Աբլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աբլացիան, սառցադաշտերի ծախսն է հալման և գոլորշիացման միջոցով։ Բոլոր սառցադաշտերի մեջ տեղի է ունենում սառցադաշտային նյութի ծախս. այն կատարվում է հիմնականում հալվելու, մասամբ նաև՝ գոլորշիացման միջոցով։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթասառցադաշտային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթասառցադաշտային աբլյացիան պայմանավորված է երկրի ներքին ջերմությամբ և շփմամբ։ Այն ջերմությունը արեգակի տված 1/5000 մասն է կազմում, ամսական կարողանում է հալեցնել 0.5 մմ հաստության սառցի շերտ [1]։ Այդ ջերմության, ինչպես նաև սառցադաշտի շարժման ժամանակ առաջացած շփման ջերմության շնորհիվ է, որ խոշոր սառցադաշտերի հատակում անգամ ձմեռային ամիսներին հալոցքային ջրեր են առաջանում։

Խորքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորքային աբլյացիան տեղի է ունենում սառցադաշտի զանգվածի ներքին շփման հետևանքով առաջացած ջերմությունից, ինչպես նաև սառցադաշտի մեջ ներթափանցած ջրերի վերասառեցման ժամանակ անջատված թաքնված ջերմության ազդեցության տակ։ Բացի դա, սառցադաշտի մակերևույթից հալոցքային ջրերը ճեղքելով թափանցում են սառցադաշտի խորքը և հալեցնում են որոշ քանակի սառույց։

Մակերևութային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերևութային կատարվում է արեգակի ջերմության ազդեցության տակ կամ տաք օդի հետ շփվելու հետևանքով։ Մակերևութային աբլյացիաn կախված է մի շարք գործոններից՝ օդի թափանցիկությունից, սառցադաշտը շրջապատող լեռների բնույթից, օդի հարաբերական խոնավությունից, մթնոլորտային տեղումների քանակից ու բնույթից, գոլորշիացման ինտենսիվությունից, գոլորշիների խտացումից, սառցադաշտի մակերևույթին նստած փոշու քանակով և այլն։ Այս գործոնները հանդես են գալիս միաժամանակ. ընդ որում, նրանցից մի մասը նպաստում է աբլյացիային, մյուսը մասը՝ խանգարում։ Մակերևութային աբլյացիան օրական կարող է հասնել 5-6 սմ-ի [1]։ Այն նկատվում է հիմնականում հուլիս և օգոստոս ամիներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.: