Կոճապղպեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոճապղպեղ
Կոճապղպեղ
Կոճապղպեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իմբիրածաղկավորներ (Zingiberales)
Ընտանիք Իմբիրազգիներ (Zingiberaceae)
Ցեղ Zingiber
Տեսակ Կոճապղպեղ (Z. officinale)
Միջազգային անվանում
Zingiber officinale
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Գետնախնձոր (լատին․՝ Zingiber officinale), արևադարձային բազմամյա բույս։ Հայրենիքը Հարավարևելյան Ասիան է։ Վերգետնյա ընձյուղի բարձրությունը մինչև 1 մ է, տերևները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշակագույն։ Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1,2-3 % եթերայուղեր։ Խոնավասեր է, լավ աճում է խոնավ, արևադարձային շրջանների ավազահողերում։ Ունի այրող, կծու համ։ Որպես համեմունք (կոչվում է իմբիր) օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ (մուրաբաներ, լիկյորներ պատրաստելիս)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնախնձոր հայրենիքը Հարավային Ասիան է։ Ներկայումս աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում, Ճապոնիայում, Բարբադոսում։

Միջին դարերում ներմուծվել է Եվրոպա, որտեղ օգտագործվել է որպես դեղամիջոց և համեմունք։ Մասամբ կոճապղպեղը համարվում է ժանտախտի կանխարգելման հիմնական միջոց։ Վաճառականները պատմում են, որ այն աճում է աշխարհի ծայրին՝ տրոգլոդիտների երկրում, որոնք այն աչալրջորեն հսկում են[1]՝ ավելի բարձրացնելով հրաշագործ արմատի գինը։

16-րդ դարի սկզբին առաջին բույսը ներմուծվել է Ամերիկա և արագ տարածվել այնտեղ։

Իմբիրի երիտասարդ ընձյուղը
Իմբիր

Կոճղարմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատի արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճապղպեղի կոճղարմատը
Համեմատաբար երիտասարդ իմբիրի կոճղարմատի կտրվածքը

Կոճապղպեղի կոճղարմատն ունի կլորավուն, մեկ հարթության վրա տեղակայված մատնաբաժան կտորների տեսք։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կոճղարմատներում եթերային յուղերի քանակությունը կազմում է 1,5-3 %, նրա գլխավոր բաղադրամասն են հանդիսանում ցինգիբեռն α-ն և β-ն[2], պարունակում է նաև կամֆեն, ցինեոլ, բոռնեոլ, ցիտրալ, բիսաբոլեն, լինալոոլ, ինչպես նաև վիտամիններ ասկորբինաթթու, տիամին(դեղամիջոց), ռիբոֆլավին, և անփոխարինելի ամինաթթուներ։ Այրող համը պայմանավորված է գինգերոլ նյութով[2]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհարարության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմբիրն ավելի շատ գործածվում է աղացած վիճակում։ Աղացած համեմունքը իրենից ներկայացնում է մոխրադեղին ալրային փոշի։ Եթե այն ունի ուժեղ և կայուն հոտ, ապա ավելի որակյալ է համարվում։ Տարբեր ազգերի խոհանոցներում այն օգտագործվում է որպես համեմունք։

Իմբիրն օգտագործվում է նաև որպես առանձին մթերք՝ մուրաբայի, չրի կամ մարինացված իմբիրի տեսքով։

Իմբիրը մտնում է հնդկական կարրի հանեմունքի բաղադրության մեջ։

Իմբիրը շաքարավազի և հանքային ջրի հետ, որի մեջ ավելացվում է խմորիչ և համեմունքներ, ավանդական իմբիրային էյլի բաղադրատոմսն է կազմում։ Երբեմն լրացուցիչ օգտագործում են մեղր, տարատեսակ մրգեր և հատապտուղներ, ինչպես նաև թեյի տերևներ։

Կոճապղպեղի գարեջուր՝ ոգելից խմիչք, որը պատրաստում են իմբիրից, շաքարավազից և ջրից՝ ավելացնելով հացթուխական խմորիչ նաև կաթնաթթվային մանրէներ։ Ալկոհոլի պարունակությունը իմբիրային գարեջրում կարող է հասնել 11 % -ի։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմբիրի կոճղարմատն դեղատներում վաճառքի է հանվում խցանակեղևից մաքրված կամ առանց մաքրելու[2]։

Իմբիրը թուրմի կամ փոշու տեսքով օգտագործվում է հոդերի հիվանդությունների (արթրիտի, արթրոզի,ասթերիոարթրոզի) բուժման[3][4], ախորժակի բացման և մարսողության լավացման, աթերոսկլերոզի, ճարպային և խոլեստերինային նյութափոխանակության խանգարման ժամանակ[5], արյունատար անոթների վիճակի բարելավման համար։

Իմբիրի եփուկը՝ մեղրով և լիմոնով, հաճախ օգտագործում են մրսածության ժամանակ։

Թրջոցներն օգտագործում են գլխացավի, մեջքի ցավերի և խրոնիկական ռևմատիզմի դեպքում։

Եթերայուղը լայնորեն կիրառվում է հոգեզգացմունքային խանգարումների, հենաշարժողական ապարատի հիվանդությունների, մրսածության և վիրուսային հիվանդությունների բուժման նպատակով։ Օգտագործվում է տաք ինհալացիաների, լոգանքների, մերսման համար։

Անգինայի դեպքում իմբիրի եփուկն օգտագործում են կոկորդի ողողման համար։

Թարախային պզուկների ժամանակ խորհուրդ է տրվում այն հաճախ օգտագործել սննդի մեջ։

Իմբիրը լավ է օգնում ծովախտի ժամանակ։ Ծովագնացները ծով դուրս գալուց առաջ միշտ ծամում են իմբիր։

Չինական բժշկության մեջ այն օգտագործում են հիշողության ամրապնդման համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Toussaint-Samat M. A History of Food. — 2nd ed. — 2009. — P. 447.
  2. 2,0 2,1 2,2 Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под(չաշխատող հղում) ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 191. — ISBN 5-06-000085-0
  3. Drozdov VN, Kim VA, Tkachenko EV, Varvanina GG. Influence of a specific ginger combination on gastropathy conditions in patients with osteoarthritis of the knee or hip // The Journal of Alternative and Complementary Medicine. — 2012. — Vol. 18. — № 6. — P. 583-8. — doi:10.1089/acm.2011.0202. — PMID 22784345.
  4. Altman RD, Marcussen KC. Effects of a ginger extract on knee pain in patients with osteoarthritis // Arthritis & Rheumatology. — 2001. — Vol. 44. — № 11. — P. 2531-8. — PMID 11710709.
  5. M.Thomsona, K.K.Al-Qattana, S.M.Al-Sawana, M.A.Alnaqeeba, I.Khanb, M.Ali. The use of ginger (Zingiber officinale Rosc.) as a potential anti-inflammatory and antithrombotic agent // Prostaglandins, Leukotrienes and Essential Fatty Acids. — 2002. — Vol. 67. — № 6. — P. 475-478. — doi:10.1054/plef.2002.0441
  6. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան-2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 531