Jump to content

Դոնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոնոր (լատ․ donor — նվիրում եմ) անձ, որը հիվանդին (ռեցիպիենտին) է տալիս իր արյունը՝ ներարկելու, հյուսվածքները (օրինակ, մաշկը) կամ օրգանը (օրինակ` երիկամը) պատվաստելու համար։ Դոնորությունը կամավոր է։ Դոնորներ կարող են դառնալ հատուկ բժշկական քննության ենթարկված առողջ, ֆիզիկապես լիարժեք, 18 տարեկանից ոչ ցածր անձինք։

Հայաստանում, որպես արյան դոնոր, տարեկան հանդես է գալիս շուրջ 15 հազար մարդ, բայց դոնորական արյան պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության 2%-ը լինի արյան դոնոր։ Կարևոր պայման է հանդիսանում նաև քաշը. տղաները հագուստով պետք է կշռեն առնվազն 65, աղջիկները՝ 55 կիլոգրամ։

Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Ողջ աշխարհում արյան դոնորությունը համարվում է բարեգործություն։ Գոյություն ունեն արյան դոնորության մշտական և ժամանակավոր բացառություններ։ Ժամանակավոր բացառված է արյուն վերցնել հղիության, մաշկի և լորձաթաղանթի հետ կատարված միջամտության, ականջի բլթակի ծակելու, ասեղնաբուժության, ջերմության բարձրացման, դեղորայքների ընդունման դեպքերում։ Մշտապես հակացուցվում են սրտանոթային, հոգեկան, ուռուցքային հիվանդությունների, սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի և այլ դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 438