Կամֆեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամֆեն
Camphene Struc.svg
Camphene BS.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Կամֆեն
Քիմիական բանաձև C10H16
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ Անգույն, ցնդող, կամֆորայի բնորոշ հոտով բյուրեղային նյութ
Մոլային զանգված 136.23 գ/մոլ
Խտություն 0,845 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան 51-52 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 79-92-5
PubChem 6616
EINECS համար 201-234-8
SMILES
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կամֆեն (3, 3-դիմեթիլ- 2-մեթիլենբիցիկլո- [1, 2, 2]-հեպտան), տերպենների շարքի ածխաջրածին, քիմիական բանաձևը՝ C10H16։

Հատկանիշներ[խմբագրել]

Անգույն, ցնդող, կամֆորայի բնորոշ հոտով բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 51-52 °C, եռմանը՝ 160-161 °C, խտությունը՝ 0, 845 գ/սմ3։ Լավ է լուծվում եթերում, վատ՝ սպիրտում, ջրում չի լուծվում։ Քիչ քանակությամբ պարունակվում է բևեկնայուղում և Փշատերև բույսերի եթերային յուղերում, որոնցից կարելի է անջատել ռեկտիֆիկացմամբ և սառեցմամբ։

Արդյունաբերության մեջ ստանում են պինենի կատալիտիկ իզոմերացմամբ։ Միջանկյալ նյութ է կամֆորայի սինթեզում։ Կամֆենը լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ։ Կամֆենի քլորացմամբ ստանում են միջատասպաններ՝ քլորոֆեն, պոլիքլորկամֆեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png