Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունատար համակարգ

Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայր, օրգան համակարգ է, որը ուսումնասիրում է մարդու օրգանիզմի հեղուկ բաղադրամասերը։ Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը կազմված է երեք հիմնական մասերից՝ արյուն, ավիշ և հյուսվածքային հեղուկ։ Մարդու օրգանիզմի հյուսվածքային հեղուկը առաջանում է արյունից։ Ավիշը առաջանում է հյուսվածքային հեղուկից։ Նրա մեջ բացի պլազմայից, օրգանական և անօրգանական նյութերից։ Կան նաև լիմֆոցիտներ,լեյկոցիտներ։

Արյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունը շարակցական հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ)[1]։ Արյունը միաժամանակ կատարում է նաև շնչառական, սնուցողական, արտազատական, ջերմակարգավորիչ, պաշտպանական և հումորալ ֆունկցիաներ[2]։

Հարաբերական կայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը օժգտված է հարաբերական կայունությամբ[3]։ Դա պայմանավորված է օրգանիզմի ներքին միջավայրի շարժուն հավասարակշռությամբ, քանի որ նյութերն միջավայրի շարժուն հավասարակշռությամբ, քանի որ նյութերն օրգանիզմում պարբերաբար սպառվում են, ինչից հետո դրանից պակասը կրկին լրացվում։ Այսպես՝ օգտագործված սննդարար նյութերի փոխարեն աղիներից դեպի օրգանիզմի ներքին միջավայր անցնում են նոր սննդարար նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արյան բաղադրությունը
  2. Արյան ֆունկցիաները
  3. «Հարաբերական կայունության մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.