Օքսիտոցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օքսիտոցին (հուն․ 6£i3c — այստեղ՝ արագ և xoxog — ծննդաբերություն, ծնունդ), մարդու և ողնաշարավոր կենդանիների նյարդահորմոն։ Արտադրվում է ենթատեսաթմբի առաջային կորիզների նյարդագատիչ բջիջներից, անցնում հիպոֆիզ, ապա՝ արյան մեջ։ Խթանում է հարթ մկանների, հատկապես արգանդի, կաթնագեղձերի կծկումները՝ նպաստելով ծննդաբերությանը և կաթնարտադրությանը։

Քիմիական բնույթով պեպտիդ է, մաքուր վիճակում անջատվել է կենսաբանական օբյեկտներից (1950), իսկ 1954 թ. ստացվել է արհեստական եղանակով (Վ․ Դյու Վինյո և աշխատակիցներ), որը սպիտակուցային կառուցվածք ունեցող կենսաբանորեն ակտիվ միացության աոաջին սինթեզն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png