Էստրոգեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստրոգեններ, իգական սեռական հորմոններ, պատասխանատու են իգական սեռական համակարգի, երկրորդային սեռական հատկանիշների զարգացման, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիաների իրագործման համար: Էստրոգեններին կարող են պատկանել նաև բնական կամ սինթետիկ այն նյութերը, որոնք նմանակում են բնական իգական սեռական հորմոնների ազդեցությունները[1]: 17β-էստրադիոլը ամենաուժեղ և ամենատարածված ներսածին էստրոգենն է, որի նյութափախանակության որոշ արդյունքներ նույնպես օժտված են էստրոգենային ակտիվությամբ: Որոշ սինթետիկ էստրոգեններ բերանային եղանակով օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչներ, հետդաշտանադադարի շրջանում էստրոգենային փոխարինման թերապիայի, տրանսսեքսուալ կանանց հորմոնային փոխարինման թերապիայի ժամանակ:

Էստրոգեն անվանումը ծագել է հունական οἶστρος (oistros բառից) որը բառացի նշանակում է «ներշնչանք», սակայն փոխաբերական իմաստով նշանակում է սեքսուալ կիրք կամ ցանկություն[2] և -gen վերջածանցից, որը նշանակում է «արտադրող»:

Էստրոգենները սինթեզվում են բոլոր ողնաշարավորների[3], ինչպես նաև որոշ միջատների մոտ[4]: Սա փաստում է, որ էստրոգեններն էվոլյուցիոն առումով բավականին հին հորմոններ են:

Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը, էստադիոլը և էստրիոլը: Էստրոգենների մյուս տեսակը կոչվում է էստետրոլ և այն արտադրվում է հղիության ընթացքում: Տղամարդկանց օրգանիզմում, որտեղ էստրոգենների քանակը քիչ է, այս հորմոններն ունեն կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն[5][6]:

Բոլոր ստերոիդային հորմոնների նման, էստրոգենները հեշտությամբ անցնում են բջիջների թաղանթով: Բջիջների ներսում սրանք կապվում են էստրոգենային ներբջջային ընկալիչներին, որոնք էլ իրենց հերթին, խթանում են բազմաթիվ գեների էքսպրեսիան[7]: Ի հավելումն դրա, էստրոգենները կապվում և ակտիվացնում են արագ ազդանշանող թաղանթային էստրոգենային ընկալիչներին (օրինակ՝ G սպիտակուց-կախյալ էստրոգենային ընկալիչ 1 (GPER)[8][9][10]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերոիդային ծագման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսածին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը (E1), էստրադիոլը (E2) և էստրիոլը (E3): Էստրադիոլը գերակշռող է վերարտադրողական շրջանում՝ թե ակտիվության, թե քանակական տեսակետից: Դաշտանադադարի ժամանակ արյան մեջ գերակշռում է էստրոնը, իսկ հղիության ժամանակ հիմնական շրջանառվող էստրոգենը էստրիոլն է:

Էստրադիոլը համարվում է ամենահզոր էստրոգենը․ սրա ակտիվությունը 80 անգամ գերազանցում է էստրիոլի ակտիվությանը[11]: Այսպիսով, էստրադիոլը ամենակարևոր էստրոգենն է ոչ հղի կանանց համար առաջին դաշանի (մենարխե) և դաշտանադադարի միջև շրջանում: Սակայն հղիության ժամանակ մեծանում է էստրիոլի դերը, իսկ հետդաշտանադադարի ժամանակ էստրոնը դառնում է օրգանիզմի հիմնական էստրոգենը: Էստրոգենների մյուս տեսակը՝ էստետրոլը (E4) արտադրվում է միայն հղիության ժամանակ:

Էստրոգենների բոլոր տեսակները սինթեզվում են անդրոգեններից, հատկապես տեստոստերոնից և անդրոստենեդիոնից, արոմատազ ֆերմենտի ազդեցությամբ:

Կան նաև այլ ներսածին էստրոգեններ, որոնք մասնավորապես, չեն սինթեզվում արոմատազի մասնակցությամբ: Սրանցից են 27-հիդօքսիխոլեստերոլը, դեհիդրոեպիանդոստերոնը (ԴՀԵԱ), 7-օքսո-ԴՀԵԱ, 7α-հիդօքսի-ԴՀԵԱ, 16α-հիդօքսի-ԴՀԵԱ, 7β-հիդօքսիեպիանդոստերոնը, Δ4-անդրոստենեդիոնը, Δ5-անդրոստենեդիոլը, 3α-անդրոստենեդիոլը և 3β-անդրոստենեդիոլը, որոնք նույնպես ունեն կարևոր նշանակություն օրգանիզմի համար[12][13]:

Էստրոնի նյութափոխանակության որոշ արգասիքներ (2-հիդրօքսիէստրոն, 16-հիդրօքսիէստրոն) նույնպես համարվում են թույլ ակտիվությամբ էստրոգեններ:

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրադիոլը, էստրոնը և էստրիոլն օգտագործվում են որպես դեղամիջոցներ: էստետրոլը դեռ ուսումնասիրվում է այս տեսակետից և դեռևս ոչ մի երկրում թույլատրված չէ նրա օգտագործումը որպես դեղամիջոց [1]:

Սինթետիկ էստրոգենային էսթերների տարբեր տեսակներ (էստրադիոլ ցիպիոնատ, էստրադիոլ վալերատ, էստրադիոլ ացետատ, էստրադիոլ բենզոատ) օգտագործվում են կլինիկական բնագավառում: Վերոհիշյալ նյութերը հանդես են գալիս որպես էստրադիոլի նախադեղեր: Էստրոնի և էստրիոլի էսթերները նույնպես կիրառվում են կլինիկական բժշկությունում:

Էթինիլ էստրադիոլը էստրադիոլի ամենահզոր սինթետիկ համարժեքն է, որը լայնորեն կիրառվում է որպես հոմոնային հակաբեղմնավորիչ: Մեստրանոլը, մոքսեստրոլը և քուինեստրոլը էթինիլ էստրադիոլի տարատեսակներն են և նույնպես կիրառվում են կլինիկայում:

Կոնյուգացված ձիու էստրոգենները (օրինակ՝ պրեմարին), որոնք ստացվում են հղի զամբիկների մեզից, ներառում են նաև բնական ստերոիդային էստրոգեններ էքուիլին և էքուիլենին, ինչպես նաև էստրոն սուլֆատ (վերջինս ոչ ակտիվ է և ակտիվանում է էստրոնի ձևափոխման ժամանակ):

Տեստոստերոնը, որը նաև դեղամիջոց է, բարձր չափաքանակներով կարող է թողնել նշանակալի էստրոգենային ազդեցություն և առաջացնել գինեկոմաստիա: Սա հատուկ է նաև որոշ սինթետիկ անաբոլիկ ստերոիդներին:

ԴՀԵԱ-ն, որպես սննդային հավելում, առանց դեղատոմսի վաճառվում է դեղատներում:

Դաշտանային ցիկլի ընթացքում էստրադիոլի քանակական տատանումները

Ոչ ստերոիդային ծագման[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիէթիլստիլբեստրոլը ոչ ստերոիդային ծագման էստրոգեն է, որն այլևս չի օգտագործվում բժշկության մեջ: Այն մտնում է ստիլբեստրոլ խմբի մեջ: Կլինիկայում օգտագործվում են հետևյալ ստիլբեստրոլային էստրոգենները․ բենզեստորլ, դիենեստրոլ, դիենեստրոլ ացետատ, դիէթիլստիլբեստրոլ ացետատ, դիէթիլստիլբեստրոլ դիպրպիոնատ, ֆոսֆեստորլ, հեքսեստրոլ, մեթեստրոլ դիպրոպիոնատ:

Քլորոտրիանիսեն (Chlorotrianisene), մեթալլենէստրիլը և դոյսինոէստրոլը ոչ ստերոիդային էստրոգեններն են, որոնք կառուցվածքով տարբերվում են ստիլբեստրոլից և օգտագործվել են կլինիկայում:

Առանձնացվել են էստրոգենային ակտիվության օժտված բնական և սինթետիկ ծագման տարբեր նյութեր․[14]

Հակաէստրոգեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաէստրոգենները էստրոգենային ընկալիչների անտագոնիստներ են: Ընտրողական էստրոգենային ընկալիչների մոդուլյատորները (Selective estrogen receptor modulators) էստրոգենային ընկալիչների մասնակի ագոնիստներ են և ունեն էստրոգենային ու հակաէստրոգենային ազդեցություն հյուսվածքների վրա: Ընտրողական էստրոգենային ընկալիչների մոդուլյատորներներից են տամոքսիֆենը, կլոմիֆենը, ռալոքսիֆենը: Ֆուլվեստրանտը էստրոգենային ընկալիչների համար համարվում է լռակյաց անտագոնիստ:

Կենսասինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենների սինթեզի գծապատկեր

Կանանց օրգանիզմում էստրոգենները սինթեզվում են ձվարաններում, հղիության ընթացքում՝ ընկերքում: Ֆոլիկուլախթանիչ հորմոնը խթանում է ձվարանների ֆոլիկուլային բջիջների և դեղին մարմնի կողմից էստրոգենների արտադրությունը: Որոշակի քանակի էստրոգեններ են սինթեզվում նաև լյարդում, մակերիկամներում, կաթնագեղձում: Էստրոգենների այս երկրորդային աղբյուրները հատկապես կարևոր են նախադաշտանային շրջանի կանանց համար: Էստրոգեններ են սինթեզվում նաև ճարպային հյուսվածքում[15]:

Կանանց օրգանիզմում էստրոգենների սինթեզը սկսվում է ձվարանների theca interna բջիջներում՝ խոլեսթերինից անդրոստենեդիոնի սինթեզով: Անդրոստենեդիոնը թույլ անդրոգենային հատկությամբ նյութ է և շատ անդրոգենների, ինչպես նաև էստրոգենների համար համարվում է ելանյութ: Այս նյութն անցնում է ֆոլիկուլային (հատիկային) բջիջների հիմային թաղանթով դեպի ներս, որտեղ ձևափոխվում է էստրոնի կամ տեստոստերոնի, իսկ այնուհետև՝ էստրադիոլի: Անդրոստենեդիոնի ձևափոխումը տեստոստերոնի կատալիզվում է 17β-հիդօքսիստերոիդով (17β-HSD), մինչդեռ անդրոստենեդիոնի և տեստոստերոնի ձևափոխումը էստրոնի և էստրադիոլի կատալիզվում է հատիկային բջիջներում առկա արոմատազով: Դրան հակառակ, հատիկային բջիջներն աղքատ են 17α-հիդօքսիլազով և 17,20-լիազով: Theca բջիջներն ունեն այդ ֆերմենտից սակայն աղքատ են արոմատազով: Ուստի, թե հատիկային, թե theca բջիջները կարևոր են ձվարաններում էստրոգենների սինթեզի համար:

Էստրոգենների քանակը տատանվում է դաշտանային ցիկլի ընթացքում և առավելագույնի է հասնում ձվազատման փուլում, ձվազատումից անմիջապես առաջ:

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենների ֆունկցիաներն իրագործվում են էստոգենային ընկալիչներով: Վերջններս կորիզային ընկալիչներ են, որոնք կապվում են ԴՆԹ-ին և կարգավորում գեների էքսպրեսիան: Մյուս ստերոիդային հոմոների նման, էստրոգենները հեշտությամբ թափանցում են բջջաթաղանթով, կապվում և ակտիվացնում են ընկալչին: Էստրոգեն-ընկալիչ համալիրը կապվում է ԴՆԹ-ի յուրահատուկ հատվածին, որը կոչվում է հորմոնի պատասխանի տարր և ակտիվացնում թիրախային գենի տրանսկրիպցիան[16]: Այսպիսով, էստրոգենների ազդեցությունը պայմանավորված է յուրահատուկ էստրոգենային ընկալիչներով: Վերջիներս առկա են տարբեր օրգաններում՝ ձվարաներում, արգանդում, կաթնագեղձում: Հետդաշտանային շրջանում կանանց մոտ էստրոգենների նյութափոխանակային արդյունքները պայմանավորված են էստրոգենային ընկալիչների գենետիկական ձևափոխումներով[17]:

Էստրոգեններն առկա են թե արական, թե իգական օրգանիզմներում, չնայած առավել բարձր քանակներով լինում են վերարտադրողական շրջանում գտնվող կանանց օրգանիզմում: Սրանք խթանում են կանացի երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը, մասնակցում են էնդոմետրիումի հաստացմանը և դաշտանային ցիկլի այլ գործընթացներին: Տղամարդկանց օրգանիզմում էստրոգենները կարգավորում են վերարտադրողական որոշ ֆունկցիաներ, որոնք կարևոր են սպերմատոզոիդների զարգացման համար[18][19][20] և անհրաժեշտ են լիբիդոյի համար[21]: Ի հավելումն վերոնշվածին, կան տարատեսակ փոփոխություններ, որոնք հարուցվում են էստրոգեններով․

  • Կառուցվածքային փոփոխություններ
    • խթանում են կանացի երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը,
    • ուժեղացնում են նյութափոխանակությունը,
    • մեծացնում են ճարպի կուտակումը,
    • խթանում են էնդոմետրիումի աճը,
    • նպաստում են արգանդի աճին,
    • շատացնում են հեշտոցային արտադրությունը,
    • հաստացնում են հեշտոցի պատը,
    • ազդում են անոթների և մաշկի վրա,
    • նվազեցնում են ոսկրերի քայքայումն ու խթանում սրանց առաջացումը:
  • Սպիտակուցների սինթեզ
    • Մեծացնում են կապող սպիտակուցների լյարդային սինթեզը:
  • Արյան մակարդում
    • շատացնում են մակարդաման գործոններ 2-ի, 7-ի, 9-ի, 10-ի և պլազմինոգենի քանակն արյան մեջ,
    • նվազեցնում են հակաթրոմբին III-ի քանակը,
    • մեծացնում են թրոմբոցիտների ադհեզիան:
  • Ճարպեր
    • շատացնում են բարձր խտությամբ պրոտեինների, եռգլիցերիդների քանակը,
    • նվազեցնում են ցածր խտությամբ լիպոպրոտեինների քանակը:
  • Ջրաաղային հոմեստազ
    • նպաստում են աղերի և ջրի կուտակմանն օրգանզիմում,
    • շատացնում են կորտիզոլի, սեռական հորմոնենր կապող գլոբուլինի քանակը:
  • Մարսողական ուղի
    • թուլացնում են աղիների շարժումները,
    • շատացնում են խոլեստերինի քանակը լեղու մեջ:
  • Մելանին
  • Քաղցկեղ
    • օժանդակում են հորմոնազգայուն կանթագեղձի քաղցկեղի առաջացմանը:
  • Թոքեր
    • մասնակցում են ալվեոլների ֆունկցիաներին[22]:
  • Արգանդ
    • պրոգեստերոնի հետ էստրոգենները խթանում են և կարգավորում արգանդի պատի ձևավորումը, որն անհրաժեշտ է բեղմնավորված ձվաբջջի ամրացման համար,
    • կարգավորում են արգանդի ֆունկցիաները հղիության ընթացքում,
    • կարգավորում են արգանդի պատի օքսիտոցիանյին ընկալիչների ֆուկնցիաները:
  • Ձվազատում
    • Էստրոգենները հարուցում են լյուտեինացնող հորմոնի արտադրությունը, որն այնուհետև առաջացնում է ձվազատում:
  • Կտղուց, էստրուսային ցիկլ
    • խթանում են սեռացանկության և կտղուցի առաջացումը[23].[24], էգ կենդանիների մոտ առաջացնում են զուգավորմանը նպաստող դիրք[25]: Իգական սեռի կաթնասուն կենդանիների մոտ առանց էստրոգենների սեռացանկություն չի առաջանում:
  • Սեռական ցանկություն
    • սեռացանկությունը պայմանավորված է անդոգեններով, սակայն առանց էստրոգենների, այն չի կարող առաջանալ[26]: Միայն տեստոստերոնի առկայության դեպքում, երբ բացակայում են էստրոգենները, սեռացանկությունը նույնիսկ կարող է թուլանալ[27]: Կաթնասուն կենդանիների մոտ զուգավորման ցանկությունն առաջանում է էստրոգենների ազդեցությամբ:

Կրծքագեղձի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենները, աճի հորմոնի և աճի ինսուլինանման գործոն-1-ի հետ միասին, սեռահասունության շրջանում կարևոր դեր են խաղում կրծքագեղձի զարգացման, ինչպես նաև հղիության ժամանակ կրծքագեղձի զարգացման, կաթնարտադրման նախապատրաստման և կրծքով կերակրման հարցում[28][29]: Էստրոգենները պատասխանատու են կրծքագեղձի ծորանային համակարգի զարգացման, ճարպային հյուսվածքի և շարակցական հյուսվածքի աճի համար[30][30][31][31][32]: Էստրոգենները շատացնում են պրոգեստերոնային ընկալիչների քանակը կաթնագեղձում և նպաստում պրոլակտինի ազդմանը այդ նույն օրգանում, ինչը նույնպես կարևոր է կաթնագեղձի զարգացման համար[30][31][32][33][34][35][36]:

Անդրոգենների ազդեցությամբ կրծքագեղձում նվազում է էստրոգենային ընկալիչների քանակը, այդ պատճառով կրծքագեղձի վրա անդրոգենների ազդեցությունը հակառակ է ուղղված էստրոգենների ազդեցությանը[37][38]:

Սրտի հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, կանայք ավելի քիչ են տառապում սրտի հիվանդությամբ, քանի որ էստրոգենները կանխում են աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը[39], ինչպես նաև նվազեցնում են անոթների վնասման հավանականությունը[40]:

Իմունոլոգիական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգեններն ունեն հակաբարբոքային հատկություններ և օգնում են արյան նեյտրոֆիլների մոբիլիզացիային[40]:

Հոգեկան առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենները կարևոր դեր են խաղում կանանց հոգեկան առողջության պահպանման հարցում: Էստրոգենների պակասելը, քանակական կտրուկ տատանումները, կայուն ցածր մակարդակն ազդում են տրամադրության վրա: Էստրոգենների քանակի նորմալացումը ծննդաբերությունից հետո, դաշտանադադարից առաջ և հետո կարող են նվազեցնել հնարավոր ընկճախտի առաջացման դեպքերը[41][42]:

Առնետների վրա կատարված փորձերը վկայում են, որ նրանց մոտ նկատվող վարքագծային որոշ փոփոխություններ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) հնարավոր է կարգավորել արոմատազի ավելացման միջոցով, ինչը մեծացնում է էստրոգեննեի քանակը: Արոմատազի օգտագործումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, կարող է արդյունավետ լինել[43]:

Առնետների հիպոկամպում էստրոգենների տեղային ներարկումը թուլացնում է սերոտոնինի հետվերադարձը[44]:

Բուժական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրալ հակաբեղմնավորիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ արյան մեջ շրջանառվող էստրոգենները կարող են բացասական հետադարձ կապի միջոցով նվազեցնել ֆոլիկուլախթանիչ և լյուտեինացնող հորմոնների արտադրությունը, բերանով ընդունվող շատ հակաբեղմնավորիչներ պարունակում են սինթետիկ էստրոգեն: Նույնիսկ տղամարդկանց մոտ, հիմնական հորմոնը, որը ներգրավված է լյուտեինացնող հորմոնի ազդման հետադարձ կապի մեխանիզմում, հանդիսանում է էստրադիոլը, ոչ թե տեստոստերոնը[45][46]:

Հորմոնային փոխարինման թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենները և այլ հորմոններն օգտագործվում են հետդաշտանային շրջանում օստեոպորոզի և դաշտանադադարի այլ ախտանշանների (հեշտոցի չորություն, գլխապտույտ, հոգնածություն, գրգռվածություն և այլն) բուժման նպատակով: Այս հորմոնների կիրառման դեպքում ոսկրերի կոտրվածքների հավանականությունը նվազում է, դրա փոխարեն մեծանում է ոսկրերի խտությունը:

Մինչև կոնյուգացված ձիու էստրոգենների կողմնակի ազդեցությունների ուսումնասիրումը, ստանդարտ թերապիայի ժամանակ օգտագործվում էր դրանց (օրինակ՝ Պրեմարինի) 0,625 մգ/օր չափաքանակը: Հետագայում պարզվեց, որ կոնյուգացված ձիու էստրոգենների օգտագործման դեպքում էապես մեծանում է տարեց կանաց մոտ արյան մակարդման հավանականությունը: Այս հետազոտությունները կատարվել են Կանանց առողջության ինստիտուտի կողմից (Women's Health Initiative)[47]:

Հորմոնային փոխարինման թերապիան դրական է ազդում արյան խոլեստերինի քանակի վրա և կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություների առաջացման ռիսկը, սակայն այս հարցը դեռ քննարկվում է:

Էստրոգենների կողմնակի ազդեցությունների ուսումնասիրման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց ներմուծման եղանակները, քանի որ տարբեր եղանակներով օրգանիզմ անցնելու դեպքում նրանց ազդեցությունները նույնպես կարող են տարբեր լինել[48]:

Էստրոգենները կիրառվում են նաև հեշտոցային ատրոֆիայի բուժման, հիպոէստրոգենիզմի, կրտելու և այլ դեպքերում:

Կրծքագեղձի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի քաղցկեղի մոտավորապես 80% դեպքերում մեծ դեր է խաղում էստրոգենների քանակի ավելացումը: Սրանք հայտնի են հորմոնազգայուն կամ հորմոն-ընկալիչ-դրական քաղցկեղներ անվանումներով: Էստրոգենների արտադրության ճնշումը նմանատիպ հիվանդությունների բուժման միջոց է:

Հետազոտողները կարծում են, որ շամպինյոնն ունի հակաարոմատազ[49] և, հնարավոր է, հակաէստրոգենային ազդեցություն: 2009 թվականին հարավարևելյան Չինաստանում բնիկ 2,018 կանանց ուսումնասիրման ժամանակ պարզվեց, որ այն կանանց մոտ, ովքեր օրական օգտագործում են 10 գրամից ավել թարմ սունկ, կամ 4 գրամից ավել չորացված սունկ, 50%-ով նվազում է կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Չինացի այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են սունկ և կանաչ թեյ, նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերի նվազում շուրջ 90%-ով[50]: Հարկ է նշել, որ հետազոտությունը ընդգրկում է ոչ մեծ թվով կանանց, ինչպես նաև դրանք կատարվել են միայն Չինաստանում:

Հորմոն-ընկալիչ-դրական քաղցկեղների բուժման ընթացքում օգտագործում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք ճնշում են էստրոգենների արտադրությունը կամ խանգարում դրանց ազդեցությունը[51]: Այս թերապիան կոչվում է հորմոնային թերապիա կամ հակաէստրոգենային թերապիա (չպետք է շփոթել հորոմային փոխարինման թերապիայի հետ): Որոշ սննդամթերքներ (օրինակ՝ սոյան) նույնպես կարող են ճնշել էստրոգենների պրոլիֆերատիվ ազդեցությունները և օգտագործվում են հորմոնային թերապիայի ժամանակ[52]:

Շագանակագեղձի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում էստրոգեններն օգտագործվում են տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում[53]:

Այլ ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենները կարող են նպաստել վերքերի լավացմանը[54]:

Ժամանակին էստրոգեններն օգտագործվել են բարձրահասակ աղջիկների մոտ աճը նվազեցնելու համար[55]: Վերջին ժամանակներս էստրոգեններով աճի ճնշումը կիրառվել է խիստ վիճաբանական Աշլի բուժման (Ashley Treatment) ժամանակ՝ զարգացման հաշմանդամություն ունեցող աղջիկներին հասուն աճի հասնելուն խանգարելու նպատակով[56]:

Էստրոգենները հետազոտական նպատակներով կիրառվում են նաև կանանց նյարդային բուլեմիայի բուժման ընթացքում, որպես կոգնիտիվ-վարքային թերապիայի մի բաղադրիչ, ինչը ստանդարտ գործընթաց է բուլեմիայի բուժման ժամանակ[57]:

Կան տվյալներ, որ էստրոգենները կարող են օգտագործվել նաև լյարդի վասվածքների բուժման ժամանակ[58]:

Առողջական ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենների բարձր մակարդակը կարող է հանդիսանալ արտածին էստրոգենների կամ էստրոգենանման նյութերի ներմուծման, կամ էլ ֆիզիոլոգիական գործընթացների արդյունք (օրինակ՝ հղիություն): Այս դեպքերում մեծանում է նաև թրոմբոզների առաջացման ռիսկը[59]:

Կան տվյալներ, որ հետդաշտանային շրջանում 50 տարեկանից բարձր այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են 0,625 մգ Պրեմարին կոնյուգացված ձիու էստրոգեն, մեծանում է ինֆարկտի և երակների թրոմբոզի առաջացման հավանականությունը, 65 և ավել տարիքի կանանց մոտ՝ ձեռքբերովի մտավոր հետամնացության առացաջման ռիսկը: Հետազոտությունները վկայում են, որ հետդաշտանային շրջանում այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են PremPro, մեծանում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, կրծքագեղձի քաղցկեղի, թոքային էմբոլիայի առաջացման հավանականությունը[60][61][62]:

ԱՄՆ-ում միայն էստրոգեն պարունակող արտադրանքի պիտակավորումը ներառում է զգուշացում այն մասին, որ ոչ այլընտրանքային էստրոգենային (առանց պրոգեստագենի) թերապիան մեծացնում է արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այդ տեսակետից 2003 թվականից էստրոգեն կամ էստրոգեն և պրոգեստին պարունակող դեղամիջոցների պիտակներ վրա կատարվել են համապատասխան նշումներ, որտեղ նշվում է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկների մասին:

Կոսմետիկ միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի որոշ շամպուններ պարունակում են էստրոգեններ և պլացենտայի մզվածքներ, մյուսներն ունեն ֆիտոէստրոգեններ: 1998 թվականին չորս աֆրոամերիկացի դեռահաս աղջիկների մոտ նման շամպուն օգտագործելու արդյունքում առաջացավ կրծքագեղձի մեծացում[63]: 1993 թվականին Դեղամիջոցների դաշնային գործակալությունը որոշեց, որ ազատ և առանց դեղատոմսի վաճառքի ու հորմոն պարունակող ոչ բոլոր դեղամիջոցներն են անվտանգ և կան կեղծումներ: Նույնիսկ կա ընդունված կարգ, որ եթե կոսմետիկական միջոցները պարունակում են բնական հորմոններ, ապա դրանք համարվում են դեղամիջոցներ[64]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ադոլֆ Բուտենանդտն ու Էդվարդ Ալբերտ Դոիսը անկախ իրարից առանձնացրեցին և որոշեցին էստրոգենի կառուցվածքը[65]: Այնուհետև այս հորմոնների ուսումնասիրման դեպքերն ավելացան:

Առաջին բերանային արդյունավետ էստրոգեն Էմմենինը (Emmenin) ստացվեց հղիության վերջին շրջանում գտնվող կանադացի կնոջ մեզից 1930 թվականին Կոլլիպի (Collip) և Այերստի (Ayerst) լաբորատորիայում: Էստրոգենները ջրալույծ չեն և չեն կարող ընդունվել բերանով, սակայն մեզը պարունակում է էստրիոլ գլյուկուրոնիդ, ինչը ջրալույծ է և ակտիվանում է օրգանիզմում հիդրոլիզից հետո:

Հետազոտողները փորձեցին գտնել էստրոգենների ստացման այլ աղբյուրներ՝ կապված նրանց կիրառման դեպքերի շատացման հետ: Այդ ժամանակ գերմանական դեղաբանական ընկերություններից մեկը ստեղծեց Էմմենինին համարժեք արտադրանք, որն օգտագործվեց կլիմաքսի շրջանում գտնվող կանանց բուժման համար:

1938 թվականին բրիտանացի գիտնականները ստեղծեցին նոր ոչ ստերոիդային էստրոգեն դիէթիլստիլբեստրոլ, որն ավելի էժան էր և առավել հզոր, քան նախկին էստրոգենները: Միայն 1941 թվականին էստրոգենային թերապիան վերջնականապես թույլատրվեց Սննդի և դեղամիջոցների գործակալության կողմից դաշտանադադարի ժամանակ նկատվող փոփոխությունների բուժման համար[66]:

Արտաքին միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրոգենները մտնում են ներզատիչ-քայքայիչ միացությունների (endocrine-disrupting compounds) խմբի մեջ, քանի որ ունեն մեծ ակտիվություն: Երբ հորմոններն անցնում են արտաքին միջավայր, դրանք կարող են ազդել հատկապես արու առանձնյակների վերարտադրողական ֆունկցիաների վրա[67]: Ընտանի կենդանիներից արտազատվող էստրոգենը կարող է անցնել ջրի մեջ և այլ օրգանիզմներ[68]: Սա կարող է ազդել օրինակ արու սեռի ձկների էստրոգենային մակարդակի վրա և առաջ բերել վերարտադրողական խանգարումներ[69][70]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «estrogen (CHEBI:50114)»։ ChEBI։ Վերցված է հուլիսի 15, 2015 
  2. «Greek Word Study Tool: oistros»։ Perseus Digital Library։ Վերցված է 2011-12-28 
  3. «Biochemistry of aromatase: significance to female reproductive physiology»։ Cancer Res. 42 (8 Suppl): 3342s–3344s։ August 1982։ PMID 7083198 
  4. «Estrogens in insects»։ Cellular and Molecular Life Sciences 40 (9): 942–944։ September 2005։ doi:10.1007/BF01946450 
  5. «Androgen production in women»։ Fertility and Sterility։ 77 Suppl 4: S3–5։ 2002։ doi:10.1016/S0015-0282(02)02985-0։ PMID 12007895 
  6. «Estrogens and health in males»։ Molecular and Cellular Endocrinology 178 (1-2): 51–5։ 2001։ doi:10.1016/S0303-7207(01)00420-8։ PMID 11403894 
  7. Endocrinology: an integrated approach. Oxford: BIOS: Taylor & Francis. 2001. ISBN 1-85996-252-1. http://www.ncbi.nlm.nih.gov/books/bv.fcgi?call=bv.View..ShowTOC&rid=endocrin.TOC&depth=10. 
  8. «Membrane estrogen receptors - is it an alternative way of estrogen action?»։ J. Physiol. Pharmacol. 64 (2): 129–42։ April 2013։ PMID 23756388 
  9. «Membrane estrogen receptor regulation of hypothalamic function»։ Neuroendocrinology 96 (2): 103–10։ 2012։ doi:10.1159/000338400։ PMC 3496782։ PMID 22538318 
  10. «GPR30: A G protein-coupled receptor for estrogen»։ Mol. Cell. Endocrinol.։ 265–266: 138–42։ 2007։ doi:10.1016/j.mce.2006.12.010։ PMC 1847610։ PMID 17222505 
  11. «Bioidentical hormone therapy»։ Mayo Clin. Proc. 86 (7): 673–80, quiz 680։ 2011։ doi:10.4065/mcp.2010.0714։ PMC 3127562։ PMID 21531972 
  12. «What are the physiological estrogens?»։ Steroids 78 (3): 337–40։ 2013։ doi:10.1016/j.steroids.2012.12.011։ PMID 23313336 
  13. «DHEA metabolites activate estrogen receptors alpha and beta»։ Steroids 78 (1): 15–25։ 2013։ doi:10.1016/j.steroids.2012.10.002։ PMC 3529809։ PMID 23123738 
  14. «Structure-activity relationships for a large diverse set of natural, synthetic, and environmental estrogens»։ Chem. Res. Toxicol. 14 (3): 280–94։ 2001։ doi:10.1021/tx000208y։ PMID 11258977 
  15. «Estrogen production and action»։ J. Am. Acad. Dermatol. 45 (3 Suppl): S116–24։ September 2001։ doi:10.1067/mjd.2001.117432։ PMID 11511861 
  16. «Discovery of estrogen receptor alpha target genes and response elements in breast tumor cells»։ Genome Biol. 5 (9): R66։ 2004։ doi:10.1186/gb-2004-5-9-r66։ PMC 522873։ PMID 15345050 
  17. «Effect of estrogen receptor β A1730G polymorphism on ABCA1 gene expression response to postmenopausal hormone replacement therapy»։ Genet Test Mol Biomarkers 15 (1-2): 11–5։ 2011։ doi:10.1089/gtmb.2010.0106։ PMID 21117950 
  18. «Science News Online (12/6/97): Estrogen's Emerging Manly Alter Ego»։ Science News։ դեկտեմբերի 6, 1997։ Վերցված է 2008-03-04 
  19. «A role for estrogens in the male reproductive system»։ Nature 390 (6659): 447–8։ 1997։ doi:10.1038/37352։ PMID 9393999 
  20. «Science Blog – Estrogen Linked To Sperm Count, Male Fertility»։ Science Blog։ Վերցված է 2008-03-04 
  21. «Estrogen deficiency leads to apoptosis in dopaminergic neurons in the medial preoptic area and arcuate nucleus of male mice»։ Mol. Cell. Neurosci. 27 (4): 466–76։ 2004։ doi:10.1016/j.mcn.2004.04.012։ PMID 15555924 
  22. «Estrogen regulates pulmonary alveolar formation, loss, and regeneration in mice»։ Am. J. Physiol. Lung Cell Mol. Physiol. 287 (6): L1154–9։ December 2004։ doi:10.1152/ajplung.00228.2004։ PMID 15298854 
  23. «Membrane-initiated estradiol signaling induces spinogenesis required for female sexual receptivity»։ J Neurosci. 31 (48): 17583–17589։ November 2011։ doi:10.1523/JNEUROSCI.3030-11.2011։ PMID 22131419 
  24. «Mapping of neural and signal transduction pathways for lordosis in the search for estrogen actions on the central nervous system»։ Behav. Brain Res. 92 (2): 169–180։ May 1998։ doi:10.1016/S0166-4328(97)00189-7։ PMID 9638959 
  25. «Roles for oestrogen receptor β in adult brain function»։ J Neuroendocrinol. 24 (1): 160–173։ January 2012։ doi:10.1111/j.1365-2826.2011.02206.x։ PMC 3348521։ PMID 21851428 
  26. «Combined esterified estrogens and methyltestosterone versus esterified estrogens alone in the treatment of loss of sexual interest in surgically menopausal women»։ Menopause 12 (4): 359–60։ 2005։ doi:10.1097/01.GME.0000153933.50860.FD։ PMID 16037752 
  27. «Sexual desire, sexual arousal and hormonal differences in premenopausal US and Dutch women with and without low sexual desire»։ Horm Behav. 59 (5): 772–779։ May 2011։ doi:10.1016/j.yhbeh.2011.03.013։ PMID 21514299 
  28. «Hormone action in the mammary gland»։ Cold Spring Harb Perspect Biol 2 (12): a003178։ 2010։ doi:10.1101/cshperspect.a003178։ PMC 2982168։ PMID 20739412 
  29. «Role of IGF-I in normal mammary development»։ Breast Cancer Res. Treat. 47 (3): 201–8։ 1998։ doi:10.1023/a:1005998832636։ PMID 9516076 
  30. 30,0 30,1 30,2 Johnson, Leonard R. (2003). Essential Medical Physiology. Academic Press. էջեր 770. ISBN 978-0-12-387584-6. https://books.google.am/books?id=j9e-tkdHeUoC&pg=PA770. 
  31. 31,0 31,1 31,2 Norman, Anthony W.; Henry, Helen L. (հուլիսի 30, 2014). Hormones. Academic Press. էջեր 311. ISBN 978-0-08-091906-5. https://books.google.am/books?id=_renonjXq68C&pg=PA311. 
  32. 32,0 32,1 Coad, Jane; Dunstall, Melvyn (2011). Anatomy and Physiology for Midwives,with Pageburst online access,3: Anatomy and Physiology for Midwives. Elsevier Health Sciences. էջեր 413. ISBN 0-7020-3489-4. https://books.google.am/books?id=OmSKoYD-iW0C&pg=PA413. 
  33. Haslam, Sandra Z.; Osuch, Janet R. (հունվարի 1, 2006). Hormones and Breast Cancer in Post-Menopausal Women. IOS Press. էջեր 69. ISBN 978-1-58603-653-9. https://books.google.am/books?id=wGaKtDw50K0C&pg=PA69. 
  34. Silbernagl, Stefan; Despopoulos, Agamemnon (հունվարի 1, 2011). Color Atlas of Physiology. Thieme. էջեր 305–. ISBN 978-3-13-149521-1. https://books.google.am/books?id=WyuCGhv4kvwC&pg=PA305. 
  35. Fadem, Barbara (2007). High-yield Comprehensive USMLE Step 1 Review. Lippincott Williams & Wilkins. էջեր 445–. ISBN 978-0-7817-7427-7. https://books.google.am/books?id=d-MxROzDPgcC&pg=PA445. 
  36. Blackburn, Susan (ապրիլի 14, 2014). Maternal, Fetal, & Neonatal Physiology. Elsevier Health Sciences. էջեր 146–. ISBN 978-0-323-29296-2. https://books.google.am/books?id=RNLsAwAAQBAJ&pg=PA146. 
  37. Strauss, Jerome F.; Barbieri, Robert L. (սեպտեմբերի 13, 2013). Yen and Jaffe's Reproductive Endocrinology. Elsevier Health Sciences. էջեր 236–. ISBN 978-1-4557-2758-2. https://books.google.am/books?id=KZ95AAAAQBAJ&pg=PA236. 
  38. Wilson, Christopher B.; Nizet, Victor; Maldonado, Yvonne; Remington, Jack S.; Klein, Jerome O. (փետրվարի 24, 2015). Remington and Klein's Infectious Diseases of the Fetus and Newborn Infant. Elsevier Health Sciences. էջեր 190–. ISBN 978-0-323-24147-2. https://books.google.am/books?id=VuZ1BwAAQBAJ&pg=PA190. 
  39. «Oestrogens and the heart»։ Therapie 54 (3): 381–5։ 1999։ PMID 10500455 
  40. 40,0 40,1 «Activation of the annexin A1 pathway underlies the protective effects exerted by estrogen in polymorphonuclear leukocytes»։ Arterioscler. Thromb. Vasc. Biol. 31 (11): 2749–59։ November 2011։ doi:10.1161/ATVBAHA.111.235176։ PMC 3357483։ PMID 21836070 
  41. «Estrogen-related mood disorders: reproductive life cycle factors»։ Advances in Nursing Science 28 (4): 364–75։ 2005։ doi:10.1097/00012272-200510000-00008։ PMID 16292022 
  42. «The effects of estradiol on central serotonergic systems and its relationship to mood in women»։ Biol Res Nurs 9 (2): 147–60։ October 2007։ doi:10.1177/1099800407305600։ PMID 17909167 
  43. «Estrogen deficient male mice develop compulsive behavior»։ Biol. Psychiatry 61 (3): 359–66։ February 2007։ doi:10.1016/j.biopsych.2006.01.012։ PMID 16566897 
  44. «Comparison of the effects of estradiol and progesterone on serotonergic function»։ Biol. Psychiatry 71 (7): 633–41։ April 2012։ doi:10.1016/j.biopsych.2011.11.023։ PMC 3307822։ PMID 22225849 
  45. «Proluton Depot 250 mg»։ PharmaOffshore.com։ Pharma Offshore։ Վերցված է հուլիսի 15, 2015 
  46. «Heal Yourself At Home»։ Heal Yourself At Home։ Վերցված է հուլիսի 15, 2015 
  47. «NIH – Menopausal Hormone Therapy Information»։ National Institutes of Health։ օգոստոսի 27, 2007։ Վերցված է 2008-03-04 
  48. «Effects of transdermal estrogen replacement therapy on cardiovascular risk factors»։ Treat Endocrinol 5 (1): 37–51։ 2006։ doi:10.2165/00024677-200605010-00005։ PMID 16396517 
  49. «Binding characteristics of aromatase inhibitors and phytoestrogens to human aromatase»։ J. Steroid Biochem. Mol. Biol. 61 (3-6): 107–15։ 1997։ doi:10.1016/S0960-0760(97)80001-5։ PMID 9365179 
  50. «Dietary intakes of mushrooms and green tea combine to reduce the risk of breast cancer in Chinese women»։ Int. J. Cancer 124 (6): 1404–8։ March 2009։ doi:10.1002/ijc.24047։ PMID 19048616 
  51. «Hormonal Therapy»։ breastcancer.org։ հուլիսի 26, 2007։ Վերցված է 2008-03-04 
  52. «Hormonal effects of soy in premenopausal women and men»։ J. Nutr. 132 (3): 570S–573S։ 2002։ PMID 11880595 
  53. «The evolving role of estrogen therapy in prostate cancer»։ Clin Genitourinary Cancer 1 (2): 81–9։ 2002։ doi:10.3816/CGC.2002.n.009։ PMID 15046698 
  54. «Sex Hormones and Wound Healing»։ Wounds 18 (1): 8–18։ 2006 
  55. «Tall girls: the social shaping of a medical therapy»։ Arch Pediatr Adolesc Med 160 (10): 1077–8։ 2006։ doi:10.1001/archpedi.160.10.1035։ PMID 17018462 
  56. «Attenuating growth in children with profound developmental disability: a new approach to an old dilemma»։ Arch Pediatr Adolesc Med 160 (10): 1013–7։ 2006։ doi:10.1001/archpedi.160.10.1013։ PMID 17018459 
  57. «Bulimia May Result from Hormonal Imbalance»։ Karolinska Institutet։ հունվարի 9, 2007։ Վերցված է 2008-03-04 
  58. «G protein-coupled receptor 30-dependent protein kinase A pathway is critical in nongenomic effects of estrogen in attenuating liver injury after trauma-hemorrhage»։ Am. J. Pathol. 170 (4): 1210–8։ 2007։ doi:10.2353/ajpath.2007.060883։ PMC 1829455։ PMID 17392161 
  59. «4». Robbins basic pathology (8th տպ.). Saunders/Elsevier. 2007. ISBN 1-4160-2973-7. 
  60. FDA (հունվարի 8, 2003)։ «FDA Approves New Labels for Estrogen and Estrogen with Progestin Therapies for Postmenopausal Women Following Review of Women's Health Initiative Data»։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 21, 2007-ին։ Վերցված է 2006-10-26 
  61. «F.D.A. Orders Warning on All Estrogen Labels»։ The New York Times։ 2003-01-09։ Վերցված է 2006-10-26 
  62. NLM (2006-04-01)։ «IMPORTANT WARNING»։ Drug Information: Estrogen։ MedlinePlus։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-10-09-ին։ Վերցված է 2006-10-26 
  63. «Preschool Puberty, and a Search for the Causes»։ Նյու Յորք Թայմս։ 2006-10-17։ Վերցված է 2008-06-04 
  64. FDA (February 1995)։ «Products containing estrogenic hormones, placental extract or vitamins»։ Guide to Inspections of Cosmetic Product Manufacturers։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 14, 2007-ին։ Վերցված է 2006-10-24 
  65. «One hundred years of hormones»։ EMBO Reports 6 (6): 490–6։ 2005։ doi:10.1038/sj.embor.7400444։ PMC 1369102։ PMID 15940278 
  66. Rothenberg, Carla J. (ապրիլի 25, 2005)։ «The Rise and Fall of Estrogen Therapy: The History of HRT» (PDF)։ Վերցված է 2006-10-27 
  67. «Analysis of steroidal estrogen residues in food and environmental samples»։ International Journal of Environmental Analytical Chemistry 88 (1): 1–25։ 2008։ doi:10.1080/03067310701597293 
  68. «Are Oral Contraceptives a Significant Contributor to the Estrogenicity of Drinking Water?»։ Environ Sci Technol 45 (1): 51–60։ October 2011։ doi:10.1021/es1014482։ PMID 20977246։ lay summaryChemical & Engineering News 
  69. «Assessing the sensitivity of different life stages for sexual disruption in roach (Rutilus rutilus) exposed to effluents from wastewater treatment works»։ Environ. Health Perspect. 113 (10): 1299–307։ October 2005։ doi:10.1289/ehp.7921։ PMC 1281270։ PMID 16203238 
  70. «Predicted exposures to steroid estrogens in U.K. rivers correlate with widespread sexual disruption in wild fish populations»։ Environ. Health Perspect.։ 114 Suppl 1 (Suppl 1): 32–9։ April 2006։ doi:10.1289/ehp.8050։ PMC 1874167։ PMID 16818244 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]