Խյուս
(Վերահղված է Կրեմից)
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խյուս (այլ կիրառումներ)
Խյուս, ճզմելով կամ տրորելով փափկեցված թանձր, միանման զանգվածի հասցված պտուղներ կամ արմատապտուղներ։ Գոյություն ունեն նաև քաղցր խյուսի բազմաթիվ տեսակներ, որոնք կարող են օգտագործվել թե՛ որպես առանձին ուտեստի տեսակներ (օրինակ շոկոլադե խյուս «Նուտելլա»), թե՛ որպես հրուշակեղենի բաղադրիչ մաս (օրինակ եփած խյուսը՝ քաստարդը)։
Արմատապտուղներից պատրաստվող խյուսերից կարելի է հատուկ նշել հայկական խոհանոցում որպես խավարտ օգտագործվող կարտոֆիլի խյուսը (ֆրանս. Purée) և գազարի խյուսը, սովորաբար օգտագործվող որպես մանկական սնունդ։
Մրգախյուս հայերենում անվանվում է և ջեմը (այսինքն եփված և շաքար ավելացված մթերքը), և ջերմային մշակումն չանցած զանգվածը, որով սովորաբար հատուկ սննդակարգ օգտագործող մարդկանց կամ փոքր երեխաներին են կերակրում։