Անոթաակտիվ աղիքային պեպտիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անոթաակտիվ աղիքային պեպտիդ (ԱԱՊ), 28 ամինաթթվային մնացորդներից կազմված նեյրոպեպտիդային հորմոն։ Կառուցվածքով նման է սեկրետինին։ Արյան մեջ այս հորմոնի քանակը շատ քիչ է և գրեթե չի փոխվում սնունդ ընդունելուց հետո։ Կիսատրոհման պարբերությունը 1 րոպե է։ Պատկանում է սեկրետինի ընտանիքի հորմոններին։ Ազդում է G-սպիտակուցի միջոցով[1]:

Հորմոնը հիմնականւոմ արտադրվում է աղիների, ենթաստամոքսային գեղձի, հիպոթալամուսի կողմից[2][3]:

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնը շատ ուժեղ ձևով խթանում է աղիների արյունամատակարարումը և դրանց հարթ մկանների գործունեությունը։ Այս հորմոնը, միաժամանակ, արգելակում է ստամոքսի վերադիր բջիջների կողմից սինթեզվող աղաթթվի արտադրությունը և խթանում ստամոքսի գլխավոր բջիջների կողմից սինթեզվող պեպսինոգենի հյութազատումը[4][5]:

Հորմոնն ուժեղացնում է սրտի կծկման ուժը, լայնացնում է անոթները, նվազեցնում է արյան ճնշումը, արագացնում է գլիկոգենոլիզը, թուլացնում է բրոնխների, ստամոքսի, լեղապարկի հարթ մկանները[6]:

Հորմոնը հայտնաբերվել է նաև ուղեղում ու վեգետատիվ նյարդային համակարգի որոշ նեյրոններում։ Այն կարգավորում է պրոլակտինի արտադրությունը՝ խթանելով այն[7]:

ԱԱՊ-ն խթանում է հեշտոցային գեղձերի կոմղից արտադրությունը[8]:

ԱԱՊ-ն հայտնաբերվել է նաև սրտում։ Այն լայնացնում է սրտի պսակաձև անոթները[9]:

Հանդիսանում է սփռուն ներզատական համակարգի հորմոններից մեկը։ Պատկանում է էնտերինային հորմոնների շարքին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Umetsu Y, Tenno T, Goda N, Shirakawa M, Ikegami T, Hiroaki H (May 2011)։ «Structural difference of vasoactive intestinal peptide in two distinct membrane-mimicking environments»։ Biochimica Et Biophysica Acta 1814 (5): 724–30։ PMID 21439408։ doi:10.1016/j.bbapap.2011.03.009 
  2. Fahrenkrug J, Emson PC (September 1982)։ «Vasoactive intestinal polypeptide: functional aspects»։ British Medical Bulletin 38 (3): 265–70։ PMID 6129023 
  3. Said SI (April 1986)։ «Vasoactive intestinal peptide»։ Journal of Endocrinological Investigation 9 (2): 191–200։ PMID 2872248։ doi:10.1007/bf03348097 
  4. «Vasoactive intestinal polypeptide»։ General Practice Notebook։ Վերցված է 2009-02-06 
  5. Sanders MJ, Amirian DA, Ayalon A, Soll AH (November 1983)։ «Regulation of pepsinogen release from canine chief cells in primary monolayer culture»։ The American Journal of Physiology 245 (5 Pt 1): G641–6։ PMID 6195927 
  6. Linder S, Barkhem T, Norberg A և այլք: (January 1987)։ «Structure and expression of the gene encoding the vasoactive intestinal peptide precursor»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 84 (2): 605–9։ PMC 304259։ PMID 3025882։ doi:10.1073/pnas.84.2.605 
  7. Kulick RS, Chaiseha Y, Kang SW, Rozenboim I, El Halawani ME (July 2005)։ «The relative importance of vasoactive intestinal peptide and peptide histidine isoleucine as physiological regulators of prolactin in the domestic turkey»։ General and Comparative Endocrinology 142 (3): 267–73։ PMID 15935152։ doi:10.1016/j.ygcen.2004.12.024 
  8. Ottesen B, Pedersen B, Nielsen J, Dalgaard D, Wagner G, Fahrenkrug J (1987)։ «Vasoactive intestinal polypeptide (VIP) provokes vaginal lubrication in normal women»։ Peptides 8 (5): 797–800։ PMID 3432128։ doi:10.1016/0196-9781(87)90061-1 
  9. Bowen R (1999-01-24)։ «Vasoactive Intestinal Peptide»։ Pathophysiology of the Endocrine System: Gastrointestinal Hormones։ Colorado State University։ Վերցված է 2009-02-06