Արգանդի միոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանդի միոմա
Uterine fibroids.jpg
Արգանդի միոման լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ
Տեսակմկանուռուցք և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՑավոտ և առատ դաշտան
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀոմանիշներԱրգանդի լեյոմիոմա, ֆիբրոիդ
Ռիսկի գործոններՃարպակալում, կարմիր մսի օգտագործում և ընտանեկան անամնեզ
ԱխտորոշումՁեռքային և գործիքային հետազոտություն
Տարբերակիչ ախտորոշումլեյոմիոսարկոմա, հղիություն, ձվարանի կիստա, ձվարանի քաղցկեղ
ԲուժումԴեղորայքային, վիրահատական և արգանդի զարկերակի էմբոլիզացիա
ԲարդություններԱնպտղություն
Commons-logo.svg Uterine fibroids Վիքիպահեստում

Արգանդի միոմա կամ արգանդի լեյոմիոմա կամ ֆիբրոմա (անգլ.՝ Uterine fibroid), հորմոն-կախյալ բարորակ նորագոյացություն է [1]։ Կանանց մեծամասնության մոտ լինում է անախտանիշ, սակայն ոմանց մոտ դիտվում է ցավոտ և առատ դաշտան[1]։ Մեծ չափեր ունենալու դեպքում կարող է սեղմել միզապարկին և բերել հաճախամիզության[1]։ Հնարավոր է ցավ սեռական հարաբերության ժամանակ[1]։ Միոմատոզ հանգույցները կարող են լինել եզակի և բազմակի[1]։ Երբեմն հանգույցները կարող են խոչընդոտել հղիությանը[1]։

Պատճառներն են՝ հորմոնալ տեղաշարժերը և իմուն ռեակտիվականության փոփոխությունները[1]։ Ռիսկային գործոններից են ճարպակալումը և  սննդակարգում կարմիր մսի օգտագործումը[1]։

Ախտորոշումն իրականացվում է փոքր կոնքի ձեռքային և գործիքային հետազոտությամբ[1]։

Ախտանիշների բացակայության դեպքում բուժում հարկավոր չէ[1]։ Ցավի ժամանակ կարող են օգնել ՈՍՀԲԴ-ները` իբուպրոֆենը[2], պարացետամոլը[1]։ Առատ դաշտանի ժամանակ, ըստ բժշկի ցուցման, կարող են նշանակվել երկաթ պարունակող պրեպարատներ[1]։ Գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի ագոնիստները կարող են փոքրացնել միոմատոզ հանգույցի չափերը, սակայն դրանց կիրառումը բարձր արժեքի և կողմնակի ազդեցությունների պատճառով, սահմանափակ է[1]։

Ախտանիշների առկայության դեպքում միոման կարելի է հեռացնել վիրաբուժական եղանակով[1], կամ կատարել արգանդային զարկերակի էմբոլիզացիա[1]։

Միոմայի քաղցկեղային տարբերակները շատ հազվադեպ են հանդիպում և հայտնի են որպես լեյոմիոսարկոմաներ[1]։ Դրանք չեն առաջանում բարորակ հանգույցներից[1]։

Արգանդի միոմա ունեցող կանանց 20-80%-ը գտնվում է մինչև 50 տարիքային խմբում[1]։ 2013 թվականի դրությամբ այս ախտորոշմամբ առկա են 171 միլլիոն կին[3]։ Առավել հաճախ հայտնաբերվում է ռեպրոդուկտիվ (պտղաբերական) և ուշ ռեպրոդուկտիվ տարիքում[1]։ Միոման, դաշտանադադարի ժամանակ, սովորաբար չափերով փոքրանում է[1]։ ԱՄՆ-ում այն հանդիսանում է արգանդի վիրաբուժական հեռացման ամենատարածված պատճառը[4]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանանց մոտ արգանդի միոման կարող է լինել անախտանիշ։ Որովայնային ցավը, անեմիան և երկարատև, առատ դաշտանային արյունահոսությունը կարող են վկայել միոմայի առկայության մասին[5]։ Կախված միոմայի տեղակայումից, հնարավոր են ցավեր սեռական հարաբերության ժամանակ։ Հղիության ժամանակ միոման կարող է բերել վիժման[6], արյունահոսության, վաղաժամ ծննդաբերության կամ արգանդում պտղի անոմալ դիրքերի։ Կարող է ճնշել ուղիղ աղիքը։ Միոմայի ժամանակ որովայնը՝ ինչպես հղիության ընթացքում, կարող է մեծանալ չափերով[1]։ Որոշ հանգույցներ կարող են արտանկվել արգանդի վզիկից և հեշտոցից[5]։

Չնայած միոմաները հաճախ են հանդիպում, սակայն դրանք հազվադեպ են հանդիսանում անպտղության պատճառ (մինչև 3%)[7]։ Միոմա ունեցող կանայք կարող են ունենալ հղիության նորմալ ընթացք[8][9]։ Առավել հաճախ, անպտղության պատճառ հանդիսանում են ենթալորձային հանգույցները, որոնք խոչընդոտում են էմբրիոնի իմպլանտացիային[7]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ռիսկի գործոններ ասոցացված են միոմայի զարգացման հետ[10]։ Միոման առավել շատ հանդիպում է գեր կանանց շրջանում[11]։ Էստրոգենն ու պրոգեստերոնը վերարտադրողական շրջանում բերում են հանգույցի չափերի մեծացման։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրգերի և բանջարեղենի օգտագործումը բերում է միոմայի առաջացման ռիսկի նվազեցման[10]։ Վիտամին A-ի, C-ի և E-ի, ֆիտոէստրոգենների, կարոտինոիդների, մսի, ձկան ազդեցությունը պարզ չէ[10]։ Սննդում վիտամին D-ի նորմալ քանակը կարող է նվազեցնել միոմայի զարգացման հավանականությունը[10]։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոմաների 5%-ին բնորոշ են գենետիկ անոմալիաներ։ Տրանսլոկացիան կարող է հայտնաբերվել որոշ քրոմոսոմներում[5]։ Ֆիբրոիդները մասնակիորեն գենետիկ են։ Եթե մայրն ունեցել է արգանդի միոմա, ապա դստեր մոտ դրա առաջացման հավանականությունը մեծանում է 3 անգամ[12]։

Միոմաների 80-85%-ի մոտ առկա է մեդիատոր կոմպլեքսի 12-րդ ենթամիավորման գենի մուտացիա (mediator complex subunit 12` MED12)[13][14][15]:

Ընտանեկան լեյոմիոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդի համախտանիշ (Reed's syndrome)`արգանդի լեյոմիոման համակցված մաշկի լեյոմիամայի և երիկամաբջջային քաղցկեղի հետ[16][17][18]։ Ֆումարատ հիդրատազան կոդավորող գենի մուտացիան՝ տեղակայված 1-ին քրոմոսոմի երկար թևում (1q42.3-43), ասոցացված է այս համախտանիշի հետ և աուտոսոմ դոմինանտ է։

Պաթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյոմիոմայի միկրոսկոպիկ պատկեր: Ներկված է հեմատոքսիլին էոզինով:
Արգանդի միոման: Աջից արտաքին մակերեսը և ձախից մակերեսը կտրվածքի վրա:

Ֆիբրոիդները լեյոմիամայի տարատեսակ են։ Դրանք սովորաբար կլոր են, լավ սահմանագծված բայց առանց պատիճի, սպիտակ կամ գորշ համասեռ հանգույցների տեսքով։ Հանգույցները կարող են լինել ինչպես միկրոսկոպիկ, այնպես էլ մակրոսկոպիկ չափերի։ Սովորաբար նարինջի մեծության միոմաները հիվանդները կարող են շոշափել ինքնուրույն[1]։

Միկրոսկոպիկ ուռուցքային բջջիջները հիշեցնում են նորմալ բջիջներ՝ երկարացած են, իլիկաձև, "սիգարի" նման և կազմում են տերևանման(whorled) խրձեր։ Լինում են 3 բարորակ տեսակ՝ ատիպիկ, բջջային և միտոտիկ ակտիվ[19]։

Տեղակայում և դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայումը և աճը գանգատների, խնդիրների առաջացման համար գլխավոր գործոններից են[4]։ Արգանդի խոռոչում տեղակայվելու ժամանակ, նույնիսկ փոքր ախտահարումները կարող են ուղեկցվել գանգատներով, մինչդեռ խոռոչից դուրս գտնվող հանգույցները երկար ժամանակ կարող են լինել անախտանիշ։ Ըստ տեղակայմ դասակարգվում են՝

Միոմատոզ հանգույցների տեղակայման սխեմատիկ պատկեր:
  • Ներմկանային՝ ինտրամուրալ միոմա, որը գտնվում է արգանի պատի հաստության մեջ։ Ամենահաճախ հանդիպող տեսակն է։ Չնայած որ դրանք չափերով բավականին մեծ է, հավադեպ է գանգատներ առաջացնում։ Ժամանակի ընթացքում ինտրամուրալ հանգույցները կարող են մեծանալ դեպի ներս՝ ձևախախտելով արգանդի խոռոչը։
  • Ենթաշճային՝ սուբսերոզ միոմա, գտնվում է արգանդի մակերեսի վրա, շճաթաղանթի տակ։ Կարող են մեծանալ դեպի դուրս, միացած լինելով արգանդին հյուսվածքային ոտիկով[1]։
  • Ենթալորձային՝ սուբմուկոզ միոմա, գտնվում է էնդոմետրիումի տակ՝ միոմետրիումի վրա։ Դեֆորմացնում է արգանդի խոռոչը։ Փոքր հանգույցներն էլ կարող են բերել արյունահոսության և անպտղության։ Ոտիկով միոման դուրս գալ վզիկից։
  • Վզիկային հանգույց՝ հազվադեպ է հանդիպում, տեղակայվում է արգանդի վզիկի պատին։

Հանգույցները լինում են եզակի և բազմակի։ Մեծ մասը սկիզբ է առնում միոմետրիումից, հետագայում աճելով կամ դուրս կամ ներս։ Երկրորդային փոփոխությունները նեռաում են արյունահոսություն, մեռուկացում (նեկրոզ), կալցիֆիկացիա և կիստոզ ձևափոխում։ Որպես կանոն կալցիֆիկացվում են դաշտանադադարից հետո[20]։

Արգանդից դուրս հանգույցներ, մետաստատիկ միոմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի սահմաններից դուրս գտնվող, "մակաբուծային" միոմաները հանդիպում են շատ հազվադեպ, սակայն հիմա ախտորոշվում են ավելի բարձր հաճախականությամբ։ Կարող են զարգանալ մետաստազավորող լեյոմիոմայից։

Դրանք բոլորը հորմոն կախյալ են։ Կարող են վտանգավոր լինել կյանքի համար, եթե գտնվում են ծայրամասային օրգաններում։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ սրանք կարող են լինել որոշ վիրահատությունների (միոմէկտոմիա, հիստերէկտոմիա) բարդություն։ Մասնավորապես լապարոսկոպիկ միոմէկտոմիայի ժամանակ մորցելատորի կիրառումը բարձրացնում է ռիսկը[21][22][23]։

Կան մի շարք հազադեպ հանդիպող տեղակայումներ, որտեղ կարող են մետաստազավորել միոմաները և դառնալ վտանգավոր[24]՝

  • անոթային ինվազիայով (ներթափանցմամբ) միոմա,
  • ներանոթային միոմա՝ երակներում զարգացող, սիրտ ներթափանցելու դեպքում կարող է լինել լետալ
  • ծայրամասային միոմա (թոքերում, ավշային հանգույցերում),
  • սերմացրված ներորովայնամզային լեյոմիոմատոզի ժամանակ՝ որովայնամզում և մեծ ժարպոնում։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաշճային՝ սուբսերոզ մեծ հանգույց
Կալցիֆիկացված բազմակի միոմա
Արգանդի բազմակի միոմաներ

Միոմաները մոնոկլոնալ ուռուցքներ են, որոնց 45-50%-ի մոտ հետազոտությունները հայտնաբերել են քրոմոսոմալ անոմալիաներ։ MED12 սպիտակուցի սպեցիֆիկ մուտացիան հայտնաբերվում է 70% դեպքերում[25]։ Միոմաների առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն կան մի քանի վարկածներ կապված գենետիկ նախատրամադրվածության, հորմոնների պրենատալ արտազատման, աճի գործոնների և քսենոէստրոգենների ազդեցության մասին։ Ռիսկային խմբում են գտնվում սևամորթները, ռիսկային գործոններից են ճարպակալումը, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, շաքարային դիաբետը, հիպերտենզիան[26]։ Կա վարկած, որ էստրոգենը և պրոգեստերոնը, ինչպես աճի և ապոպտոտիկ մի շարք գործոնները[27], ցիտոկինները ունեն միտոգեն ազդեցություն միոմայի վրա։ Ենթադրվում է, որ էստրոգենը բերում է միոմայի աճին up-regulation -ով ("դրդելով") IGF-1-ը (աճի ինսուլինանման գործոն-1), EGFR-ը (էպիդերմալ աճի գործոնի ընկալիչ), TGF-beta1-ը (տրանսֆորմացնող աճի գործոն բետա 1), TGF-beta3-ը (տրանսֆորմացնող աճի գործոն բետա 3) և PDGF-ը (թրոմբոցիտային աճի գործոն)[27]։ Պրոգեստերոնը միոմայի աճմանը նպասում է up-regulation անելով EGF-ն, TGF-beta1-ն և TGF-beta3-ն, իսկ միոմային բջիջների կենսունակությունը բարձրացնում է Bcl-2-ի և TNF-alpha-ի down-regulation-ի միջոցով[28][29]։

Որոշ համաճարակաբանական հետազոտություններ ցույց են տվել միոմայի գենետիկ նախատրամադրվածությունը։ Առաջին կարգի ազգականների մոտ միոմայի առաջացման ռիսկը 2,5 անգամ բարձր է, իսկ վաղ դեպքերի ժամանակ հավանականությունը մեծանում է 6 անգամ։ Միաձվանի երկվորյակների մոտ 2 անգամ ավելի հաճախ են միոմայի կապակցությամբ հիստերէկտոմիայի դեպքերը, քան երկձվանիների մոտ[30]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է կատարել տարբերակիչ ախտորոշում հավելումների ուռուցքի հետ։ Հանգույցները կարող են շփոթվել ձվարանի նեոպլազմաների, էմբրիոնալ ռաբդոմիոսարկոմաների հետ։ Վերջիններս առավել հաճախ հանդիպում են երեխաների, պատանիների մոտ և ինչպես միոմաները, կարող են դուրս գալ հեշտոցից[5]։

Միոմայի ախտորոշման համար կատարում են ձեռքային հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերելու մեծ հանգույցները։

Ախտորոշման ոսկե ստանդարտ է գերձայնային հետազոտությունը։ ԳՁՀ-ի օգնությամբ միոմաները նկարագրվում են որպես ֆոկալ, հետերոգեն զանգվածներ։ ՄՌՇ օգնությամբ կարելի է ավելի ճշգրիտ նկարագրել միոմաների չափը, տեղակայումը։ Վիզուալիզացնող հետազոտությունների օգնությամբ հնարավոր չէ ստույգ տարբերակել հայտնաբերված գոյացությունը բարորակ միոմա է թե չարորակ լեյոմիոսարկոմա։ Արագ աճը, չափերի մեծացումը դաշտանադադարից հետո վկայում են սարկոմայի մասին։

Բիոպսիան հազվադեպ է կատարվում ցածր ինֆորմատիվության պատճառով։ Ախտորոշման համար կիրառվող վիզուալիզացնող այլ հետազոտություններց են հիստերոսալպինգոգրաֆիան կամ սոնոհիստերոգրաֆիան։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև արյունահոսելու ժամանակ բնորոշ են անեմիան և երկաթ-պակասորդային սակավարյունությունը: Շրջակա օրգաները ճնշելու հետևանքով հնարավոր են ստամոքսաղիքային խնդիրներ, փորկապություն և փքվածություն։ Միզապարկի ճնշումը կարող է հանգեցնել հիդրոնեֆրոզի։ Միոմաները կարող են բերել էնդոմետրիոզի, որը նույնպես կարող է դառնալ անպտղության պատճառ։ Ադենոմիոզը կարող է ուղեկցել միոմատոզ հանգույցներին։

Հազվադեպ միոման կարող է չարորականալ, վերածվելով լեյոմիոսարկոմայի[31]։ Շատ հազվադեպ միոմաները կարող են լինել Ռիդի համախտանիշի (ժառանգական լեյոմիոմատոզ և երիկամաբջջային քաղցկեղ) առաջին նշան։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոմաների հիմնական մասը բուժման կարիք չունեն, քանի դեռ չեն բերել գանգատների և ախտանիշների առաջացման։ Դաշտանադադարից հետո հանգույցները փոքրանում են և սովորաբար խնդիրներ չեն առաջացնում։

Ախտանշանային միոմաների բուժումն իրականացվում է՝

  • սիմպտոմատիկ դեղորայքային բուժում (ախտանիշները նվազեցնելու նպատակով),
  • միոմայի հետզարգացմանը նպաստող դեղորայքային բուժում,
  • միոմայի գերձայնային քայքայում,
  • միոմէկտոմիա կամ աբլյացիա,
  • հիստերէկտոմիա,
  • արգանդային զարկերակի էմբոլիզացիա[32]։

Դեղորայքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանի ժամանակ, ցավը մեղմացմելու նպատակով, կարող են օգտագործվել ՈՍՀԲԴ-երը։ Օրալ հակաբեղմնավորիչները նվազեցնում են արգանդային արյունահոսությունը[7]։ Երկաթ-պակասորդային սակավարյունության համար կարող են կիրառվել երկաթ պարունակող պրեպարատներ։

Դաշտանային արյան քանակը նվազեցնելու և այլ ախտանիշները կարգավորելու նպատակով օգտագործում են լևոնորգեստրել պարունակող ներարգանդային պարույրներ[33]։ Դեղի քիչ դոզայի և լոկալ ազեցության հետևանքով, կողմնակի ազդեցությունները քիչ են հանդիպում[34][35]։

Երկու հետազոտություններ ցույց են տվել, որ կաբերգոլինը, տանելի և փոքր քանակներով, նպաստել է միոմաների էֆեկտիվ հետաճին։ Ազդեցության մեխանիզմն անհայտ է[34]։

Նախավիրահատական շրջանում կիրառվում է պրոգեստերոնային ընկալիչների սելեկտիվ մոդուլյատոր (selective progesterone receptor modulator` SPRM) ուլիպրիստալ ացետատը[36]։ Դեպքերի 70%-ի մոտ դիտվել է հանգույցների ծավալի փոքրացում[37]։ Որոշ դեպքերում կիրառվում է միայնակ՝ առանց վիրահատության[5]։

Դանազոլը նույնպես նպաստում է միոմայի չափերի փոքրացմանը, սակայն կողմնակի ադեցությունների պատճառով կիրառումը սահմանափակ է։ Ունի հակաէստրոգենային Էֆեկտ[34]։

Գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի անալոգները, նվազեցնելով էստրոգենի մակարդակը, բերում են միոմայի ժամանակավոր հետաճի։ Կողմնակի ազդեցությունների պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել նախավիրահատական շրջանում՝ միոմայի և արգանդի չափերը փոքրացնելու նպատակով։ 6 ամսից ավել կիրառելու դեպքում կարող է բերել օստեոպորոզի և այլ հետդաշտանադադարային բարդությունների զարգացման[34]։

Հետազոտելով պրոգեստերոնի անտագոնիստ՝ միֆեպրիստոնի ազդեցությունը պարզվել է, որ ունի դրական էֆեկտ ինչպես ախտանիշների նվազեցման, այնպես էլ կյանքի որակի բարեկավման մեջ, սակայն կիրառումը սահմանափակ է կողմնակի էֆեկտների պատճառով[38][39]։ Հակապրոգեստերոնային պրեպարատների դադարեցումից հետո, միոմայի աճը վերականգնվել է[29]։

Արոմատազայի ինհիբիտորները փորձնականորեն կիրառվել են բուժման համար, սակայն չեն ցուցաբերել բավարար արդյունավոտություն[34], իսկ բուժման ընդհատումից հետո աճը կրկին վերականգնվում է[29]։

Արգանդային զարկերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդային զարկերակի էմբոլիզացիան ոչ ինվազիվ միջամտություն է[40], որի օգնությամբ փակվում է միոման սնող զարկերակի լուսանցքը, բերելով հանգույցի հետաճին[41]։ Կան տվյալներ, որ ավանդական վիրաբուժական մեթոդը ավելի արդյունավետ է հետագայում ծնելիության տեսանկյունից[40], մինչդեռ էմբոլիզացիայի ժամանակ մեծանում է վիժման հավանականությունը[42]։ Ինչպես նաև էմբոլիզացիայի ժամանակ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են միջամտության կրկնություններ[40]։

Արգանդային զարկերակի կապումը արյունամատակարարումը դադարեցնելու մեկ այլ մինիմալ ինվազիվ և էֆեկտիվմեթոդ է[43]։ Կարող է իրականացվել ինչպես տրանսվագինալ, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով[44]։

Միոմէկտոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթալորձային միոմայի հիստերոսկոպիկ պատկերը
Լապարոսկոպիկ եղանակով միոմատոզ հանգույցի հեռացումը

Միոմէկտոմիան միոմատոզ հանգույցների վիրաբուժական հեռացումն է։ Իրականացվում է, երբ կոնսերվատիվ մեթոդները անարդյունավետ են լինում[45]։

Տարբերում են միոմէկտոմիայի 3 մեթոդ՝

  • հիստերոսկոպիկ միոմէկտոմիա,
  • լապարոսկոպիկ միոմէկտոմիա[46],
  • լապարոտոմիկ միոմէկտոմիա։

Լապարոսկոպիկ միոմէկտոմիայի ժամանակ վերականգնողական շրջանը ավելի քիչ է տևում[47]։

Հիստերէկտոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիստերէկտոմիան՝ արգանդի հեռացումը, միոմաների հեռացման դասական մեթադն է։ ԱՄՆ-ում միոմաները հանդիսանում է հիստերէկտոմիաների գլխավոր պատճառ։

էնդոմետրիումի աբլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է, երբ միոման տեղակայված է ենթալորձային, չափերով շատ փոքր չեն։ Բարձր էբարդությունների հավանականությունը։

Այլ միջամտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոալիքային աբլյացիան միոմաների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդ է[48]։ Տեխնիկան հետևյալն է՝ միոման փոքրացնելու նպատակով, որորվայնի միջով, միոմայի մեջ է մցվում ասեղանման տվիչը և էլեկտրական ռադիոալիքային էներգիան մեռուկացնում է շրջակա հյուսվածքը։ Մեթոդը հարմար է վերարտադրողական շրջանում գտնվող կանանց համար, ովքեր ուզում են խուսափել հիստերէկտոմիայից։

Բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն՝ համակցված ՄՌՇ-ի հետ (Magnetic resonance guided focused ultrasound)[49][50]. բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնային ալիքների ազդեցությամբ տեղի է ունենում միոմատոզ հյուսվածքի քայքայում[51][52]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1000 դեպքերից 1-ի դեպքում տեղի է ունենում չարորակացում, վերածվելով հյուսվածաբանորեն տիպիկ լեյոմիոսարկոմայի[7]։ Դրա նախանշան կարող է լինել աճը դաշտանադադարից հետո[7]։

Մետաստազավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվադեպ լինում են միոմայի մետաստազավորման դեպքեր։ Մետաստազավորելուց հետո շարունակում են աճել որպես բարորակ ուռոցքներ։ Վտանգ կարող են ներկայացնել կախված տեղակայման վայրից[24]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 50 տարեկան հասակի 20-80% կանանց մոտ զարգանում է արգանդի միոմա և 2013 թվականի դրությամբ[1][10], նրանց թիվն հասնում է 171 միլիոնի[3]։ Սովորաբար հայտնաբերվում են միջին և բարձր վերարտադրողական տարիքում[1]։ Դաշտանադադարից հետո հիմնականում չափերով փոքրանում են[1]:Երիտասարդների մոտ միոմաներ զարգացնում են ավելի քիչ[10], քան տարիքով ավելի մեծ կանանց մոտ[53]։ Մինչև 50%-ի մոտ չկան որևէ ախտանիշներ[53]։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում միոմայով հիվանդացության մակարդակն ավելի ցածր է քան ԱՄՆ-ում[10]։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բնապահպանական և Առողջապահական Գիտությունների Ազգային Ինստիտուտի միոմա կզարգանա ամերիկացի սևամորթ կանանց 80%-ի մոտ մինչև նրանց 40 տարեկանը[54] : Սևամորթների մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է ախտորոշվում միոման, քան կովկասյան կանանց մոտ[10][11][55]։ Հանգույցնռրը հայտնվում ենավելի վաղ տարիքում և աճում են ավելի արագ[56]։ Այդ պատճառով հիստերէկտոմիաների և միոմէկտոմիաների քանակը նրանց մոտ ավելի շատ է[57]։

Պատճառն անհայտ է[57]։ Ըստ որոշ հետազոտությունների, հավանաբար սևամորթների շրջանում ճարպակալման բարձր մակարդակն է, իսկ մեկ այլ հետազոտության համաձայն խնդիրը սննդում վիտամին D-ի ցածր քանակն է[10]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոգենտան՝ պրոգեստերոնային ընկալիչների սելեկտիվ մոդուլյատորը, գտնվում է հետազոտման փուլում[34]։ Ազոպրիստիլը՝ պրոգեստերոնային ընկալիչների մեկ այլ սելեկտիվ մոդուլյատոր, տվել է խոստումնալից արդյունքներ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 «Uterine fibroids fact sheet»։ Office on Women's Health։ January 15, 2015։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 7, 2015-ին։ Վերցված է հունիսի 26, 2015 
  2. Kashani BN, Centini G, Morelli SS, Weiss G, Petraglia F (July 2016)։ «Role of Medical Management for Uterine Leiomyomas.»։ Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology 34: 85–103։ PMID 26796059։ doi:10.1016/j.bpobgyn.2015.11.016 
  3. 3,0 3,1 Global Burden of Disease Study 2013 Collaborators (հունիսի 5, 2015)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013.»։ Lancet 386 (9995): 743–800։ PMC 4561509։ PMID 26063472։ doi:10.1016/S0140-6736(15)60692-4 
  4. 4,0 4,1 «Uterine myomas: an overview of development, clinical features, and management»։ Obstet Gynecol 104 (2): 393–406։ August 2004։ PMID 15292018։ doi:10.1097/01.AOG.0000136079.62513.39 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Moroni Rafael Mendes, Vieira Carolina Sales, Ferriani Rui Alberto, dos Reis Rosana Maria, Nogueira Antonio Alberto, Brito Luiz Gustavo Oliveira (2015)։ «Presentation and treatment of uterine leiomyoma in adolescence: a systematic review»։ BMC Women's Health 15 (1): 4։ ISSN 1472-6874։ PMC 4308853։ PMID 25609056։ doi:10.1186/s12905-015-0162-9 
  6. Metwally Mostafa, Li Tin-Chiu (2015)։ Reproductive Surgery in Assisted Conception։ էջ 107։ ISBN 9781447149538 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 American Society of Reproductive Medicine Patient Booklet: Uterine Fibroids, 2003 Archived 2008-07-03 at the Wayback Machine.
  8. «Proceedings from the Third National Institutes of Health International Congress on Advances in Uterine Leiomyoma Research: comprehensive review, conference summary and future recommendations»։ Human Reproduction Update 20 (3): 309–333։ 2014։ PMC 3999378։ PMID 24401287։ doi:10.1093/humupd/dmt058 
  9. «Proceedings from the Third National Institutes of Health International Congress on Advances in Uterine Leiomyoma Research: comprehensive review, conference summary and future recommendations»։ Hum. Reprod. Update 20 (3): 309–33։ 2014։ PMC 3999378։ PMID 24401287։ doi:10.1093/humupd/dmt058 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 Parazzini Fabio, Di Martino Mirella, Candiani Massimo, Viganò Paola (2015)։ «Dietary Components and Uterine Leiomyomas: A Review of Published Data»։ Nutrition and Cancer 67 (4): 569–579։ ISSN 0163-5581։ PMID 25826470։ doi:10.1080/01635581.2015.1015746 
  11. 11,0 11,1 Uterine Fibroids at Merck Manual of Diagnosis and Therapy Professional Edition
  12. «Uterine fibroids fact sheet»։ womenshealth.gov։ 2016-12-15։ Արխիվացված օրիգինալից 2016-02-09-ին 
  13. Medikare V, Kandukuri LR, Ananthapur V, Deenadayal M, Nallari P (July 2011)։ «The genetic bases of uterine fibroids; a review.»։ Journal of Reproduction & Infertility 12 (3): 181–91։ PMC 3719293։ PMID 23926501։ (subscription required (help)) 
  14. «Mutations in Exon 1 highlight the role of MED12 in uterine leiomyomas»։ Human Mutation 35 (9): 1136–41։ Sep 2014։ PMID 24980722։ doi:10.1002/humu.22612 
  15. Heinonen HR, Pasanen A, Heikinheimo O, Tanskanen T, Palin K, Tolvanen J, Vahteristo P, Sjöberg J, Pitkänen E, Bützow R, Mäkinen N, Aaltonen LA (2017) Multiple clinical characteristics separate MED12-mutation-positive and -negative uterine leiomyomas. Sci Rep 7(1):1015. doi:10.1038/s41598-017-01199-0.
  16. «Strong family history of uterine leiomyomatosis warrants fumarate hydratase mutation screening»։ Human Reproduction 27 (6): 1865–9։ 2012։ PMID 22473397։ doi:10.1093/humrep/des105 
  17. «Mutations in the fumarate hydratase gene cause hereditary leiomyomatosis and renal cell cancer in families in North America»։ Am J Hum Genet 73 (1): 95–106։ 2003։ PMC 1180594։ PMID 12772087։ doi:10.1086/376435 
  18. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2012-04-09 Կաղապար:Full citation needed
  19. «Morphologic Features of Uterine Leiomyomas Associated with Hereditary Leiomyomatosis and Renal Cell Carcinoma Syndrome»։ The American Journal of Surgical Pathology 35 (8): 1235–1237։ 2011։ PMID 21753700։ doi:10.1097/PAS.0b013e318223ca01 
  20. Impey Lawrence, Child Tim (2016)։ Obstetrics and Gynaecology (անգլերեն)։ 24: John Wiley & Sons։ ISBN 9781119010807 
  21. «Parasitic myomas after laparoscopic surgery: An emerging complication in the use of morcellator? Description of four cases»։ Fertility and Sterility 96 (2): e90–e96։ 2011։ PMID 21719004։ doi:10.1016/j.fertnstert.2011.05.095 
  22. «Iatrogenic Myomas: New Class of Myomas?»։ Journal of Minimally Invasive Gynecology 17 (5): 544–550։ 2010։ PMID 20580324։ doi:10.1016/j.jmig.2010.04.004 
  23. «FDA Updated Assessment of The Use of Laparoscopic Power Morcellators to Treat Uterine Fibroids»։ Վերցված է դեկտեմբերի 23, 2017 
  24. 24,0 24,1 Fletcher's Diagnostic Histopathology of Tumors (3rd ed.)։ էջեր 692–4 
  25. «MED12, the Mediator Complex Subunit 12 Gene, is Mutated at High Frequency in Uterine Leiomyomas»։ Science 334 (6053): 252–255։ 2011։ Bibcode:2011Sci...334..252M։ PMID 21868628։ doi:10.1126/science.1208930 
  26. «Incidence, aetiology and epidemiology of uterine fibroids»։ Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology 22 (4): 571–588։ 2008։ PMID 18534913։ doi:10.1016/j.bpobgyn.2008.04.002 
  27. 27,0 27,1 «Transforming growth interacting factor expression in leiomyoma compared with myometrium»։ Fertil. Steril. 94 (3): 1078–83։ June 2009։ PMC 2888713։ PMID 19524896։ doi:10.1016/j.fertnstert.2009.05.001 
  28. «Sex steroidal regulation of uterine leiomyoma growth and apoptosis»։ Human Reproduction Update 10 (3): 207–220։ 2004։ PMID 15140868։ doi:10.1093/humupd/dmh019 
  29. 29,0 29,1 29,2 Moravek MB, Yin P, Ono M, Coon JS, Dyson MT, Navarro A, Marsh EE, Chakravarti D, Kim JJ, Wei JJ, Bulun SE (February 2015)։ «Ovarian steroids, stem cells and uterine leiomyoma: therapeutic implications»։ Human Reproduction Update (Review) 21 (1): 1–12։ PMC 4255606։ PMID 25205766։ doi:10.1093/humupd/dmu048 
  30. «Genetic heterogeneity among uterine leiomyomata: insights into malignant progression»։ Human Molecular Genetics։ 16 Spec No 1: R7–13։ 2007։ PMID 17613550։ doi:10.1093/hmg/ddm043 
  31. «Fibroids»։ NHS Choices։ U.K. National Health Service։ 2017-10-19։ Արխիվացված օրիգինալից 2008-05-05-ին 
  32. «Uterine artery embolization for symptomatic uterine fibroids.»։ The Cochrane Database of Systematic Reviews 12 (12): CD005073։ դեկտեմբերի 26, 2014։ PMID 25541260։ doi:10.1002/14651858.CD005073.pub4 
  33. American Society of Reproductive Medicine Patient Booklet: Uterine Fibroids, 2003 Archived 2008-07-03 at the Wayback Machine.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 «Medical management of fibroids»։ Best Pract Res Clin Obstet Gynaecol 22 (4): 655–76։ 2008։ PMID 18468953։ doi:10.1016/j.bpobgyn.2008.03.001։ Արխիվացված օրիգինալից 2011-09-11-ին 
  35. «Review of the safety, efficacy and patient acceptability of the levonorgestrel-releasing intrauterine system»։ Patient Preference and Adherence 2: 293–302։ 2008։ PMC 2770406։ PMID 19920976։ doi:10.2147/ppa.s3464 
  36. Talaulikar VS, Manyonda IT (August 2012)։ «Ulipristal acetate: a novel option for the medical management of symptomatic uterine fibroids.»։ Advances in Therapy 29 (8): 655–63։ PMID 22903240։ doi:10.1007/s12325-012-0042-8 
  37. Pérez-López FR (April 2015)։ «Ulipristal acetate in the management of symptomatic uterine fibroids: facts and pending issues.»։ Climacteric 18 (2): 177–81։ PMID 25390187։ doi:10.3109/13697137.2014.981133 
  38. Orozco Leonardo J, ed. (2012)։ «Mifepristone for uterine fibroids»։ Cochrane Database of Systematic Reviews 8 (8): CD007687։ PMID 22895965։ doi:10.1002/14651858.CD007687.pub2 
  39. «La mifépristone dans la prise en charge des fibromes utérins»։ Gynécologie Obstétrique & Fertilité 36 (6): 668–74։ 2008։ PMID 18539512։ doi:10.1016/j.gyobfe.2008.01.017 
  40. 40,0 40,1 40,2 Gupta JK, Sinha A, Lumsden MA, Hickey M (դեկտեմբերի 26, 2014)։ «Uterine artery embolization for symptomatic uterine fibroids.»։ The Cochrane Database of Systematic Reviews 12: CD005073։ PMID 25541260։ doi:10.1002/14651858.CD005073.pub4 
  41. «The Embolisation Process»։ FEmISA: Fibroid Embolisation: Information, Support, Advice։ Արխիվացված օրիգինալից 2014-05-31-ին 
  42. Homer Hayden, Saridogan Ertan (June 2010)։ «Uterine artery embolization for fibroids is associated with an increased risk of miscarriage»։ Fertility and Sterility (Systematic review) 94 (1): 324–330։ PMID 19361799։ doi:10.1016/j.fertnstert.2009.02.069։ Վերցված է մայիսի 12, 2015 
  43. «Uterine Fibroid Embolisation Africa»։ 2017-02-23 
  44. «Laparoscopic bipolar coagulation of uterine vessels: a new method for treating symptomatic fibroids»։ Fertility and Sterility 75 (2): 417–22։ 2001։ PMID 11172850։ doi:10.1016/S0015-0282(00)01724-6 
  45. Metwally Mostafa, ed. (2012)։ «Surgical treatment of fibroids for subfertility»։ Cochrane Database of Systematic Reviews 11: CD003857։ PMID 23152222։ doi:10.1002/14651858.CD003857.pub3 
  46. «Endoscopic management of uterine fibroids»։ Best Pract Res Clin Obstet Gynaecol 22 (4): 707–16։ August 2008։ PMID 18325839։ doi:10.1016/j.bpobgyn.2008.01.011 
  47. «Minimally invasive surgical techniques versus open myomectomy for uterine fibroids.»։ The Cochrane Database of Systematic Reviews 10 (10): CD004638։ Oct 21, 2014։ PMID 25331441։ doi:10.1002/14651858.CD004638.pub3 
  48. Beck Melinda (2010-01-20)։ «A New Treatment to Help Women Avoid Hysterectomy»։ The Wall Street Journal 
  49. «Clinical outcomes of focused ultrasound surgery for the treatment of uterine fibroids»։ Fertil. Steril. 85 (1): 22–9։ January 2006։ PMID 16412721։ doi:10.1016/j.fertnstert.2005.04.072 
  50. «FDA Approves New Device to Treat Uterine Fibroids» (Press release)։ FDA։ 2004-10-22։ Արխիվացված օրիգինալից 2008-05-09-ին։ Վերցված է 2008-05-26 
  51. Shen SH, Fennessy F, McDannold N, Jolesz F, Tempany C (April 2009)։ «Image-guided thermal therapy of uterine fibroids»։ Seminars in Ultrasound, CT, and MR 30 (2): 91–104։ PMC 2768544։ PMID 19358440։ doi:10.1053/j.sult.2008.12.002 
  52. Kurashvili J, Stepanov A, Kulabuchova E, Batarshina O (2014)։ «MRgFUS for Uterine Myomas: Safety, Effectiveness and Pathogenesis»։ Journal of Therapeutic Ultrasound 2 (Suppl 1): A1–A25։ PMC 4292016։ PMID 25932673։ doi:10.1186/2050-5736-2-S1-A1 
  53. 53,0 53,1 Moroni Rafael Mendes, Vieira Carolina Sales, Ferriani Rui Alberto, dos Reis Rosana Maria, Nogueira Antonio Alberto, Brito Luiz Gustavo Oliveira (2015)։ «Presentation and treatment of uterine leiomyoma in adolescence: a systematic review»։ BMC Women's Health 15 (1): 4։ ISSN 1472-6874։ PMC 4308853։ PMID 25609056։ doi:10.1186/s12905-015-0162-9 
  54. «Helping Black Women Recognize, Treat Fibroids»։ NPR։ Արխիվացված օրիգինալից հունվարի 22, 2012-ին։ Վերցված է մարտի 30, 2011 
  55. «African American Women and Fibroids»։ Philadelphia Black Women's Health Project։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 1, 2011-ին։ Վերցված է մարտի 30, 2011 
  56. «Minority Women's Health»։ Women's Health.gov։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-30-ին 
  57. 57,0 57,1 «Black Women and High Prevalence of Fibroids»։ Fibroid Treatment Collective։ November 29, 2010։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 25, 2010-ին։ Վերցված է մարտի 30, 2011