Աղմուկ ականջներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղմուկ ականջներում
2010-07-20 Black windup alarm clock face.jpg
Տինիտուսը հաճախ նկարագրվում է որպես զնգոց:
Տեսակ առողջական խնդիր
Ենթադաս hearing disorder
Բժշկական մասնագիտություն ականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9 388.3
ՀՄԴ-10 H93.1
Հիվանդությունների բազա 27662
MedlinePlus 003043
eMedicine 856916
MeSHID D014012
Tinnitus Վիքիպահեստում

Աղմուկ ականջներում ՝ տինիտուս (լատ.՝ Tinnitus), աղմուկի կամ խշշոցի զգացում ականջներում բացարձակ լռության պայմաններում[1]: Հաճախ այն լինում է զնգոցի նման, սակայն կարող է լսվել նաև որպես չխկոց, ֆշշոց, երբեմն ոչ հստակ աղմուկի կամ երաժշտության նման[2][3]: Աղմուկը կարող է նկարագրվել որպես կոպիտ կամ մեղմ, լինել բարձր և ցածր տոնայնության, լինել միակողմանի կամ երկկողմանի[2]: Հաճախ այն առաջանում է աստիճանաբար ժամանակի ընթացքում դառնալով ավելի արտահայտված[3]: Որոշ մարդկանց մոտ տինիտուսը պատճառ է դառնում դեպրեսիայի, տագնապի և խանգարում մտավոր աշխատանքին[2]:

Տինիտուսը ոչ թե հիվանդություն է այլ ախտանիշ, որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով[2]: Ամենահաճախ հանդիպող պատճառն է խիստ բարձր աղմուկով հարուցված խլությունը[2]: Այլ պատճառները ներառում են ականջի ինֆեկցիան, սիրտ-անոթային հիվանդությունները, Մենյերի հիվանդությունը, գլխուղեղի ուռուցքը, հոգեբանական սթրեսը, որոշ դեղորայքներ, նախկինում տարած գանգուղեղային վնասվածքը, ականջի ծծմբախցանը[2][4]: Այն ավելի տարածված է դեպրեսիա ունեցող անձանց շրջանում[3]:

Ախտորոշումը դրվում է հիվանդի նկարագրության հիման վրա[3]: Հատուկ հարցաշարերի միջոցով պարզվում է թե աղմուկը որքան է խանգարում անձի[3]ն: Ախտորոշմանը օգնում է լսագրությունը և նյարդաբանական հետազոտությունը[3][1]: Հետազոտության դեպքում խնդիրներ հայտնաբերելու դեպքում կատարվում է գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն[3]: Երբ աղմուկը համապատասխանում է սրտի ռիթմին, ապա նշանակվում են հավելյալ հետազոտություններ[3]: Հազվադեպ ստետոսկոպի միջոցով հնարավոր է լինում լսել աղմուկը, այդ դեպքում այն կոչվում է օբյեկտիվ (իրական, գոյություն ունեցող) տինիտուս[3]: Սպոնտան օտոաուստիկ ձայնը նույնպես կարող է պատճառ դառնալ տինիտուսի[5]:

Կանխարգելումը կատարվում է խիստ բարձր ձայներից խուսափելով[2]: Եթե աղմուկը երկրորդային է և հնարավոր է լինում բուժել պատճառը, այդ դեպերում հաճախ աղմուկը անհետանում է[6]: Այլ դեպքերում բուժումը ներառում է հոգեթերապիան[3]: Լսողական որոշ սարքավորումներ նույնպես կարող են արդյունավետ լինել[2]: 2013 թվականի դրությամբ արդյունավետ դեղամիջոց հայտնաբերված չէ[3]: Տինիտուսը բավականին տարածված է այն հանդիպում է 15-20% հաճախականությամբ[6]: Դեպքերի մեծամասնությունում այն տանելի է և չի խանգարում առօրյա կյանքին[6], միայն 1-2% դեպքերում այն ունի նշանակալի ազդեցություն կյանքի որակի վրա[3]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տինիտուսը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի, երբեմ այն լսվում է այնպես կարծես աղմուկը գալիս է գլխից: Աղմուկը հաճախ նկարագրվում է որպես զնգոց, ավելի հազվադեպ խշշոց, նվվոց, էլեկտրական հոսաքի բզզոց, ֆշշոց, չխկոց կարող է լինել կանոնավոր ցածր տոնայնությամբ աղմուկի ձևով, նաև աղմուկ, որը հիշեցնում է մարդու ձայն կամ երաժշտություն[4]: Երբեմն ձայնը կարող է լինել շառաչող հիշեցնելով ծովի ալիքների ձայնը[7]: Աղմուկը լինում է պարբերաբար կրկնվող կամ մշտական, վերջինիս ավել դժվար տանելի է և առավել անհանգստացնող: Որոշ անձանց մոտ աղմուկի ուժգնությունը կարող է փոփոխվել ուսերի, գլխի, լեզվի, ստորին ծնոտի կամ աչքերի շարժման զուգահեռ[8]: Տինիտուս ունեցող անձանց մեծամասնությունը ունի լսողության այս կամ այն աստիճանի նվազում[9]:

Աղմուկի ուժգնությունը տարբեր է, այն կարող է լինել շատ թույլ՝ այսպես կոչված «ֆոնային աղմուկ»-ի ձևով, և ընդհակառակը լինել շատ ավելի ուժեղ քան արտաքին աշխարհից եկող ձայնը: Ականջներում աղմուկի հատուկ տեսակը՝ բաբախող աղմուկը, որը համապատասխանում է անոթազարկին կամ մկանների կծկմանը պայմանավորված է դեմքի և պարանոցի արյունահոսքով կամ ականջի մոտ գտնվող մկանների կծկմամբ[10]:

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ ականջներում աղմուկի հաճախականությունը մեծանում է տարիքին համապատասխան, ամենահաճախը հանդիպելով ծերունական հասակում, սակայն միևնույն ժամանակ հիվանդության ընթացքին զուգահեռ այն դառնում է նվազ արտահայտված և քիչ անհանգստացնող[11][12][13]:

Հոգեբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական աղմուկը կարող է պատճառ դառնալ տագնապի և դեպրեսիայի[14][15]: Աղմուկի ազդեցությունը կյանքի որակի վրա կախված է ոչ այնքան աղմուկի ուժգնությունից այլ հոգեբանական վիճակից[16][17]: Հոգեբանական խնդիրները ինչպիսիք են տագնապը, դեպրեսիան, քնի խանգարումները և ցրվածությունը բավականին հաճախ են հանդիպում այն անձանց շրջանում ովքեր ունեն տինիտուս, որը դժվար տանելի է[18][19]: Տինիտուս ունեցող անձանց 45%-ը կյանքի ընթացքում ունենում է տագնապային խանգարումներ[20]:

Հոգեբանական բազմաթիվ հետազոտություններ ուսումնասիրել են տինիտուսի դիսթրես պատասխանը, հասկանալու համար տինիտուսի ծանրության աստիճանը[21][22][18][23]: Այսպես, տինիտուսը կապված է բացասական հույզերի հետ ինչպիսիք են՝ վախը և տագնապը: Այն ակտիվացնում է լիմբիկ համակարգը և վեգետատիվ նյարդային համակարգը որն էլ իր հերթին աղմուկը դարձնում է ավելի ընկալելի և արտահայտված[24]:

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի տինիտուսի երկու տեսակ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ[3]: Աղմուկը ավելի հաճախ սուբյեկտիվ է, որը նշանակում է, որ այդ աղմուկը արտաքինից հնարավոր չէ լսել որևէ տարբերակով[3]: Սուբյեկտիվ աղմուկը անվանում են նաև «աուրիում», «ոչ լսողական» կամ «ոչ վիբրացիոն»: Հազվադեպ հնարավոր է լինում ստետոսկոպի միջոցով արտաքինից լսել այդ աղմուկը կամ չափել այն օտոաուստիկ էմիսիոն մեթոդով, այդ դեպքերում աղմուկը համարվում է օբյեկտիվ որը նաև կոչում եմ «կեղծ տինիտուս» կամ «վիբրացիոն»[3]:

Սուբյեկտիվ տինիտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբյեկտիվ տինիտուսը առավել հաճախ հանդիպող տարբերակն է: Այն կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, սակայն գլխավոր պատճառը լսողության կորուստ է[25]: Երբ տինիտուսը պայմանավորված է ներքին ականջի կամ լսողական նյարդի ախտահարմամբ այն անվանում են օտիկ: Այս ախտահարումները կարող են պայմանավորված լինել դեղերով և ինֆեկցիաներով[26]: Հաճախ հանդիպող պատճառներից է գերբարձր ձայնը, որը վնասում է ներքին ականջի մազմզուկավոր բջիջները:

Երբ տինիտուսը պայմանավորված չէ ներքին ականջի կամ լսողական նյարդի ախտահարմամբ այն անվանում են ոչօտիկ: Դեպքերի շուրջ 30%-ում տինիտուսը գտնվում է մարմնազգայական համակարգին վերահսկողության ներքո, օրինակ՝ մարդիկ կարողանում են փոխել աղմուկի ուժգնությունը շարժելով գլուխը, պարանոցը և դեմքը, այս դեպքում տինիտուսը կոչվում է մարմնական կամ պարանոցագլխային, քանի որ այս դեպքում միայն գլխի և պարանոցի շարժումներ ունի նշանակություն[25][27]:

Այժմ ձեռք են բերվում տվյալներ, որոնք ապացուցում են, որ տինիտուսը որոշ դեպքերում պայմանավորված է կենտրոնական լսողական ուղու նեյրոպլաստիկ փոփոխություններով: Այս փոփոխությունները առաջանում են լսողության կորստի հետևանքով[28]: Լսողության կորստին որպես պատասխան կենտրոնական լսողական ուղու նեյրոններում զարգանում է հոմեոստատիկ փոփոխություններ որոնց հետևանքով զարգանում է տինիտուս[29]:

Լսողության կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տինիտուսի ամենահաճախ հանդիպող պատճառն է գերբարձր ձայնով հարուցված խլությունը: Այդպիսի լսողական կորուստը կարող է լինել թաքնված, ինչը նշանակում է, որ լսագրության արդյունքները կարող են լինել նորմալ[29]:

Խլությունը կարող է լինել տարբեր պատճառներից, սակայն տինիտուսի դեպքում այն հիմնականում պայմանավորված է ականջի խխունջի վնասմամբ[28]:

Օտոտոկսիկ որոշ դեղեր կարող են առաջացնել տինիտուս, քանի որ նրանք առաջացնում են լսողության կորուստ, այս դեղերի ընդունման դեպքում հաճախ գերբարձր ձայնով պայմանավորված լսողության կորուստը դառնում է ավելի հավանական: Որոշ դեպերում հնարավոր է լսողության կորուստ նույնիսկ այն դեպքերում, երբ դեղերի դեղաչափը չի համարվում օտոտոկսիկ[30]: Հաստատված են ավելի քան 260 դեղեր, որոնք կարող են առաջացնել տինիտուս[31]: Այնուամենայնիվ դեպքերի մեծամասնությունում տինիտուսի պատճառը չի հաջողվում պարզե[2]լ:

Տինիտուս կարող է առաջանալ բենզոդիազեպինների հանման համախտանիշ հետևանքով: Երբեմն, այն կարող է լինել բենզոդիազեպիների հանման համախտանիշի երկարատև նշաններից և կարող է տևել ամիսներ[32][33]: Բուպրոպիոնը նույնպես կարող է առաջացնել տինիտուս[34]:

Գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործոնները որոնք կապված են տինիտուսի հետ ներառում են[35]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Levine RA, Oron Y (2015)։ «Tinnitus»։ Handbook of clinical neurology։ Handbook of Clinical Neurology 129։ էջեր 409–31։ ISBN 9780444626301։ PMID 25726282։ doi:10.1016/B978-0-444-62630-1.00023-8 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Tinnitus»։ September 2014։ Արխիվացված օրիգինալից 19 June 2015-ին։ Վերցված է 22 May 2015 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Baguley D, McFerran, D, Hall, D (Nov 9, 2013)։ «Tinnitus»։ The Lancet 382 (9904): 1600–07։ PMID 23827090։ doi:10.1016/S0140-6736(13)60142-7։ Արխիվացված օրիգինալից 2018-04-11-ին 
  4. 4,0 4,1 «Tinnitus: characteristics, causes, mechanisms, and treatments»։ Journal of Clinical Neurology 5 (1): 11–19։ March 2009։ PMC 2686891։ PMID 19513328։ doi:10.3988/jcn.2009.5.1.11։ «About 75% of new cases are related to emotional stress as the trigger factor rather than to precipitants involving cochlear lesions.» 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Hen2005 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 6,2 Langguth B, Kreuzer, PM, Kleinjung, T, De Ridder, D (Sep 2013)։ «Tinnitus: causes and clinical management»։ The Lancet Neurology 12 (9): 920–30։ PMID 23948178։ doi:10.1016/S1474-4422(13)70160-1 
  7. Կաղապար:MedlinePlusEncyclopedia
  8. Simmons R, Dambra C, Lobarinas E, Stocking C, Salvi R (2008)։ «Head, Neck, and Eye Movements That Modulate Tinnitus»։ Seminars in Hearing 29 (4): 361–70։ PMC 2633109։ PMID 19183705։ doi:10.1055/s-0028-1095895 
  9. Nicolas-Puel C, Faulconbridge RL, Guitton M, Puel JL, Mondain M, Uziel A (2002)։ «Characteristics of tinnitus and etiology of associated hearing loss: a study of 123 patients»։ The International Tinnitus Journal 8 (1): 37–44։ PMID 14763234 
  10. «Tinnitus»։ American Academy of Otolaryngology – Head and Neck Surgery։ 2012-04-03։ Արխիվացված օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-10-26 
  11. «Incidence, persistence, and progression of tinnitus symptoms in older adults: the Blue Mountains Hearing Study»։ Ear and Hearing 31 (3): 407–12։ 2010։ PMID 20124901։ doi:10.1097/AUD.0b013e3181cdb2a2 
  12. Baguley D, Andersson g, McFerran D, McKenna L (2013)։ Tinnitus: A Multidisciplinary Approach (2nd ed.)։ Blackwell Publishing Ltd.։ էջեր 16–17։ ISBN 978-1118488706 
  13. «Prevalence and characteristics of tinnitus among US adults»։ The American Journal of Medicine 123 (8): 711–18։ 2010։ PMID 20670725։ doi:10.1016/j.amjmed.2010.02.015 
  14. «Psychological aspects of tinnitus and the application of cognitive-behavioral therapy»։ Clinical Psychology Review 22 (7): 977–90։ 2002։ PMID 12238249։ doi:10.1016/s0272-7358(01)00124-6 
  15. «Some psychological aspects of tinnitus»։ Perceptual and Motor Skills 88 (3 Pt 1): 790–92։ 1999։ PMID 10407886։ doi:10.2466/pms.1999.88.3.790 
  16. «Pulsed versus continuous tones for evaluating the loudness of tinnitus»։ Journal of the American Academy of Audiology 10 (5): 261–72։ 1999։ PMID 10331618 
  17. Baguley DM (2002)։ «Mechanisms of tinnitus»։ British Medical Bulletin 63: 195–212։ PMID 12324394։ doi:10.1093/bmb/63.1.195 
  18. 18,0 18,1 «General review of tinnitus: Prevalence, mechanisms, effects, and management»։ Journal of Speech, Language, and Hearing Research 48 (5): 1204–35։ 2005։ PMID 16411806։ doi:10.1044/1092-4388(2005/084) 
  19. Tyler, RS, ed. (2000)։ «Epidemiology of Tinnitus»։ Tinnitus Handbook։ San Diego: Singular։ էջեր 1–23։ OCLC 42771695 
  20. «Tinnitus and anxiety disorders: A review»։ Hearing Research 333: 255–65։ 2015։ PMID 26342399։ doi:10.1016/j.heares.2015.08.014 
  21. R.S. Tyler, ed. (2000)։ «Psychological management of tinnitus»։ Tinnitus Handbook։ San Diego: Singular։ էջեր 263–79։ OCLC 42771695 
  22. «Understanding tinnitus distress: Introducing the concepts of moderators and mediators»։ International Journal of Audiology 47 (Suppl. 2): S106–11։ 2008։ PMID 19012118։ doi:10.1080/14992020802301670 
  23. «The role of catastrophizing in recent onset tinnitus: its nature and association with tinnitus distress and medical utilization»։ International Journal of Audiology 52 (3): 177–88։ 2013։ PMID 23301660։ doi:10.3109/14992027.2012.752111 
  24. Jastreboff PJ, Hazell JWP (2004)։ Tinnitus Retraining Therapy: Implementing the neurophysiological model։ Cambridge: Cambridge University Press։ OCLC 237191959 
  25. 25,0 25,1 Robert Aaron Levine (1999)։ «Somatic (craniocervical) tinnitus and the dorsal cochlear nucleus hypothesis»։ American Journal of Otolaryngology 20 (6): 351–62։ PMID 10609479։ doi:10.1016/S0196-0709(99)90074-1 
  26. Chan Y (2009)։ «Tinnitus: etiology, classification, characteristics, and treatment»։ Discovery Medicine 8 (42): 133–36։ PMID 19833060 
  27. Barbara Rubinstein (1990)։ «Prevalence of Signs and Symptoms of Craniomandibular Disorders in Tinnitus Patients»։ Journal of Craniomandibular Disorders 4 (3): 186–92։ PMID 2098394 
  28. 28,0 28,1 Schecklmann Martin, Vielsmeier Veronika, Steffens Thomas, Landgrebe Michael, Langguth Berthold, Kleinjung Tobias, Andersson Gerhard (18 April 2012)։ «Relationship between Audiometric Slope and Tinnitus Pitch in Tinnitus Patients: Insights into the Mechanisms of Tinnitus Generation»։ PLOS One 7 (4): e34878։ Bibcode:2012PLoSO...734878S։ PMC 3329543։ PMID 22529949։ doi:10.1371/journal.pone.0034878 
  29. 29,0 29,1 Schaette R, McAlpine D (21 September 2011)։ «Tinnitus with a Normal Audiogram: Physiological Evidence for Hidden Hearing Loss and Computational Model»։ The Journal of Neuroscience 31 (38): 13452–57։ PMID 21940438։ doi:10.1523/JNEUROSCI.2156-11.2011 
  30. «Ototoxic drugs and noise»։ Ciba Foundation Symposium 85: 151–71։ 1981։ PMID 7035098 
  31. Stas Bekman: stas (at) stason.org։ «6) What are some ototoxic drugs?»։ Stason.org։ Արխիվացված օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-10-26 
  32. 32,0 32,1 Delanty Norman (27 November 2001)։ Seizures: medical causes and management։ Totowa, NJ: Humana Press։ էջ 187։ ISBN 978-0896038271 
  33. 33,0 33,1 Riba Michelle B, Ravindranath Divy (12 April 2010)։ Clinical manual of emergency psychiatry։ Washington, DC: American Psychiatric Publishing Inc։ էջ 197։ ISBN 978-1585622955 
  34. «Tinnitus psychopharmacology: A comprehensive review of its pathomechanisms and management»։ Neuropsychiatric Disease and Treatment 6: 209–18։ 2010։ PMC 2898164։ PMID 20628627 
  35. «Diagnostic approach to tinnitus»։ American Family Physician 69 (1): 120–06։ 2004։ PMID 14727828 
  36. «Noise exposure and public health»։ Environmental Health Perspectives։ 108 Suppl 1 (Suppl 1): 123–31։ 2000։ JSTOR 3454637։ PMC 1637786։ PMID 10698728։ doi:10.2307/3454637 
  37. Zempleni Janos, Suttie John W, Gregory, III Jesse F և այլք:, eds. (2014)։ Handbook of vitamins (Fifth ed.)։ Hoboken: CRC Press։ էջ 477։ ISBN 978-1466515574։ Արխիվացված օրիգինալից 2016-08-17-ին 
  38. Shulgin Alexander, Shulgin Ann (1997)։ «#36. 5-MEO-DET»։ TiHKAL: the continuation։ Berkeley, CA: Transform Press։ ISBN 978-0963009692։ OCLC 38503252։ Արխիվացված օրիգինալից 31 October 2012-ին։ Վերցված է 27 October 2012 
  39. «Erowid Experience Vaults: DiPT – More Tripping & Revelations – 26540»։ Արխիվացված օրիգինալից 2014-11-02-ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png