Անոթալայնանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անոթալայնանք
Aneurysem.jpg
Գլխուղեղի անոթների անևրիզմի անգիոգրաֆ
Տեսակ հիվանդություն
Ենթադաս անոթային հիվանդություն
Բժշկական մասնագիտություն անոթային վիրաբուժություն
ՀՄԴ-9 442
ՀՄԴ-10 I72
Հիվանդությունների բազա 15088
MedlinePlus 001122
MeSHID D000783
Aneurysms Վիքիպահեստում

Անոթալայնանք, անևրիզմ, արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացումը՝ պատի ձգման և այտուցման հետևանքով։ Անևրիզմ կարող է լինել սրտամկանի ինֆարկտի, աթերոսկլերոզի, սիֆիլիսի և այլ հիվանդությունների բարդություն կամ վիրավորումների արդյունք՝ վնասվածքային անևրիզմ։ Անևրիզմի (առավելապես գլխուղեղի անոթների) ձևավորմանը նպաստում են նաև անոթային պատի բնածին արատները։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ անևրիզմի տեղադրման՝ տարբերում են զարկերակային, երակային և զարկերակաերակային (վերջին դեպքում զարկերակն ու երակը հաղորդակցվում են նեղ խողովակով), ըստ ձևի՝ ավելի հաճախ հանդիպում են իլիկաձև և պարկաձև անևրիզմներ։ Աորտայի անևրիզմով ավելի հաճախ տառապում են աթերոսկլերոզով հիվանդ տղամարդիկ, իսկ սրտի անևրիզմ հիմնականում սրտամկանի ինֆարկտի բարդություն է և սովորաբար լինում է ձախ փորոքի պատում։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անևրիզմի դրսևորումները պայմանավորված են դրա տեղադրությամբ, չափերով և այլ գործոններով։ Հաճախ հիվանդությունը երկար ժամանակ ընթանում է հիվանդի համար աննկատ (անախտանշան)։ Անևրիզմ կարող է պատճառ լինել հյուսվածքների արյունամատակարարման խանգարման, որոնք սնուցվում են ախտահարված անոթով։ Մեծ չափերի դեպքում անևրիզմ ճնշում է մոտակա օրգանները և հյուսվածքները։ Հաճախ խանգարվում է սրտի գործունեությունը և որքան անևրիզմ մոտ է գտնվում սրտին, այնքան խանգարումն ավելի վաղ է առաջանում։ Երբեմն անևրիզմ կարող է պատռվել և պատճառ դառնալ ուժեղ արյունահոսության։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անևրիզմով հիվանդները պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։ Հատուկ ցուցումներով կատարվում է վիրահատական միջամտություն։ Արդի վիրաբուժության նվաճումները հնարավորություն են տալիս հաջողությամբ վիրահատել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png