Ցինկի սուլֆատ (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցինկի սուլֆատ
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումSolvazinc, Micro-Zn, others
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ցինկի սուլֆատ, բժշկության մեջ կիրառվող որպես սննդային հավելում[1]։ Մասնավորապես այն օգտագործվում է ցինկի անբավարարությունը բուժելու և պրոֆիլակտիկ կանխարգելման համար՝ բարձր ռիսկով անձանց մոտ[1]։ Այն ներառում է օռալ ռեհիդրատացիոն թերապիայի հետ միաժամանակ ընդունումը այն երեխաների մոտ, ովքեր ունեն դիարեա[2]։ Համընդհանուր օգտագործումը խորհուրդ չի տրվում[1]։ Այն կարելի է ընդունել խմելու ձևով կամ երակից ներարկման միջոցով[1]։

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել որովայնի ցավերը, փսխումը, գլխացավը և հոգնածության զգացումը[2]։ Մինչդեռ չափավոր դոզաներով ընդունումը համարվում է անվտանգ հղիության և կրծքով կերակրման ժամանակ, երկարաժամկետ ընդունման անվտանգությունը պարզաբանված չէ[3]։ Երիկամային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ խնամք[2]։ Ցինկը ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ հանդիսանում է էսենցիալ հանքային տարր[4]։

Ցինկի բժշկական կիրառումը սկսվել է 1600-ական թվականներին[5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղամիջոցների ցանկում է՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է[6]։ Ցինկի սուլֆատը հասանելի է որպես ընդհանուր դեղորայք և բաց է թողնվում առանց դեղատոմսի[1][3]։ Զարգացող աշխարհում օրական մեծածախ գինը կազմում է շուրջ 0.01–18 դոլար[7]։ Միացյալ Թագավորությունում՝ Ազգային առողջապահական համակարգում, տասնօրյա բուժումը արժե շուրջ 4.32 ֆունտ[1]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինկի սուլֆատի հավելումների օգտագործումը օռալ ռեհիդրատացիոն թերապիայի հետ միասին նվազեցնում է աղիների շարժողականությունը և այն ժամանակահատվածը, մինչ երեխան դիարեայի դեպքում վերադառնում է նորմալ վիճակի[2]։ Սա համընդհանուր օգտագործումն է նմանատիպ իրավիճակներում, որը խորհուրդ է տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[2]։

Ցինկի սուլֆատը նաև պարէնտերալ սնուցման կարևոր մասն է կազմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 700. ISBN 9780857111562.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 349–351. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 «Zinc sulfate Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  4. Council, National Research; Studies, Division on Earth and Life; Resources, Board on Agriculture and Natural; Animals, Committee on Minerals and Toxic Substances in Diets and Water for (2006). Mineral Tolerance of Animals: Second Revised Edition, 2005 (անգլերեն). National Academies Press. էջ 420. ISBN 9780309096546. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  5. Sneader, Walter (2005). Drug Discovery: A History (անգլերեն). John Wiley & Sons. էջ 62. ISBN 9780471899792. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Zinc Sulfate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]