Կեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեքս
ԵնթատեսակԿեքս և տորթ
Հիմնականխմոր և չամիչ
 Keks (fruit cakes) Վիքիպահեստում

Կեքս, քաղցր հրուշակային խմորեղեն՝ չամչով, ընկույզով կամ ջեմով, որը թխում են սովորաբար թթխմորից կամ բիսկվիթային խմորից ու սովորաբար մատուցում են հարսանիքներին կամ Սուրբ ծննդին։ Կեքսերը կարող են թխվել ուղղանկյան կամ շրջանի ձևով։ Կեքսի մոտիկ ազգականն է ռուսական կուլիչը։

Բալային կեքս

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեքսի առաջին բաղադրատոմսը կարելի է գտնել հնադարյան Հռոմում, երբ նուռը, ընկույզը և չամիչը խառնվում էին գարու խույսում։ Անվանումը եկել է միջին դարերի «մրգեր» (լատ.՝ Fructus, հին ֆրանսերեն՝ frui) և «թխվածք» (հին սկանդ.՝ Кака, անգլ.՝ kechel) բառերից։

16-րդ դարից սկսած, երբ շաքարավազը դարձավ բացահայտություն և մատակարարվեց ամերիկյան գաղութներից, կեքսերն դարձան ավելի ճանաչված (շաքարավազի բարձր կոնցենտրացիան պահպանում էր մրգերը)։ Կեքսերը տարածվեցին ամբողջ Եվրոպայով, բայց պատրաստման բաղադրատոմսերը տարբեր երկրներում բազմօրինակ են և կախված են տեղական բաղադրիչներից։

Կեքսերը՝ տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահամյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահամյան կղզիներում մրգերը, ընկույզը և չամիչը, կեքսերի համար լինելով խճողակ, 2-3 ամիս թողնում են ռոմում։ Թխելուց հետո կեքսերում լցնում են ռոմ՝ որում պահվում էր խորիզը։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գերմանական շտոլեն կեքսը սովորաբար թխում են Սուրբ ծննդյանը՝ ուղղանկյան ձևով և ցանում են շաքարի փոշի։

Ռումինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայում կեքսերը թխում են մեծ տոների ժամանակ (Սուրբ ծնունդ, Զատիկ, Նոր տարի)

Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում ազգային կեքսը անվանում են Birnenbrot (տանձային հաց)։ Այն քաղցր է և պատրաստվում է մրգով ու ընկույզով։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում կեքսերը շատ ճանաչված են։ Սուրբ ծննդյան ազգային կեքսը պետք է ծածկված լինի մարցիպանով կամ սպիտակ գլազուրով։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան կեքսերն հարուստ են մրգերով և ընկույզով։ Դրանց մեջ լցնում են կոնյակ կամ լիկյոր և ծածկում են շաքարի փոշով։ Որոշ ամերիկացիներ համարում են, որ տարիքով կեքսերն ավելի լավն են՝ հաշվի առնելով դրանց ալկոհոլի պարունակությունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրգային կեքս
  • Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է աշխարհի ամենամեծ կեքսը՝ 25х1,5 մետր չափսի։ Այն թխվել Սորբ ծննդյան տոնին Իստ Լոնդոնում (Արևելյան Աֆրիկա)։ Կեքսի պատրաստման աշխատանքները տևել են 4 օր և ծախսվել է 50 լիտր ջուր, 150 կգ ալյուր, 1675 ձու, 70 կգ մարգարին և 100 կգ շաքարային գլազուր։
  • Ռուսական ռեցեպտուրայով կեքսերին վերաբերվում է նաև շտոլենը (քրիստշտոլեն), սակայն Գերմանիայում շտոլենը կեքս չի համարվում, որովհետև այն թխվում է խմորչային խմորից, իսկ կեքսերի խմորը, որպես օրենք, խմորչային չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Վ. Պոհլեբկին։ Հրուշակային արվեստի մեծ հանրագիտարան։ Վ. Վ. Պոհլեբկինի բոլոր բաղադրատոմսորը, Ցենտրպոլիգրաֆ, 2009
  • Լ. Ֆ. Զախարովա, Ե. Ի. Տոլչինսկայա։ Ուղևորություն հրուշակային աշխարհ։ Արհանգելսկ, 1989 թվական