Ականջային ծծումբ
Ականջային ծծումբ | |
---|---|
Մարդու ծծմբախցան | |
Տեսակ | biogenic substance type? և անատոմիական կառուցվածքների դաս |
Earwax Վիքիպահեստում |
Ականջի ծծմբախցան, ծծմբի կուտակումը ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդտեղ գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք է։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ականջի ծծմբախցանը անմաքրության արդյունք չէ. դրա առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը, պատերի գրգռվածությունը, լսողական անցուղի ցեմենտի, ալյուրի փոշիներ ընկնելը և այլն։ Ականջի ծծմբախցանն սկզբում փափուկ է, այնուհետև պնդանում է, համարյա քարանում։ Գույնը բաց դեղինից մուգ դարչնագույն է։ Երբ ականջի ծծմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, ապա որևէ խանգարում չի առաջանում։ Իսկ եթե լսողական անցուղին ամբողջությամբ խցանվում է, ապա զգացվում է ականջի փակվածություն և լսողության թուլացում՝ ծանրալուրություն, սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում (աուտոֆոնիա)։ Այդ խանգարումներն առաջանում են հանկարծակի, հիմնականում լողանալիս, գլուխը լվանալիս լսողական անցուղու մեջ ջուր լցվելիս (ականջի ծծմբախցանն այդ ժամանակ ուռչում է) կամ ականջը քչփորելիս (լուցկու հատիկով, հերակալով և այլն)։ Ականջի ծծմբախցանը ճնշում է լսողական անցուղու պատերին և թմբկաթաղանթին, կարող է առաջացնել նաև այլ խանգարումներ, ինչպես, օրինակ, հազ, աղմուկ ականջներում և նույնիսկ գլխապտույտ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է այն փափկացնող միջոցներ։ Դրանցից խցանը կարող է ընդարձակվել և ծանրալուրությունն ուժեղացնել, որը, սակայն, չպետք է անհանգստացնի հիվանդին։ Ոչ մի դեպքում, հատկապես սուր առարկաներով (հերակալ, լուցկու հատիկ և այլն), չի կարելի ինքնուրույն հեռացնել ականջի ծծմբախցանը, քանի որ դրանք կարոդ են վնասել թմբկաթաղանթը և արտաքին լսողական անցուղու պատերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |