Տորթ
![]() | |
Ենթատեսակ | confection և տորթ |
Առաջացման երկիր |
![]() |
Tortes Վիքիպահեստում |
Տորթ (իտալ.՝ torta բառից, ավելի վաղ՝ լատ.՝ tōrta բառից, կլոր հաց), աղանդեր՝ կազմված կրեմով կամ ջեմով ներծծված մեկ կամ մի քանի շերտերից: Վերին շերտի վրայից սովորաբար տորթը զարդարում են կրեմով, գլազուրով կամ մրգով:
Գոյություն ունեն նաև տորթի ոչ քաղցր տարատեսակներ (օրինակ՝ լյարդե տորթը), ընդ որում՝ «տորթ» անվանումն ավելի շատ մատնանշում է ուտեստի ձևավորումը՝ բաղադրիչների դասավորությունը շարքերով՝ հավանական հերթականության և վերին շերտի լուծումներով: Լյարդե տորթի օրինակում՝ լյարդի խճողակի բլիթներին հաջորդում է մայոնեզի շերտը, ապա նաև վերևից զարդարվում է կանաչիով:
Բովանդակություն
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորթերի մեծ մասի համար շերտերը պատրաստվում են բիսկվիթային կամ շաքարավազային խմորից, դասական տորթերն իրենցից ներկայացնում են բարակ շաքարավազային շերտի (ավելի ամուր ձևավորման համար) և մեկ կամ մի քանի բիսկվիթային շերտերի կոմբինացիա: Ինչպես նաև տորթերի համար երբեմն օգտագործում են շերտավոր խմոր կամ վաֆլու շերտեր: Շերտերին քսելու համար սովորաբար օգտագործում են պովիդլո, կարագից կամ շաքարի փոշիով հարած սերուցքից պատրաստված կրեմ, խտացրած կաթ: Ինչպես նաև շերտերի մեջ կարելի է մրգի, հատապտուղների, ընկույզի շերտ տեղադրել, շերտերը խոնավացնել ալկոհոլով (ռոմ, լիկյոր): Ինչպես խմորի, այնպես էլ կրեմի մեջ կարելի է ավելացնել տարատեսակ համային և անուշահոտ հավելումներ՝ կակաոյի փոշի, վանիլին, սննդային ներկանյութեր:
Սովորաբար տորթերը լինում են շրջանաձև, սակայն որոշ տարատեսակներ, ինչպես նաև արդյունաբերական արտադրության տորթերը թխվում են թխման քառակուսի կաղապարներում: Այդպիսի տորթերը հաճախ կտորներով կտրտում են և վաճառում կարկանդակների տեսքով (օրինակ՝ «Նապոլեոն» տորթը և համանուն կարկանդակը): Իտալիայում տարածված են կիսագնդի տեսքով տորթերը: Վերջին շրջանում մեծ տարածում ունեն տորթերի ոչ սովորական ձևերը, օրինակ՝ աստղի կամ սրտի տեսքով. այսպիսի տորթերն ավելի հաճախ պատրաստում են հատուկ առիթների համար:
Տորթերի թխմամբ և ձևավորմամբ զբաղվում է հատուկ մասնագիտացված խոհարար-հրուշակագործը:
Տորթերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես տորթերի դեկոր՝ սովորաբար օգտագործում են կրեմ (որպես կանոն՝ հենց այն նույն կրեմը, որն օգտագործում են շերտերն իրար միացնելու համար)՝ սեղմելով այն դուրս մղելով խոհարարական ներարկիչի միջից և քսելով տորթի վերին շերտին և կողքերին:
Ինչպես նաև տորթը զարդարում են գլազուրով կամ գանաշով: Մեծ տարածում է ստացել նաև խոհարարական էլաստիկ մաստակը, որը պատրաստվում է մարշմելոուից և կիրառվում է ոչ միայն տորթը ծածկելու, այլև հրուշակեղենի արտադրության տարբեր ապրանքների դեկորատիվ ձևավորման պատկերների պատրաստման համար:

Շաքարավազային մաստակի շնորհիվ տորթը չափազանց հարթ է և տարբերվում է մյուս անուշեղեններից:
Խոհարարական մաստակի՝ գլազուրից ունեցած գլխավոր առավելությունը նրա ճկունությունն է, այն հեշտ է ընդունում ցանկացած ձև և նրանից կարելի է կերտել տարբեր կերպարներ՝ կենդանիներ, մարդուկներ, ծաղիկներ: Այսօր հրուշակագործները միախառնում են մաստակն ու խոհարարական մածուկը, ընդ որում՝ կիրառելով նաև արքայական գլազուր, որը մաստակին տալիս է անհրաժեշտ ձևը:
Խոհարարական մաստակի բաղադրությունը փոփոխական է, բայց բնական բաղադրիչներն անփոփոխ հիմքն են կազմում: Հիմնական բաղադրիչը շաքարի փոշին է, որին կարող է ավելացվել սննդի ժելատին, օսլա, ձվի սպիտակուց, զեֆիր: Ոչ բարեխիղճ արտադրողները բաղադրության մեջ կարող են ավելացնել կակաոյի յուղի քառավալենտ, Е466 (սննդային կայունացուցիչ), Е1422 (ձևափոխված (մոդիֆիկացված) օսլա), գլիցերին, E471 (կայունացուցիչ), սննդային ներկանյութ, Е202 (կալիումի սորբատ):
Գոյություն ունեն տարբեր հնարքներ, որոնք կիրառվում են տորթերի զարդարման ժամանակ: Դրանցից ամենահայտնիներն են՝ ծաղիկները և դեկորատիվ եզրը, որը պատրաստվում է շաքարային գլազուրից, մարցիպանից և մաստակից պատրաստված պատկերները, խոհարարական մածուկը, ինչպես նաև գլազուրի տարբեր տեսակները:
Լամբեթ (անգլ.՝ Lambeth բառից) մեթոդի դեպքում կիրառվում է շաքարային նախշազարդման տեխնիկան: Տորթը, որը ծածկված է խոհարարական մածուկով, նախշ են ավելացնում՝ օգտագործելով արքայական գլազուր: Հետո ավելացնում են նաև այլ նախշ, որը նման է ժանյակի: Մյուս հնարքները, որոնք կիրառվում են Լամբեթ մեթոդում, իրենց մեջ ներառում են տորթի եզրերի սանրավոր ձևավորումը, շաքարային գլազուրի բարակ թելիկներից տարբեր ոլորագծեր և տարբեր նախշեր անելը:
Ավսրալիական մեթոդում կիրառվում է արքայական գլազուրից ստացվող նախշը, որն արվում է մեկ այլ՝ ավելի պաճուճավոր նախշի վրա՝ հիշեցնելով ժանյակ:
Բավականին տարածված է Ուիլթոնի(Wilton)[1] մեթոդը, որի մեջ ձևավորման համար օգտագործում են յուղոտ կրեմ: Սովորաբար կրեմով ծածկում են ողջ տորթը կամ այն օգտագործում են տորթի զարդարման համար, բայց ոչ միայն տարբեր ոլորագծերով և ծաղիկներով, այլև բարդ զարդանախշերով: Այժմ դժվար է պատկերացնել տորթերի ձևավորումը՝ առանց Ուիլթոնի մեթոդի: Այնյ արագ հայտնի դարձավ, քանի որ անգամ նոր սովորողները կարող են այն գործածել՝ աստիճանաբար կատարելագործելով իրենց կարողությունը: Ուիլթոնի մեթոդի մեջ գոյություն ունեն վարպետության երեք «մակարդակներ». առաջին՝ գունավոր նախշի և դեկորատի եզրի կատարում, երկրորդ՝ խոհարարկան մածուկի պատրաստում և տորթի վրա հարկերով տարածման տեխնիկա, և երրորդ «մակարդակը»՝ ներառում է առանձնահատուկ և շատ բարդ տեխնիկա և փորձարկումներ:
Բացի այդ, որպես տորթի ձևավորում՝ օգտագործում են միրգ, հատապտուղներ, ընկույզ, մարցիպանից պատրաստված պատկերներ, շոկոլադի և կոկոսի քերուկներ, հարած սերուցք:
Տորթը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորթը հանդիսանում է ավանդական տոնական ուտեստ՝ հարսանիքների, ծննդյան տարեդարձների և նմանատիպ այլ հանդիսավոր արարողությունների ժամանակ: Հարսանեկան տորթը սովորաբար պատրաստվում է մի քանի հարկով և վերնամասից զարդարվում է ամուսնական զույգի պատկերային կերպարներով: Ծննդյան տարեդարձին անվանական տորթը կարող են զարդարել ճիշտ այն քանակի մոմերով, որոնք հավասար են անվանակրի տարիքին, կամ նրա տարիքն արտացոլող հատուկ մոմերով:
Տորթերը հաճախ կիրառվում են որպես նետման զենք՝ հայտնի մարդկանց նկատմամբ՝ հասարակական անվստահության կամ ատելության արտահայտման նպատակով: Հայտնի մարդկանց վրա տորթ նետելու ավանդույթը հիմնել է բելգիացի Նոել Գոդենը՝ «Միջազգային կարկանդակային բրիգադաներ» շարժման լիդերը (այս շարժման ակտիվիստներից տուժել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Բիլ Գեյթսը, ֆրանսիացի տնտեսագետ Միշել Կամդեսյուն, ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան Լյուկ Գոդարը և այլք[2]):
Որպես խրախճանք՝ տորթերի անիմաստ նետումը հանդիսանում է կինոկատակերգությունների բաղկացուցիչ մասը:
Յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ին նշվում է Տորթի միջազգային օրը[3]:
Հայտնի տորթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Devil’s food cake
- Այերշեքե
- Բատենբերգ
- Բուչելատո
- Դոբոշ
- Դանուբի ալիքներ
- Սաքեր
- Իշլերի տորթ
- Կիևյան տորթ
- Ելակը՝ սերուցքով
- Կոսմոս
- Կարմիր թավշյա տորթ
- Կրոկեմբուշ
- «Լենինգրադյան»
- Լինցի տորթ
- Գազարով տորթ
- Մրջնաբույն
- Նապոլեոն
- «Օպերա» տորթ
- Պավլովա
- «Պրահա»
- Թռչնի կաթ
- Սուրբծննդյան գերան
- Սմետաննիկ
- Երեք կաթ
- Ցուգերյան բալե տորթ
- «Շվարցվալդ»
- Շակոտիս
- Էստերխազի
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծննդյան տարեդարձի համար՝ զեֆիրից պատրաստված կերպարներով տորթ:
Տորթ «Դոբոշ»
Մրտենական հապալասու հատիկներով չիզքեյք
Վիքիպեդիայի խորհրդանշանով տորթ
Շոկոլադե տորթ
Վիսկիով տորթ
Ծննդյան տարեդարձ՝ տորթի մոմերը փչելով:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The history of cake
- ↑ См., например, Цветков А. Кремовая артиллерия против буржуазного нарциссизма // Суперприсутствие: Избр. места из электрон. переписки с друзьями. — М.: Ультра.Культура, 2003. — С. 39-50. — 256 с. — ISBN 5-98042-029-0
- ↑ Международный День Торта — calend.ru.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տորթ Վիքիպահեստում |
---|