Jump to content

Հրուշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրուշակ փոքր չափսի և քաղցր յուղահունց խմորից պատրաստված հրուշակեղեն՝ հիմնականում կրեմային միջուկով։

Բիսկվիտային հրուշակ

Հրուշակ՝ հատիկավոր հրուշակեղեն, որն ունի գեղարվեստական ձևավորված արտաքին մակերես։ Դրանց ծավալը տատանվում է 17-ից 110 գրամ։ Գրականության մեջ հաճախ հրուշակը չեն առանձնացնում՝ որպես հրուշակեղենի առանձին տեսակ։ Մասնավորապես, Վիլյան Պոխլյոբկինը, որը խոհանոցային հայտնի հրատարակությունների հեղինակ է, նշում է, որ հրուշակը դա այն հրուշակեղենի ռուսական անվանումն է, որն իրենից ներկայացնում է կամ ոչ մեծ չափեր ունեցող ուղղանկյունաձև կտրտված տորթ, կամ հատուկ պատրաստված թխվածք՝ կրեմային միջուկով։ Նա գրում է նաև, որ հրուշակները չեն միավորվում որևէ ընդհանուր խոհարարական սկզբունքով, այդ անվանումը խիստ պայմանական է և տրվում է այն հրուշակեղեններին, որոնք ունեն որոշակի չափսեր (10x5 սմ), կարող են պատրաստվել ցանկացած տեսակի խմորից և կրեմից, մրգահատապտղային կամ շոկոլադային միջուկից։

Հրուշակների տոնական արտաքին տեսքն ու հոյակապ համը այս քաղցրեղենի կարևոր չափանիշներն են։

Հրուշակները բաժանվում են առանձին խմբերի՝ պայմանավորված խմորի տեսակով․

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Похлёбкин В.В. Пирожные // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 289. — 456 с.
  • Учебник «Технология приготовления мучных кондитерских изделий» Н. Г. Бутейкис и А. А. Жуковой.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրուշակ» հոդվածին։