Սեկրետին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեկրետին, պեպտիդային, սեկրետինի ընտանիքին պատկանող հորմոն, օրգանիզմում կարգավորում է տարբեր բնույթի ֆունկցիաներ, մասնավորապես՝ մարսողությունը, օսմոկարգավորումը։ Հիմնականում արտադրվում է տասներկումատնյա աղիքի S բջիջների կողմից, որոնք տեղակայված են Լիբերկունյան գեղձերում[1]։ Մարդու մոտ արտադրվում է SCT գենի կողմից[2]։ Առաջին հայտնաբերված հորմոնն է[3]։

Արյան մեջ պարունակությունը 29-45 նգ/լ է, կիսատրոհման պարբերությունը՝ 3 րոպե։

Սեկրետինը կարգավորում է նաև տասներկումատնյա աղիքի թթվահիմնային հավասարակշռությունը (pH) ստամոքսի վերադիր (շրջադիր) բջիջներում աղաթթվի արտադրության ընկճումով և ենթաստամոքսային գեղձում երկկարբոնատների առաջացման խթանմամբ[4]։

2007 թվականին հայտնաբերվեց, որ սեկրետինը մասնակցում է նաև օսմոկարգավորմանը՝ հիպոթալամուսի, հիպոֆիզի և երիկամների վրա ազդելու միջոցով[5][6]։

Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին Վիլյամ Բայլիսը (William Bayliss) և Էռնեստ Սթարլինգը (Ernest Starling) ուսումնասիրում էին, թե ինչպես է նյարդային համակարգը կարգավորում մարսողությունը[7]։ Հայտնի էր, որ ենթաստամոքսային գեղձն արտադրում է մարսողական հյութեր տասներկումատնյա աղիքով խյուսի անցման ժամանակ։ Նրանք հայտնաբերեցին (ենթաստամոքսային գեղձը նյարդավորող բոլոր նյարդերի հատումով), որ այդ գործընթացը չի ղեկավարվում միայն նյարդային համակարգով։ Նրանք ենթադրեցին, որ աղիքի կողմից արտադրվող նյութն արյան միջոցով խթանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Նրանք այդ նյութն անվանեցին սեկրետին։ Սեկրետինը համարվում է առաջին հայտնաբերված հորմոնը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկրետինն արտադրվում է 120 ամինաթթուներից բաղկացած նախահորմոնի՝ պրոսեկրետինի տեսքով։ Այն կազմված է N-ծայրից, սեկրետինից և 72 ամինաթթվային C-պեպտիդից[2]։

Սեկրետինը բաղկացած է 27 ամինաթթուներից, մոլեկուլային զանգվածը 3055 է։ Ամինաթթվային հաջորդականությունը որոշ չափով նման է գլյուկագոնին, անոթաակտիվ աղիքային պեպտիդին, ստամոքսաարգելակող պեպտիդին[8]։ Ամինաթթվային հաջորդականությունը հետևյալն է. H–His-Ser-Asp-Gly-Thr-Phe-Thr-Ser-Glu-Leu-Ser-Arg-Leu-Arg-Asp-Ser-Ala-Arg-Leu-Gln-Arg-Leu-Leu-Gln-Gly-Leu-Val–NH2։

Սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթեզվում է S բջիջների ցիտոպլազմայի հյութազատիչ հատիկներում, որոնք հիմնականում հայտնաբերվել են տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթում, քիչ քանակով նաև՝ աղիճ աղիքում[9]։

Սեկրետինի արտադրության խթան է տասներկումատնյա աղիքի ցածր pH-ը (2-4 սահմանում)[10]։ Միաժամանակ, սեկրետինի արտադրությունը խթանվում է սպիտակուցային մարսման արգասիքներով՝ աղիների սկզբնական հատվածում[11]։

Նման թթվայնության առաջացման պատճառը սննդի զանգվածների հետ ստամոքսի պարունակյալի հետ աղաթթվի լցվելն է տասներկումատնյա աղիք։ Սեկրետինն ուժեղացնում է տասներկումատնյա աղիքի կողմից երկկարբոնատներով հարուստ հյութի արտադրությունը, որի հիմնական նպատակն է փոխված pH-ի վերականգնումը տասներկումատնյա աղիքում[12]։ Սեկրետինը որոշ չափով խթանում է նաև լեղու արտադրությունը, որն իր հերթին ավել երկկարբոնատներ է ներմուծում աղիներ[13]։ Սեկրետինի արտադրությունն ընկճվում է H2 անտագոնիստներով, որոնք նվազեցնում է ստամոքսահյութի արտադրությունը[14]։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկրետինը խթանում է ենթաստամոքսային հյութի արտադրությունը, ընդ որում, այս դեպքում արտադրվում է երկկարբոնատներով հարուստ հյութ։ Սեկրետինը թիրախ բջիջների վրա ազդում է ադենիլատցիկլազի ակտիվացման միջոցով, որի ազդեցությամբ ադենոզինեռֆոսֆորաթթվից առաջանում է ցիկլիկ ադենոզինմիաֆոսֆորաթթու (ՑԱՄՖ)[15][16]։ Սեկրետինի գործունեությունը օժանդակվում է խոլեցիստոկինինով (խոլեցիստոկինին պանկրեոզիմին

Այն հակազդում է արյան գլյուկոզի խտաստիճանային տատանումներին՝ ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրման խթանման միջոցով[17]։

Սեկրետինն արգելակում է ստամոքսի կողմից գաստրինի արտադրությունը և դրանով թուլացնում է ստամոքսահյութի արտադրությունը[18]։

Սեկրետինը խթանում է գլխավոր բջիջների կողմից պեպսինոգենի արտադրությունը, ինչպես նաև գլյուկագոնի, պանկրեատիկ պոլիպեպտիդի, սոմատոստատինի արտադրությունը[10] Սեկրետինն օգտագործվում է բժշկության մեջ՝ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խթանման նպատակով[19][20]։

Օսմոկարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկրետինը կարգավորում է ջրի և էլեկտրոլիտների տեղափոխումը ենթաստամոքսային գեղձի ծորանային բջիջներում[21], լյարդի բջիջներում[22], և էպիդերմիսի էպիթելային բջիջներում[23]։ Հայտնաբերվել է, որ[24] այն ազդում է նաև նաև երիկամների նեֆրոնում ջրի հետներծծման վրա (ոչ հակամիզամուղ հորմոնային կախված հետներծծում)[5]։

Սեկրետին է հայտնաբերվել նաև հիպոթալամուսի հարփորոքային և վերտեսողական որոշ նեյրոններում, հիպոթալամուս-նեյրոհիպոֆիզային ուղում։ Օսմոսայնության բարձրացման դեպքում այն արտադրվում է հետին հիպոֆիզից։ Հիպոթալամուսում այն ակտիվացնում է հակամիզամուղային հորմոնի արտադրությունը[6] Այն հարկավոր է նաև անգիոթենզին-2-ի կենտրոնական ազդեցությունների իրագործան համար։ Սեկրետինի կամ նրա ընկալիչների բացակայության դեպքում անգիոթենզին-2-ի կենտրոնական ազդեցությունները՝ ջրի ընդունման և հակամիզամուղային հորմոնի արտադրությունը չեն իրագործվում[25]։

Ենթադրվում է, որ սեկրետինի բարձր քանակներով է բացատրվում D տեսակի հակամիզամուղային հորմոնի գերարտադրության անհամապատասխաբության համախտանիշի առաջացումը (Syndrome of inappropriate antidiuretic hormone hypersecretion, SIADH)[6]։ Այս դեպքում հակամիզամուղային հորմոնի արտադրությունը հարուցում է ոչ նորմալ երիկամային արտազատություն և ակվապորին-2-ի (ջրային անցուղիներ) առաջացում[6]։

Սննդի ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկրետինի ընկալիչներ կան հիպոթալամուսի հարփորոքային և կամարաձև կորիզներում, որոնք օրգանիզմի էներգիական հոմեոստազի կարգավորման կենտրոններ են։ Հայտնաբերվել է, որ սեկրետինի ծայրամասային և կենտրոնական ներարկումները նվազեցնում են սննդի ընդունումը մկների մոտ, որը խոսում է այս հորմոնի՝ քաղցն ընկճելու հատկության մասին[26]։

Ընթերցանության նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Häcki WH (September 1980)։ «Secretin»։ Clin Gastroenterol 9 (3): 609–32։ PMID 7000396 
  2. 2,0 2,1 Kopin AS, Wheeler MB, Leiter AB (March 1990)։ «Secretin: structure of the precursor and tissue distribution of the mRNA»։ Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 87 (6): 2299–2303։ PMC 53674։ PMID 2315322։ doi:10.1073/pnas.87.6.2299 
  3. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/11816326
  4. Whitmore TE, Holloway JL, Lofton-Day CE, Maurer MF, Chen L, Quinton TJ, Vincent JB, Scherer SW, Lok S (2000)։ «Human secretin (SCT): gene structure, chromosome location, and distribution of mRNA»։ Cytogenet. Cell Genet. 90 (1–2): 47–52։ PMID 11060443։ doi:10.1159/000015658 
  5. 5,0 5,1 Chu JY, Chung SC, Lam AK, Tam S, Chung SK, Chow BK (April 2007)։ «Phenotypes developed in secretin receptor-null mice indicated a role for secretin in regulating renal water reabsorption»։ Mol. Cell. Biol. 27 (7): 2499–2511։ PMC 1899889։ PMID 17283064։ doi:10.1128/MCB.01088-06 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Chu JY, Lee LT, Lai CH, Vaudry H, Chan YS, Yung WH, Chow BK (September 2009)։ «Secretin as a neurohypophysial factor regulating body water homeostasis»։ Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 106 (37): 15961–15966։ PMC 2747226։ PMID 19805236։ doi:10.1073/pnas.0903695106 
  7. Bayliss W, Starling EH (սեպտեմբերի 12, 1902)։ «The mechanism of pancreatic secretion»։ J. Physiol. (London) 28 (5): 325–353։ PMC 1540572 
  8. Williams, Robert L. (1981)։ Textbook of Endocrinology։ Philadelphia: Saunders։ էջեր 697։ ISBN 0-7216-9398-9 
  9. Polak JM, Coulling I, Bloom S, Pearse AG (1971)։ «Immunofluorescent localization of secretin and enteroglucagon in human intestinal mucosa»։ Scandinavian Journal of Gastroenterology 6 (8): 739–744։ PMID 4945081։ doi:10.3109/00365527109179946 
  10. 10,0 10,1 Frohman, Lawrence A.; Felig, Philip (2001)։ «Gastrointestinal Hormones and Carcinoid Syndrome»։ in P. K. Ghosh and T. M. O’Dorisio։ Endocrinology & metabolism։ New York: McGraw-Hill, Medical Pub. Div։ էջեր 1326։ ISBN 0-07-022001-8 
  11. William F. Ganong, MD (2003)։ «26. Regulation of Gastrointestinal Function»։ Review of Medical Physiology (Twenty-First ed.)։ New York: McGraw-Hill, Medical Pub. Div։ ISBN 0-07-140236-5 
  12. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-16-ին։ Վերցված է 2015-01-31 
  13. Osnes M, Hanssen LE, Flaten O, Myren J (March 1978)։ «Exocrine pancreatic secretion and immunoreactive secretin (IRS) release after intraduodenal instillation of bile in man»։ Gut 19 (3): 180–184։ PMC 1411891։ PMID 631638։ doi:10.1136/gut.19.3.180 
  14. Rominger JM, Chey WY, Chang TM (July 1981)։ «Plasma secretin concentrations and gastric pH in healthy subjects and patients with digestive diseases»։ Digestive diseases and sciences 26 (7): 591–597։ PMID 7249893։ doi:10.1007/BF01367670 
  15. Gardner JD (1978)։ «Receptors and gastrointestinal hormones»։ in Sleisenger MH, Fordtran JS։ Gastrointestinal Disease (2nd ed.)։ Philadelphia: WB Saunders Company 
  16. Hall, John E.; Guyton, Arthur C. (2006)։ Textbook of medical physiology։ St. Louis, Mo: Elsevier Saunders։ էջեր 800–801։ ISBN 0-7216-0240-1 
  17. Kraegen EW, Chisholm DJ, Young JD, Lazarus L (March 1970)։ «The gastrointestinal stimulus to insulin release. II. A dual action of secretin»։ J. Clin. Invest. 49 (3): 524–529։ PMC 322500։ PMID 5415678։ doi:10.1172/JCI106262 
  18. Palmer KR, Penman ID (2010)։ «Alimentary track and pancreatic disease»։ in Colledge NR, Walker BR, Ralston SH։ Davidson's Principles and Practice of Medicine (20th ed.)։ Edinburgh: Churchill Livingstone։ ISBN 0-7020-3085-6 
  19. «Human Secretin»։ Patient Information Sheets։ United States Food and Drug Administration։ 2004-07-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-11-ին։ Վերցված է 2008-11-01 
  20. «Secretin stimulation test»։ MedlinePlus Medical Encyclopedia։ United States National Library of Medicine։ Վերցված է 2008-11-01 
  21. Villanger O, Veel T, Raeder MG (March 1995)։ «Secretin causes H+/HCO3- secretion from pig pancreatic ductules by vacuolar-type H(+)-adenosine triphosphatase»։ Gastroenterology 108 (3): 850–859։ PMID 7875488։ doi:10.1016/0016-5085(95)90460-3 
  22. Marinelli RA, Pham L, Agre P, LaRusso NF (May 1997)։ «Secretin promotes osmotic water transport in rat cholangiocytes by increasing aquaporin-1 water channels in plasma membrane. Evidence for a secretin-induced vesicular translocation of aquaporin-1»։ J. Biol. Chem. 272 (20): 12984–12988։ PMID 9148905։ doi:10.1074/jbc.272.20.12984 
  23. Chow BK, Cheung KH, Tsang EM, Leung MC, Lee SM, Wong PY (June 2004)։ «Secretin controls anion secretion in the rat epididymis in an autocrine/paracrine fashion»։ Biol. Reprod. 70 (6): 1594–1599։ PMID 14749298։ doi:10.1095/biolreprod.103.024257 
  24. Cheng CY, Chu JY, Chow BK (September 2009)։ «Vasopressin-independent mechanisms in controlling water homeostasis»։ J. Mol. Endocrinol. 43 (3): 81–92։ PMID 19318428։ doi:10.1677/JME-08-0123 
  25. Lee VH, Lee LT, Chu JY, Lam IP, Siu FK, Vaudry H, Chow BK (December 2010)։ «An indispensable role of secretin in mediating the osmoregulatory functions of angiotensin II»։ FASEB J. 24 (12): 5024–32։ PMC 2992369։ PMID 20739612։ doi:10.1096/fj.10-165399 
  26. Cheng CY, Chu JY, Chow BK (January 2011)։ «Central and peripheral administration of secretin inhibits food intake in mice through the activation of the melanocortin system»։ Neuropsychopharmacology 36 (2): 459–71։ PMC 3055665։ PMID 20927047։ doi:10.1038/npp.2010.178