Գաստրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաստրին
Տեսակ գեն[1]
Ենթադաս protein-coding gene[2]
Բնորոշիչներ

Գաստրին, ստամոքսի G և ենթաստամքսային գեղձի D-բջիջների կողմից արտադրվող հորմոն։ Հանդիսանում է մարսողական գլխավոր հորմոններից մեկը։ Գաստրինի համար պատասխանատու գենը գտնվում է 17-րդ քրոմոսոմի երկար ճյուղում։[3] Գաստրինի առկայության մասին առաջին անգամ ենթադրվել է բրիտանացի ֆիզիոլոգ Ջոն Սիդնեյ Էդկինսի կողմից 1905 թվականին,[4][5] իսկ առաջին անգամ աջատվել է 1964 թվականին Լիվերպուլի համալսարանում Ռոդերիկ Ալֆրեդ Գրեգորիի կողմից։[6] Այդ թվականին բացահայտվեց նաև նրա կառուցվածքը։[7]

Քիմիական կառուցվածք և ընկալիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են մեծ գաստրին (կամ գաստրին-34), փոքր գաստրին (գաստրին-17) և մինի գաստին (գաստրին-14), որոնք համապատասխանաբար բաղկացած են 34, 17 և 14 ամինաթթուներից։ Քիմիական կառուցվածքով բոլոր գաստրինները նման են իրար։ Հորմոնի ակտիվ կենտրոնը, որը միանում է գաստրինային ընկալիչներին, բաղկացած է 5 ամինաթթուներից։ Գաստրին-34-ը հիմնականում արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, իսկ գաստրին-17-ն ու գաստրին-14-ը՝ հիմնականում ստամոքսում։

Գաստրինային ընկալիչները մետաբոտրոպ տիպի են, որոնց ակտիվացման դեպքում բարձրանում է ներբջջային ադենիլատցիկլազի քանակությունը։ Այս հանգամանքը ստամոքսի վերադիր բջիջներիում խթանում է աղաթթվի արտադրությունը։

Ֆիզիոլոգիական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • խթանում է ստամոքսահյութի, հատկապես՝ աղաթթվի արտազատումը,
  • մասամբ խթանում է նաև պեպսինի և լորձի արտազատումը ստամոքսում,
  • թուլացնում է ստամոքսի դատարկումը, դրանով նպաստելով մարսողության երկարացմանը ստամոքսում,
  • խթանում է E պրոստագլանդինի արտազատումը ստամոքսի լորձաթաղանթի կողմից, որն առաջացնում է ստամոքսի անոթների լայնացում, դրանց արյունամատակարարման ուժեղացում, ստամոքսի լորձաթաղանթի ֆիզիոլոգիական այտուց, լեյկոցիտների գաղթ դեպի լորձաթաղանթ (լեյկոցիտներն իրենց կողմից արտադրված ֆերմենտների և ֆագոցիտոզի միջոցով մասնակցում են մարսողությանը),
  • խթանում է սեկրետինի, խոլեցիստոկինին-պանկրեոզիմինի, սոմատոստատինի հյութազատությունը և նպաստում սննդանյութերի աղիքային մարսողությանը։

Կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող նյարդով ստամոքսի խթանման դեպքում գաստրինի սինթեզը մեծանում է։ Ինսուլինը, ացետիլխոլինը, հիստամինը, գերկալցիումեմիան,[8] արյան մեջ ազատ ամինաթթուների առկայությունը նույնպես խթանում են այս հորմոնի արտազատումը։ Դրանց հակառակ, ստամոքսում աղաթթվի, E պրոստագլանդինի բարձր պարունակությունը, ինչպես նաև սոմատոստատինը, ներսածին մորֆինանման նյութերը՝ էնդորֆիններն ու էնկեֆալինները թուլացնում են գաստրինի արտազատումը։ Գաստրինի հյութազատությունը թուլացնում են նաև խոլեցիստոկինինը և սեկրետինը, որի ֆիզիոլոգիական նշանակությունն այն է, որ մարսողության աղիքային փուլում նվազի ստամոքսահյութի արտադրումը։[9][10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ensembl Release 95 — 95
  2. NCBI homo sapiens annotation release 107
  3. Lund T, Geurts van Kessel AH, Haun S, Dixon JE (1986)։ «The genes for human gastrin and cholecystokinin are located on different chromosomes»։ Hum. Genet. 73 (1): 77–80։ PMID 3011648։ doi:10.1007/BF00292669 
  4. Edkins JS (մարտի 13, 1906)։ «The chemical mechanism of gastric secretion»։ J. Physiol. (Lond.) 34 (1–2): 133–44։ PMC 1465807։ PMID 16992839 
  5. Modlin IM, Kidd M, Marks IN, Tang LH (1997)։ «The pivotal role of John S. Edkins in the discovery of gastrin»։ World J Surg 21 (2): 226–34։ PMID 8995084։ doi:10.1007/s002689900221 
  6. doi:10.1136/gut.5.2.103
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  7. doi:10.1038/204931a0
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  8. Feng Jianying (2010)։ «Calcium-sensing receptor is a physiologic multimodal chemosensor regulating gastric G-cell growth and gastrin secretion»։ PNAS 107 (41): 17791–17796։ doi:10.1073/pnas.1009078107 
  9. Holst J, Orskov C, Seier-Poulsen S. (1992)։ «Somatostatin is an essential paracrine link in acid inhibition of gastrin secretion»։ Digestion 51 (2): 95–102։ PMID 1354190։ doi:10.1159/000200882 
  10. Leonard Johnson (June 1983)։ «Effects of Somatostatin and Acid on Inhibition of Gastrin Release in Newborn Rats»։ Endocrinology 114 (3): 743–746։ PMID 6141932։ doi:10.1210/endo-114-3-743 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]