Jump to content

Ձվարանի քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձվարանի քաղցկեղ
Ձվարանի լորձային կարցինոմայի մանրադիտակային պատկեր, որը ներկված է հեմատոքսիլին-էոզինով։
ՏեսակՁվարանի կարցինոմա, սեռական բջիջների ուռուցք, ստրոմալ ուռուցք[1]
Հիվանդության ախտանշաններՎաղ։ աղոտ[2]
Ուշ։ փորափքանք, կոնքային ցավ, որովայնի ուռածություն, ախորժակի կորուստ[2]
Բժշկական մասնագիտությունՈւռուցքաբանություն, գինեկոլոգիա
Ռիսկի գործոններԱնպտղություն, հորմոնային բուժում դաշտանադադարից հետո, ճարպակալում, ժառանգականություն[1][3][4]
ԱխտորոշումՀյուսվածքի բիոպսիա[2]
ԲուժումՎիրահատություն, ճառագայթային բուժում, քիմիոթերապիա[2]
ՍկիզբըԱխտորոշվում է հաճախ 63 տարեկանում[5]
ԿանխատեսումՀինգ տարվա ապրելիություն մոտ 45% (ԱՄՆ)[6]
Հանդիպման հաճախականություն1.2 միլիոն (2015)[7]
Մահերի քանակ161,100 (2015)[8]
 Ovarian cancer Վիքիպահեստում

Ձվարանի քաղցկեղ՝ ձվարանների հյուսվածքներից ծագող ուռուցք է[3][9]։ Այդ դեպքում առաջանում են ոչ նորմալ բջիջներ, որոնք կարող են ներաճել կամ մետաստազվել մարմնի այլ հատվածներ[10]։ Այս գործընթացի սկզվում ախտանիշները կարող են բացակայել[2]։ Քաղցկեղի զարգացման հետ մեկտեղ ախտանիշները ավելի շատ են աչքի ընկնում[2][11]։ Այդ ախտանիշներն են փորափքանքը, կոնքային ցավը, որովայնի ուռածությունը, ախորժակի կորուստը[2]։ Ուռուցքը կարող է տարածվել որովայնամիզ, ավշային հանգույցներ, թոքեր և լյարդ[12]։

Ռիսկը ավելի մեծ է այն կանանց մոտ, որոնց մոտ իրենց կյանքի ընթացքում ավելի շատ է եղել օվուլյացիա (ձվազատում)։ Սովորաբար այդ կանանց մոտ կա անպտղություն, ավելի փոքր տարիքից սկսված օվուլյացիա, ուշ տարիքում եղած դաշտանադադար[1]։ Այլ ռիսկի գործոններից են հորմոնային բուժումը դաշտանադադարից հետո, անպտղության դեմ դեղորայքները և ճարպակալումը[3][4]։ Ռիսկը իջեցնում է հղիության հորմոնային կարգավորումը, փողերի կապումը, կրծքով կերակրումը[4]։ Դեպքերի 10%-ը լինում է ժառանգական։ BRCA1 կամ BRCA2 մուտացիա ունեցող կանանց մոտ կա քաղցկեղի զարգացման մոտ 50% ռիսկ[1]։ Ձվարանի կարցինոման ձվարանի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակն է և կազմում է դեպքերի 95%-ը[1]։ Ձվարանի կարցինոման ունի 5 ենթատեսակ, որոնցից ամենահաճախը բարձր աստիճանի սերոզ կարցինոման է[1]։ Այս ուռուցքները սկսվում են ձվարանները պատող բջիջներից[1], իսկ որոշները առաջանում են ֆալոպյան փողերից[13]։ Ավելի հազվադեպ հանդիպող տեսակներից են սեռական բջիջների ուռուցքները և ստրոմալ ուռուցքները[1]։ Ձվարանի քաղցկեղի ախտորոշումը հաստատվում է հյուսվածքի բիոպսիայով, որը ստանում են վիրահատության ժամանակ[2]։

Միջին ռիսկով կանանց դեպքում սկրինինգային հետազոտություն կատարելը խորհուրդ չի տրվում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սկրինինգը չի իջեցնում մահվան հաճախականությունը, իսկ երբեմն նույնիսկ կեղծ դրական արդյունքների պատճառներով կատարվում են անիմաստ վիրահատություններ, որոնք ունեն իրենց ռիսկերը[14]։ Բարձր ռիսկով կանանց դեպքում որպես կանխարգելում կատարում են ձվարանի հեռացում[3]։ Վաղ փուլում ախտորոշելու դեպքում հաճախ բուժելի է լինում[2]։ Բուժումը իրենից ներկայացնում է վիրահատության, ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի համակցում[2]։ Ելքը կախված է հիվանդության տևողությունից, առկա քաղցկեղի ենթատիպից և այլ առկա հիվանդություններից[1][15]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը կազմում է 45%[6] Զարգացող երկրներում ելքը ավելի վատ է լինում[1]։

2012 թվականին հայտնաբերվել են նոր դեպքեր 239,000 կանանց մոտ[1]։ 2015 թվականին այն առկա է եղել 1.2 միլիոն կանանց մոտ և արդյունքում գրանցվել է 161,100 մահ ամբողջ աշխարհում[7][8]։ Այն կանանց մոտ հաճախականությամբ 7-րդ քաղցկեղն է և քաղցկեղից մահվան պատճառներում գրավում է 8-րդ տեղը[1]։ Սովորաբար ախտորոշվում է 63 տարեկանում[5]։ Ձվարանի քաղցկեղից մահեր ավելի շատ գրանցում են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, իսկ Աֆրիկայում և Ասիայում ավելի քիչ[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվարանի քաղցկեղի տեղակայումը

Ձվարանի քաղցկեղի վաղ փուլերում նշանները և ախտանիշները կարող են բացակայել։ Մեծ մաս դեպքերում ախտանիշները առկա են լինում մի քանի ամիս, մինչև ախտորոշումը հաստատելը[16][17]։ Ախտանիշները հնարավոր է շփոթել գրգռված աղու համախտանիշի ախտանիշների հետ[18]։ Վաղ փուլերում ձվարանի քաղցկեղը ցավով չի ուղեկցվում։ Ախտանիշները կախված են քաղցկեղի ենթատիպից[16]։ Քիչ չարորակության պոտենցիալով ուռուցքները, որոնք նաև հայտնի են որպես սահմանային ուռուցքներ, չեն մեծացնում CA125-ի մակարդակը և ուլտաձայնային հետազոտությունով չեն հայտնաբերվում։ Ցածր չարորակության պոտենցիալով ուռուցքների տիպիկ ախտանիշներից են որովայնի ուռածությունը կամ կոնքային ցավը։ Մեծ զանգվածով նորագոյացությունները սովորոբար լինում են բարորակ կամ սահմանային տիպի։

Ձվարանի քաղցկեղի բնորոշ ախտանիշներից են որովայնի փքվածությունը, որովայնում կամ կոնքում անհարմարության զգացումը, մեջքի ցավը, դաշտանային ցիկլի խանգարումը կամ հետդաշտանադադարային արյունահոսությունը, սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո եղած ցավը և արյունահոսությունը, ախորժակի կորուստը, հոգնածությունը, փորլուծությունը, մարսողության խանգարումները, այրոցը, փորկապությունը, սրտխառնոցը, լցվածության զգացումը, միզային ախտանիշները[17]։

Ուշ ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացող զանգվածը կարող է ցավեր առաջացնել, եթե առաջանում է ոլորում։ Ախտանիշները կարող են առաջանալ ուռուցքի կողմից այլ կոնքաորովայնային օրգաններին սեղմելու պատճառով կամ մետաստազներից[16][19][20]։ Եթե այս ախտանիշները սկսում են արագ զարգանալ և դրանից առաջ գանգատներ չեն նշվում, ապա ձվարանի քաղցկեղը շատ է հավանական[16][21]։ Մետաստազներից կարող է առաջանալ քույր Մերի Յոզեֆի հանգույց[20]։ Հազվադեպ, տերատոմաները կարող են առաջացնել աճող տերատոմայի համախտանիշ կամ պերիտոնեալ գլիոմատոզ[20]։ Որոշ մարդկանց մոտ լինում է մենոմետրոռագիա և հեշտոցային արյունահոսություն՝ հիմնականում դաշտանադադարից հետո։ Այլ ախտանիշներից են հիրսուիտիզմը, որովայնային ցավը և արգանդի հավելումներում նկատվող զանգվածը[22]։

Ձվարանի քաղցկեղով դեռահասների և երեխաների մոտ ախտանիշները ներառում են որովայնային ծանր ցավը, որովայնամզի գրգռումը և արյունահոսությունը[23]։ Ստրոմալ ուռուցքները արտադրում են հորմոններ, որոնք կարող են ազդել երկրորդային սեռական հատկանիշների զարգացման վրա։ Ստրոմալ ուռուցքների դեպքում երեխաները կարող են շուտ հասնել սեռական հասունացման։ Ստրոմալ ուռուցքով դեռահասների մոտ կարող է լինել ամենոռեա (դաշտանի բացակայություն)։ Քաղցկեղի զարգացման հետ մեկտեղ որովայնում կարող է կուտակվել հեղուկ, ինչը կբերի ասցիտի։ Եթե ուռուցքը չի ախտորոշվում ասցիտի ի հայտ գալու ժամանակ, սովորաբար շատ ժամանակ չի անցնում ասցիտի ի հայտ գալու և հետագայում կատարվող ախտորոշման միջև[16]։ Ծանր ուռուցքները կարող են առաջացնել որովայնային զանգվածներ, ավշային հանգույցների զանգվածներ և թոքամզում հեղուկ[20]։

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվարանի քաղցկեղը կախված է օվուլյացիայի քանակից։ Հղիություն չունենալը ռիսկի գործոն է ձվարանների քաղցկեղի համար, քանզի օվուլյացիան ճնշվում է հղիության ժամանակ։ Օվուլյացիայի ժամանակ բջիջները անընդհատ խթանվում են և շարունակվում են կիսվել ցիկլի շարունակվելու հետ մեկտեղ։ Հղիություն չտարած մարդկանց մոտ ռիսկը երկու անգամ շատ է, քան հղիություն ունեցածների մոտ։ Օվուլյացիոն շրջանի երկարացումը լինում է վաղ մենարխեի (առաջին դաշտան) և ուշ դաշտանադադարի պատճառով, որը նույնպես ռիսկի գործոն է[21][24][25]։ Ճարպակալումը և հորմոնների օգտագործումը նույնպես մեծացնում է ռիսկը[16]։

Ձվարանի քաղցկեղի ռիսկը ավելի քիչ է այն կանանց մոտ, ովքեր ունեցել են ավելի քիչ դաշտանային ցիկլեր կամ չեն ունեցել։ Ռիսկը ցածր է նաև կրծքով կերակրող, օրալ հակաբեղմնավորիչներ օգտագործող, մի քանի հղիություններ ունեցած, վաղ տարիքում հղիացած կանանց մոտ։ Կապված փողերով, հեռացված ձվարաններով կանանց մոտ ձվարանի քաղցկեղի զարգացման ռիսկը ավելի քիչ է[17]։ Տարիքը նույնպես կապ ունի[15][16]։

Անպտղության դեմ դեղորայքի օգտագործումը կարող է նպաստել ձվարանի սահմանային ուռուցքի առաջացմանը, բայց այդ երկուսի միջև եղած կապը վիճելի է և դժվար է ուսումնասիրել[18]։ Անպտղության դեմ դեղորայքները կարող են կապված լինել սահմանային ուռուցքի առաջացման մեծ ռիսկի հետ[20]։ Նրանք, ովքեր բուժվել են անպտղության դեմ, բայց չեն ունեցել հղիություններ, ավելի մեծ հավանականությամբ կառաջացնեն ձվարանի էպիթելային քաղցկեղ։ Այն մարդիկ ովքեր բուժվել են անպտղության դեմ և ունեցել են հղիություն, ունեն ձվարանի քաղցկեղի ցածր ռիսկ։ Այն կարող է կապված լինել հղիության ժամանակ ի հայտ եկող նախաքաղցկեղային բջիջների ի հայտ գալու հետ, սակայն պատճառը դեռ հստակ չէ[21]։ Ռիսկի գործոն կարող է լինել ինքնին անպտղությունը, այլ ոչ բուժումը[24]։

Հորմոնալ ախտահարումները, որոնցի են ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը և էնդոմետրիոզը կապված են ձվարանի քաղցկեղի հետ, բայց կապը դեռ հստակ հաստատված չէ[18]։ Հետդաշտանադադարային հորմոնային փոխարինող բուժումը էստրոգեններով մեծացնում է ձվարանի քաղցկեղի ռիսկը։ Դրանց միջև եղած կապը դեռ չի հաստատվել[21][26], սակայն Million Women հետազոտությունը գտել է որոշակի կապ։ Հետդաշտանադադարային հորմոնային փոխարինող բուժումը էստրոգեններով և պրոգեստերոնով կարող է մեծացնել ռիսկը 5 տարի օգտագործելու դեպքում, բայց այդ ռիսկը շատ արագ իջնում է օգտագործումը դադարեցնելուց հետո[24]։ Էստրոգենային բուժումը առանց պրոգեստինների մեծացնում է էնդոմետրոիդ և սերոզ ուռուցքների ռիսկը, բայց իջեցնում է լորձային ուռուցքների ռիսկը։ Էստրոգենների մեծ քանակները մեծացնում են ռիսկը[20]։ Էնդոմետրիոզը[24] և դաշտանային ցավերը նույնպես ռիսկի գործոն են։ Էնդոմետրիոզը կապված է լուսավոր բջջային և էնդոմետրոիդ ենթատեսակներ, ցածր աստիճանի սերոզ ուռուցքների հետ[20]։

Դաշտանադադարից առաջ ճարպակալումը կարող է մեծացնել ձվարանի քաղցկեղի ռիսկը, բայց ռիսկը բացակայում է դաշտանադադարից հետո։ Ռիսկը մեծ է այն մարդկանց մոտ ովքեր ունեն և ճարպակալում և ստանում են հորմոնային բուժում։ Որոշակի կապ առկա է բարձրահասակ մարդկանց մոտ[24]։

Ժառանգականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ ընտանիքի անդամներ, ովքեր ունեն կրծքագեղձի կամ ձվարանի քաղցկեղ

Հիվանդության ընտանեկան դեպքերի դեպքում կա քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ։ Ժառանգական ոչ պոլիպային հաստ աղու քաղցկեղի (Լինչի համախտանիշ), BRCA-1 և BRCA-2 մուտացիաներ ունեցող, ժառանգական խնդիրներ ունեցող մարդիկ ավելի մեծ ռիսկի տակ են։

Հիհմնական ժառանգական ռիսկի գործոնը BRCA1 կամ BRCA2 գեներում եղած մուտացիան է, որը առկա է ձվարանի քաղցկեղով մարդկանց 10%-ի մոտ։ Միայն մեկ ալելի մուտացիան մեծացնում է ռիսկը։ Գենը կարող է ժառանգվել մորից կամ հորից, բայց ունենում է տարբեր պենենտրանտություն[16][21]։ Այս գեներում եղած մուտացիան հաճախ բերում է կրծքագեղձի քաղցկեղի, սակայն նրանք պայմանավորում են նաև ձվարանի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկը, ինչը հատկապես մեծանում է 40-50 տարեկան մարդկանց մոտ։ Ցածրագույն նշված ռիսկը եղել է 30% և ամենաշատը նշվել է 60%[16][18][21]։ BRCA1 մուտացիաների դեպքում կա ձվարանի քաղցկեղի զարգացման 15–45% ռիսկ[20]։ BRCA2 մուտացիաները ավելի քիչ ռիսկային են, քան BRCA1 մուտացիաները, ռիսսկը կազմում է 10%-ից (ցածրագույն նշված ռիսկ) մինչև 40% (ամենամեծ նշված ռիսկ)[16][20]։ Միջինում BRCA-ասոցացված ձվարանի քաղցկեղը առաջանում է 15 տարի ավելի շուտ, քան սպորադիկ տեսակները, քանզի գենը ժառանգող մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման համար անհրաժեշտ է 1 մուտացիա, իսկ երկու նորմալ գեն ունեցող մարդկանց դեպքում անհրաժեշտ կլինի երկու մուտացիա[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 World Cancer Report 2014. World Health Organization. 2014. Chapter 5.12. ISBN 978-9283204299. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Ovarian Epithelial Cancer Treatment (PDQ®)». NCI. 2014 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ovarian Cancer Prevention (PDQ®)». NCI. 2013 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Ovarian Cancer Prevention (PDQ®)». NCI. 2014 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  5. 5,0 5,1 «What are the risk factors for ovarian cancer?». www.cancer.org. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  6. 6,0 6,1 «SEER Stat Fact Sheets: Ovary Cancer». NCI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  7. 7,0 7,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/S0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Seiden, Michael (2015). «Gynecologic Malignancies, Chapter 117». MGraw-Hill Medical. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  10. «Defining Cancer». National Cancer Institute. 2007 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  11. Ebell, MH; Culp, MB; Radke, TJ (2016 թ․ մարտ). «A Systematic Review of Symptoms for the Diagnosis of Ovarian Cancer». American Journal of Preventive Medicine. 50 (3): 384–94. doi:10.1016/j.amepre.2015.09.023. PMID 26541098.
  12. Ruddon, Raymond W. (2007). Cancer biology (4th ed.). Oxford: Oxford University Press. էջ 223. ISBN 9780195175431. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. Piek JM, van Diest PJ, Verheijen RH (2008). Ovarian carcinogenesis: an alternative hypothesis. Advances in Experimental Medicine and Biology. Vol. 622. էջեր 79–87. doi:10.1007/978-0-387-68969-2_7. ISBN 978-0-387-68966-1. PMID 18546620. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)Կաղապար:Closed access
  14. Grossman, David C.; Curry, Susan J.; Owens, Douglas K.; Barry, Michael J.; Davidson, Karina W.; Doubeni, Chyke A.; Epling, John W.; Kemper, Alex R.; Krist, Alex H.; Kurth, Ann E.; Landefeld, C. Seth; Mangione, Carol M.; Phipps, Maureen G.; Silverstein, Michael; Simon, Melissa A.; Tseng, Chien-Wen (2018 թ․ փետրվարի 13). «Screening for Ovarian Cancer». JAMA. 319 (6): 588–594. doi:10.1001/jama.2017.21926. PMID 29450531.
  15. 15,0 15,1 Gibson, Steven J.; Fleming, Gini F.; Temkin, Sarah M.; Chase, Dana M. (2016). «The Application and Outcome of Standard of Care Treatment in Elderly Women with Ovarian Cancer: A Literature Review over the Last 10 Years». Frontiers in Oncology. 6: 63. doi:10.3389/fonc.2016.00063. PMC 4805611. PMID 27047797.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 Seiden MV (2012). «Gynecologic Malignancies». In Longo DL, Kasper DL, Jameson JL, Fauci AS, Hauser SL, Loscalzo J (eds.). Harrison's Principles of Internal Medicine (18th ed.). McGraw-Hill. ISBN 978-0-07-174889-6.
  17. 17,0 17,1 17,2 «Ovarian Cancer, Inside Knowledge, Get the Facts about Gynecological Cancer» (PDF). Centers for Disease Control and Prevention. 2016 թ․ սեպտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին. Այս հոդվածը պարունակում է , աղբյուր՝ կայք կամ փաստաթուղթ՝ Centers for Disease Control and Prevention.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Jayson GC, Kohn EC, Kitchener HC, Ledermann JA (2014 թ․ հոկտեմբեր). «Ovarian cancer». Lancet. 384 (9951): 1376–88. doi:10.1016/S0140-6736(13)62146-7. PMID 24767708.
  19. «Ovarian cancer symptoms». www.cancerresearchuk.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 Gong TT, Wu QJ, Vogtmann E, Lin B, Wang YL (2013 թ․ հունիս). «Age at menarche and risk of ovarian cancer: a meta-analysis of epidemiological studies». International Journal of Cancer. 132 (12): 2894–2900. doi:10.1002/ijc.27952. PMC 3806278. PMID 23175139.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 Hoffman BL, Schorge JO, Schaffer JI, Halvorson LM, Bradshaw KD, Cunningham FG (2012). «Epithelial Ovarian Cancer». Williams Gynecology (2nd ed.). McGraw Hill Medical. էջեր 853–878. ISBN 978-0-07-171672-7.
  22. Desai A, Xu J, Aysola K, Qin Y, Okoli C, Hariprasad R, Chinemerem U, Gates C, Reddy A, Danner O, Franklin G, Ngozi A, Cantuaria G, Singh K, Grizzle W, Landen C, Partridge EE, Rice VM, Reddy ES, Rao VN (2014 թ․ ապրիլ). «Epithelial ovarian cancer: An overview». World Journal of Translational Medicine. 3 (1): 1–8. doi:10.5528/wjtm.v3.i1.1. PMC 4267287. PMID 25525571. S2CID 19391874.
  23. DeCherney A, Nathan L, Goodwin TM, Laufer N, Roman A (2012). «Pediatric and Adolescent Gynecology». Current Diagnosis & Treatment Obstetrics & Gynecology (11th ed.). ISBN 978-0071638562.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 «Ovarian cancer risks and causes». Cancer Research UK. 2014 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  25. Gong, Ting-Ting; Wu, Qi-Jun; Vogtmann, Emily; Lin, Bei; Wang, Yong-Lai (2013 թ․ հունիսի 15). «Age at menarche and risk of ovarian cancer: a meta-analysis of epidemiological studies». International Journal of Cancer. 132 (12): 2894–2900. doi:10.1002/ijc.27952. ISSN 0020-7136. PMC 3806278. PMID 23175139.
  26. Manson JE, Bassuk SS (2012). «The Menopause Transition and Postmenopausal Hormone Therapy». In Longo DL, Kasper DL, Jameson JL, Fauci AS, Hauser SL, Loscalzo J (eds.). Harrison's Principles of Internal Medicine (18th ed.). McGraw-Hill. ISBN 978-0-07-174889-6.