Մարցիպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարցիպանային մրգեր

Մարցիպան (գերմ․ Marzipan, իտալ․ marzapane) կեղևահանված նուշի ալյուրի ու շաքարի խառնուրդ է։ Եթե նշի փոխարեն օգտագործվի ծիրանի կորիզ (ավելի հազվադեպ դեղձի) այն կկոչվի՝ պերսիպան։ Հաճախ մարցիպան են անվանում նաև այլ ընդեղենից պատրաստված խառնուրդները։ Օրինակ Ռուսաստանում տարածված են գետնանուշով թխվածքաբլիթ «մարցիպանները»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հստակ հայտնի չէ թե որտեղ է առաջին անգամ պատրաստվել մարցիպան։ Որպես մթերքի հայրենիք պայքարում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Էստոնիան, Հունգարիան։ Դեռևս XIX դարում Եվրոպայում մեծ տարածում ուներ լյուբեկական և կյոնսբերգյան մարցիպանները։ Ըստ ավանդության մարցիպանի ստեղծման համար պատճառ է եղել սովը, երբ այլ սննդամթերք չկար սննդի պատրաստման համար, բացի նշից։ Հաճախ պատմում են, որ մարցիպանը ստեղծվել է որպես դեղամիջոց նյարդային խանգարումների դեմ։

Ձեռքով պատրաստված զայլցբուրգյան մարցիպանիկներ

Մարցիպանը աշխարհի ժողովուրդների խոհանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում, Հոլանդիայում և Նորվեգիայում ավանդաբար մարցիպան պատրաստում են Սուրբ Ծննդյան տոներին։ Մարցիպանը օգտագործվում է նաև՝

  1. կոնֆետների, շոկոլադապատ քաղցրավենիքի
  2. մրգային աղանդերի, մարցիպանային լիկյորի
  3. խմորեղենների ձևավորման ժամանակ

Մարցիպանի բաղադրատոմսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բաղադրիչներ

Քաղցր նուշ

Դառը նուշ

Շաքարավազ

Բաղադրիչների չափաքանակը համարվում է հրուշակեղեն արտադրող ընկերությունների առևտրային գաղտնիքը։

Հավելյալ բաղադրիչներ

Համային հավելումներ

Գունանյութ

Ձու

Պատրաստման հիմնական եղանակներ

Սառը՝ ձվով

Սառը՝ առանց ձու

Տաք

Պատրաստման սառը եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը մեթոդի ժամանակ մանրեցնում և իրար են խառնում բաղադրիչները և շաքարի փոշի։ Եթե նուշը բավականաչափ յուղային չի լինում, ապա ավելացնում են հում ձու, բայց պետք է հիշել, որ հում ձուն կարճեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետը։

Պատրաստման տաք եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաք մեթոդի պատրաստման ժամանակ օգտագործում են շաքարի օշարակ։ Շաքարի թանձր օշարակին ավելացնում են նախօրոք մանրեցված բաղադրիչները։

Մարցիպանի թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա, Էգերեի թանգարան

Հունգարիա, Սենտենդրեի թանգարան

Էստոնիա, Թալինի թանգարան

Գերմանիա, Լյուբեկեի թանգարան

Իսրայել, Կֆար Թավորի թանգարան

Հունգարիա, Կեստխեի թանգարան

Հունգարիա, Բուդապեշտի թանգարան

Խոշոր արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Niederegger», Լյուբեկ , Գերմանիա․ Այս ընկերությունը հանդիսանում է նաև Լյուբեկում մարցիպանի թանգարանի հիմնադիր

«George Lemke & Co», Բեռլին, Գերմանիա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]