Jump to content

Կորտիզոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորտիզոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂₁H₃₀O₅
Մոլային զանգված6,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան214 °C[2] և 212,5 °C[2] °C
Դասակարգում
CAS համար50-23-7
PubChem5754
EINECS համար200-020-1
SMILESCC12CCC(=O)C=C1CCC3C2C(CC4(C3CCC4(C(=O)CO)O)C)O
ЕС200-020-1
ChEBI5551
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կորտիզոլ, ստերոիդային բնույթի գլյուկոկորտիկոիդների դասին պատկանող հորմոն, բժշկության մեջ օգտագործվում է հիդրոկորտիզոն անվանումով։ Մարդու օրգանիզմում կորտիզոլը արտադրվում է մակերիկամների կեղևային շերտի կողմից[3]։ Կորտիզոլը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիաները ստրեսային իրավիճակներում և գլյուկոզի ցածր մակարդակների դեպքում։ Նրա ազդեցությամբ արյան մեջ բարձրանում է գլյուկոզի մակարդակը գլիկոգենեզի միջոցով, ճնշում է իմունային համակարգը և ակտիվացնում է ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի նյութափոխանակությունը[4]։ Կորտիզոլը ճնշող ազդեցություն ունի նաև ոսկրերի ձևավորման և նորացման վրա[3]։

Ազդեցությունը նյութափոխանակության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիզոլը հիմնականում խթանում է գլիկոգենեզը (գլյուկոզայի առաջացում) և ակտիվացնում է հակասթրեսային պաշտպանության մեխանիզմները։ Կորտիզոլը մեծ ազդեցություն ունի լյարդում և մկաններում գլյուկոզի նյութափոխանակության վրա։ Հանդիսանալով ստրեսային իրավիճակների հորմոն՝ այն մոբիլիզացնում է օրգանիզմի հնարավորությունները, սակայն նրա մակարդակի երկարատև բարձրացումը օրգանիզմի վրա ունենում է ճնշող ազդեցություն։

Կորտիզոլի կենսասինթեզը

Կորտիզոլի սինթեզի աղբյուրը օրգանիզմում հանդիսանում է խոլեստերոլը։ Կորտիզոլի սինթեզը բարդ բազմաստիճան պրոցես է, որի սկիզբը հանդիսանում է ենթատեսաթմբի կողմից ռիլիզինգ-գործոնի արտադրությունը. վերջինիս ազդեցության տակ մակուղեղում արտադրվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ) և նրա ազդեցությամբ տեղի է ունենում կորտիզոլի սեկրեցիան մակերիկամների կեղևային շերտի բջիջներից դեպի միջբջջային տարածություն[5]։

Պարունակությունը արյան պլազմայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիզոլի արտադրության համար բնորոշ է օրական ռիթմ. ամենամեծ քանակությունը արյան պլազմայում դիտվում է առավոտյան ժամերին, իսկ նվազագույն քանակությունը՝ երեկոյան ժամերին։ Արյան պլազմայի մեջ կորտիզոլի որոշման ժամանակ պետք է հաշվի առնել օրվա ժամը և այլ գործոններ. օրինակ հղիության ժամանակ արյան պլազմայի մեջ կորտիզոլի քանակությունը բարձրանում է՝ կախված հղիության ժամկետից[6]։

Արյան պլազմայում ազատ կորտիզոլի քանակությունները
Ժամանակ Ստորին սահման Վերին սահման Չափման միավոր
09: 00 140[7] 700[7] նմոլ/լ
5[8] 25[8] μգ/դլ
0: 00 80[7] 350[7] նմոլ/լ
2.9[8] 13[8] μգ/դլ

Մոլային զանգվածը ընդունել 362.460 գ/մոլ, փոխակերպման գործակիցը µգ/դլ-ից նմոլ/լ մոտավորապես 27.6 է; օրինակ, 10 µգ/դլ մոտ 276 նմոլ/լ է.

Գերարտադրություն և թերարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջության որոշ խանգարումներ պայմանավորված են կորտիզոլի անոմալ արտադրության հետ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 50-23-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  3. 3,0 3,1 Chyun YS, Kream BE, Raisz LG (1984 թ․ փետրվար). «Cortisol decreases bone formation by inhibiting periosteal cell proliferation». Endocrinology. 114 (2): 477–80. doi:10.1210/endo-114-2-477. PMID 6690287.
  4. Hoehn K, Marieb EN (2010). San Francisco: Benjamin Cummings. ISBN 978-0-321-60261-9. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «You & Your Hormones: Cortisol». the Society for Endocrinology (Last updated) :. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Mescher EJ, Platzker AC, Ballard PL, Kitterman JA, Clements JA, Tooley WH (1975 թ․ դեկտեմբեր). «Ontogeny of tracheal fluid, pulmonary surfactant, and plasma corticoids in the fetal lamb». Journal of Applied Physiology. 39 (6): 1017–21. doi:10.1152/jappl.1975.39.6.1017. PMID 2573.
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://web.archive.org/web/20100720014644/http://www.goodhope.org.uk/Departments/pathweb/refranges.htm Biochemistry Reference Ranges at Good Hope Hospital Retrieved 8 November 2009b|date=November 2012
  8. 8,0 8,1 8,2 8,3 Derived from molar values using molar mass of 362 g/mol
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորտիզոլ» հոդվածին։