Արտարգանդային հղիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտարգանդային հղիություն
Tubal pregnancy.jpg
Արտարգանդային հղիություն
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս իգական սեռական օրգանների հիվանդություններ[1] և մարդու հղիություն
Բուն պատճառ C34945[1]
Բժշկական մասնագիտություն Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Հիվանդությունների բազա 4089
MedlinePlus 000895
eMedicine 2041923, 796451 և 403062
MeSHID D011271
Disease Ontology DOID:0060329
NCI Thesaurus C34945[1]
Ectopic pregnancy Վիքիպահեստում

Արտարգանդային հղիություն, պատճառն առավել հաճախ կնոջ սեռական օրգանների, առաջին հերթին արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են։ Բորբոքային փոփոխությունների (կպումներ, սպիներ) հետևանքով արգանդափողերը կորցնում են իրենց հիմնական ֆունկցիան՝ բեղմնավորված ձվաբջիջը (զիգոտ) բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը, որի հետևանքով պտղաձուն ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ձվարանում։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտարգանդային հղիությունը կարող է կապված լինել նաև ինֆանտիլիզմի (սեռական օրգանների թերզարգացում), հղիությունը կանխելու վնասակար եղանակների կիրառման (օրինակ՝ արգանդի լորձաթաղանթին յոդի սպիրտային լուծույթ քսելը), ինչպես նաև արհեստական, հատկապես՝ արտահիվանդանոցային, վիժումների հետ։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտարգանդային հղիությանը բնորոշ են որովայնի ստորին հատվածում (աջ կամ ձախ կողմում) կծկումային ցավերը։ Հաճախ նկատվում է արյունային արտադրություն, որը, որպես կանոն, ի հայտ է գալիս դաշտանի կարճատև բացակայությունից հետո։ Մեծ մասամբ դաշտանային արյունը լինում է սակավ, մուգ գույնի, հազվադեպ առաջանում է արյունահոսություն։ Դաշտանն անկանոն է և երկարատև։ Նկատվում են նաև թուլություն, գլխապտույտ, ուշագնացություն։ Արգանդափողի պատռվածքի (փողային հղիություն) ժամանակ որովայնի ստորին հատվածում առաջանում են ուժեղ ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ուղիղ աղիք։ Աչքի է զարնում մաշկի գունատությունը, արտահայտված թուլությունը, կարող է առաջանալ ուշագնացություն։ Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի։ Չի կարելի ինքնուրույն ընդունել արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որովայնին ջեռակ կամ սառցապարկ դնել։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման միակ արդյունավետ եղանակը անհապաղ վիրահատությունն է։ Բուժման ավարտից հետո հիվանդը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ։ Արտարգանդային հղիության առաջացնող պատճառները պարզելու և բուժելու համար։ Դա կկանխի արտարգանդային հղիության կրկնվելը։ Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանխել հղիությունը, այն թույլատրվում է վիրահատությունից 1 տարի անց։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտարգանդային հղիության կանխարգելելու համար կինը պետք է խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները։ Մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիչ զննումները, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել և բուժել կանանց սեռական օրգանների հիվանդությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png