և այն հեռացվում է։
Դաշտանի ընթացքում ձերբազատվում են պրոստագլանդին կոչվող մոլեկուլյար միացությունները, էնդոմետրիալ բջիջների քայքայման և դրանց պարունակության արտազատման հետևանքով[11]։ Պրոստագլանդինների և բորբոքման այլ միջնորդանյութերի ձերբազատումը արգանդ բերում է դրա կրճատման։ Կա կարծիք, որ հենց այդ միացություններն են առաջնային դիսմենորեայի հիմնական պատճառը[12]։ Երբ արգանդի մկանները կծկվում են, խանգարվում է դեպի էնդոմետրիում արյունամատակարարումը, որի հյուսվածքն էլ իր հերթին քայքայվում է և մահանում։ Այդ կծկումները շարունակվում են, որպեսզի մահացած հյուսվածքը դուրս բերվի արգանդից՝ արգանդի վզիկով և այնուհետև հեշտոցով։ Կրճատումների արդյունքում առաջացող թթվածնաքաղցն էլ կարող է պատճառ լինել ցավի։
Ի տարբերություն այլ կանանց և աղջիկների, առաջնային դիսմենորեայով կանայք ունեն արգանդի արգանդի մկանների բարձր ակտիվություն՝ ավելի բարձր և հաճախ կծկողականությամբ[13]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիսմենորեա ախտորոշումը դրվում է ուղղակի հիմնվելով հիվանդության պատմության վրա, ելնելով դաշտանային ցավերից, որոնք խանգարում են ամենօրյա գործունեությանը։ Այնուամենայնիվ չկա համընդհանուր ընդունված ոսկե ստանդարտ դաշտանային ցավերի քանակական գնահատման համար[14]։ Չնայած դրան կան որոշակի քանակական գնահատման մեթոդներ դաշտանային ախտանշանները գնահատելու համար, որոնք դիտարկում են ցավից բացի նաև այնպիսի ախտանիշների ինչպիսիք են մարմնի այլ հատվածում ցավերը, դաշտանային արյունահոսությունը և այդ երևույթների անրադառնալը առօրյա աշխատունակությանը[14]։
Հետագա հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ դրվել է դիմենորեա ախտորոշումը, պարտադիր պետք է շարունակել հետագա հետազոտումը առաջնային խնդիրը հայտնաբերելու կամ ժխտելու համար, դրա առկայության դեպքում այն բուժելու նպատակով՝ բարդություններից խուսափելու կամ հիվանդության սրացումը կանխելու համար։
Հետագա աշխատանքը իր մեջ ներառում է հիվանդության պատմության հավաքում, կոնքի օրգանների հետազոտում։ Դրանց արդյունքների հիման վրա կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ ինչպիսիք են՝
Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՍՀԲԴ-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել առաջնային դիսմենորեայի ցավի վերացման համար[15]։ Այս դեղամիջոցները ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ ինչպիսիք են՝ սրտխառնոցը, ստամոքսի թթվայնության խանգարում, և փորլուծություն[15][16]։ Կանանց ովքեր չեն կարող ընդունել ՈՍՀԲԴ-ներ նշանակվում է ՑՕԳ պաշարիչներ[17]։
Հղիության հորմոնալ կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիության հորմոնալ կարգավորման դեպքում օգտագործվող դեղամիջոցները կարող են բերել վիճակի բարելավման[18][19]։ 2009 թվականի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն դեղամիջոցները որոնք ունեն իրենց կազմում էստրոգեն նվազեցնում են ցավը կապված դիսմենորեայի հետ[20]։ Չի հայտնաբերվել տարբեր հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ազդեցության տարբերությունները[20]։
Նորպլանտը[21] և Դեպո-պրովերան[22][23] նույնպես արդյունավետ են քանի որ առաջացնում են դաշտանադադար[24]։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան նաև ապացույցներ միջմաշկային նիտրոգլիցերինի արդյունավետության վերաբերյալ[25]։
Ալտերնատիվ բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չկան դեղաբույսերի կամ սննդի արդյունավետությունը փաստող ապացույցներ, բայց օգտագործվում են մելատոնին վիտամին E, սամիթ, երիցուկ, դարչին և այլն[1][26]։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել որ կա թույլ արդյունավետություն՝ շամբալայի, կատվախոտի, ցինկի սուլֆատի, կոճապղպեղի, ձկան յուղի և վիտամին B1-ի օգտագործման դեպքում 2016 թվականի հետազոտությունները հերքել են սննդի արդյունավետությունը խնդրի դեպքում[26][27]։ Կան կարծիքներ, որ կոճապղպեղը արդյունավետ է առաջնային դիսմենորեայի դեպքում։
Ինչպես նաև վերջերս շատ են կարծիքները և ապացույցները, որ չինական խոտաբույսերը ունեն մեծ արդյունավետություն ինչպես առաջնային և երկրորդային դիմենորեայի, այնպես էլ մի շարք այլ խնդիրների դեպքում[28][29]։
Միջամտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասեղնաբուժություն։ 2016 թվականի Կոհրանյան վերլուծությունում նշված էր, որ հետազոտությունների արդյունքում չի հաստատվել ասեղնաբուժության արդյունավետությունը որպես դիսմենրեայի առաջնային պատճառների վերացման մեթոդ[30]։ Այս տվյալները այնքան էլ հստակ չեն քանզի գրականությունում կան շատ իրարամերժ կարծիքներ։ Որոշ աղբյուրներում ասեղնաբուժությունը, ջեռոցը, նյարդի էլեկտրոսիմուլյացիան, մերսումները և այլ նմանատիպ միջամտությունները ունեն որոշակի արդյունավետություն։
2007 թվականի վերլուծությունում կան տվյալներ ըստ որի վարքային միջամտությունն ունի իր արդյունավետությունը սակայն չարժի հիմնվել դրանց վրա քանզի դրա ապացույցները շատ ախքատ են[31]։
Սպինալ միջամտությունները ամենայն հավանականությամբ չեն աշխատում, սակայն դրանք կարող են բերել ախտանիշների ինչ որ չափով նվազման[32]։ 2006 թվականի հետազոտությունները ցույց տվեցին որ այդ միջամտությունները անարդյունավետ են և առաջնային և երկրորդային դիսմեորեայի բուժման հարցում[33]։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տվյալների դիսմենորեան ախտահարում է կանանց մոտ 25%-ը[34]։ Դիսմենորեայով դիմելիությունը բարձր է դեռահասների շրջանում ամենաբարձրը 20 տարեկան հասակում և տարիքի ավելացման հետ գնալով նվազում է։ Հետազոտություններից մեկի արդյունքներով դեռահասների շրջանում տարածվածությունը կազմում է 67,2%[35], իսկ այլ հետազոտության արդյունքներով 90%[34]։ Ապացուցվել է, որ տարածվածության հարցում չկա ռասայական տարբերություն։ Այնուամենայնիվ լատինո-ամերիկյան պատկանելիության դեռահաս աղջիկների շրջանում հետազոտությունները ցույց են տվել մեծ հաճախականություն[36]։ Այլ հետազոտության տվյալներով գրանցվել է 36,4% տարածվածություն, սակայն դա պատճառաբանվել է աղջիկների ցածր տարիքով[37]։ Ծննդաբերությունները կարող են թուլացնել ախտանիշները, սակայն դա ոչ միշտ է պատահում։ Ըստ որոշ տվյալների մեծ թվով կանանց դեպքում դաշտանային ցավը նվազել է 40-ից հետո[38]։ Հարցումների արդյունքներով դիսմենորեան ավելի հաճախ հանդիպում է բռնության ենթարկված կանանց շրջանում[39]։
Նորվեգիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ 20-30 տարեկան աղջիկների 14%-ի դեպքում ցավերը այնքան ուժգին են, որ նրանք չեն կարողանում լքել տունը և չեն հաճախում դասերի կամ աշխատանքի[40]։ Դեռահաս աղջիկների շրջանում դիսմենորեան համարվում է կրկնվող դասերից բացակայությունների հիմնական պատճառը[41]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Diagnosis and initial management of dysmenorrhea»։ American Family Physician 89 (5): 341–6։ March 2014։ PMID 24695505
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 American College of Obstetricians and Gynecologists (Jan 2015)։ «FAQ046 Dynsmenorrhea: Painful Periods»։ Արխիվացված օրիգինալից հունիսի 27, 2015-ին։ Վերցված է հունիսի 26, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Menstruation and the menstrual cycle fact sheet»։ Office of Women's Health։ դեկտեմբերի 23, 2014։ Արխիվացված օրիգինալից հունիսի 26, 2015-ին։ Վերցված է հունիսի 25, 2015
- ↑ 4,0 4,1 4,2 «Dysmenorrhea and Endometriosis in the Adolescent»։ ACOG։ American College of Obstetricians and Gynecologists։ նոյեմբերի 20, 2018։ Վերցված է նոյեմբերի 21, 2018
- ↑ «Period Pain»։ MedlinePlus։ National Library of Medicine։ մարտի 1, 2018։ Վերցված է նոյեմբերի 7, 2018
- ↑ «Prevalence of endometriosis diagnosed by laparoscopy in adolescents with dysmenorrhea or chronic pelvic pain: a systematic review»։ Human Reproduction Update 19 (5): 570–82։ 2013։ PMID 23727940։ doi:10.1093/humupd/dmt016
- ↑ «Action of aromatase inhibitor for treatment of uterine leiomyoma in perimenopausal patients»։ Fertility and Sterility 91 (1): 240–3։ January 2009։ PMID 18249392։ doi:10.1016/j.fertnstert.2007.11.006
- ↑ «Successful total laparoscopic cystic adenomyomectomy after unsuccessful open surgery using transtrocar ultrasonographic guiding»։ Journal of Minimally Invasive Gynecology 15 (2): 227–30։ 2008։ PMID 18312998։ doi:10.1016/j.jmig.2007.10.007
- ↑ Hacker, Neville F., J. George Moore, and Joseph C. Gambone. Essentials of Obstetrics and Gynecology, 4th ed. Elsevier Saunders, 2004. 0-7216-0179-0
- ↑ «The relationship between pelvic torsion and anatomical leg length inequality: a review of the literature»։ Journal of Chiropractic Medicine 8 (3): 107–18։ September 2009։ PMC 2732247։ PMID 19703666։ doi:10.1016/j.jcm.2009.06.001
- ↑ «Non-steroidal anti-inflammatory drugs for heavy menstrual bleeding»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (1): CD000400։ January 2013։ PMID 23440779։ doi:10.1002/14651858.CD000400.pub3
- ↑ Wright, Jason and Solange Wyatt. The Washington Manual Obstetrics and Gynecology Survival Guide. Lippincott Williams and Wilkins, 2003. 0-7817-4363-X
- ↑ «Menstrual pain: its origin and pathogenesis»։ The Journal of Reproductive Medicine 25 (4 Suppl): 207–12։ October 1980։ PMID 7001019
- ↑ 14,0 14,1 «Menstrual symptometrics: a simple computer-aided method to quantify menstrual cycle disorders»։ Fertility and Sterility 78 (1): 96–101։ July 2002։ PMID 12095497։ doi:10.1016/s0015-0282(02)03161-8
- ↑ 15,0 15,1 «Nonsteroidal anti-inflammatory drugs for dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews (7): CD001751։ July 2015։ PMID 26224322։ doi:10.1002/14651858.CD001751.pub3
- ↑ Rossi S, editor. Australian Medicines Handbook 2006. Adelaide: Australian Medicines Handbook; 2006. 0-9757919-2-3
- ↑ «The effect of three cyclo-oxygenase inhibitors on intensity of primary dysmenorrheic pain»։ The Clinical Journal of Pain 24 (1): 39–44։ January 2008։ PMID 18180635։ doi:10.1097/AJP.0b013e318156dafc
- ↑ «Menstrual-cycle-related symptoms: a review of the rationale for continuous use of oral contraceptives»։ Contraception 74 (5): 359–66։ November 2006։ PMID 17046376։ doi:10.1016/j.contraception.2006.06.003
- ↑ «Dysmenorrhea in adolescents and young adults: etiology and management»։ Journal of Pediatric and Adolescent Gynecology 19 (6): 363–71։ December 2006։ PMID 17174824։ doi:10.1016/j.jpag.2006.09.001
- ↑ 20,0 20,1 «Oral contraceptive pill for primary dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002120։ October 2009։ PMID 19821293։ doi:10.1002/14651858.CD002120.pub3
- ↑ Power Jo, ed. (July 2007)։ «Subdermal implantable contraceptives versus other forms of reversible contraceptives or other implants as effective methods of preventing pregnancy»։ The Cochrane Database of Systematic Reviews (3): CD001326։ PMID 17636668։ doi:10.1002/14651858.CD001326.pub2
- ↑ Glasier A (2006)։ «Contraception»։ in DeGroot LJ, Larry JJ։ Endocrinology (5th ed.)։ Philadelphia: Elsevier Saunders։ էջեր 2993–3003։ ISBN 0-7216-0376-9
- ↑ Loose DS, Stancel GM (2006)։ «Estrogens and Progestins»։ in Brunton LL, Lazo JS, Parker KL։ Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (11th ed.)։ New York: McGraw-Hill։ էջեր 1541–1571։ ISBN 0-07-142280-3
- ↑ «Laevonorgestrel intra-uterine system--a revolutionary intra-uterine device»։ Journal of the Indian Medical Association 105 (7): 380, 382–5։ July 2007։ PMID 18178990
- ↑ «Nitroglycerin as a uterine relaxant: a systematic review»։ Journal of Obstetrics and Gynaecology Canada 24 (5): 403–9։ May 2002։ PMID 12196860
- ↑ 26,0 26,1 «Dietary supplements for dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews 3: CD002124։ March 2016։ PMID 27000311։ doi:10.1002/14651858.CD002124.pub2
- ↑ «Efficacy of Ginger for Alleviating the Symptoms of Primary Dysmenorrhea: A Systematic Review and Meta-analysis of Randomized Clinical Trials»։ Pain Medicine 16 (12): 2243–55։ December 2015։ PMID 26177393։ doi:10.1111/pme.12853
- ↑ Zhu Xiaoshu, ed. (April 2008)։ «Chinese herbal medicine for primary dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005288։ PMID 18425916։ doi:10.1002/14651858.CD005288.pub3
- ↑ «Wenjing decoction (herbal medicine) for the treatment of primary dysmenorrhea: a systematic review and meta-analysis»։ Archives of Gynecology and Obstetrics 296 (4): 679–689։ October 2017։ PMID 28791471։ doi:10.1007/s00404-017-4485-7
- ↑ «Acupuncture for dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews 4: CD007854։ April 2016։ PMID 27087494։ doi:10.1002/14651858.CD007854.pub3
- ↑ Proctor Michelle, ed. (July 2007)։ «Behavioural interventions for primary and secondary dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews (3): CD002248։ PMID 17636702։ doi:10.1002/14651858.CD002248.pub3
- ↑ Chapman-Smith D (2000)։ «Scope of practice»։ The Chiropractic Profession: Its Education, Practice, Research and Future Directions։ West Des Moines, IA: NCMIC։ ISBN 1-892734-02-8
- ↑ Proctor Michelle, ed. (July 2006)։ «Spinal manipulation for primary and secondary dysmenorrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews 3 (3): CD002119։ PMID 16855988։ doi:10.1002/14651858.CD002119.pub3
- ↑ 34,0 34,1 Holder A, Edmundson LD, Erogul M (դեկտեմբերի 31, 2009)։ «Dysmenorrhea»։ eMedicine։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-22-ին։ Վերցված է 2018-12-16
- ↑ «Problems related to menstruation amongst adolescent girls»։ Indian Journal of Pediatrics 75 (2): 125–9։ February 2008։ PMID 18334791։ doi:10.1007/s12098-008-0018-5
- ↑ «Prevalence and impact of dysmenorrhea on Hispanic female adolescents»։ Archives of Pediatrics & Adolescent Medicine 154 (12): 1226–9։ December 2000։ PMID 11115307։ doi:10.1001/archpedi.154.12.1226
- ↑ «Premenstrual symptoms and dysmenorrhoea among Muslim women in Zaria, Nigeria»։ Annals of African Medicine 6 (2): 68–72։ June 2007։ PMID 18240706։ doi:10.4103/1596-3519.55713
- ↑ «Natural progression of menstrual pain in nulliparous women at reproductive age: an observational study»։ Journal of the Chinese Medical Association 69 (10): 484–8։ October 2006։ PMID 17098673։ doi:10.1016/S1726-4901(09)70313-2
- ↑ «[Menstruation disorders more frequent in women with a history of sexual abuse]»։ Nederlands Tijdschrift Voor Geneeskunde (Dutch, Flemish) 150 (34): 1886–90։ August 2006։ PMID 16970013
- ↑ «Mozon: Sykemelder seg på grunn av menssmerter»։ Mozon։ 2004-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-17-ին։ Վերցված է 2007-02-02
- ↑ «Dysmenorrhea in adolescents: diagnosis and treatment»։ Paediatric Drugs 10 (1): 1–7։ 2008։ PMID 18162003։ doi:10.2165/00148581-200810010-00001
|